ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Առևանգված ժողովրդավարություն. Հայաստանի կեղծված խորհրդարանական ընտրությունները

16 Հունիս 2026

Հայաստանի խորհրդարանական ընտրությունները կայացան հունիսի 7-ին՝ լայնածավալ, համակարգային և փաստաթղթերով հաստատված կեղծիքների պայմաններում։

Այս ընտրությունների նպատակը պարզապես ժողովրդի ներկայացուցիչներին կամ երկրի ապագա կողմնորոշումը որոշելը չէր։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը լիովին գիտակցում էր, որ դրանց արդյունքից է կախված՝ կշարունակի՞ ինքը ևս հինգ տարի միանձնյա ղեկավարել երկիրը, թե՞ կենթարկվի քրեական պատասխանատվության՝ Սահմանադրությունն ու հարյուրավոր օրենքներ խախտելու համար։
Գիտակցելով, որ սա պայքար է սեփական գոյատևման համար՝ Փաշինյանը օգտագործեց իր տրամադրության տակ եղած բոլոր օրինական և անօրինական միջոցները՝ վերընտրվելու և բանտարկությունից խուսափելու համար։

Ընտրակեղծիքներն սկսվել էին դեռևս քվեարկության օրվանից շատ առաջ: Ընտրություններին նախորդող ամիսներին կիրառված մի շարք դրակոնյան միջոցառումների շրջանակներում Փաշինյանը հրամայեց ձերբակալել ընդդիմության հարյուրավոր կողմնակիցների՝ նրանց մեղադրելով ընտրակաշառք բաժանելու մեջ: Այդուհանդերձ, ձերբակալվածներից ոչ մեկը մինչ այժմ չի դատվել կամ մեղավոր չի ճանաչվել: Ավելին, առանց որևէ իրավական հիմքի, նա հրամայեց ձերբակալել ընդդիմության մի քանի պատգամավորության թեկնածուների՝ նպատակ ունենալով տապալել նրանց նախընտրական քարոզարշավը և վախեցնել նրանց կողմնակիցներին: Փաշինյանը նաև խախտեց օրենսդրական պահանջը, ըստ որի՝ խորհրդարանի պատգամավորության թեկնածուին ձերբակալելու համար անհրաժեշտ էր նախապես ստանալ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համաձայնությունը: Բացի այդ, նա արգելեց ընդդիմադիր առաջնորդներ Գագիկ Ծառուկյանին, Ռոբերտ Քոչարյանին և Նարեկ Կարապետյանին կարճատև ուղևորություններով լքել երկիրը՝ կրկին առանց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պահանջվող համաձայնության:

Փաշինյանը հրամայեց ձերբակալել հայտնի գործարար և բարերար Սամվել Կարապետյանին հենց այն օրը, երբ վերջինս հայտնեց իր աջակցությունը Հայ առաքելական եկեղեցուն: Ամիսներ շարունակ նախնական կալանքի վայրում՝ ծանր պայմաններում գտնվելուց հետո, Կարապետյանը տեղափոխվեց տնային կալանքի: Այս քայլով Փաշինյանը փաստացի զրկեց քաղաքական խոշոր ընդդիմախոսին ընտրություններից առաջ իր կուսակցության օգտին քարոզարշավ իրականացնելու հնարավորությունից:

Ընտրություններին նախորդող շաբաթների ընթացքում Փաշինյանը շրջեց ողջ երկրով՝ իր քաղաքական քարոզարշավի համար անօրինաբար օգտագործելով պետական հսկայական ռեսուրսները։ Նրան ուղեկցում էին կառավարության նախարարներ և խորհրդարանի ղեկավարներ, որոնք չարաշահում էին իրենց պաշտոնական դիրքերը՝ առանց արձակուրդ գնալու։

