ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Ռուսաստանը, ԱՄՆ-ը և ԵՄ-ը չպետք է միջամտեն Հայաստանի ներքին գործերին

02 Հունիս 2026

Որևէ օտարերկրյա պետություն չպետք է միջամտի անկախ և ինքնիշխան Հայաստանի ներքին գործերին։ Միայն հայ ժողովուրդն իրավունք ունի ընտրելու իր ղեկավարներին և որոշելու իր քաղաքականությունը։

Հեգնական է, որ այն հայերը, որոնք օր ու գիշեր գոռում էին ռուսական միջամտության մասին, լիակատար լռություն են պահպանում, երբ արևմտյան երկրները (Եվրամիությունը և Միացյալ Նահանգները) բացահայտորեն միջամտում են Հայաստանի ներքին գործերին: Նրանք, ովքեր կարծում են, թե արևմտյան միջամտությունը, ի տարբերություն Ռուսաստանի, անվնաս է և ընդունելի, կամ անտեղյակ են, կամ միամիտ միջազգային հարաբերությունների հարցերում:

Օտարերկրյա ղեկավարները (լինեն Արևելքից, Արևմուտքից, Հյուսիսից, թե Հարավից) Հայաստանին ոչինչ չեն առաջարկում իրենց բարի կամքից դրդված։ Նրանք պարզապես հետապնդում են իրենց սեփական շահերը։

Խնդիրն այն է, որ Հայաստանի ղեկավարները պատմության ընթացքում երբեք աչքի չեն ընկել միջազգային հարաբերությունների իմացությամբ։ Հայերը, ի վնաս իրենց, անտեսում են աշխարհում տեղի ունեցող զարգացումները, որոնք կարող են ազդել իրենց կյանքի կամ հենց գոյատևման վրա։ Երբ դու փոքր և թույլ երկիր ես, չես կարող քեզ թույլ տալ անտարբեր լինել քո շուրջը տեղի ունեցող իրադարձությունների նկատմամբ։ Հակառակ դեպքում՝ դու խոցելի ես դառնում արտաքին սպառնալիքների առաջ։ Այն, ինչ անհրաժեշտ է անել, առավելագույնս հզորանալ, իսկ այնուհետև՝ ճկուն դիվանագիտություն միջոցով ձգտել այդ սպառնալիքները հասցնել նվազագույնի։

Հայերը, լիովին արդարացիորեն, խիստ բացասական վերաբերմունք ունեն Թուրքիայի և նրա ղեկավարների նկատմամբ: Այդուհանդերձ, պետք է խոստովանել, որ թուրք ղեկավարները, ինչպես իրենց օսմանյան նախորդները, շատ հմուտ են միջազգային քաղաքականության մեջ: Դարեր շարունակ օսմանյան սուլթանները կարողացել են մեծ տերություններին լարել իրար դեմ և պարբերաբար փոխել են իրենց դիրքորոշումը՝ կայսրության շահերը պաշտպանելու համար: Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գործողություններն այդ ավանդական լարախաղացության շարունակությունն են: Էրդողանը բացառիկ հմտությամբ է մանևրում միջազգային պղտոր ջրերում: Հայաստանը ներկայումս չունի, և անցյալում էլ հազվադեպ է ունեցել նման հմտություններով ղեկավար:

Երկրորդ խնդիրը հայերի հուզական մոտեցումն է արտաքին հարաբերություններին՝ սիրել-չսիրելու հիման վրա։ Միջազգային հարաբերությունները չեն կարող կարելի համեմատվել անձնական հարաբերությունների հետ․ կարելի է հաղորդակցվել նույնիսկ քո թշնամիների հետ, եթե կարողանաս քո երկրի համար շահ ապահովել։

Երրորդ խնդիրն այն է, որ հայերն իրենց ողջ պատմության ընթացքում միշտ սպասել են, որ որևէ օտար ուժ կգա և կփրկի իրենց թշնամիներից։ Հայերը կարող էին նման անիրատեսական սպասելիքներ ունենալ իրենց պատմության սկզբում, սակայն, հազարամյակների ներխուժումների, զանգվածային կոտորածների և նույնիսկ ցեղասպանության ենթարկվելուց հետո, կարելի էր կարծել, թե նրանք վերջապես կարթնանան և, տեսնելով, որ ոչ մի օտար ուժ երբեք չի եկել իրենց փրկության, կեզրակացնեին՝ ոչ ոք իրենց չի օգնելու։

