ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Ակնարկ. Փեքինը` Ուաշինկթընի Եւ Մոսկուայի Միջեւ

21 Մայիս 2026

Միացեալ Նահանգներու նախագահին չինաստանեան այցելութենէն անմիջապէս ետք Ռուսիոյ Դաշնութեան նախագահին Փեքին ժամանելը առաջին տպաւորութեամբ մէկ հանգամանքի վրայ կը կեդրոնանայ: Իրազեկուիլ Ուաշինկթընի եւ Փեքինի միջեւ կայացած (եւ չկայացած) համաձայնութիւններուն մասին:

Բացառապէս այդպէս չէ սակայն: Այցելութեան ժամանակացոյցը նախօրօք ճշդուած էր, որքան որ ալ այս յաջորդականութիւնը քաղաքական մեկնաբանութիւններու դուռ կը բանայ: Աւելի հիմնական է երկու գերտէրութիւններուն Փեքին ժամանումը, ինչ որ ներկայ աշխարհաքաղաքական պայմաններուն մէջ Չինաստանին կ՛ապահովէ համընդհանուր միջնորդի դերակատարութիւն:

Մոսկուայի առաջադրանքը «Սիպերիա ուժ 2» նախագիծի գործարկման համար Չինաստանի հետ աշխատանքներու համակարգումն է: Կայ այդտեղ ռուսական աճապարանք: Ուժանիւթի այս նոր ուղեծիրը Մոսկուայի համար կը թուի ըլլալ արտաքին քաղաքականութեան գերակայ նպատակներէն մէկը: Իր ուժանիւթային աղբիւրներու արտահանման լրջագոյն խոչընդոտներ դիմագրաւող Ռուսիոյ համար այս նոր կարելիութիւնը ապամեկուսացման հիմնական կարելիութիւն է:

Սկզբունքով «Սիպերիա ուժ 2»-ը լրիւ կը տեղաւորուի Ռուսիա-Չինաստան ռազմավարական գործընկերութեան պայմանագիրի սահմաններուն մէջ: Հիմա մանաւանդ, անիկա երկուստեք կրնայ ստանալ անյետաձգելի անհրաժեշտութեան հրամայական: Սակայն կան երանգային խնդիրներ, որոնք պէտք է տեսնել քաղաքական ակնոցով:

Հորմուզի ամբողջական վերաբացումին շուրջ ամերիկեան եւ չինական կողմերը յայտնեցին իրենց համաձայնութիւնը: Չինաստանը հիմնական գնողն է իրանեան ուժանիւթին եւ Իրանի նաւթարդիւնաբերութեան կասեցման ընթացքը բնականաբար անհանգստացուցած էր Փեքինը:

Հորմուզի փակ մնալէն Մոսկուան առաւելներ ձեռք կը բերէր. միջանկեալ արտօնութիւններով ուժանիւթի արտահանում կատարելով, ապամեկուսացման քայլեր կ՛առնէր: Հորմուզի այս վիճակով մնալը Ռուսիոյ համար առաւելութիւն կը համարուէր «Սիպերիա ուժ 2» նախագիծը իրականացնելու:

Անդրադառնալով այն հարցին, թէ արդեօք յստակացուա՞ծ են այս նախագիծի իրագործման ժամկէտները, Քրեմլինի բանբերը պարզաբանած է, որ յստակ ժամանակացոյց չկայ տակաւին:

Եթէ պահ մը այս յայտարարութիւնը ընկալենք այնպէս, որ անիկա չի ծածկեր իրականութիւնը, ապա կը տարուինք մտածելու, որ ռուսական աճապարանքը «Սիպերիա ուժ 2»-ը գործարկելու, օգտուելով ստեղծուած իրավիճակէն, չէ հանդիպած չինական արագ արձագանգումին: Այս կը նշանակէ, որ Փեքինը կը շարունակէ պահել հաւասարակշռողի իր կարգավիճակը: Այլ խօսքով` շարունակել իր ռազմավարական գործընկերութիւնը, բաց պահելով կամուրջները Ուաշինկթընի հետ:

Այս շրջածիրին մէջ ալ դիտարկենք Չինաստանի այցելութենէն ետք Թրամփի յայտարարութիւնները Իրանի ուղղութեամբ, թէ բանակցութիւնները չափազանց դրական փուլի մէջ են:

Դէպի Չինաստան կատարուած Միացեալ Նահանգներու եւ Ռուսիոյ դաշնութեան նախագահներու այցելութիւններէն անմիջապէս ետք, կը թուի, որ պատահական չէ Եւրոպական Միութեան պատրաստակամութիւնը Մոսկուայի հետ վերաբանակցելու: Զուգահեռ բանակցելու ծրագիրին նկատմամբ դրական արձագանգած է Ուաշինկթընը:

Երեւանը բոլոր պատճառները ունէր այս բոլոր իրադարձութիւններուն միջեւ առկայ կապը նկատելու եւ տեսնելու վերաձեւաւորուող աշխարհակարգի գունաւոր ներկապնակը: Ըստ այնմ նաեւ խուսափելու միջճամբարային կտրուկ անցումներու բերելիք ցնցումներէն:

«Ա.»
«Ազդակ»

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Փաշինյանը հակահայկական հայտարարություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2026 թ. սեպտեմբերի 17-ին Երևանում ելույթ ունեցավ «Համ

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Դերերու բաշխում, ոչ թէ հակ

23 Օգոստոս 1990-ին, Հայաստանի համաժողովրդային շարժումին յաջորդեց Անկախութեան հ

22 Սեպտեմբեր 2026
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ սեպտեմբերի 22-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ «Հայա

22 Սեպտեմբեր 2026
Հ․Հ․ Անկախութեան Խաւարային Ստուերը՝ 44

«Դուք չէք կրնար նկարագիր եւ քաջութիւն կերտել՝ մարդոցմէ խլելով իրենց նախաձեռնու

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական.- Հայաստանը՝ 35 Տարեկան

1991ի Սեպտեմբեր 21ին, երբ Հայաստան անկախութիւն հռչակեց Խորհրդային Միութենէն, ի

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբերի 21. Պետականութի

Այսօր 2026 թ. Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետութեան վերանկախութեան 35-ամեակ

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Անկախութիւն՝ բայց ի՞նչ տես

Հայաստանի անկախութեան 35-ամեակը բնականաբար առիթ է տօնելու, բայց միեւնոյն ժաման

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը՝ Հայ

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը ջերմագին մաղթանքներ է հղում և սրտանց շնորհավո

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարա

Սիրելի՛ հայրենակիցներ, 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը վերահաս

21 Սեպտեմբեր 2026
Կեղծ խաղաղության կարգախոսների ներքո շա

Սեպտեմբերի 21-ի կապակցությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը.

21 Սեպտեմբեր 2026
Անկախութեան 35 տարիները՝ հաշուեկշիռ եւ

­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տու­թեան վե­րան­կա­խաց­ման 35-ա­մեա­կը ա­ռիթ է վե­րար

21 Սեպտեմբեր 2026
Վերակառուցումէն Հռչակագիր, Ապա Անկախու

Հայաստանի վերանկախացման թուականի` 21 սեպտեմբեր 1991-ի 35-ամեակն է այս տարի:

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Գերիշխանութեան Պահպանման Հ

Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման տօնի նշումին արդիական հնչեղութիւն ապահո

21 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն ՀՅԴ Արեւմտեան Եւրոպայի

Դաշնակցութեան դէմ բանաւոր յարձակումը, որ դարձեալ բռնկած է ՔՊ-ի կողմէ այս օրերո

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսամարտի 111-Ամեակի Եւ

Անցնող շաբաթավերջին, կազմակերպութեամբ ՀՅԴ «Կարմիր լեռ» կոմիտէի դաստիարակչական-

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Անմար Կրակը` Անցեալէն Դէպի

Սեպտեմբերեան այս օրերուն մեր նախահայրերուն յիշատակն է, որ կը լեցնէ մեր հոգիներ

20 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն Հ.Յ.Դ. Իրանի Հիւսիսային

Վերջին օրերին Հայաստանի Ազգային ժողովի ամբիոնից հնչեց յայտարարութիւն՝ դաշնակցա

20 Սեպտեմբեր 2026
Պարտավոր ենք հիշել․ ՀՅԴ Արցախի երիտասա

2020 թվականի 44-օրյա պատերազմը և 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ սանձ

20 Սեպտեմբեր 2026
Քաղաքացիություն ստանալը դժվարացնում են

Ըստ ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավարի` սփյուռքը չի կարող խա

20 Սեպտեմբեր 2026
Սեպտեմբերյան պատերազմները․․․

Երբեք չեմ հասկացել, թե ինչու՞ է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազ

19 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company