Հակառակ ընտրական օրենսդրությանը՝ կառավարությունը հարյուրավոր դպրոցականների և ուսուցիչների ստիպեց դասաժամերին մասնակցել Փաշինյանի քարոզարշավի հանրահավաքներին՝ զանգվածային հանրային աջակցության պատրանք ստեղծելու նպատակով։ Նման պարտադիր ներկայության ենթարկվեցին նաև պետական աշխատողները:

Ընտրողների ցուցակների վերաբերյալ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտարարել էր 2.5 միլիոն գրանցված ընտրողների մասին՝ առավելագույնը երեք միլիոն բնակչություն ունեցող երկրում: Այս ցուցակներում ներառված էին մեծ թվով 18 տարեկանից փոքր երեխաներ և հարյուր հազարավոր հայեր, որոնք տարիներ առաջ արտագաղթել էին, սակայն նրանց անունները շարունակում էին մնալ ընտրողների ցուցակներում: Այս անհամապատասխանությունը լայն հնարավորություն էր ստեղծում ընտրակեղծիքների համար, քանի որ կառավարությունը կարող էր քվեարկել բացակա քաղաքացիների փոխարեն: Արդարև, մի շարք ընտրողներ, ժամանելով ընտրատեղամասեր, պարզել էին, որ իրենց փոխարեն ինչ-որ մեկն արդեն քվեարկել է:

Լրացուցիչ ընտրակեղծիքներ տեղի ունեցան, երբ իշխանությունները մեծ թվով զինվորների բերեցին ընտրատեղամասեր և հրահանգեցին նրանց քվեարկել վարչապետի կուսակցության օգտին: Այս զինվորները բազմակի քվեարկություն իրականացրեցին՝ տեղաշարժվելով մի քանի ընտրատեղամասերով՝ մարտավարություն, որը հայտնի է որպես «կարուսելային քվեարկություն»:
Իշխանությունները խոչընդոտներ ստեղծեցին նաև Հայաստանի այն քաղաքացիների համար, որոնք արտերկրից հատուկ եկել էին քվեարկությանը մասնակցելու նպատակով։ Ժամանելուն պես նրանցից շատերին անմիջապես ուղարկեցին 25-օրյա զինվորական հավաքների՝ այդպիսով զրկելով նրանց ընտրական իրավունքից։

Զարմանալիորեն հունիսի 7-ին դեռևս քվեարկության արդյունքների փոքր մասը հաշվելուց հետո Փաշինյանը շտապեց հայտարարել, թե իր կուսակցությունը ստացել է մեծամասնություն՝ այդպիսով ճնշում գործադրելով Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վրա՝ իրեն հաղթող հռչակելու համար։

Հունիսի 8-ի նախնական հաշվարկից հետո լուրջ անհամապատասխանություններ ի հայտ եկան ընտրատեղամասերում արձանագրված ձայների և Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած ընդհանուր թվերի միջև։ Ընդդիմադիր կուսակցությունների օգտին տրված հարյուրավոր, եթե ոչ հազարավոր ձայներ պակաս էին հաշվարկվել։ Բոլոր երեք խոշոր ընդդիմադիր կուսակցությունները մերժեցին արդյունքները՝ դրանք որակելով կեղծված, և պահանջեցին նոր ընտրություններ ու դիմեցին Սահմանադրական դատարան։ Սակայն նոր ընտրությունները, ամենայն հավանականությամբ, կբերեին նույն արդյունքը՝ կիրառված նույն կեղծ մեթոդների պատճառով։ Ավելին, Սահմանադրական դատարանի բոլոր անդամները նշանակվել են Փաշինյանի խորհրդարանական գործընկերների կողմից, ինչն արդյունքների չեղարկումը գրեթե անհնարին է դարձնում։

Հունիսի 14-ին՝ ընտրություններից ուղիղ մեկ շաբաթ անց, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակեց վերջնական արդյունքները։ Չնայած «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացրած փաստաթղթերին, որոնք ցույց էին տալիս բազմաթիվ չհաշվարկված ձայներ, Հանձնաժողովը պնդեց, որ կուսակցությանը մի քանի ձայն է պակասել 4%-ի շեմը հաղթահարելու համար։