Ցավոք, հայերը երբեք անհրաժեշտ դասեր չեն քաղել իրենց ողբերգական պատմությունից։ Նույնիսկ այսօր նրանք սպասում են, որ ինչ-որ օտար երկիր կպաշտպանի իրենց։ Վերջին տասնամյակներում հայերը իզուր հույսեր էին տածում, որ Ռուսաստանը կպաշտպանի իրենց, կարծես թե նա պարտավոր էր դա անել։ Բոլոր երկրները պաշտպանում են միայն իրենց սեփական շահերը, այլ ոչ թե ուրիշներինը։ Լիովին հիասթափված լինելով 2020 թվականի Արցախյան պատերազմի ժամանակ Ռուսաստանի անգործությունից, և առավել ևս՝ 2021 և 2022 թվականներին Հայաստանի Հանրապետության տարածքի մի մասի նկատմամբ Ադրբեջանի ներխուժումից և օկուպացիայից հետո՝ հայերի մեծ մասը սկսեց ապարդյուն այլ տեղերում փնտրել իր երկրի պաշտպանությունը։ Նրանց հիասթափությունը հիմնված էր այն փաստի վրա, որ Հայաստանն ու Ռուսաստանը, խորհրդային մի քանի այլ նախկին հանրապետությունների հետ միասին, ստորագրել էին փոխադարձ պաշտպանության պայմանագիր՝ ՀԱՊԿ-ը (Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպություն)։ Այդ պայմանագիրը պետք է պաշտպաներ Հայաստանի Հանրապետությունը։

Սակայն հայերը մոռանում են, որ պայմանագրերը հաճախ համարվում են ընդամենը թղթի կտորներ։ Բոլոր երկրներն իրենց ազգային շահերը վեր են դասում ցանկացած պայմանագրային պարտավորությունից, որ կարող են ունենալ։

Ռուսաստանից լիովին հասկանալի պատճառներով հիասթափվելուց հետո, կարելի էր կարծել, թե հայերը կեզրակացնեին, որ ոչ ոք չի գալու Հայաստանին օգնության, և կդադարեն նոր փրկիչ փնտրել։ Ավաղ, նրանք շարունակեցին իրենց հավերժական փնտրտուքը։ Այժմ նրանք հույս ունեն, որ Ֆրանսիան, Եվրամիությունը կամ Միացյալ Նահանգները կլինեն իրենց նոր փրկիչները։ Սակայն, եթե Հայաստանը հարձակման ենթարկվի, ո՛չ Եվրամիությունը, ո՛չ էլ Միացյալ Նահանգները չեն գա նրան օգնության։ Միամտություն է ակնկալել, որ այդ օտարերկրյա երկրները կվտանգեն իրենց զինվորների կյանքը՝ Հայաստանի սահմանները պաշտպանելու համար։ Դա Հայաստանի ղեկավարության պարտականությունն է։

Արևելքի և Արևմուտքի միջև տատանվելու փոխարեն, Հայաստանի շահերից է բխում փոխշահավետ հարաբերություններ հաստատել աշխարհի բոլոր երկրների հետ՝ առանց ակնկալելու, որ նրանցից որևէ մեկը կգա իրեն փրկելու։ Սակայն, նման կարևոր խնդիր իրագործելու համար Հայաստանին անհրաժեշտ է հմուտ ղեկավարություն։

Ես առաջարկում եմ հայերին՝ անտեսել նախագահ Դոնալդ Թրամփի, փոխնախագահ Ջեյ Դի Վենսի և պետքարտուղար Մարկո Ռուբիոյի վարչապետ Նիկոլ Փաշինյանին աջակցելու անօգուտ հայտարարությունը, որոնք Հայաստանի ներքին ընտրություններին արտաքին միջամտության բացահայտ օրինակ են։ Հուսով եմ՝ նրանց աջակցությունը կարժանանա նույն ճակատագրին, ինչ Վենսի անձնական այցը Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտ՝ ապրիլյան ընտրությունների նախօրեին վարչապետ Վիկտոր Օրբանին սատարելու համար, որը ջախջախիչ պարտություն կրեց։

Հայ ժողովրդին այսօր գործնական քայլեր են պետք, ոչ թե դատարկ խոսքեր։ Թրամփը, Վենսը և Ռուբիոն մատը մատին չտվեցին՝ 2023 թվականից ի վեր Բաքվի բանտերում ապօրինի պահվող Արցախի ղեկավարներին ազատ արձակելու համար։ Նրանք նաև չդատապարտեցին Հայ Առաքելական Եկեղեցու դեմ Փաշինյանի հալածանքները։ Սա ցույց է տալիս, որ ամբողջ աշխարհում քրիստոնյաներին պաշտպանելու մասին նրանց բազմաթիվ հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան պարապ խոսքեր։

