ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Լուրեր

Բողոքի ցույց՝ Սահմանադրական դատարանի առջև

26 Հունիս 2026

Այսօր՝ հունիսի 26-ին, Սահմանադրական դատարանը քննում էր հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններն անվավեր ճանաչելու վերաբերյալ 7 քաղաքական ուժերի դիմումները։ Այդ կապակցությամբ ՍԴ շենքի դիմաց տեղի ունեցավ «Հայաստան» դաշինքի, «Ուժեղ Հայաստան»-ի ու ԲՀԿ-ի բողոքի ցույցը՝ ի պաշտպանություն քաղաքացիների քվեների:

Քաղաքական ուժերը պահանջում են անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները նշանակել նոր ընտրություններ կամ երեք տեղամասերում անցկացնել վերաքվեարկություն:

«Առաջիկա օրերին կպարզվի՝ սահմանադրական բարձր դատարանը կմնա օրենքի շրջանակում, իր դերում, թե չէ»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։ Նա նաև նշեց. «Այնպես չէ, որ դատարանը արդեն ունի հեղինակություն, շարժվել է մինչև հիմա օրենքի շրջանակներում, բայց ամեն դեպքում դիմում կա, հնարավորություն տրված է, տեսնենք ինչ արդյունք կլինի»։

Իշխան Սաղաթելյանն անդրադարձավ նաև առաջիկա քայլերին. «Սահմանադրական դատարանի որոշումից հետո մենք կներկայացնենք մեր դիրքորոշումը՝ վերցնում ենք մանդատները, չենք վերցնում, եթե վերցնում ենք ինչ օրակարգով, եթե գնում ենք խորհրդարան, առնվազն ինչ ճանապարհային քարտեզ ենք պատկերացնում և գնալու դեպքում ինչ օրակարգով, ինչ քայլերով, ինչ ռեժիմով, ինչ ենք անելու, չգնալու դեպքում ինչ ենք անելու»։

«ԿԸՀ-ի կողմից երեք ընտրատեղամասերի ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու գործընթացն ունի բազմաթիվ հակաօրինական և հակասահմանադրական դրսևորումներ, և եթե Սահմանադրական դատարանը չվերականգնի օրինականությունը, դա վտանգավորագույն նախադեպ կստեղծի երկրի ապագայի համար»,- հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանը։

«Ինչ էլ որոշի Սահմանադրական դատարանը հայ ժողովրդի պատմության մեջ 2026 թվականի խորհրդարանական ընտրությունները մնալու են ոչ լեգիտիմ, մնալու են կեղծված»,- իր խոսքում ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, «Հայաստան» դաշինքնի պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

Նրա խոսքով՝ գործող իշխանությունների ընտրական մեքենայությունները չեն ավարտվել քվեարկության օրը, այլ շարունակվում են մինչ օրս։

«Այսօր այս շենքում չի վճռվում միայն այս ընտրությունների հարցը, չի վճռվում այն հարցը, թե որ քաղաքական ուժը քանի մանդատ կստանա, խորհրդարանում քանի ձայն կունենա Նիկոլ Փաշինյանը և ինչ օրենքներ կկարողանա ընդունել։ Այսօր այս շենքում վճռվում է Հայաստանի ճակատագիրը, հայերիս ճակատագիրը»,- հայտարարեց ՀՅԴ անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։

Դիմելով ներկաներին՝ Արթուր Խաչատրյանը նաև հարց հնչեցրեց. «Մենք ի՞նչ երկիր ենք ուզում ունենանլ, երկի՞ր, որտեղ վերջիվերջո մենք կկարողանանք մեր ազգային նպատակները իրականացնել և ունենալ ազգային պետություն, թե՞ երկիր, որի սահմանադրությունը գրվելու է Բաքվում»:

Իր խոսքում «Ուժեղ Հայաստան» կուսակցության մամուլի խոսնակ Մարիաննա Ղահրամանյանն էլ մասնավորապես նշեց, որ Սահմանադրական դատարանը պարտավոր է կանգնել ճշմարտության կողքին և չեղարկել կեղծված ընտրությունները:

Նշենք, որ ՍԴ-ն առաջիկա օրերին կքննի 7 ընդդիմադիր ուժերի դիմում-բողոքները, իսկ վերջնական վճիռը կհայտնի հուլիսի 4-ին:

Տեսանյութն այստեղ

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
ՀՄԸՄ-ի Միջդիւանական 12-րդ Խորհրդաժողով