Արդյունքում հայտարարվեց, որ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է ձայների 49.75%-ը՝ ապահովելով 64 խորհրդարանական մանդատ, «Հզոր Հայաստան» կուսակցությունը՝ 23.27%՝ 29 մանդատ, իսկ «Հայաստան դաշինքը»՝ 9.9%՝ 12 մանդատ։ Փաշինյանի կուսակցությունը ապահովեց խորհրդարանի մանդատների մոտ 60%-ը, չնայած ստացված հանրային ձայների միայն 49%-ին, քանի որ մնացած 15 կուսակցությունները չհաղթահարեցին 4%-ի շեմը, և նրանց ձայները վերաբաշխվեցին՝ հիմնականում ի նպաստ Փաշինյանի կուսակցության։

Այնուամենայնիվ, Փաշինյանի կուսակցությանը չհաջողվեց ապահովել անհրաժեշտ երկու երրորդ մեծամասնությունը՝ նախագահ Իլհամ Ալիևի պահանջած նոր Սահմանադրությունն ընդունելու համար։

Հետևաբար, Ադրբեջանը կհրաժարվի ստորագրել Փաշինյանի կողմից լայնորեն գովաբանված Խաղաղության պայմանագիրը։ Այս արդյունքը Փաշինյանին դնում է խիստ անհարմար դրության մեջ, քանի որ նա քարոզարշավ էր վարում խաղաղության խոստման հիման վրա՝ միաժամանակ ընդդիմությանը մեղադրելով «պատերազմի կուսակցություններ» լինելու մեջ։

Անցած շաբաթվա ընթացքում Հայաստանում ծավալվել են լայնածավալ քննարկումներ այն մասին, թե արդյոք ընդդիմադիր կուսակցությունները պետք է վերցնեն իրենց մանդատները կեղծված խորհրդարանում, թե՞ հրաժարվեն դրանցից և բոյկոտեն։ Երկու տարբերակներն էլ ունեն իրենց առավելություններն ու թերությունները։ Առաջիկայում նրանք կհայտարարեն իրենց որոշման մասին։

Անկախ նրանից, թե ընդդիմադիր կուսակցությունները կորոշեն վերցնել մանդատները, թե ոչ, նրանք պետք է ձեռնարկեն հետևյալ երկու կարևոր քայլերը․

1․ Միավորել բոլոր ընդդիմադիր ուժերին և համատեղ կոչ անել հարյուր հազարավոր հայերի՝ ողողել Երևանի և այլ քաղաքների փողոցները՝ մասնակցելու անընդմեջ բողոքի ցույցերի մինչև Փաշինյանի հրաժարականը։

2․ Ձևավորել «ստվերային կաբինետ»՝ընդդիմադիր քաղաքական գործիչներին նշանակելով ոչ պաշտոնական նախարարական պաշտոններում։ Այս կառույցը կղեկավարի Փաշինյանին պաշտոնանկ անելու գործընթացը և կնախապատրաստի իշխանության սահուն փոխանցումը նրա հեռացումից հետո։

Հարութ Սասունյան
www.TheCaliforniaCourier.com

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
ՀՄԸՄ-ի Միջդիւանական 12-րդ Խորհրդաժողով

Ուրբաթ, 6 նոյեմբերի երեկոյեան ժամը 6:00-ին, Երեւանի «Քոնկրես» հիւրանոցին մէջ ի

07 Նոյեմբեր 2026
Հայ դատի կենտրոնական խորհրդի հայտարարո

Հայ դատի կենտրոնական խորհուրդը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներին և ՄԱԿ-ի

