ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Մեր պայքարը իր իրական տարողութեամբ

25 Մայիս 2026

Տարրական տրամաբանութեամբ, Փաշինեանի մտագարութիւնները պէտք է լրջօրէն տագնապահար ընեն իր կուսակիցները և մղեն զիրենք, խստագոյն միջամտութեամբ, կարգի հրաւիրելու գազազած իրենց ընկերը։ նոյն տրամաբանութեամբ, խուճապի մթնոլորտ պէտք է տիրէ Անքարայի, Բաքուի, Արևմուտքի և Իսրայէլի մէջ ի տես Փաշինեանի սանձարձակ պոռթկումներուն…(Ինչպէ՞ս զսպել բաղնիքին մէջ յայտնուած այս անկայունը…)։ «Յո՞ երթանք, Պարոնա՛յք…», պիտի ըլլայ Հաքան Ֆիտանի սաստը ուղղուած՝ իր մշտադիտարկման (monitoring) թիմին պահանջելով, որ առնուին խիստ վճռական քայլեր և, առաջին հերթին, «հաթլայն»ի վրայ բերուին Երևանի իրենց գործակիցները։

Բնական պայմաններու մէջ, այսպէս է, որ պիտի գործէ քաղաքական գործընթացը ի տես Փաշինեանական փողոցին։ Այսինքն՝ քարոզարշաւի կոպիտ սխալները անմիջապէս ուղղելու և անսաստողը սանձահարելու յստակ դիտաւորութեա՛մբ։ Այսինքն Թուրքիոյ «վերև»ներէն շաչող մտրակով՝ «Արթնցուցէ՛ք սա ողորմելին։ Ասիկա իր ընտրութիւնը չէ։ ՄԵ՛Ր ԸՆՏՐՈՒԹԻՒՆՆ Է…»

Այս բոլորը անշուշտ վարկածային կողմն են այս վերլուծման։ Պէտք է, անշուշտ, հարց տալ, թէ արդեօ՞ք կայ նման անհանգստութիւն ընտրապայքարի Փաշինեանական ոլորտին մէջ։ Կա՞ն միթէ այդպիսի յարաբերութիւններ Փաշինեանական ճամբարին և այս վերջինի արտաքին հովանաւորներուն միջև։ Հարց տալ մանաւանդ, թէ արդեօ՞ք քաղաքականութեան բնականոն գործօնները դեռ կը գործեն Հայաստանի քաղաքական բեմին վրայ այս օրերուն։

Եթէ կը գործե՛ն, յստակ է մէկ բան։ Փաշինեան իր այլանդակ վարքագծով հիանալի զէնք մը դրած է այսօր Ընդդիմութեան ուժերու տրամադրութեան տակ։ Զէ՛նք՝ որմով Ընդդիմութիւնը կրնայ արագօրէն յեղաշրջել ընտրողներու զօրակցութեան ենթադրական աղիւսակը և փոխել իրավիճակը յօգուտ Ընդդիմութեան։ Այդ բանին փաստը – եթէ բախտաւոր ենք — պիտի տեսնենք յաջորդող օրերու խմորումներուն մէջ։ Մինչ այդ ընդդիմադիր ճակատը պէտք է անյապաղ ջրբաժան յառաջացնէ ընտրական դաշտին մէջ հուժկու ազդակի վերածելով Փաշինեանի անհաւատալի արտաբերումները ընտրարշաւի ճամբու երկայնքին։ Ցոյց տալ ընտրողին, որ Փաշինեան կը գործէ մեր ազգային գերագոյն շահերուն դէմ և կը գործէ անկապ ու անկշիռ թռիչքներով՝ ընտրութիւններու բեմը վերածելով եղերազաւեշտի։

Բայց ամենէն կարևո՛րը՝ պէտք է հարց տալ, թէ իսկապէս ի՞նչ պատկերացում ունի թշնամին այսօր ՀՀ հասարակութեան քաղաքական ողնայարին մասին։ Ի՞նչ ակնկալութիւն կամ ի՞նչ վախ, թէ ի՞նչ կրնայ ընել ՀՀ քաղաքացին տեսնելով հայ անկախ պետականութեան շարունակական գահավէժը ի ձեռս Փաշինեանական համակարգին։ ՀՀ ընտրազանգուածը արդեօ՞ք պիտի կանգնի ոտքի — ըսել կ՚ուզեմ՝ տարերայնօրէ՛ն — Փաշինեանով դրսևորուող այս ազգային ողբերգութեան դէմ և իր ճակատագրի սանձերը վերջապէս առնէ իր ձեռքերուն մէջ ՝ դաւաճանական այս ժառանգութիւնը միանգամընդմիշտ դուրս շպրտելով երկրի կեանքէն։ Արդեօք ի՞նչ պիտի ընեն կամ ի՞նչ ատակ են ընելու – յեղափոխական յայտնի երգին բառերով — «սա խռովեալ հայերը», ըստ Անքարայի և Բաքուի ռազմավարական հաշուարկներոուն։ Արդեօ՞ք ողջ է Սարդարապատի ջիղը…

