ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Դրօշակ
  • Հոդվածներ

«Դրօշակ»-ի Առաջնորդող. Գողացված ընտրություններ, չավարտված գործընթացներ

04 Հուլիս 2026

Հայաստանի 2026 թվականի խորհրդարանական ընտրությունները շատերն էին բնորոշում որպես, երկրի ապագայի համար ճակատագրական։ Իշխող ՔՊ-ն մարմնավորող Նիկոլ Փաշինյանի համար նույնպես գործընթացը ճակատագրական էր, բայց ոչ թե ժողովրդի ու պետության հեռանկարի, այլ իր անձի համար։ Բոլորին ակնհայտ էր, որ իշխանության ընձեռած անպատժելիության իմունիտետը կորցնելու պարագայում Նիկոլ Փաշինյանն անխուսափելիորեն հայտնվելու է պատասխանատվության առ¬ջև, Արցախի, Հայաստանի և հայության դեմ կատարած իր բազում հանցագործությունների համար։ Այդ իսկ պատճառով շատերը նաև կանխատեսում էին, որ օրինական ընտրությունների ճանապարհով Նիկոլը երբեք չի զիջի իշխանությունը։ Երբ բուն ընտրությունների նախօրյակին ՔՊ-ի արբանյակ «Հանրապետություն» կուսակցությունը Կենտրոնական ընտրական հանձնաժողովին հայց ներկայացրեց «Ուժեղ Հայաստան» դաշինքին գրանցումից զրկելու կամ այդ հարցով դատարան դիմելու խնդրով, հանրությանը թվաց, թե դա հենց այն միջոցն է, որով Նիկոլ Փաշինյանի իշխանությունը պետք է անօրինականորեն կանխի գալիք ընտրությունների արդյունքում ընդդիմության հաղթանակի հնարավորությունը։

Նշենք նաև, որ Արամ Սարգսյանի գլխավորած կուսակցությունը տվյալ հայցը ներկայացրեց այն բանից հետո, երբ դրանից ընդամենը մի քանի ժամ առաջ, հեռուստաբանավեճի ժամանակ, վարչապետ Փաշինյանը հրապարակավ հորդորել էր գնալու այդ քայլին։ Բարձր վարկանիշն ունեցող ընդդիմադիր ուժին մրցապայքարից դուրս դնելու համար հիմքերը, սակայն, այնքան զրոյական էին, որ իշխանությանն ամբողջովին ենթակա ԿԸՀ-ն մերժեց «Հանրապետության» այդ պահանջը։ Որ տվյալ որոշումը կայացվել էր ԿԸՀ-ի համապատասխան նիստից առաջ, ակնհայտ էր թեկուզ այն գրավոր ծավալուն եզրակացությունից, որը հաստատ չէր կարող գրվել որոշման կայացման համար հայտարարված կեսժամյա ընդմիջման ժամանակ։

Եթե ընտրության արդյունքներն աղավաղելու կամ փոփոխելու սադրիչ ջանքերը ծրագրվեին պարտված ընտրություններին հաջորդող օրերի համար, սա ևս կդիտվեր ոչ հիմնավոր, և Նիկոլ Փաշինյանն այդ բանն արեց ուղղակիորեն ընտրությունների արդյունքները հաշվելու գիշերը, երբ ընտրական տեղամասերում հաշվել էին քվեարկությունների արդյունքների 10 տոկոսից քիչ ավելին։ Նիկոլ Փաշինյանը հրապարակավ պարտադրեց իր «հաղթանակը», այդպիսով կանխելով հնարավոր անցանկալի զարգացումները և փրկարար փոփոխությունների հարցում հանրության ու քաղաքական ուժերի սպասումները։