06 Նոյեմբեր 2026
Համազգային Համախմբում

Չորեքշաբթի, 4 նոյեմբերի վաղ առաւօտուն Հայաստանի Ազգային անվտանգութեան ծառայութ

06 Նոյեմբեր 2026
Արտահերթ ընտրությունների գնալու միակ տ

Երեկ տեղի ունեցած հավաքում քննարկվել է ընդհանուր ստեղծված իրավիճակը, բռնաճնշու

05 Նոյեմբեր 2026
ՀՄԸՄի Միջդիւանական 12րդ Խորհրդաժողովը

ՀՄԸՄի Կեդրոնական վարչութեան կազմակերպութեամբ, Նոյեմբեր 5ի առաւօտեան, Երեւանի «

05 Նոյեմբեր 2026
Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի աջակցութ

2026 թ. Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում ամերիկահայ ընտրողները նկատելի ազդ

05 Նոյեմբեր 2026
Ընդդիմադիր ուժերը հայտարարում են համազ

Մենք՝ ներքոստորագրյալ հայաստանյան քաղաքական ուժերս, գիտակցելով հայ ժողովրդի և

05 Նոյեմբեր 2026
Հ.Յ.Դ. Երիտասարդականը IUSY-ի միջազգայ

26-էն 31 Հոկտեմբեր 2026-ին, Ընկերվար Երիտասարդներու Միջազգային Միութեան (IUSY)

04 Նոյեմբեր 2026
Սա կարող է հնարավորություն ընձեռել ընդ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստ

04 Նոյեմբեր 2026
Արարատն ու կեղծ երկընտրանքը. պետականու

Կան ազգային խորհրդանիշներ, որոնց խորհուրդն ու նշանակությունը վեր են ժամանակի ո

04 Նոյեմբեր 2026
Տոն սրբոց թարգմանչաց

Նույնիսկ մարտնչող անաստվածության տարիներին ոչ մեկը չէր կարող կտրել այն բազմաթի

04 Նոյեմբեր 2026
Հայաստանի իշխող վարչակարգի «խաղաղությա

Հոկտեմբերի 13-ը Կարսի ապօրինի պայմանագրի կնքման օրն է: Այդ պայմանագիրը հայ ժող

04 Նոյեմբեր 2026
Ընկերվարութիւնը համայնավարութիւն չէ

Մելիտինեցու սոյն վերտառութեամբ հրապարակագրութեան միջոցով կարելի է որոշակի պատկ

04 Նոյեմբեր 2026
Գիտելիք և կարողունակություն

Կարողունակությունը՝ որպես իրական կյանքում դրսևորվող գիտելիք Վերջին շրջանում

04 Նոյեմբեր 2026
Բացարձակ վերահսկողություն, թե՞ սոցիալա

Ադրբեջանում 2026 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին հանրակրթական դպրոցներու

04 Նոյեմբեր 2026
«Մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքի

Տասնամյակներ շարունակ Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերությունները բնութագրվել են

04 Նոյեմբեր 2026
ՀՀ-ում չեն գործում Սահմանադրությունն ո

Ժողովրդավարությունը Հայաստանում ոչ թե հետընթաց է ապրում, այլ մահացել է. նոյեմբ

03 Նոյեմբեր 2026
Հայաստանի թուրքացումը. խորհրդարանական

Հոկտեմբերի 29-ին Հայաստանի Ազգային ժողովում տեղի ունեցած խայտառակ տեսարանները,

03 Նոյեմբեր 2026
Հայ Ուսանողութիւնը Արցախի համար 2025-ի

ՀՅԴ Բիւրոյի Երիտասարդական գրասենեակի նախաձեռնութեամբ, 2025–2026 թուականներուն

03 Նոյեմբեր 2026
Թշնամիները՝ դրսից, Փաշինյանը՝ ներսից․

Անցյալ շաբաթ ՀՀ Ազգային ժողովի տասնյակ պատգամավորներ ներքաշվեցին խայտառակ ծեծկ

03 Նոյեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company