ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Մանդատո՞վ, թէ՞ առանց մանդատի…

18 Հունիս 2026

1. Եւ այսպէս՝ ՀՀ-ում կայացան յունիսի 7-ի պարլամենտական «ընտրութիւնները», որոնց արդիւնքից խիստ տպաւորւած ու գոհունակ են՝

ա- իշխանաւորները

բ- Թուրքիան

գ- Ադրբեջանը

դ- Գլոբալիստ Եւրոպան ու մասնաւորապէս՝ թուրքամէտ անգլոսաքսոնականները…։

2. Թերեւս վերոգրեալով արդէն ամէն ինչ պատկերացնելի է. այն առումով, որ տւեալ համաշխարհային ուժային-քաղաքական կենտրոնների կողմից 2018-ից սկսեալ Հայաստանի համար նախագծւած օրիենտացիան նոր փուլ թեւակոխեց, որն ամենեւին էլ վերջին 8 տարիներում պէտք է չաշխատէր յօգուտ Հայաստանի ու հայութեան։

3. Մնում է զարմանալ, որ այս նոր փուլում, հայաստանեան ընտրազանգւածների մեծամասնութեան քւէն (ըստ իշխանաւորների՝ 700 հազար) տրւել է այդ նոյն հայավնաս ու հայաստանավնաս օրիենտացիային։

Այլապէս՝ պէտք է արձանագրել, որ Հայաստանում 700 հազար ընտրող համարում են ԱՐԱՐԱՏԸ՝ թուրքական, ԱՐՑԱԽԸ՝ ադրբեջանական ու դեռ Հայոց Ցեղասպանութիւնը՝ վիճայարոյց…։

4. «Սուտն ինչքան մեծ, այնքան հաւատալի» գոբելսեան ֆրազներով մշտապէս առաջնորդւած իշխանախմբին, սակայն, այլեւս չի հերիքում հասարակայնութեանը նման աճպարարութիւններով մոլորեցնել։ Այդ պատճառով էլ՝ թէ՛ նախընտրական, եւ թէ՛ յետընտրական փուլում որդեգրել է բացորոշ բռնատիրական մեթոդներ՝ ընդդէմ խորհրդարանական ու արտախորհրդարանական ընդդիմութեան, որի շարքերն ի տես խայտառակ ու աննախադէպ ընտրակեղծիքների՝ գնալով ստւարանում-համախմբւում են։

5. Ակներեւ է նոյն ընդդիմութեան շարքերում բարձրաձայնւող այն կարծիքը, որ ընտրւած ընդդիմադիր պատգամաւորները վայր դնեն մանդատները, որպէս բողոք՝ նոյն ընտրակեղծիքների։ Բողոքի միւս տարբերակն էլ, Սահմանադրական դատարան դիմելն ու վարչական լուծումներով գողացւած ձայների վերականգնումն է, որն, մեղմ ասած՝ միամտութիւն է, քանզի ինչպէս Կենտրոնական ընտրական յանձնախումբն, այնպէս էլ՝ Սահմանադրական Դատարանի ողջ անձնակազմը իշխանախմբի լիարժէք կամակատարներն են…, որով էլ պէտք է ամբողջովին բացառել նման կերպ արդարութեան վերականգնման հանգամանքը։

6. Միւս կողմից, գոյութիւն ունի անցեալի փորձը, երբ նախորդ խորհրդարանում ընդդիմութեան պատգամաւորները, թէպէտ որպէս փոքրամասնութիւն, յարգելով հանդերձ ստացած ժողովրդական մանդատները, այնուամենայնիւ չյաջողեցին պարլամենտական գործիքակազմերով զսպել դոյզն իսկ թուրքահպատակ իշխանութիւնների հակահայ ու հակապետական քայլերը…։

7. Մնում է սպասել թէ՝ համընդհանուր ընդդիմութիւնը մանդատների ստացման կամ վայր դնելու տարբերակներից որին է առաջնահերթութիւն տալու։

Քանզի փաստ է, որ արդէն վաղուց ի վեր հայաստանեան ներքաղաքական ու յատկապէս արտաքին ճակատի իրական ու վտանգալից մարտահրաւէրները լոկ իշխանութիւն-ընդդիմութիւն գզւռտոցի ասպարէզները չեն, այլ գերազանցապէս հայրենիքին ու պետութեանը, հետն էլ ողջ հայութեանը սպառնացող գոյութենական իրական վտանգներ, որոնք պէտք է դիմագրաււեն ու տայ Աստւած՝ յաղթահարւեն ՀԱՄԱԶԳԱՅԻՆ վերաբերմունքի յանձնառու եւ այլեւս անյետաձգելի դրսեւորմամբ…։