Աս ելույթից հետո դադարեցվեցին ուղիղ եթերով արդյունքների հաշվարկի ցուցադրումը և դրան զուգահեռ ընդհանուր արդյունքների փոփոխվող պատկերի հրապարակումները։ Ժողովուրդը համոզվեց նաև, որ Եվրամիության առաջնորդների հրապարակային ու գործնական պաշտպանությունից հետո Նիկոլ Փաշինյանը չի խորշում ընտրական գործընթացում դիմելու ամենաաղաղակող ու հանցավոր քայլերի։ Հայաստանը փոքր երկիր է, և տեղի ունեցող գործընթացները տեսանելի ու լսելի են ոչ միայն Նիկոլին ծառայող Ազգային անվտանգության ծառայության, այլ պետական ծառայությունների ու մարմինների, այլև հանրության համար։ Մինչ այդ ժողովրդի շրջանում շրջանառվում էին զանազան ընտրախախտումների, այդ թվում՝ ՔՊ-ի շտաբների կողմից ընտրակաշառքի բաժանման, ինչպես նաև ընտրության օրը տեղական իշխանությունների կողմից օգնությունների կամ այլ անվանումների ներքո գումարների բաժանման մասին խոսակցություններ։ Այն փաստերը, որոնք այս հոդվածը գրելու պահին ընդդիմությունը ներկայացնում է Սահմանադրական դատարանում, կարծում ենք, բավարար են տեղի ունեցած ընտրությունների արդյունքներն ամբողջությամբ չեղարկելու և նոր ընտրություններ նշանակելու համար։

Ավելին, եթե նույնիսկ նկատի ունենանք պաշտոնական նախընտրական քարոզարշավից շատ առաջ ՔՊ առաջնորդի հրապարակայնորեն նախաձեռնած մի շարք նախընտրական գործընթացները, ապա կասկած չպետք է մնա, որ օրենքի գերակայությամբ առաջնորդվող ցանկացած երկրում նման գործողությունները և դրանց հետևանքով ստացված արդյունքները չէին կարող օրինական համարվել։ Չէին կարող յուրատեսակ ընտրակաշառք չորակվել ընտրությունների անմիջապես նախօրյակին պարտադիր զինվորական ծառայության կրճատումը մեկ քառորդով, կենսաթոշակների բարձրացումն ու կենսաթոշակառուների համար պարտադիր բժշկական ապահովագրության հաստատումը։

Չէին կարող խնդիր չառաջացնել ՔՊ-ի այն հսկայական նախընտրական ծախսերը, որոնց մեծ մասն իրականացվել էր պետական բյուջեից։ Ընդ որում, ինչպես իրավաբանները փաստեցին Սահմանադրական դատարանում, պետբյուջեից կատարված խոշոր ծախսերը հիմնականում ձևակերպվել են ակնհայտ ցածր գներով։ Ի դեպ, անհայտ մնաց նաև, թե ինչի վրա է ծախսվել այն 12 մլն եվրո գումարը, որը Եվրոպական միությունը Հայաստանին հատկացրել էր ընտրություններին ընդառաջ, այսպես կոչված, հիբրիդային սպառնալիքներին դիմակայելու, կիբերանվտանգությունը բարձրացնելու և ապատեղեկատվության դեմ պայքարելու նպատակով։ Եվ սա, իհարկե, միակ նախաձեռնությունը չէր, որով Հայաստանի իշխանությունն ու Եվրոպայի այսօրվա ղեկավարությունը ձեռք-ձեռքի տված իրականացրին ընդդեմ գործող իշխանությանը մերժող Հայաստանի ժողովրդի, ազգային քաղաքական դաշտի և իրենց համար գերակա հռչակված օրինականության ու ժողովրդավարական արժեքների։

Զանազան «մասնագիտական» աջակցությունների կողքին առավել ակնառուն Ռուսաստանից բխող, այսպես կոչված, «հիբրիդային» սպառնալիքների մասին հորինված հիստերիկան էր, այն պարագայում, երբ եվրոպացի առաջնորդների աջակցությունը դրածո իշխանություններին դրսևորվում էր բացահայտ, պաշտոնապես՝ նյութական և քարոզչականքաղաքական աջակցության ձևով։ Բավական է ասել, որ Մոլդովայի, Ռումինիայի և այլ երկրների օրինակով ողջ ընտրապայքարն անցավ Հայաստանի ազգային ուժերին և անգամ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցուն «ռուսական ագենտներ» որակելու զրպարտչական ու հիստերիկ մթնոլորտում։ Ինչ վերաբերում է քաղաքական-քարոզչական բնագավառին, ապա Նիկոլ Փաշինյանի և իր կառավարած թիմի գլխավոր զենքերը մնում են կեղծիքը, սուտն ու զրպարտանքը։

