ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Փաշինյանը կարող է քաղաքացիությունից զրկել իր դեմ քվեարկած հայերին

23 Հունիս 2026

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն օրեցօր ավելի անհանդուրժող է դառնում իր ընդդիմախոսների նկատմամբ։

Հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների ընթացքում Փաշինյանն ապօրինի հրաման տվեց ձերբակալել ընդդիմության հարյուրավոր անդամների և պատգամավորության մի քանի թեկնածուների, չթողեց ընդդիմադիր կուսակցությունների ղեկավարներին լքել երկիրը, ինչպես նաև սպառնաց բանտարկել նրանց ու արգելել նրանց կուսակցությունների գործունեությունը։

Հաջորդ քայլով Փաշինյանը կարող է ընդհանրապես թույլ չտալ քվեարկել իր դեմ արտահայտվող հայերին և նույնիսկ զրկել նրանց քաղաքացիությունից։ Մի՞թե որևէ մեկը դեռ հավատում է, որ երկրում իշխանությունը կարող է փոխվել ընտրությունների միջոցով։

Վերջին խնդիրն ի հայտ եկավ այն բանից հետո, երբ Փաշինյանն իմացավ, որ Ռուսաստանում բնակվող մեծ թվով ՀՀ քաղաքացիներ պատրաստվում են մեկնել Հայաստան՝ հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար։ Սկզբում նա կեղծորեն հայտարարում էր, որ չի անհանգստանում, քանի որ վստահ է՝ նրանք քվեարկելու են իր կուսակցության օգտին։ Սակայն, չհավատալով սեփական խոսքերին, նա հայտարարեց, որ Հայաստան մուտք գործելիս նրանք կանգնեցվելու են և ենթարկելու 25-օրյա զինվորական վարժանքների։ Այս քայլով նա այդ հայերին ոչ միայն զրկում է քվեարկելու հնարավորությունից, այլև արժեզրկում է զինվորական ծառայության հայրենասիրական գաղափարը՝ այն ներկայացնելով որպես պատժի միջոց։

Երբ հայրենակիցներս հարցնում են, թե ինչու սփյուռքահայերին, որոնք Հայաստանի Հանրապետության քաղաքացի չեն, թույլ չեն տալիս մասնակցել Հայաստանի ընտրություններին, ես պատասխանում եմ, որ նրանք պետք է շատ ավելի մտահոգված լինեն այն փաստով, որ ավելի քան մեկ միլիոն ՀՀ քաղաքացիներ, որոնք երկրի անկախացումից ի վեր ապրում են արտերկրում, զրկված են հայրենիքում քվեարկելու հնարավորությունից, եթե ընտրության օրը ֆիզիկապես Հայաստանում չեն գտնվում: Ոչ ոք իրավունք չունի արտերկրում բնակվող ՀՀ քաղաքացիներին զրկել ընտրելու իրենց հիմնարար իրավունքից: Ահա թե ինչու ավելի քան 150 երկիր թույլ է տալիս արտասահմանում բնակվող իրենց քաղաքացիներին մասնակցել քվեարկությանը։

Խնդիրն ավելի լրջացավ, երբ Փաշինյանի կառավարությունը որոշեց բնակության պահանջ սահմանել ՀՀ քաղաքացիների համար, որոնք գալիս են Հայաստան՝ մասնակցելու ընտրություններին։ Որպեսզի ընդդիմադիրներն այլևս չկարողանան վերջին րոպեին ժամանել Հայաստան և քվեարկել, Փաշինյանի խորհրդարանական դաշնակիցներն անցյալ շաբաթ հայտարարեցին, որ պատրաստվում են փոփոխություններ կատարել օրենքում՝ ամրագրելով, որ արտերկրից Հայաստան ժամանող քաղաքացիները կարողանան քվեարկել միայն այն դեպքում, եթե ընտրություններից առաջ առնվազն վեց ամիս բնակվել են Հայաստանում։

Սա սխալ և խտրական մոտեցում է։ Փաշինյանն իրավունք չունի արտասահմանում բնակվող Հայաստանի քաղաքացիներին վերաբերվել որպես երկրորդ կարգի քաղաքացիների։ Ոչ ոք իրավունք չունի Հայաստանի քաղաքացիներին զրկել ընտրելու իրենց իրավունքից:

Փոխանակ գիտակցելու, որ Սփյուռքն արժեքավոր ներուժ է, Փաշինյանը փորձում է մարդկանց հեռու պահել հայրենիքի կյանքին որևէ ներգրավվածությունից: Սփյուռքը շատ ավելին է, քան պարզապես «կթու կով»: Սփյուռքահայերը կարող են նպաստել Հայաստանի բարգավաճմանը՝ իրենց ներդրումների և փորձի միջոցով: Փոքր ազգը, որը դարեր շարունակ վերապրել է հալածանքներ, կոտորածներ և նույնիսկ ցեղասպանություն, չպետք է պառակտվի: Փաշինյանն արդեն իսկ բաժանել է հանրությանը՝ նախկինների և ներկաների, հայաստանցիների և արցախցիների, հայաստանցիների և սփյուռքահայերի, իսկ այժմ՝ «ներքին» և «արտաքին» քաղաքացիների: Նա պետք է հետևի ականավոր բանաստեղծ Եղիշե Չարենցի հանրահայտ պատգամին. «Ո՛վ հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո հավաքական ուժի մեջ է»:

Երբ 2018 թվականին Փաշինյանն առաջին անգամ եկավ իշխանության, նա լուծարեց Սփյուռքի նախարարությունը՝ Հայաստանի և Սփյուռքի միջև եղած միակ կապը։ Դրա փոխարեն ստեղծեց «ՀՀ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը»՝ Զարեհ Սինանյանի գլխավորությամբ, որն սկսեց քանդել Հայաստանի և Սփյուռքի միջև եղած բոլոր կամուրջները։ Փաշինյանն ինքն արտասահմանյան այցերի ընթացքում սփյուռքահայերի հետ հանդիպումների ժամանակ նսեմացնող արտահայտություններ արեց նրանց հասցեին։

Ցավալի է, սակայն Հայաստանի թշնամիները՝ Ադրբեջանն ու Թուրքիան, ավելի շատ են գիտակցում Սփյուռքի կարևորությունը։ Տարիների ընթացքում թե՛ Թուրքիայի նախագահ Էրդողանը, թե՛ Ադրբեջանի նախագահ Ալիևը բազմիցս նշել են, որ գերազանց հարաբերություններ ունեն Հայաստանի կառավարության հետ, սակայն մտահոգված են, որ «հզոր» Սփյուռքը խոչընդոտում է Հայաստանից առավելագույն զիջումներ կորզելու իրենց ծրագրերին։

Թուրքիայի և Ադրբեջանի իշխանությունները հստակ հանձնարարականներ են տվել իրենց դեսպանություններին և հյուպատոսություններին՝ աչալուրջ հետևելու տեղի հայկական համայնքների գործունեությանն ու հայտարարություններին։ Նրանք մշտադիտարկում են հայկական լրատվամիջոցները՝ իրազեկ լինելու վերջիններիս տարածած հաղորդագրություններին և նախատեսվող միջոցառումներին։ Հավաքված ողջ տեղեկատվությունը փոխանցվում է Ադրբեջանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարություններին։

Դրա թարմ օրինակներից է 2026 թվականի ապրիլի 11-12-ը Փարիզում կայացած «Սփյուռքի զորաշարժի համաժողովը», որին մասնակցում էր 26 երկրից ժամանած 170 հայ ակտիվիստ, այդ թվում՝ Հայաստանի երեք նախկին վարչապետներ և Արցախի կառավարության ներկայացուցիչներ։

Անկարայի Եվրասիական ուսումնասիրությունների կենտրոնի (AVIM) վերլուծաբան Իլահա Խանտամիրովան Փարիզի համաժողովի վերաբերյալ երկու մասից բաղկացած ծավալուն վերլուծություն է հրապարակել: Ահա հատվածներ նրա զեկույցից. «Փաշինյանն առանձնանում է որպես անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին քաղաքական առաջնորդը, որը բացահայտ հակադրության մեջ է մտել թե՛ Հայոց եկեղեցու, թե՛ Սփյուռքի հետ: Մասնավորապես, վերջին տարիներին արցախյան հիմնախնդրի շուրջ նրա հռետորաբանության փոփոխությունը խորը պառակտումներ է առաջացրել Սփյուռքի շրջանակներում: Փաշինյանի կողմից Ղարաբաղն Ադրբեջանի տարածք բացահայտ ճանաչելը ․… լուրջ շեղում է հայկական ավանդական ազգայնական դիսկուրսից»:

Խանտամիրովան անդրադարձել է նաև Փարիզի համաժողովում իմ ունեցած ելույթին, նշելով. «Գրող Հարութ Սասունյանի՝ «Սփյուռքի խորհրդարան» ստեղծելու առաջարկն ուշագրավ է այնքանով, որքանով փաստում է [Հայաստանի և Սփյուռքի միջև] ներկայումս առաջացած լարվածության ծավալները»։

Մի՞թե զարմանալի չէ, որ Ադրբեջանի և Թուրքիայի ղեկավարներն ավելի մեծ ուշադրություն են դարձնում Սփյուռքի հայտարարություններին և գործունեությանը, քան Հայաստանի վարչապետը։

Հարութ Սասունյան
www.TheCaliforniaCourier.com

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Փաշինյանը հակահայկական հայտարարություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2026 թ. սեպտեմբերի 17-ին Երևանում ելույթ ունեցավ «Համ

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Դերերու բաշխում, ոչ թէ հակ

23 Օգոստոս 1990-ին, Հայաստանի համաժողովրդային շարժումին յաջորդեց Անկախութեան հ

22 Սեպտեմբեր 2026
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ սեպտեմբերի 22-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ «Հայա

22 Սեպտեմբեր 2026
Հ․Հ․ Անկախութեան Խաւարային Ստուերը՝ 44

«Դուք չէք կրնար նկարագիր եւ քաջութիւն կերտել՝ մարդոցմէ խլելով իրենց նախաձեռնու

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական.- Հայաստանը՝ 35 Տարեկան

1991ի Սեպտեմբեր 21ին, երբ Հայաստան անկախութիւն հռչակեց Խորհրդային Միութենէն, ի

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբերի 21. Պետականութի

Այսօր 2026 թ. Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետութեան վերանկախութեան 35-ամեակ

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Անկախութիւն՝ բայց ի՞նչ տես

Հայաստանի անկախութեան 35-ամեակը բնականաբար առիթ է տօնելու, բայց միեւնոյն ժաման

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը՝ Հայ

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը ջերմագին մաղթանքներ է հղում և սրտանց շնորհավո

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարա

Սիրելի՛ հայրենակիցներ, 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը վերահաս

21 Սեպտեմբեր 2026
Կեղծ խաղաղության կարգախոսների ներքո շա

Սեպտեմբերի 21-ի կապակցությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը.

21 Սեպտեմբեր 2026
Անկախութեան 35 տարիները՝ հաշուեկշիռ եւ

­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տու­թեան վե­րան­կա­խաց­ման 35-ա­մեա­կը ա­ռիթ է վե­րար

21 Սեպտեմբեր 2026
Վերակառուցումէն Հռչակագիր, Ապա Անկախու

Հայաստանի վերանկախացման թուականի` 21 սեպտեմբեր 1991-ի 35-ամեակն է այս տարի:

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Գերիշխանութեան Պահպանման Հ

Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման տօնի նշումին արդիական հնչեղութիւն ապահո

21 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն ՀՅԴ Արեւմտեան Եւրոպայի

Դաշնակցութեան դէմ բանաւոր յարձակումը, որ դարձեալ բռնկած է ՔՊ-ի կողմէ այս օրերո

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսամարտի 111-Ամեակի Եւ

Անցնող շաբաթավերջին, կազմակերպութեամբ ՀՅԴ «Կարմիր լեռ» կոմիտէի դաստիարակչական-

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Անմար Կրակը` Անցեալէն Դէպի

Սեպտեմբերեան այս օրերուն մեր նախահայրերուն յիշատակն է, որ կը լեցնէ մեր հոգիներ

20 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն Հ.Յ.Դ. Իրանի Հիւսիսային

Վերջին օրերին Հայաստանի Ազգային ժողովի ամբիոնից հնչեց յայտարարութիւն՝ դաշնակցա

20 Սեպտեմբեր 2026
Պարտավոր ենք հիշել․ ՀՅԴ Արցախի երիտասա

2020 թվականի 44-օրյա պատերազմը և 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ սանձ

20 Սեպտեմբեր 2026
Քաղաքացիություն ստանալը դժվարացնում են

Ըստ ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավարի` սփյուռքը չի կարող խա

20 Սեպտեմբեր 2026
Սեպտեմբերյան պատերազմները․․․

Երբեք չեմ հասկացել, թե ինչու՞ է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազ

19 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company