Ուրբաթ, 6 նոյեմբերի երեկոյեան ժամը 6:00-ին, Երեւանի «Քոնկրես» հիւրանոցին մէջ ի

07 Նոյեմբեր 2026
Հայ դատի կենտրոնական խորհրդի հայտարարո

Հայ դատի կենտրոնական խորհուրդը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներին և ՄԱԿ-ի

06 Նոյեմբեր 2026
Համազգային Համախմբում

Չորեքշաբթի, 4 նոյեմբերի վաղ առաւօտուն Հայաստանի Ազգային անվտանգութեան ծառայութ

06 Նոյեմբեր 2026
Արտահերթ ընտրությունների գնալու միակ տ

Երեկ տեղի ունեցած հավաքում քննարկվել է ընդհանուր ստեղծված իրավիճակը, բռնաճնշու

05 Նոյեմբեր 2026
ՀՄԸՄի Միջդիւանական 12րդ Խորհրդաժողովը

ՀՄԸՄի Կեդրոնական վարչութեան կազմակերպութեամբ, Նոյեմբեր 5ի առաւօտեան, Երեւանի «

05 Նոյեմբեր 2026
Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի աջակցութ

2026 թ. Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում ամերիկահայ ընտրողները նկատելի ազդ

05 Նոյեմբեր 2026
Ընդդիմադիր ուժերը հայտարարում են համազ

Մենք՝ ներքոստորագրյալ հայաստանյան քաղաքական ուժերս, գիտակցելով հայ ժողովրդի և

05 Նոյեմբեր 2026
Հ.Յ.Դ. Երիտասարդականը IUSY-ի միջազգայ

26-էն 31 Հոկտեմբեր 2026-ին, Ընկերվար Երիտասարդներու Միջազգային Միութեան (IUSY)

04 Նոյեմբեր 2026
Սա կարող է հնարավորություն ընձեռել ընդ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստ

04 Նոյեմբեր 2026
Արարատն ու կեղծ երկընտրանքը. պետականու

Կան ազգային խորհրդանիշներ, որոնց խորհուրդն ու նշանակությունը վեր են ժամանակի ո

04 Նոյեմբեր 2026
Տոն սրբոց թարգմանչաց

Նույնիսկ մարտնչող անաստվածության տարիներին ոչ մեկը չէր կարող կտրել այն բազմաթի

04 Նոյեմբեր 2026
Հայաստանի իշխող վարչակարգի «խաղաղությա

Հոկտեմբերի 13-ը Կարսի ապօրինի պայմանագրի կնքման օրն է: Այդ պայմանագիրը հայ ժող

04 Նոյեմբեր 2026
Ընկերվարութիւնը համայնավարութիւն չէ

Մելիտինեցու սոյն վերտառութեամբ հրապարակագրութեան միջոցով կարելի է որոշակի պատկ

04 Նոյեմբեր 2026
Գիտելիք և կարողունակություն

Կարողունակությունը՝ որպես իրական կյանքում դրսևորվող գիտելիք Վերջին շրջանում

04 Նոյեմբեր 2026
Բացարձակ վերահսկողություն, թե՞ սոցիալա

Ադրբեջանում 2026 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին հանրակրթական դպրոցներու

04 Նոյեմբեր 2026
«Մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքի

Տասնամյակներ շարունակ Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերությունները բնութագրվել են

04 Նոյեմբեր 2026
ՀՀ-ում չեն գործում Սահմանադրությունն ո

Ժողովրդավարությունը Հայաստանում ոչ թե հետընթաց է ապրում, այլ մահացել է. նոյեմբ

03 Նոյեմբեր 2026
Հայաստանի թուրքացումը. խորհրդարանական

Հոկտեմբերի 29-ին Հայաստանի Ազգային ժողովում տեղի ունեցած խայտառակ տեսարանները,

03 Նոյեմբեր 2026
Հայ Ուսանողութիւնը Արցախի համար 2025-ի

ՀՅԴ Բիւրոյի Երիտասարդական գրասենեակի նախաձեռնութեամբ, 2025–2026 թուականներուն

03 Նոյեմբեր 2026
Թշնամիները՝ դրսից, Փաշինյանը՝ ներսից․

Անցյալ շաբաթ ՀՀ Ազգային ժողովի տասնյակ պատգամավորներ ներքաշվեցին խայտառակ ծեծկ

03 Նոյեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company