Գլխավոր սուտը, իհարկե, «վերջնական խաղաղության» հաստատման մասին կեղծիքն է, այն պարագայում, երբ համապատասխան փաստաթուղթ ստորագրելու համար Ադրբեջանը շարունակում է Հայաստանին պարտադրել նորանոր պահանջներ։ Այդ պահանջները կրկին ուժգնորեն սկսեցին հնչել անմիջապես ընտրություններից հետո, մասնավորապես և 300.000 ադրբեջանցիների «Արևմտյան Ադրբեջան վերադառնալու» պայմանը։ Նախընտրական շրջանում ինչպես և դրանից հետո Հայաստանի իշխանությունը կոպիտ հակադարձում է ներքաղաքական լսարանին հայտարարելով, թե նման հարց գոյություն չունի, բայց ինչ-ինչ պատճառներով չի համարձակվում որևէ կերպ հակադարձել Ադրբեջանի այդ և ակնհայտ զավթողական հավակնություններին։ Նման պարագայում, ցանկացած երկրի կառավարություն ամենակոշտ կերպով կպատասխաներ իր նկատմամբ թշնամական ծրագրեր գեներացնող հարևանին, այնինչ Հայաստանի իշխանությունը խուլ ու համրի կամ անմեղսունակի նման ձև է անում, թե չի լսում, չի հասկանում ասվածը և մի ողջ ժողովրդի հիմարի տեղ դրած շարունակում է կրկնել խաղաղության մասին սուտը։ Ավելացնենք, որ նախընտրական զենք որպես գործածվող այս կեղծիքին զուգահեռաբար բորբոքվում էր այն սուտը, թե իշխանափոխության դեպքում Հայաստանի դեմ պատերազմ է սկսվելու։

Նմանը չունեցող Հայաստանի ղեկավարը նույնիսկ այդ պատերազմի ժամկետն էր նշում, կարծես թշնամի երկրի գլխավոր շտաբում մասնակցել էր այդ պատերազմի ծրագրման աշխատանքներին։ Պետք է նշել, որ վախի գործոնն ի սկզբանե եղել և մնում է Հայաստանի իշխանության գլխավոր զենքերից մեկը սեփական ժողովրդին հլու-հնազանդ պահելու, քաղաքական-հասարակական գործընթացներից օտարելու և սեփական ճակատագրի նկատմամբ անտարբերության մղելու համար։ Պետք է ընդունել, որ խաղաղության ու պատերազմի այս անբարո, որևէ իշխանությանն անհարիր խոսույթը բավականին ազդեցություն ունեցավ հասարակական տարբեր շերտերի, հատկապես սահմանային ու հեռավոր բնակավայրերի բնակիչների վրա։ Սպառնալիքների զինանոցին մաս էին կազմում հիմնական ընդդիմադիր ուժերի առաջնորդների, աչքի ընկնող դեմքերի, շտաբների ներկայացուցիչների հետապնդումներն ու ձերբակալությունները, որոնք շարունակվեցին ընդհուպ ընտրության օրը։ Նման բան անհնար կլիներ պատկերացնել նույնիսկ ստալինյան կամ հիտլերյան ռեժիմների պայմաններում։

Չմոռանալով, որ ընտրության նախօրյակին իշխանությունը մեկուսացրել էր մի շարք ընդդիմադիր ղեկավարների ու գործիչների, որոնք լուրջ ազդեցություն ունեն հանրության լայն շրջանակներում։ Բավական կլիներ նշելը միայն, որ միանգամայն անհիմն մեղադրանքով ի սկզբանե նախընտրական գործընթացից մեկուսացվեց ամենամեծ քվեի հավակնող ընդդիմադիր ուժի առաջնորդ և վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանը։ Գործընթացներից մեկուսացվածների թվում էին մեծ հեղինակություն վայելող Բագրատ Գալստանյան, Միքայել Աջապահյան, Մկրտիչ Պռոշյան թեմակալ առաջնորդներն ու այլ հոգևոր հայրեր, Գյումրի և Մասիս քաղաքների հաղթած ընդդիմադիր քաղաքապետները, հեղինակություն վայելող և ընտրություններում լուրջ դերակատար Անդրանիկ Թևանյանը, Արթուր Սարգսյանը, Աշոտ Մինասյանը (Երկաթ) և ուրիշ գործիչներ։ Անհաջողության հեռանկարից գազազած՝ երկրի ղեկավարը տեղում պատիժներ էր թելադրում իր հետ բանավիճել համարձակվող քաղաքացիների նկատմամբ։ Նման խելագարությունների վրա նույնիսկ Ստալինն ու Հիտլերը կզարմանային։

