ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Ընտրական Մակընթացութիւնը Կը Շարունակուի

24 Հունիս 2026

Ընտրութեան յաջորդած օրը, երբ նախնական արդիւնքները յայտարարուեցան, հասարակութեան լայն շրջանակներուն մէջ կայուն համոզում գոյացաւ, որ յունիս 7-ի ընտրութիւնները տեղի ունեցած են համատարած կեղծումով եւ արդիւնքներու նենգափոխումով: Ու հայաստանեան սովորութեան համաձայն, սկսան քաղաքագիտական վերլուծութիւններ կատարուիլ եւ անսխալական դիրքերէ կարծիքներ տեղալ: Ի՞նչ պէտք է ընէ ընդդիմութիւնը, ի՞նչ պէտք է ըրած ըլլար, պէտք է ընդունի՞ արդիւնքները եւ Ազգային ժողով մուտք գործէ, փողոցային պայքարի պէ՞տք է ձեռնարկէ, ընդդիմադիր ուժերը պէ՞տք է միաւորուին եւ միասնական պայքարի ձեռնարկեն: Ընդդիմադիրները կը պատասխանեն, որ այս բոլորին մասին կը մտածեն, սակայն պէտք է համբերել, ամէն բան իր ժամանակին:

Ընտրութիւններու արդիւնքները բողոքարկելու յաջորդ հանգրուանը Սահմանադրական ժողով դիմումն է: Ընտրութիւններուն մասնակից եօթը ուժեր դիմած են Սահմանադրական դատարան. «Ուժեղ Հայաստան» դաշինք, «Հայաստան» դաշինք, «Բարգաւաճ Հայաստան» կուսակցութիւն, «Միասնութեան թեւեր» կուսակցութիւն, «Նոր ուժ» կուսակցութիւն, «Դեմոկրատիա, օրէնք, կարգապահութիւն» կուսակցութիւն եւ «Յանուն հանրապետութեան ժողովրդավարութեան պաշտպաններու դաշինք» կուսակցութիւն: Վերջինը, որ ընտրութեան միջոցով ընդդիմութիւն փոխել կ՛ուզէր, կը բողոքէ ընտրակաշառքներու դէմ: Սահմանադրական դատարանը բոլոր բողոքները միասնաբար պիտի քննէ 26 յունիսի նիստին: Սահմանադրական դատարանը 15 օր ունի վճիռ կայացնելու համար: Կ՛ենթադրուի, որ վճիռը կը հրապարակուի մինչեւ 5 յուլիս 2026:

Սահմանադրական դատարանի որոշումը, արդիւնքներու հաստատում, երեք ընտրատեղամասերու մէջ վերաքուէարկութիւն, արդիւնքներու չեղարկում, երկրորդ փուլի ընտրութիւն պիտի յստակեցնէ պատկերը եւ առիթ ընծայէ ընդդիմադիրներուն բացայայտելու իրենց մտադրութիւնները: Այս է ժողովրդավարութեան պահանջը:

Ինչ ալ ըլլան սահմանադրական դատարանի որոշումները, մէկ բան յստակ է. Հայաստանի Հանրապետութեան մէջ ժողովրդավարութիւնը խոր մղձաւանջ կ՛ապրի: Ժողովրդավարութեան ախոյեան յորջորջուած երկրին մէջ ժողովրդավարութիւնը կը կաշկանդուի ամէն օր ու ամէն առիթով: Այս երեւոյթը յատուկ է ամբողջատիրական վարչաձեւերուն, ուր յաճախ ժողովրդավարութեան իսկ անունով կը գործուին մարդու եւ քաղաքացիի իրաւունքներու ոտնահարումներ:

