ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Քուէարկութիւնը Աւարտեցաւ, Ընտրութիւնը Սպասողական Վիճակի Մէջ Է

10 Հունիս 2026

Հայաստանի Ազգային ժողովի ընտրութիւնները աւարտեցան կիրակի, 7 յունիսի ժամը 20:00-ին (մեր ժամով` երեկոյեան ժամը 7:00-ին): Կէս գիշերէն ետք, առաւօտեան ժամը 2:00-ին, Երբ Կեդրոնական ընտրական յանձնախումբը (ԿԸՅ) ստացած էր արդիւնքներուն հազիւ 30 առ հարիւրը միայն, Նիկոլ Փաշինեան մամլոյ ասուլիս հրաւիրեց յայտարարելու համար, որ իր Քաղաքացիական պայմանագիր (ՔՊ) կուսակցութիւնը յաղթած է եւ պիտի կարողանայ ինքնուրոյն կառավարութիւն կազմել: Շատեր այս փութկոտ յայտարարութիւնը համարեցին թելադրանք ԿԸՅ-ին` ձայներու հաշուարկը ընել այնպէս, որ ՔՊ-ի յաղթանակը ապահովուի: ԿԸՅ-ը առաւօտուն ամփոփեց նախնական արդիւնքները հետեւեալ ձեւով. Քաղաքացիական պայմանագիր 49,825 առ հարիւր, «Ուժեղ Հայաստան» 23,281 առ հարիւր, «Հայաստան» դաշինք 9,934 առ հարիւր, Բարգաւաճ Հայաստան 3,996 առ հարիւր: Այս չորսը կ՛անցնին խորհրդարան յաջորդաբար 61, 28, 11 եւ 5 պատգամաւորներով: Ընդհանուր թիւ` 105: Մնացեալ 14 թեկնածու կուսակցութիւնները հաւաքաբար ապահոված են ձայներու շուրջ 13 առ հարիւրը…

Այս արդիւնքը, որ լայնօրէն կը տարբերի նախընտրական նախատեսութիւններէն ի նպաստ ՔՊ-ին, չգոհացուց Նիկոլ Փաշինեանը: Հայաստանի Սահմանադրութիւնը կը տնօրինէ կարգ մը կարեւոր, սահմանադրական բնոյթի օրէնքներ ընդունիլ երեք հինգերորդով, այսինքն` 63 ձայնով: Նմանապէս խորհրդարանին կողմէ ընտրութեամբ կատարուող կարգ մը նշանակումներ պէտք է կատարուին ձայներու երեք հինգերորդով: Հեռատեսիլի առջեւ, հրապարակայնօրէն նախնական արդիւնքները ստորագրելէ ետք, ԿԸՅ-ը անդրադարձաւ, որ Բարգաւաճ Հայաստան ոչ թէ ձայներու 4 առ հարիւր ունեցած է, այլ նուազ` 3,9996, ուրեմն չէ թեւակոխած անցողիկ շէմը: Բարգաւաճ Հայաստանի վերապահուած 5 աթոռները կը բաշխուին միւս երեքին եւ այսպէս` ՔՊ-ն կ՛ունենայ 63 պատգամաւոր եւ ճիշդ երեք հինգերորդի մեծամասնութիւն: Բարեբախտաբար քուէներու վերահաշուարկը հաստատեց, որ Բարգաւաճ Հայաստանի ունեցած ձայներու համեմատութիւնը 3,999986 է, որ 4-էն կը տարբերի… մէկ միլիոներորդով: Աթոռներու վերաբաշխումը ձախողեցաւ:

Նիկոլ Փաշինեան ունի դժգոհելու աւելի հիմնաւոր պատճառ մը: Նոր Սահմանադրութիւնը հանրաքուէի դրուելու համար պէտք է հաստատուի Ազգային ժողովին կողմէ երկու երրորդ մեծամասնութեամբ` 70 ձայնով: 9 ձայն կը պակսի Փաշինեանին նոր Սահմանադրութիւն մը պարտադրելու համար հայ ժողովուրդին:

Բարգաւաճ Հայաստանի ստացած ձայներուն արկածախնդրութիւնը պատճառ դարձաւ, որ միւս կուսակցութիւնները եւս մաղէ անցընեն իրենց արդիւնքները: Բազմաթիւ անճշդութիւններ երեւան կու գան, որոնք կրնան նախնական կոչուած արդիւնքները հիմնական փոփոխութիւններու ենթարկել: Վերջնական պաշտօնական արդիւնքները պիտի յայտարարուին 14 յունիսին: Մինչ այդ, պէտք է կատարուի ընդհանուր վերահաշուարկ, ունենալու համար կատարուած ընտրութեան թուային գէթ ճշգրիտ արդիւնքը:

Նախատեսուած արդիւնքը «գէթ ճշգրիտ» որակեցի անոր համար, որ ոչ միայն նախընտրական պայքարը անցաւ բիրտ ճնշումներու, ձերբակալութիւններու, պախարակիչ որակումներու տարափի մը տակ, այլ նոյնիսկ 6 յունիսի լռութեան օրը եւ նոյնիսկ 7 յունիսի ընտրութեան օրը, այլազան պատրուակներով բերման ենթարկուեցան ընդդիմադիր բազմաթիւ աշխատողներ: Նոյնիսկ ընտրական տեղամասի մը նախագահը ձերբակալուած էր ընտրութեան նախորդող գիշերը: Կը բաւէ կարդալ «Ազդակ»-ի լրատուութեան մէջ ԵԱՀԿ-ի (Եւրոպայի Անվտանգութեան եւ համագործակցութեան կազմակերպութիւն) յատուկ համակարգող Ֆարահ Քարիմի զեկոյցը: Այսքան խախտումներով խճողուած եւ պետական կարելիութիւններու բացայայտ օգտագործումներով յղփացած ընտրութիւն չէ եղած Հայաստանի մէջ, հակառակ բազմաթիւ բացթողումներուն:

«Հայաստան» դաշինքը, օրէնքով սահմանուած կարգով, 19 յունիսին պիտի դիմէ Սահմանադրական դատարան: Նոր Ազգային ժողովի պաշտօնավարութիւնը կը սկսի 2 օգոստոս 2026-ին: Մինչ այդ շատ ջուրեր կրնան հոսիլ կամուրջին տակէն: Յուսանք լաւագոյնը մեր հայրենիքին:

ՏԻԳՐԱՆ ՃԻՆՊԱՇԵԱՆ

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
ՀՄԸՄ-ի Միջդիւանական 12-րդ Խորհրդաժողով

Ուրբաթ, 6 նոյեմբերի երեկոյեան ժամը 6:00-ին, Երեւանի «Քոնկրես» հիւրանոցին մէջ ի

07 Նոյեմբեր 2026
Հայ դատի կենտրոնական խորհրդի հայտարարո

Հայ դատի կենտրոնական խորհուրդը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներին և ՄԱԿ-ի

06 Նոյեմբեր 2026
Համազգային Համախմբում

Չորեքշաբթի, 4 նոյեմբերի վաղ առաւօտուն Հայաստանի Ազգային անվտանգութեան ծառայութ

06 Նոյեմբեր 2026
Արտահերթ ընտրությունների գնալու միակ տ

Երեկ տեղի ունեցած հավաքում քննարկվել է ընդհանուր ստեղծված իրավիճակը, բռնաճնշու

05 Նոյեմբեր 2026
ՀՄԸՄի Միջդիւանական 12րդ Խորհրդաժողովը

ՀՄԸՄի Կեդրոնական վարչութեան կազմակերպութեամբ, Նոյեմբեր 5ի առաւօտեան, Երեւանի «

05 Նոյեմբեր 2026
Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի աջակցութ

2026 թ. Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում ամերիկահայ ընտրողները նկատելի ազդ

05 Նոյեմբեր 2026
Ընդդիմադիր ուժերը հայտարարում են համազ

Մենք՝ ներքոստորագրյալ հայաստանյան քաղաքական ուժերս, գիտակցելով հայ ժողովրդի և

05 Նոյեմբեր 2026
Հ.Յ.Դ. Երիտասարդականը IUSY-ի միջազգայ

26-էն 31 Հոկտեմբեր 2026-ին, Ընկերվար Երիտասարդներու Միջազգային Միութեան (IUSY)

04 Նոյեմբեր 2026
Սա կարող է հնարավորություն ընձեռել ընդ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստ

04 Նոյեմբեր 2026
Արարատն ու կեղծ երկընտրանքը. պետականու

Կան ազգային խորհրդանիշներ, որոնց խորհուրդն ու նշանակությունը վեր են ժամանակի ո

04 Նոյեմբեր 2026
Տոն սրբոց թարգմանչաց

Նույնիսկ մարտնչող անաստվածության տարիներին ոչ մեկը չէր կարող կտրել այն բազմաթի

04 Նոյեմբեր 2026
Հայաստանի իշխող վարչակարգի «խաղաղությա

Հոկտեմբերի 13-ը Կարսի ապօրինի պայմանագրի կնքման օրն է: Այդ պայմանագիրը հայ ժող

04 Նոյեմբեր 2026
Ընկերվարութիւնը համայնավարութիւն չէ

Մելիտինեցու սոյն վերտառութեամբ հրապարակագրութեան միջոցով կարելի է որոշակի պատկ

04 Նոյեմբեր 2026
Գիտելիք և կարողունակություն

Կարողունակությունը՝ որպես իրական կյանքում դրսևորվող գիտելիք Վերջին շրջանում

04 Նոյեմբեր 2026
Բացարձակ վերահսկողություն, թե՞ սոցիալա

Ադրբեջանում 2026 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին հանրակրթական դպրոցներու

04 Նոյեմբեր 2026
«Մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքի

Տասնամյակներ շարունակ Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերությունները բնութագրվել են

04 Նոյեմբեր 2026
ՀՀ-ում չեն գործում Սահմանադրությունն ո

Ժողովրդավարությունը Հայաստանում ոչ թե հետընթաց է ապրում, այլ մահացել է. նոյեմբ

03 Նոյեմբեր 2026
Հայաստանի թուրքացումը. խորհրդարանական

Հոկտեմբերի 29-ին Հայաստանի Ազգային ժողովում տեղի ունեցած խայտառակ տեսարանները,

03 Նոյեմբեր 2026
Հայ Ուսանողութիւնը Արցախի համար 2025-ի

ՀՅԴ Բիւրոյի Երիտասարդական գրասենեակի նախաձեռնութեամբ, 2025–2026 թուականներուն

03 Նոյեմբեր 2026
Թշնամիները՝ դրսից, Փաշինյանը՝ ներսից․

Անցյալ շաբաթ ՀՀ Ազգային ժողովի տասնյակ պատգամավորներ ներքաշվեցին խայտառակ ծեծկ

03 Նոյեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company