Կարելի՞ է պատկերացնել, որ աշխարհի որևէ օրինազանց առաջնորդ ընտրապայքարի ժամանակ կարող էր հրապարակավ սպառնալ, թե կբանտարկի, կսպանի իր հիմնական մրցակիցներին։ Եվ այսօր էլ, երբ դեռ Սահմանադրական դատարանում վիճարկվում են ընտրությունների արդյունքները, շարունակվում է հիմնական ընդդիմադիր ուժերից մեկի առաջնորդ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ հալածանքը, ումից օրը ցերեկով բացահայտորեն խլվեց ընտրություններում կուսակցության ձեռք բերած հաղթանակը։ Ցավոք, անվերահսկելի բռնապետի վերածված Հայաստանի այսօրվա ղեկավարի անօրինականությունները հնարավոր են դարձել եվրոպացի առաջնորդների քաղաքական հովանավորության հետևանքով։

Նախընտրական գործընթացներում դրսևորված իշխանության չարաշահման աղաղակող երևույթ էր վարչական ռեսուրսի լայն կիրառումը։ Վերևից ներքև ողջ պետական համակարգին հրահանգված էր ծառայել իշխող ուժի նախընտրական աշխատանքներին և վերջինիս հաղթանակի ապահովմանը։

Տարփողելով կրթական հաստատությունները քաղաքական գործընթացներից հեռու պահելու պահանջը՝ Նիկոլ Փաշինյանի ժողովրդային հանդիպումների «ընտրազանգվածը» ապահովվում էր հիմնականում ուսուցիչներիև անգաման չափահաս աշակերտության հաշվին։ Ղեկավարության խիստ վերահսկողությամբ այդ միջոցառումներին պարտադրաբար մասնակցում էին նաև պետական համակարգերում ծառայողներն ու պարզ աշխատողները, իսկ նրանց չներկայանալու, կամ ընտրողների ցուցակներ չներկայացնելու պարագայում հրահանգված էր վերջիններիս և նրանց հարազատներին հեռացնել աշխատանքից։ Ի դեպ, վրեժխնդրության այս գործընթացը շարունակվում է նաև հետընտրական շրջանում։

ԱկնհայտորենՆիկոլ Փաշինյանը մտահոգ է հեռավոր կամ մոտալուտ ապագայի անորոշ հեռանկարներով։ Մենք տեսնում ենք, որ իշխանությունը բռնազավթած Նիկոլ Փաշինյանի հետընտրական ջղաձիգ վարքը շատ չի տարբերվում նախընտրական վարքագծից։ Այս երևույթի պատճառները ևս ակնհայտ են՝ նախ և առաջ բոլոր կեղծարարություններով ու խախտումներով հանդերձ, Փաշինյանը չի կարողացել ապահովել 50+1 տոկոսի արդյունք։ Եվրոպացի դիտորդները, նրա «հաղթանակը» ճանաչելով հանդերձ, նշել են բազմաթիվ թերություններ ու ընտրախախտումներ, իսկ Ռուսաստանն ու Չինաստանը փաստացի դեռևս չեն ճանաչել այդ Պյուռոսյան հաղթանակը։ Որքան էլ որ Փաշինյանի համար կարևորն արտաքին հովանավորների կարծիքն է, նա չի կարող հաշվի չնստել այն փաստերի հետ, որ հայ ժողովրդի մեծամասնությունը մերժում է իրեն և ընտրության հրամցված արդյունքը համարում է կեղծված։