Շաբաթ մը տեւած հաշուարկներէ եւ քննարկումներէ ետք, Կեդրոնական ընտրական յանձնաժողովը հրապարակեց 7 յունիսի ընտրութիւններու վերջնական արդիւնքները. Քաղաքացիական պայմանագիր` 49,85 առ հարիւր (64 պատգամաւոր), «Ուժեղ Հայաստան»` 23,28% (29 պատգամաւոր), «Հայաստան» դաշինք` 9,93% (12 պատգամաւոր): «Բարգաւաճ Հայաստան»-ը 3,99% արդիւնքով չի նուաճեր 4%-ի կանոնական շեմը եւ դուրս կը մնայ Ազգային ժողովէն: «Բարգաւաճ Հայաստան»-ը դուրս պահելու գործողութիւնը յաջողեցաւ շնորհիւ երեք ընտրատեղամասերու արդիւնքներու ջնջումին, ընտրական անկանոնութիւններու պատրուակով: Նման պարագաներու համար ընտրական օրէնքը լուծում ունի. այդ տեղամասերուն մէջ կրկնակի քուէարկութեան կազմակերպումը, յատկապէս երբ ձայներու այդ ջնջումը կ՛ազդէ ընտրութեան արդիւնքին վրայ: Ի վերջոյ «Բարգաւաճ Հայաստան» կարիք ունի ընդամէնը 0,01%-ի խորհրդարան մուտք գործելու համար: Քաղաքացիական պայմանագիրը յաջողեցաւ ունենալ պատգամաւորներու երեք հինգերորդը, իրեն տալով հնարաւորութիւնը նշանակումներ կատարելու եւ սահմանադրական օրէնքներ ընդունելու (63 ձայն): Սակայն քաղաքացիական պայմանագիրը տակաւին դժգոհ է, որովհետեւ յառաջիկայ Ազգային ժողովին մէջ չունի երկու երրորդի մեծամասնութիւնը (70 ձայն). երկու երրորդը անհրաժեշտ է Սահմանադրական փոփոխութիւն կատարելու համար:

Նախընտրական շրջանի եւ ընտրութեան օրուան անկանոնութիւններուն չեմ վերադառնար: Ըստ քաղաքացիական պայմանագիր կուսակցութեան, խորհրդարան մուտք գործող եւ յաւակնող երեք ուժերուն ստացած շուրջ 550.000 քուէներուն 70 առ հարիւրը ստացուած են կաշառքի միջոցով: Այդ պատճառով ալ, այդ ուժերուն ղեկավարներն ու անդամները ենթակայ են քրէական հետապնդումի. Փաշինեան կը խօսի ջնջելու, քանդելու, փոշիացնելու ու վերացնելու մասին: Քաղաքացիական պայմանագիրին ձայն չտալը… յանցանք է: Հայաստան կը դիտուի իբրեւ միակուսակցական պետութիւն, միակ կուսակցութեան կողքին կանգնած ծափահարող համհարզներու արտօնուած գոյութեամբ:

Ընթերցումներուս ընթացքին հանդիպեցայ 18-րդ դարու ֆրանսացի գրողի մը` Ֆրանսուա Ռընէ տը Շաթոպրիանի «Անդրշիրիմեան յիշատակներ» գործէն դիպուկ հատուածի մը. «Ղեկավար դասակարգ մը ունի երեք յաջորդական ժամանակաշրջան. գերազանցութեան ժամանակաշրջանը, առանձնաշնորհումներու ժամանակաշրջանը, սնափառութեան ժամանակաշրջանը: Յառաջանալով առաջինով, կ՛այլասերի երկրորդով եւ կը մարի երրորդով»:

Հասած չե՞նք արդեօք երրորդ հանգրուանին:

ՏԻԳՐԱՆ ՃԻՆՊԱՇԵԱՆ

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
ՀՄԸՄ-ի Միջդիւանական 12-րդ Խորհրդաժողով

Ուրբաթ, 6 նոյեմբերի երեկոյեան ժամը 6:00-ին, Երեւանի «Քոնկրես» հիւրանոցին մէջ ի

07 Նոյեմբեր 2026
Հայ դատի կենտրոնական խորհրդի հայտարարո

Հայ դատի կենտրոնական խորհուրդը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներին և ՄԱԿ-ի

