ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

28 Մայիսը Տօնն Է Վերանկախացած Հայաստանին

27 Մայիս 2026

Հայկական Բարձրաւանդակին վրայ հայկական վերջին պետութիւնը` Բագրատունեաց թագաւորութիւնը, վերջ գտաւ 11-րդ դարու կէսերուն, 1045 թուականին: Բագրատունեաց թագաւորութեան տեւողութեան գոյութիւն ունէին բազմաթիւ փոքր թագաւորութիւններ, որոնցմէ ոմանք շարունակեցին գոյատեւել որոշ ժամանակ: Աւելի ուշ, Հայաստանի զանազան կողմերը, նաեւ Հայաստանի մերձակայ վայրերուն մէջ ստեղծուեցան անկախ կամ կիսանկախ այլազան պետական կազմաւորումներ` իշխանապետութիւններ եւ ինքնավար շրջաններ: Վերջինները կարելի չէ լիիրաւ հայկական պետութիւններ համարել: Բացառութիւն կը կազմէ Կիլիկիոյ հայկական պետութիւնը, Հայկական Լեռնաշխարհէն դուրս ստեղծուած 1080-ին` իբրեւ իշխանապետութիւն, ապա դարձած թագաւորութիւն եւ իբրեւ անկախ միաւոր գոյատեւած շուրջ 300 տարի, մինչեւ 1375: Պատմութիւնը կը վկայէ, որ անկախ պետականութեան կորուստի հինգուկէս դարերու ընթացքին փորձեր եղած են վերականգնելու զայն, պայքարներ մղուած են երբեմն մասնակի փոքր արդիւնքներով, սակայն` պատրանաթափութիւններով եւ ձախողումներով յատկանշուած:

Պէտք եղաւ սպասելու հինգուկէս դարեր, որպէսզի Հայկական Լեռնաշխարհի մէջ փոքր տարածքին վրայ, պարտութիւններու շարանի մը յաջորդած յաղթական պոռթկումի մը իբրեւ ծնունդ` գոյանար հայկական անկախ պետականութիւն մը` 28 մայիս 1918-ի անկախութիւնը: Անկախութիւն, որ աւա՜ղ պիտի գոյատեւէր միայն երկուքուկէս տարի` 30 ամիս, 28 մայիս 1918-էն 2 դեկտեմբեր 1920. 1920 թուականի վերջերուն քեմալական Թուրքիա եւ Խորհրդային Ռուսիա իրարու մէջ բաժնեցին Հայկական Լեռնաշխարհը:

70 տարիներու ընդմիջումէ մը ետք, Խորհրդային Ռուսիոյ հովանին վայելող ու հանրապետութիւն անունը կրող, 1918-1920 Հայաստանի Հանրապետութեան հողամասին մեծագոյն մասին վրայ հռչակուեցաւ Հայաստանի անկախ հանրապետութիւնը: 21 սեպտեմբեր 1991-ին հռչակուած Հայաստանի Հանրապետութիւնը առնչութիւն ունի՞ 28 մայիս 1918-ի անկախութեան հետ: Անցնող 35 տարիներու ընթացքին որդեգրուած երեք սահմանադրութիւնները ունին կարճ նախաբան մը, որ գրեթէ անփոփոխ մնացած է: 2017-ին հանրաքուէով որդեգրուած այժմ գործող սահմանադրութեան նախաբանը կը սկսի այսպէս. «Հայ ժողովուրդը, հիմք ընդունելով Հայաստանի Անկախութեան մասին հռչակագրում հաստատագրուած հայոց պետականութեան հիմնարար սկզբունքները եւ համազգային նպատակները, իրականացրած ինքնիշխան պետութեան վերականգնման իր ազատասէր նախնիների սուրբ պատգամը…»: Պատմականութիւնը պահպանուած է, անկախութեան նպատակին համազգային բնոյթը` շեշտուած: Իսկ ի՞նչ կ՛ըսէ 23 օգոստոս 1990-ի տակաւին Խորհրդային Հայաստանի Գերագոյն խորհուրդին (խորհրդարան) կողմէ որդեգրուած Հայաստանի Անկախութեան մասին հռչակագիրը` ի միջի այլոց. «Զարգացնելով 1918 թուականի մայիս 28-ին ստեղծուած անկախ Հայաստանի Հանրապետութեան ժողովրդավարական աւանդոյթները, խնդիր դնելով ժողովրդավարական, իրաւական հասարակարգի ստեղծումը…»: Յղումը որոշակի է, աներկբայ:

«Ինքնիշխան պետութեան վերականգնման իր ազատասէր նախնիների սուրբ պատգամը» եւ «1918 մայիս 28-ին ստեղծուած Հայաստանի Հանրապետութեան ժողովրդավարական աւանդոյթները» հակասութեան մէջ են «իրական Հայաստանի» ապազգային, շինծու «գաղափարաբանութեան» հետ: Հայ ժողովուրդի պատմութիւնը իր ներքին տրամաբանութիւնը ունի. յաղթանակներն ու պարտութիւնները եղած են օղակները «ազատասէր նախնիներու սուրբ պատգամին», այդ սուրբ պատգամով ջրդեղուած է երբեք չխմբագրուած, բայց գործնապէս առարկայականացած հայոց ազգային գաղափարախօսութիւնը` միացեալ եւ անկախ Հայաստանի տեսլականը:

Մայիս 28-ի տօնը միայն «հանրապետութեան» տօն չէ, վերածնուած անկախութեան տօնն է: Ներկայ Հայաստանի անկախութեան, ինքնիշխանութեան գաղափարական հիմքը դրուած է 28 մայիս 1918-ին: 70 տարիներու խորհրդային իշխանութիւնը փակագիծ մըն է, որ չյաջողեցաւ համոզել հայ ժողովուրդը, որ` լուծուած է Հայ դատը, որ` հայ ժողովուրդը իրականացուցած է իր ազատութեան երազը: Իրական Հայաստանի 70 տարի տեւած ու ձախողած նախադէպն է Խորհրդային Հայաստանը: Ազգային գաղափարախօսութիւնը Հայոց պատմութեան անսահմանելի ներքին տրամաբանութեան խորհրդաւոր դրսեւորումն է, որ դէպքերն ու ժամանակաւոր արարքները կրնան երբեմն քողարկել, սակայն չեն կրնար ընդմիշտ վերացնել:

Հայաստանի Հանրապետութիւնը ժառանգորդն է 28 մայիս 1918-ի ազատ, անկախ ու ժողովրդավար Հայաստանին:

ՏԻԳՐԱՆ ՃԻՆՊԱՇԵԱՆ

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
ՀՄԸՄ-ի Միջդիւանական 12-րդ Խորհրդաժողով

Ուրբաթ, 6 նոյեմբերի երեկոյեան ժամը 6:00-ին, Երեւանի «Քոնկրես» հիւրանոցին մէջ ի

07 Նոյեմբեր 2026
Հայ դատի կենտրոնական խորհրդի հայտարարո

Հայ դատի կենտրոնական խորհուրդը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներին և ՄԱԿ-ի

06 Նոյեմբեր 2026
Համազգային Համախմբում

Չորեքշաբթի, 4 նոյեմբերի վաղ առաւօտուն Հայաստանի Ազգային անվտանգութեան ծառայութ

06 Նոյեմբեր 2026
Արտահերթ ընտրությունների գնալու միակ տ

Երեկ տեղի ունեցած հավաքում քննարկվել է ընդհանուր ստեղծված իրավիճակը, բռնաճնշու

05 Նոյեմբեր 2026
ՀՄԸՄի Միջդիւանական 12րդ Խորհրդաժողովը

ՀՄԸՄի Կեդրոնական վարչութեան կազմակերպութեամբ, Նոյեմբեր 5ի առաւօտեան, Երեւանի «

05 Նոյեմբեր 2026
Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի աջակցութ

2026 թ. Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում ամերիկահայ ընտրողները նկատելի ազդ

05 Նոյեմբեր 2026
Ընդդիմադիր ուժերը հայտարարում են համազ

Մենք՝ ներքոստորագրյալ հայաստանյան քաղաքական ուժերս, գիտակցելով հայ ժողովրդի և

05 Նոյեմբեր 2026
Հ.Յ.Դ. Երիտասարդականը IUSY-ի միջազգայ

26-էն 31 Հոկտեմբեր 2026-ին, Ընկերվար Երիտասարդներու Միջազգային Միութեան (IUSY)

04 Նոյեմբեր 2026
Սա կարող է հնարավորություն ընձեռել ընդ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստ

04 Նոյեմբեր 2026
Արարատն ու կեղծ երկընտրանքը. պետականու

Կան ազգային խորհրդանիշներ, որոնց խորհուրդն ու նշանակությունը վեր են ժամանակի ո

04 Նոյեմբեր 2026
Տոն սրբոց թարգմանչաց

Նույնիսկ մարտնչող անաստվածության տարիներին ոչ մեկը չէր կարող կտրել այն բազմաթի

04 Նոյեմբեր 2026
Հայաստանի իշխող վարչակարգի «խաղաղությա

Հոկտեմբերի 13-ը Կարսի ապօրինի պայմանագրի կնքման օրն է: Այդ պայմանագիրը հայ ժող

04 Նոյեմբեր 2026
Ընկերվարութիւնը համայնավարութիւն չէ

Մելիտինեցու սոյն վերտառութեամբ հրապարակագրութեան միջոցով կարելի է որոշակի պատկ

04 Նոյեմբեր 2026
Գիտելիք և կարողունակություն

Կարողունակությունը՝ որպես իրական կյանքում դրսևորվող գիտելիք Վերջին շրջանում

04 Նոյեմբեր 2026
Բացարձակ վերահսկողություն, թե՞ սոցիալա

Ադրբեջանում 2026 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին հանրակրթական դպրոցներու

04 Նոյեմբեր 2026
«Մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքի

Տասնամյակներ շարունակ Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերությունները բնութագրվել են

04 Նոյեմբեր 2026
ՀՀ-ում չեն գործում Սահմանադրությունն ո

Ժողովրդավարությունը Հայաստանում ոչ թե հետընթաց է ապրում, այլ մահացել է. նոյեմբ

03 Նոյեմբեր 2026
Հայաստանի թուրքացումը. խորհրդարանական

Հոկտեմբերի 29-ին Հայաստանի Ազգային ժողովում տեղի ունեցած խայտառակ տեսարանները,

03 Նոյեմբեր 2026
Հայ Ուսանողութիւնը Արցախի համար 2025-ի

ՀՅԴ Բիւրոյի Երիտասարդական գրասենեակի նախաձեռնութեամբ, 2025–2026 թուականներուն

03 Նոյեմբեր 2026
Թշնամիները՝ դրսից, Փաշինյանը՝ ներսից․

Անցյալ շաբաթ ՀՀ Ազգային ժողովի տասնյակ պատգամավորներ ներքաշվեցին խայտառակ ծեծկ

03 Նոյեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company