8 տարի Փաշինյանը երկրի ներսում ու երկրից դուրս իր քաղաքական դրամագլուխն էր դարձրել ժողովրդի բացարձակ աջակցության միֆը, իսկ այժմ նա ներկայանում է որպես անօրինականորեն իշխանության տիրացած, քաղաքական-բարոյական առումներով խոցելի, իրավական հնարավորությունների իմաստով թույլ ղեկավար։ Որքան էլ որ վերարտադրված ղեկավարը ձևացնի, թե հաղթահարել է ընտրության փորձությունը և կրկին ներգրավվել ընթացիկ աշխատանքների մեջ, նա չի կարող ծանր հարված չդիտել միանգամից յոթ կուսակցությունների կողմից ընտրությունների անօրինական ճանաչումն ու դրանց չեղարկման պահանջը Սահմանադրական դատարանից։ Անգամ թեթևամտորեն ժամանակից շուտ իրենց հովանավորյալներին շնորհավորած եվրոպացի ղեկավարները չեն կարող համապատասխան հետևություններ չանել այս իրողությունից. այս գործելակերպով նրանք իրենք էլ այսօր մաշեցնում են իրենց հեղինակությունը սեփական ժողովուրդների աչքերում։

Ընտրություններում վերարտադրվելը գերնպատակ դարձրած Փաշինյանը այդ նպատակին պատրաստ էր զոհաբերել ամեն ինչ։ Արևմուտքն ու թուրքադրբեջանական դաշինքը նրան պարտադրեցին հստակ ցուցադրել իր հակառուսական կողմնորոշումը և ստանձնել երկրի համար կործանարար մի շարք պարտավորություններ։ Իր համար ոչ դյուրին քաղաքական կացության պայմաններում Նիկոլը, ըստ էության, հաստատեց, որ դուրս է բերելու երկիրը ԵԱՏՄ-ից ու ՀԱՊԿ-ից, ՀԷՑ-ից հետո, Ռուսաստանի հետ եղած բոլոր կապերից հրաժարվելու նպատակով, վերջինիցս վերցնելու է Հարավկովկասյան երկաթուղու կառավարման իրավունքը, նախընտրական հանդիպումների ժամանակ նա ակնարկեց նաև Առաջնորդող Դրօշակ 4 Հունիս 2026 Ատոմակայանի հարցում Ռուսաստանի հետ եղած կապերը խզելու մասին։ Հայաստանի համար լուրջ փորձություն է լինելու ռուսական գազից հրաժարվելու կամ այն ավելի քան եռակի անգամ բարձրացված գնով գնելու հեռանկարը։

Ի պատասխան հակառուսական արշավին Հայաստանի միանալու՝ ռուսական շուկայի փակվելը և որոշ այլ սահմանափակումներ կարճ ժամանակ անց ի ցույց կդնեն պարզ աշխատավորներին պատուհասած ծանր հետևանքները։ Քայլերը, որոնց հետևանքները Հայաստանի տնտեսության ու ժողովրդի համար դժվար հաղթահարելի են լինելու, բացարձակապես չեն հուզում Արևմուտքին, որը, հակառուսականության տենդով մթագնած ձգտում է Ռուսաստանի դուրս մղմանը Հարավային Կովկասից, շատ էլ չմտահոգվելով, որ այս գործում կրակից շագանակներ հանող Հայաստանը կարող է այրել և՛ մատները, և՛ ողջ մարմինը։

Ընտրությունների արդյունքը դեռևս չամրապնդած Փաշինյանից Ադրբեջանն ու Թուրքիան պահանջում են առանց հապաղելու կատարել ստանձնած բոլոր պարտավորությունները՝ 300.000 ադրբեջանցիների տեղավորում Հայաստանում, անկլավներից հրաժարում, ԹՐԻՓ-ի գործարկում, Սահմանադրության փոփոխություն, Մայր եկեղեցու հետ հաշվեհարդար և այլն։ Հետընտրական առաջին շաբաթներին Փաշինյանին դեռևս հաջողվում է հանգստացնել ու խաբել ժողովրդին՝ իր վարած արտաքին քաղաքականության հետևանքով ծառացած մարտահրավերների հարցում, սակայն կարճ ժամանակ անց դրանք ջրի երես են դուրս գալու, դժգոհության տրամադրություններով վարակելով անգամ իր նկատմամբ աղանդավորական համակրանք ունեցողներին։

Փաշինյանը հասկանում է, որ իր բոլոր ցանկությունները հլու կենդանու պես կատարող ուժային ու արդարադատության համակարգերի պատրաստակամության պայմաններում անգամ դժվար է լինելու վարկից զուրկ, թույլ ու սահմանափակ իշխանությունը պահելը, մանավանդ, երբ երկրի առջև ցցված են տարերային կամ կազմակերպված ըմբոստացումների ներուժ պարունակող հիմնահարցեր։ Այդ իսկ պատճառով նկարված ընտրություններն անգամ նրան հոգեկան հանգստություն չեն բերում՝ շարունակվում են ընդդիմության նկատմամբ հալածանքներն ու ձերբակալությունները։

