ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Խմբագրական. Հաւատարիմ` Հանրապետութեան Զինանշանի Խորհուրդին (Անկախութեան Տօնի 108-Ամեակ)

27 Մայիս 2026

Հայաստանի Հանրապետութեան զինանշանին ամփոփած խորհուրդները այսօր այժմէական նշանակութիւն կը ստանան եւ յստակ ուղերձներ կը յղեն: Զինանշանով պատկերուած խորհրդանշաններէն կեդրոնանանք վահանի կեդրոնը ամփոփուած Արարատ լերան եւ Նոյեան տապանին վրայ, որոնք հայ ժողովուրդի հայրենիքին եւ յարատեւութեան խորհրդանիշն են: Տապանը` մարդկութեան վերածնունդի ու քրիստոնէական աւանդութեան նշանը: Վահանի չորս բաժինները կը ներկայացնեն Հայոց պատմութեան չորս թագաւորական տոհմերը:

Ա. հանրապետութեան օրով ընդունուած այս զինանշանը վերահաստատուեցաւ որոշ գեղագիտական վերաձեւաւորումով, վերանկախացման առիթով:

Պատահական չէր, որ դրօշակը, զինանշանն ու քայլերգը, որոնք ամրագրուած էին առաջին հանրապետութեամբ, վերահաստատուեցան, եւ աւելի՛ն, սահմանադրութեամբ ամրագրուեցան: Նպատակը ներառած էր Ա. հանրապետութեան իրաւաժառանգորդութեան առաջադրանքը: Այս երեք խորհուրդները ամրագրուած են սահմանադրութեամբ:

Հայաստանի Հանրապետութեան սահմանադրութեան 21-րդ յօդուածի երկրորդ կէտը կ՛արձանագրէ.

«Հայաստանի Հանրապետութեան զինանշանն է. կենտրոնում` վահանի վրայ, պատկերուած են Արարատ լեռը` Նոյեան տապանով, եւ պատմական Հայաստանի չորս թագաւորութիւնների զինանշանները: Վահանը պահում են` արծիւը եւ առիւծը, իսկ վահանից ներքեւ պատկերուած են սուր, ճիւղ, հասկերի խուրձ, շղթայ եւ ժապաւէն»:

Իսկ սահմանադրութեան նախաբանով յղում ստացած Անկախութեան հռչակագիրը բաժին ունի Ա. հանրապետութեան վերաբերող` «… զարգացնելով 1918 թուականի մայիսի 28-ին ստեղծուած անկախ Հայաստանի Հանրապետութեան ժողովրդավարական աւանդոյթները…»: Զարգացնելը յստակ է, որ պատմականօրէն վաստակուած ժառանգութեան մը տէր կանգնելու եւ անոր հիման վրայ զարգանալու սկզբունքն է, որ կը շեշտէ:

Փաստացի այս հանգամանքները նկատի ունենալով` Արարատի խորհրդանիշի շուրջ ստեղծուած վէճին, արհեստական ըլլալէ աւելի, հակասահմանադրական կը նկատուին Արարատի մասին թէ «իրական Հայաստան»-ի ապագաղափարախօսութեան բոլոր պաշտօնական յայտարարութիւնները: Հանրապետութեան զինանշանով եւ սահմանադրութեամբ Արարատը խորհրդանիշ է, իսկ պատմական Հայաստանը` սահմանադրութեան մէջ ամրագրուած բնօրրան-տարածք:

Նիւթերու հաւաքածոյ կրնան կազմել, ուրեմն, բարձրագոյն դիրքերէ պատմական Հայաստանին թէ Արարատին կամ անոնցմով խորհրդանշուող մեր պատմութեան եւ ակունքներուն նկատմամբ կատարուած հակասահմանադրական յայտարարութիւնները: Խնդիրը իրաւական պետութեան անգործունեայ վիճակն է, աւելի ճիշդը` Սահմանադրական դատարանի չկայացումը` իբրեւ անկախ հաստատութիւն:

Սահմանադրութիւն փոխելու տարազին տակ չէ բացառուած, որ Անկախութեան հռչակագիրին յղուող բաժինի վերացումէն բացի, դուրս գայ նաեւ զինանշանին հետ առնչուած խորհուրդներու բացատրութիւնը:

Զինանշանը վահան է թէ՛ այսօրուան Հայաստանին եւ թէ՛ կերտելի Հայաստանին նկատմամբ մեր բոլոր իրաւունքներէն չհրաժարելու սկզբունքներուն: Զինանշանը թէ՛ Արագածն է եւ թէ՛ Արարատը: Թէ՛ մեր պատմութիւնն է եւ թէ՛ ներկան: Թէ՛ առաջին եւ թէ՛ ներկայ հանրապետութիւնը: Այսօր անիկա դուրս կու գայ իր խորհրդանշական տարազէն եւ կը ստանայ իրաւական, քաղաքական նշանակութիւն` սահմանադրականութի՛ւն:

Ազդակ

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
ՀՄԸՄ-ի Միջդիւանական 12-րդ Խորհրդաժողով

Ուրբաթ, 6 նոյեմբերի երեկոյեան ժամը 6:00-ին, Երեւանի «Քոնկրես» հիւրանոցին մէջ ի

07 Նոյեմբեր 2026
Հայ դատի կենտրոնական խորհրդի հայտարարո

Հայ դատի կենտրոնական խորհուրդը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներին և ՄԱԿ-ի

06 Նոյեմբեր 2026
Համազգային Համախմբում

Չորեքշաբթի, 4 նոյեմբերի վաղ առաւօտուն Հայաստանի Ազգային անվտանգութեան ծառայութ

06 Նոյեմբեր 2026
Արտահերթ ընտրությունների գնալու միակ տ

Երեկ տեղի ունեցած հավաքում քննարկվել է ընդհանուր ստեղծված իրավիճակը, բռնաճնշու

05 Նոյեմբեր 2026
ՀՄԸՄի Միջդիւանական 12րդ Խորհրդաժողովը

ՀՄԸՄի Կեդրոնական վարչութեան կազմակերպութեամբ, Նոյեմբեր 5ի առաւօտեան, Երեւանի «

05 Նոյեմբեր 2026
Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի աջակցութ

2026 թ. Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում ամերիկահայ ընտրողները նկատելի ազդ

05 Նոյեմբեր 2026
Ընդդիմադիր ուժերը հայտարարում են համազ

Մենք՝ ներքոստորագրյալ հայաստանյան քաղաքական ուժերս, գիտակցելով հայ ժողովրդի և

05 Նոյեմբեր 2026
Հ.Յ.Դ. Երիտասարդականը IUSY-ի միջազգայ

26-էն 31 Հոկտեմբեր 2026-ին, Ընկերվար Երիտասարդներու Միջազգային Միութեան (IUSY)

04 Նոյեմբեր 2026
Սա կարող է հնարավորություն ընձեռել ընդ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստ

04 Նոյեմբեր 2026
Արարատն ու կեղծ երկընտրանքը. պետականու

Կան ազգային խորհրդանիշներ, որոնց խորհուրդն ու նշանակությունը վեր են ժամանակի ո

04 Նոյեմբեր 2026
Տոն սրբոց թարգմանչաց

Նույնիսկ մարտնչող անաստվածության տարիներին ոչ մեկը չէր կարող կտրել այն բազմաթի

04 Նոյեմբեր 2026
Հայաստանի իշխող վարչակարգի «խաղաղությա

Հոկտեմբերի 13-ը Կարսի ապօրինի պայմանագրի կնքման օրն է: Այդ պայմանագիրը հայ ժող

04 Նոյեմբեր 2026
Ընկերվարութիւնը համայնավարութիւն չէ

Մելիտինեցու սոյն վերտառութեամբ հրապարակագրութեան միջոցով կարելի է որոշակի պատկ

04 Նոյեմբեր 2026
Գիտելիք և կարողունակություն

Կարողունակությունը՝ որպես իրական կյանքում դրսևորվող գիտելիք Վերջին շրջանում

04 Նոյեմբեր 2026
Բացարձակ վերահսկողություն, թե՞ սոցիալա

Ադրբեջանում 2026 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին հանրակրթական դպրոցներու

04 Նոյեմբեր 2026
«Մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքի

Տասնամյակներ շարունակ Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերությունները բնութագրվել են

04 Նոյեմբեր 2026
ՀՀ-ում չեն գործում Սահմանադրությունն ո

Ժողովրդավարությունը Հայաստանում ոչ թե հետընթաց է ապրում, այլ մահացել է. նոյեմբ

03 Նոյեմբեր 2026
Հայաստանի թուրքացումը. խորհրդարանական

Հոկտեմբերի 29-ին Հայաստանի Ազգային ժողովում տեղի ունեցած խայտառակ տեսարանները,

03 Նոյեմբեր 2026
Հայ Ուսանողութիւնը Արցախի համար 2025-ի

ՀՅԴ Բիւրոյի Երիտասարդական գրասենեակի նախաձեռնութեամբ, 2025–2026 թուականներուն

03 Նոյեմբեր 2026
Թշնամիները՝ դրսից, Փաշինյանը՝ ներսից․

Անցյալ շաբաթ ՀՀ Ազգային ժողովի տասնյակ պատգամավորներ ներքաշվեցին խայտառակ ծեծկ

03 Նոյեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company