Ես կը կարծեմ, թէ այս կէտին վրայ գործ ունինք շատ ճակատագրական նրբութեան մը հետ։

Փաշինեանի հովանաւորները երբեք խուճապահար չեն այսօր, քանի որ անոնք գործը երբեք իսկապէս չեն յանձնած Փաշինեանին։ Պէտք է ակնկալել, որ անոնք արդէն վաղուց հաստատած են իրենց մեքենականութիւնները ընտրական դաշտէն ներս ՀՀ քուէն ապակողմնորոշելու և Փաշինեանի յանցագործ իշխանութեան վերարտադրութիւնը ապահովելու։ Փաշինեանի ելոյթները ընդհանուր յայտարար մը ունին։ Անոնք բացայայտօրէն կ՚արհամարհեն երկրի քուէն։ Անոնք չեն վախնար քաղաքացին անարգելէ։ Անոնք համոզուած են, որ քաղաքացին շուարած է, տկար, քաղաքականօրէն պարտուած և անատակ՝ իր արժանապատւութեան տէր կանգնելու։ Փաշինեանի ելոյթները օրգանական մասն իսկ են ՀՀ քուէն բարոյալքելու կոչուած թշնամիի ընդհանուր ծրագրին։ Անոնք լիովին համահունչ են թշնամիի ռազմավարութեան նորմերուն։ Ի տարբերութիւն վերև յիշուած վարկածին, Փաշինեան և իր հովանաւորները անզանազանելի են իրարմէ։ Եւ անոնք միասնաբար կը սոնքան իրենց գոռոզութեամբ հանդէպ մեր ժողովուրդին։ ԱՆՈՆՔ ՀԱՄՈԶՈՒԱԾ ԵՆ, ՈՐ ՄԵՐ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ԱՐԴԷՆ ԴԱԴՐԱԾ Է ԳՈՅՈՒԹԻՒՆ ՈՒՆԵՆԱԼԷ ՈՐՊԷՍ ԱԶԳԱՅԻՆ ԵՒ ՀԱՆՐԱՅԻՆ ՀԱՒԱՔԱԿԱՆ ԽՂՃՄՏԱՆՔ։ ՈՐՊԷՍ ՀԱՒԱՔԱԿԱՆ ՈՒԺ…Հետևաբար կարելի է անվախօրէն քուրջի կտորի վերածել զինք և դեռ շահիլ ընտրութիւնը։

Եւ հոս է, որ Փաշինեան և իր տէրերը չարաչար կը սխալին։

ԻՐԵՆՑ ԱՅՍ ԹՈՒՆԱՒՈՐ ԳՈՌՈԶՈՒԹԻՒՆՆ Է, ՈՐ ՋԱՐԴՈՒՓՇՈՒՐ ՊԻՏԻ ԸՆԷ ՄԵՐ ԺՈՂՈՎՈՈՒՐԴԸ ՅՈՒՆԻՍԻ 7-ին…Այս վճռական – ԱՅՍ ՊԱՏՄԱԿԱ՛Ն — առճակատումն է, որ տեղի պիտի ունենայ շուտով։ Մեր ժողովուրդը լոկ Փաշինեանի և իր վիշիական ջոլիրին դէմ չէ, որ ելած է կռուի։ ԱՆ ԵԼԱԾ Է ՊԱՅՔԱՐԻ ՓԱՇԻՆԵԱՆԻ ՀՈՎԱՆԱՒՈՐ ԱՇԽԱՐՀԱԿԱՐԳԻՆ ԴԷՄ։ ԵՒ ԵԿԱԾ Է ՎԵՐՋՆԱԿԱՆ ԼՈՒԾՈՒՄ ՏԱԼՈՒ ՀԱՅ ԱՆԿԱԽ ՊԵՏԱԿԱՆՈՒԹԵԱՆ ԼԻՆԵԼԻՈՒԹԵԱՆ ՀԱՐՑԻՆ։

Սարդարապատի ջի՞ղը…Այո, ողջ է ան։ Ողջ և առողջ և պատրա՛ստ՝ դիմագրաւելու կեանքի մեծ մարտահրաւէրները այսօր, վաղը, յաւիտեա՛նս։ Մեր պայքարը ամէն տեղ է։ Աշխարհակարգի բոլո՛ր ճակատներուն վրայ։ Եւ ան կանգ պիտի չառնէ Յունիսի 7-ին։