Հարութ Սասունյան
www.TheCaliforniaCourier.com

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
ՀՄԸՄ-ի Միջդիւանական 12-րդ Խորհրդաժողով

Ուրբաթ, 6 նոյեմբերի երեկոյեան ժամը 6:00-ին, Երեւանի «Քոնկրես» հիւրանոցին մէջ ի

07 Նոյեմբեր 2026
Հայ դատի կենտրոնական խորհրդի հայտարարո

Հայ դատի կենտրոնական խորհուրդը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներին և ՄԱԿ-ի

06 Նոյեմբեր 2026
Համազգային Համախմբում

Չորեքշաբթի, 4 նոյեմբերի վաղ առաւօտուն Հայաստանի Ազգային անվտանգութեան ծառայութ

06 Նոյեմբեր 2026
Արտահերթ ընտրությունների գնալու միակ տ

Երեկ տեղի ունեցած հավաքում քննարկվել է ընդհանուր ստեղծված իրավիճակը, բռնաճնշու

05 Նոյեմբեր 2026
ՀՄԸՄի Միջդիւանական 12րդ Խորհրդաժողովը

ՀՄԸՄի Կեդրոնական վարչութեան կազմակերպութեամբ, Նոյեմբեր 5ի առաւօտեան, Երեւանի «

05 Նոյեմբեր 2026
Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի աջակցութ

2026 թ. Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում ամերիկահայ ընտրողները նկատելի ազդ

05 Նոյեմբեր 2026
Ընդդիմադիր ուժերը հայտարարում են համազ

Մենք՝ ներքոստորագրյալ հայաստանյան քաղաքական ուժերս, գիտակցելով հայ ժողովրդի և

05 Նոյեմբեր 2026
Հ.Յ.Դ. Երիտասարդականը IUSY-ի միջազգայ

26-էն 31 Հոկտեմբեր 2026-ին, Ընկերվար Երիտասարդներու Միջազգային Միութեան (IUSY)

04 Նոյեմբեր 2026
Սա կարող է հնարավորություն ընձեռել ընդ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստ

04 Նոյեմբեր 2026
Արարատն ու կեղծ երկընտրանքը. պետականու

Կան ազգային խորհրդանիշներ, որոնց խորհուրդն ու նշանակությունը վեր են ժամանակի ո

04 Նոյեմբեր 2026
Տոն սրբոց թարգմանչաց

Նույնիսկ մարտնչող անաստվածության տարիներին ոչ մեկը չէր կարող կտրել այն բազմաթի

04 Նոյեմբեր 2026
Հայաստանի իշխող վարչակարգի «խաղաղությա

Հոկտեմբերի 13-ը Կարսի ապօրինի պայմանագրի կնքման օրն է: Այդ պայմանագիրը հայ ժող

04 Նոյեմբեր 2026
Ընկերվարութիւնը համայնավարութիւն չէ

Մելիտինեցու սոյն վերտառութեամբ հրապարակագրութեան միջոցով կարելի է որոշակի պատկ

04 Նոյեմբեր 2026
Գիտելիք և կարողունակություն

Կարողունակությունը՝ որպես իրական կյանքում դրսևորվող գիտելիք Վերջին շրջանում

04 Նոյեմբեր 2026
Բացարձակ վերահսկողություն, թե՞ սոցիալա

Ադրբեջանում 2026 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին հանրակրթական դպրոցներու

04 Նոյեմբեր 2026
«Մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքի

Տասնամյակներ շարունակ Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերությունները բնութագրվել են

04 Նոյեմբեր 2026
ՀՀ-ում չեն գործում Սահմանադրությունն ո

Ժողովրդավարությունը Հայաստանում ոչ թե հետընթաց է ապրում, այլ մահացել է. նոյեմբ

03 Նոյեմբեր 2026
Հայաստանի թուրքացումը. խորհրդարանական

Հոկտեմբերի 29-ին Հայաստանի Ազգային ժողովում տեղի ունեցած խայտառակ տեսարանները,

03 Նոյեմբեր 2026
Հայ Ուսանողութիւնը Արցախի համար 2025-ի

ՀՅԴ Բիւրոյի Երիտասարդական գրասենեակի նախաձեռնութեամբ, 2025–2026 թուականներուն

03 Նոյեմբեր 2026
Թշնամիները՝ դրսից, Փաշինյանը՝ ներսից․

Անցյալ շաբաթ ՀՀ Ազգային ժողովի տասնյակ պատգամավորներ ներքաշվեցին խայտառակ ծեծկ

03 Նոյեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company