Դերենիկ Մելիքեան

Ալիք օրաթերթ
17 յունիս, 2026

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
ՀՄԸՄ-ի Միջդիւանական 12-րդ Խորհրդաժողով

Ուրբաթ, 6 նոյեմբերի երեկոյեան ժամը 6:00-ին, Երեւանի «Քոնկրես» հիւրանոցին մէջ ի

07 Նոյեմբեր 2026
Հայ դատի կենտրոնական խորհրդի հայտարարո

Հայ դատի կենտրոնական խորհուրդը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներին և ՄԱԿ-ի

06 Նոյեմբեր 2026
Համազգային Համախմբում

Չորեքշաբթի, 4 նոյեմբերի վաղ առաւօտուն Հայաստանի Ազգային անվտանգութեան ծառայութ

06 Նոյեմբեր 2026
Արտահերթ ընտրությունների գնալու միակ տ

Երեկ տեղի ունեցած հավաքում քննարկվել է ընդհանուր ստեղծված իրավիճակը, բռնաճնշու

05 Նոյեմբեր 2026
ՀՄԸՄի Միջդիւանական 12րդ Խորհրդաժողովը

ՀՄԸՄի Կեդրոնական վարչութեան կազմակերպութեամբ, Նոյեմբեր 5ի առաւօտեան, Երեւանի «

05 Նոյեմբեր 2026
Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի աջակցութ

2026 թ. Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում ամերիկահայ ընտրողները նկատելի ազդ

05 Նոյեմբեր 2026
Ընդդիմադիր ուժերը հայտարարում են համազ

Մենք՝ ներքոստորագրյալ հայաստանյան քաղաքական ուժերս, գիտակցելով հայ ժողովրդի և

05 Նոյեմբեր 2026
Հ.Յ.Դ. Երիտասարդականը IUSY-ի միջազգայ

26-էն 31 Հոկտեմբեր 2026-ին, Ընկերվար Երիտասարդներու Միջազգային Միութեան (IUSY)

04 Նոյեմբեր 2026
Սա կարող է հնարավորություն ընձեռել ընդ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստ

04 Նոյեմբեր 2026
Արարատն ու կեղծ երկընտրանքը. պետականու

Կան ազգային խորհրդանիշներ, որոնց խորհուրդն ու նշանակությունը վեր են ժամանակի ո

04 Նոյեմբեր 2026
Տոն սրբոց թարգմանչաց

Նույնիսկ մարտնչող անաստվածության տարիներին ոչ մեկը չէր կարող կտրել այն բազմաթի

04 Նոյեմբեր 2026
Հայաստանի իշխող վարչակարգի «խաղաղությա

Հոկտեմբերի 13-ը Կարսի ապօրինի պայմանագրի կնքման օրն է: Այդ պայմանագիրը հայ ժող

04 Նոյեմբեր 2026
Ընկերվարութիւնը համայնավարութիւն չէ

Մելիտինեցու սոյն վերտառութեամբ հրապարակագրութեան միջոցով կարելի է որոշակի պատկ

04 Նոյեմբեր 2026
Գիտելիք և կարողունակություն

Կարողունակությունը՝ որպես իրական կյանքում դրսևորվող գիտելիք Վերջին շրջանում

04 Նոյեմբեր 2026
Բացարձակ վերահսկողություն, թե՞ սոցիալա

Ադրբեջանում 2026 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին հանրակրթական դպրոցներու

04 Նոյեմբեր 2026
«Մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքի

Տասնամյակներ շարունակ Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերությունները բնութագրվել են

04 Նոյեմբեր 2026
ՀՀ-ում չեն գործում Սահմանադրությունն ո

Ժողովրդավարությունը Հայաստանում ոչ թե հետընթաց է ապրում, այլ մահացել է. նոյեմբ

03 Նոյեմբեր 2026
Հայաստանի թուրքացումը. խորհրդարանական

Հոկտեմբերի 29-ին Հայաստանի Ազգային ժողովում տեղի ունեցած խայտառակ տեսարանները,

03 Նոյեմբեր 2026
Հայ Ուսանողութիւնը Արցախի համար 2025-ի

ՀՅԴ Բիւրոյի Երիտասարդական գրասենեակի նախաձեռնութեամբ, 2025–2026 թուականներուն

03 Նոյեմբեր 2026
Թշնամիները՝ դրսից, Փաշինյանը՝ ներսից․

Անցյալ շաբաթ ՀՀ Ազգային ժողովի տասնյակ պատգամավորներ ներքաշվեցին խայտառակ ծեծկ

03 Նոյեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company