Կարօ Արմենեան
Մայիս 24, 2026
Ուաշինկթըն

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
ՀՄԸՄ-ի Միջդիւանական 12-րդ Խորհրդաժողով

Ուրբաթ, 6 նոյեմբերի երեկոյեան ժամը 6:00-ին, Երեւանի «Քոնկրես» հիւրանոցին մէջ ի

07 Նոյեմբեր 2026
Հայ դատի կենտրոնական խորհրդի հայտարարո

Հայ դատի կենտրոնական խորհուրդը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներին և ՄԱԿ-ի

06 Նոյեմբեր 2026
Համազգային Համախմբում

Չորեքշաբթի, 4 նոյեմբերի վաղ առաւօտուն Հայաստանի Ազգային անվտանգութեան ծառայութ

06 Նոյեմբեր 2026
Արտահերթ ընտրությունների գնալու միակ տ

Երեկ տեղի ունեցած հավաքում քննարկվել է ընդհանուր ստեղծված իրավիճակը, բռնաճնշու

05 Նոյեմբեր 2026
ՀՄԸՄի Միջդիւանական 12րդ Խորհրդաժողովը

ՀՄԸՄի Կեդրոնական վարչութեան կազմակերպութեամբ, Նոյեմբեր 5ի առաւօտեան, Երեւանի «

05 Նոյեմբեր 2026
Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի աջակցութ

2026 թ. Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում ամերիկահայ ընտրողները նկատելի ազդ

05 Նոյեմբեր 2026
Ընդդիմադիր ուժերը հայտարարում են համազ

Մենք՝ ներքոստորագրյալ հայաստանյան քաղաքական ուժերս, գիտակցելով հայ ժողովրդի և

05 Նոյեմբեր 2026
Հ.Յ.Դ. Երիտասարդականը IUSY-ի միջազգայ

26-էն 31 Հոկտեմբեր 2026-ին, Ընկերվար Երիտասարդներու Միջազգային Միութեան (IUSY)

04 Նոյեմբեր 2026
Սա կարող է հնարավորություն ընձեռել ընդ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստ

04 Նոյեմբեր 2026
Արարատն ու կեղծ երկընտրանքը. պետականու

Կան ազգային խորհրդանիշներ, որոնց խորհուրդն ու նշանակությունը վեր են ժամանակի ո

04 Նոյեմբեր 2026
Տոն սրբոց թարգմանչաց

Նույնիսկ մարտնչող անաստվածության տարիներին ոչ մեկը չէր կարող կտրել այն բազմաթի

04 Նոյեմբեր 2026
Հայաստանի իշխող վարչակարգի «խաղաղությա

Հոկտեմբերի 13-ը Կարսի ապօրինի պայմանագրի կնքման օրն է: Այդ պայմանագիրը հայ ժող

04 Նոյեմբեր 2026
Ընկերվարութիւնը համայնավարութիւն չէ

Մելիտինեցու սոյն վերտառութեամբ հրապարակագրութեան միջոցով կարելի է որոշակի պատկ

04 Նոյեմբեր 2026
Գիտելիք և կարողունակություն

Կարողունակությունը՝ որպես իրական կյանքում դրսևորվող գիտելիք Վերջին շրջանում

04 Նոյեմբեր 2026
Բացարձակ վերահսկողություն, թե՞ սոցիալա

Ադրբեջանում 2026 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին հանրակրթական դպրոցներու

04 Նոյեմբեր 2026
«Մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքի

Տասնամյակներ շարունակ Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերությունները բնութագրվել են

04 Նոյեմբեր 2026
ՀՀ-ում չեն գործում Սահմանադրությունն ո

Ժողովրդավարությունը Հայաստանում ոչ թե հետընթաց է ապրում, այլ մահացել է. նոյեմբ

03 Նոյեմբեր 2026
Հայաստանի թուրքացումը. խորհրդարանական

Հոկտեմբերի 29-ին Հայաստանի Ազգային ժողովում տեղի ունեցած խայտառակ տեսարանները,

03 Նոյեմբեր 2026
Հայ Ուսանողութիւնը Արցախի համար 2025-ի

ՀՅԴ Բիւրոյի Երիտասարդական գրասենեակի նախաձեռնութեամբ, 2025–2026 թուականներուն

03 Նոյեմբեր 2026
Թշնամիները՝ դրսից, Փաշինյանը՝ ներսից․

Անցյալ շաբաթ ՀՀ Ազգային ժողովի տասնյակ պատգամավորներ ներքաշվեցին խայտառակ ծեծկ

03 Նոյեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company