06 Նոյեմբեր 2026
Համազգային Համախմբում

Չորեքշաբթի, 4 նոյեմբերի վաղ առաւօտուն Հայաստանի Ազգային անվտանգութեան ծառայութ

06 Նոյեմբեր 2026
Արտահերթ ընտրությունների գնալու միակ տ

Երեկ տեղի ունեցած հավաքում քննարկվել է ընդհանուր ստեղծված իրավիճակը, բռնաճնշու

05 Նոյեմբեր 2026
ՀՄԸՄի Միջդիւանական 12րդ Խորհրդաժողովը

ՀՄԸՄի Կեդրոնական վարչութեան կազմակերպութեամբ, Նոյեմբեր 5ի առաւօտեան, Երեւանի «

05 Նոյեմբեր 2026
Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի աջակցութ

2026 թ. Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում ամերիկահայ ընտրողները նկատելի ազդ

05 Նոյեմբեր 2026
Ընդդիմադիր ուժերը հայտարարում են համազ

Մենք՝ ներքոստորագրյալ հայաստանյան քաղաքական ուժերս, գիտակցելով հայ ժողովրդի և

05 Նոյեմբեր 2026
Հ.Յ.Դ. Երիտասարդականը IUSY-ի միջազգայ

26-էն 31 Հոկտեմբեր 2026-ին, Ընկերվար Երիտասարդներու Միջազգային Միութեան (IUSY)

04 Նոյեմբեր 2026
Սա կարող է հնարավորություն ընձեռել ընդ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստ

04 Նոյեմբեր 2026
Արարատն ու կեղծ երկընտրանքը. պետականու

Կան ազգային խորհրդանիշներ, որոնց խորհուրդն ու նշանակությունը վեր են ժամանակի ո

04 Նոյեմբեր 2026
Տոն սրբոց թարգմանչաց

Նույնիսկ մարտնչող անաստվածության տարիներին ոչ մեկը չէր կարող կտրել այն բազմաթի

04 Նոյեմբեր 2026
Հայաստանի իշխող վարչակարգի «խաղաղությա

Հոկտեմբերի 13-ը Կարսի ապօրինի պայմանագրի կնքման օրն է: Այդ պայմանագիրը հայ ժող

04 Նոյեմբեր 2026
Ընկերվարութիւնը համայնավարութիւն չէ

Մելիտինեցու սոյն վերտառութեամբ հրապարակագրութեան միջոցով կարելի է որոշակի պատկ

04 Նոյեմբեր 2026
Գիտելիք և կարողունակություն

Կարողունակությունը՝ որպես իրական կյանքում դրսևորվող գիտելիք Վերջին շրջանում

04 Նոյեմբեր 2026
Բացարձակ վերահսկողություն, թե՞ սոցիալա

Ադրբեջանում 2026 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին հանրակրթական դպրոցներու

04 Նոյեմբեր 2026
«Մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքի

Տասնամյակներ շարունակ Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերությունները բնութագրվել են

04 Նոյեմբեր 2026
ՀՀ-ում չեն գործում Սահմանադրությունն ո

Ժողովրդավարությունը Հայաստանում ոչ թե հետընթաց է ապրում, այլ մահացել է. նոյեմբ

03 Նոյեմբեր 2026
Հայաստանի թուրքացումը. խորհրդարանական

Հոկտեմբերի 29-ին Հայաստանի Ազգային ժողովում տեղի ունեցած խայտառակ տեսարանները,

03 Նոյեմբեր 2026
Հայ Ուսանողութիւնը Արցախի համար 2025-ի

ՀՅԴ Բիւրոյի Երիտասարդական գրասենեակի նախաձեռնութեամբ, 2025–2026 թուականներուն

03 Նոյեմբեր 2026
Թշնամիները՝ դրսից, Փաշինյանը՝ ներսից․

Անցյալ շաբաթ ՀՀ Ազգային ժողովի տասնյակ պատգամավորներ ներքաշվեցին խայտառակ ծեծկ

03 Նոյեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company