ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրույցներ

Այս իշխանությունը մանդատ չունի Ադրբեջանի պահանջով Սահմանադրություն փոխելու

21 Հունիս 2026

Մանդատները վերցնել-չվերցնելու, առհասարակ ընդդիմության հետագա աշխատանքի գլխավոր խնդիրն այն է, թե ի՞նչ մարտավարություն ենք որդեգրում, առաջիկայում ի՞նչ է ծրագրվում։ Այս հարցի շուրջ բավական եռանդուն, բաց և անկեղծ քննարկում է տեղի ունենում և՛ մեր միավորների ներսում, և՛ ընդդիմադիր տարբեր քաղաքական միավորների միջև։ Մենք չենք համակերպվելու այս իրավիճակի հետ, հինգ տարի չենք նստելու և սպասելու հաջորդ ընտրություններին։ 168TV-ի «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։

«Այս իշխանությունը լեգիտիմ չէ և չի ստացել մեր ժողովրդի մեծամասնության քվեն, մանդատ չունի Ադրբեջանի պահանջով Սահմանադրություն փոխելու, անկլավներ հանձնելու կամ նոր զիջումներ անելու։ Բայց ակնհայտ է, որ իշխանությունը փորձում է ապօրինությունների, բռնությունների, բռնաճնշումների միջոցով ամրապնդել իր իշխանությունը, ցույց տալ, թե իբր ժողովրդի կողմից լեգիտիմություն ունի՝ նման քայլերի և գործողությունների գնալու։ Առանց ժողովրդական հուժկու շարժման՝ հնարավոր չէ խնդիրը լուծել։ Թե դա երբ պետք է տեղի ունենա, ինչ մեխանիզմներով, ինչ ծրագրով, քայլերի ինչ հերթականությամբ՝ քննարկումների արդյունքում կգանք համաձայնության»,- ասաց քաղաքական գործիչը։

«Մենք պետք է պարզ խոսենք մեր ընտրողների հետ և լծվենք աշխատանքի։ Դա պետք է լինի մարդկանց կամքն արտահայտելու ճանապարհով, որովհետև խախտված են մեր ժողովրդի իրավունքները։ Շատ կարևոր է ընդդիմության միասնական օրակարգը՝ անկախ նրանից, թե որ քաղաքական ուժն ինչ ձևաչափով է մասնակցել ընտրություններին։ Ողջունում ենք Սամվել Կարապետյանի նախաձեռնությունը, և պետք է մշակենք ընդդիմության համագործակցության ֆունկցիոնալ օրակարգ»,- նշեց Սաղաթելյանը։

Ընդդիմադիր գործչի կարծիքով՝ ինչ վերաբերում է մանդատներ վերցնել-չվերցնելուն, ընդդիմությունը կանգնած է բավական ծանր և դժվարին խնդրի առջև.

«Կան և՛ մանդատները վերցնելու, և՛ չվերցնելու կողմնակիցներ հենց մեր ընտրողների, նաև մեր կուսակցության շարքերում, և այդ երկու տեսակետներն էլ ապրելու իրավունք ունեն։ Բայց մանդատ վերցնելու տրամաբանությունը, եթե գնանք այդ ճանապարհով, լինելու է այն, որ ինչպիսի փողոցային պայքար ու ժողովրդական ընդվզում էլ լինի, դրա վերջին ակորդը, իրավական փաթեթավորումը տեղի է ունենալու խորհրդարանում։ Հետևաբար՝ այդ ժամանակ մանդատներն անհրաժեշտ են»:

«Միայն խորհրդարանական գործիքակազմով մենք փոփոխության հասնել չենք կարող, հետևաբար՝ եթե մենք վերցնենք մանդատները, դա պետք է լինի և՛ փողոց, և՛ խորհրդարան, հակառակ պարագայում իմաստ չկա մանդատ վերցնելու։ Միայն խորհրդարանական մանդատով հաջողության հասնելու հնարավորություն չկա։ Մանդատ վերցնելը ենթադրում է նաև պատասխանատվություն։ 550 հազար մարդ քվե է տվել, և պետք է գնալ ու այդ պահանջներով պայքարը շարունակել, այլ ոչ թե խուսափել այդ պատասխանատվությունից։ Խորհրդարանի լեգիտիմության հարցը պայմանավորված է ոչ թե մեր գնալ-չգնալով, այլ իրենց կեղծած ընտրություններով»,- ասաց Իշխան Սաղաթելյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
ՀՄԸՄ-ի Միջդիւանական 12-րդ Խորհրդաժողով

Ուրբաթ, 6 նոյեմբերի երեկոյեան ժամը 6:00-ին, Երեւանի «Քոնկրես» հիւրանոցին մէջ ի

07 Նոյեմբեր 2026
Հայ դատի կենտրոնական խորհրդի հայտարարո

Հայ դատի կենտրոնական խորհուրդը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներին և ՄԱԿ-ի

06 Նոյեմբեր 2026
Համազգային Համախմբում

Չորեքշաբթի, 4 նոյեմբերի վաղ առաւօտուն Հայաստանի Ազգային անվտանգութեան ծառայութ

06 Նոյեմբեր 2026
Արտահերթ ընտրությունների գնալու միակ տ

Երեկ տեղի ունեցած հավաքում քննարկվել է ընդհանուր ստեղծված իրավիճակը, բռնաճնշու

05 Նոյեմբեր 2026
ՀՄԸՄի Միջդիւանական 12րդ Խորհրդաժողովը

ՀՄԸՄի Կեդրոնական վարչութեան կազմակերպութեամբ, Նոյեմբեր 5ի առաւօտեան, Երեւանի «

05 Նոյեմբեր 2026
Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի աջակցութ

2026 թ. Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում ամերիկահայ ընտրողները նկատելի ազդ

05 Նոյեմբեր 2026
Ընդդիմադիր ուժերը հայտարարում են համազ

Մենք՝ ներքոստորագրյալ հայաստանյան քաղաքական ուժերս, գիտակցելով հայ ժողովրդի և

05 Նոյեմբեր 2026
Հ.Յ.Դ. Երիտասարդականը IUSY-ի միջազգայ

26-էն 31 Հոկտեմբեր 2026-ին, Ընկերվար Երիտասարդներու Միջազգային Միութեան (IUSY)

04 Նոյեմբեր 2026
Սա կարող է հնարավորություն ընձեռել ընդ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստ

04 Նոյեմբեր 2026
Արարատն ու կեղծ երկընտրանքը. պետականու

Կան ազգային խորհրդանիշներ, որոնց խորհուրդն ու նշանակությունը վեր են ժամանակի ո

04 Նոյեմբեր 2026
Տոն սրբոց թարգմանչաց

Նույնիսկ մարտնչող անաստվածության տարիներին ոչ մեկը չէր կարող կտրել այն բազմաթի

04 Նոյեմբեր 2026
Հայաստանի իշխող վարչակարգի «խաղաղությա

Հոկտեմբերի 13-ը Կարսի ապօրինի պայմանագրի կնքման օրն է: Այդ պայմանագիրը հայ ժող

04 Նոյեմբեր 2026
Ընկերվարութիւնը համայնավարութիւն չէ

Մելիտինեցու սոյն վերտառութեամբ հրապարակագրութեան միջոցով կարելի է որոշակի պատկ

04 Նոյեմբեր 2026
Գիտելիք և կարողունակություն

Կարողունակությունը՝ որպես իրական կյանքում դրսևորվող գիտելիք Վերջին շրջանում

04 Նոյեմբեր 2026
Բացարձակ վերահսկողություն, թե՞ սոցիալա

Ադրբեջանում 2026 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին հանրակրթական դպրոցներու

04 Նոյեմբեր 2026
«Մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքի

Տասնամյակներ շարունակ Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերությունները բնութագրվել են

04 Նոյեմբեր 2026
ՀՀ-ում չեն գործում Սահմանադրությունն ո

Ժողովրդավարությունը Հայաստանում ոչ թե հետընթաց է ապրում, այլ մահացել է. նոյեմբ

03 Նոյեմբեր 2026
Հայաստանի թուրքացումը. խորհրդարանական

Հոկտեմբերի 29-ին Հայաստանի Ազգային ժողովում տեղի ունեցած խայտառակ տեսարանները,

03 Նոյեմբեր 2026
Հայ Ուսանողութիւնը Արցախի համար 2025-ի

ՀՅԴ Բիւրոյի Երիտասարդական գրասենեակի նախաձեռնութեամբ, 2025–2026 թուականներուն

03 Նոյեմբեր 2026
Թշնամիները՝ դրսից, Փաշինյանը՝ ներսից․

Անցյալ շաբաթ ՀՀ Ազգային ժողովի տասնյակ պատգամավորներ ներքաշվեցին խայտառակ ծեծկ

03 Նոյեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company