Հպշտապ կերպով հին խորհրդարանի կազմով վարչապետ կոչվածը դեռևս փորձում է իր կառավարման և գալիք ընտրությունների համար իր վրայով հարմար օրենքներ կարել։ Նա ձգտում է գլխատել ընդդիմադիր ուժերին, որպեսզի հավանական նոր ըմբոստացումների ժամանակ ժողովուրդը զրկված լինի կարող և հեղինակություն վայելող առաջնորդներից։ Ութը տարի անընդհատ ժողովրդին սեր բացատրվող ղեկավարը միանգամից կաշառակեր հայտարարեց արձանագրված կես միլիոնից ավելի մարդկանց, որոնք ձայն էին տվել ընդդիմությանը։ Փաշինյանը մեծ ցնցում ապրեց նախընտրական շրջանում հանկարծ հասկանալով, որ ժողովուրդը ոչ միայն զզվում է իրենից, այլև հաղթահարել է վախի զգացողությունը։

Փաստացի այսօր նրա դիմաց մի հասարակություն է, որը չի ցանկանում տեսնել իրեն, և նման պայմաններում ոչ մի հանճարեղ դիկտատորի համար հեշտ չէ երկար ժամանակով կայուն պահել գողացված աթոռը։ Մյուս կողմից, հիմնական ընդդիմադիր ուժերը կպահպանեն ձեռքբերած վարկը, եթե իսկապես կազմեն միասնական ճակատ, անկախ խորհրդարան մտնել-չմտնելու հարցից կգեներացնեն ժողովրդական դժգոհությունը և կսկսեն երկարատև համաժողովրդական պայքար։ Ինչպես ֆիզիկայի հայտնի օրենքն է հաստատում, բնության մեջ էներգիան չի կորչում, այլ մի ձևից փոխակերպվում է մեկ այլ ձևի։ Սա հասկանում է Նիկոլը, վստահ ենք հասկանում են նաև ագային ուժերի այսօրվա առաջնորդները։

«Դրօշակ» թիվ 6 2026թ.

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
5 քաղաքական ուժերի համատեղ հայտարարութ

Այսօր Սահմանադրական դատարանը հրապարակեց անցած խորհրդարանական ընտրությունների ա

04 Հուլիս 2026
Երուսաղեմի Հայ դատի հանձնախումբը քննար

Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումն ակտիվ քննարկման թ

04 Հուլիս 2026
Հայ դատի հանձնախմբերն ու գրասենյակներն

Տասնյակ հայ գերիներ, այդ թվում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը, շարունակ

04 Հուլիս 2026
«Դրօշակ»-ի Առաջնորդող. Գողացված ընտրու

Հայաստանի 2026 թվականի խորհրդարանական ընտրությունները շատերն էին բնորոշում որպ

04 Հուլիս 2026
Լույս է տեսել ՀՅԴ պաշտոնաթերթ «Դրօշակ»

Ընթերցողին է ներկայացվել «Դրօշակի» ընթացիկ տարվա վեցերորդ համարը: 2026 թվականի

03 Հուլիս 2026
Հայ դատի Ամերիկայի յանձնախումբը կոչ է

Թերեզա Երեմեանի վկայութիւնը Սենատի յատկացումների ենթայանձնաժողովում աջակցում է

03 Հուլիս 2026
Իսրայելի հետ մեր շահերի համընկնումից պ

Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման նախաձեռնությունը պետք է դիտարկել

03 Հուլիս 2026
Խոչընդոտ Ստեղծող Ցեղասպանութեան Ճանաչո

Նման որոշում հեռու է զգացական եւ հոգեբանական ապրումներէ։ Մութ հաշիւներ, որոնք

03 Հուլիս 2026
Ակնարկ. Լիբանանի Մէջ Թրքական Խաղեր` Մր

Լիբանան-Իսրայէլ ստորագրուած շրջանակային համաձայնագիրի նկատմամբ կան ուշագրաւ մե

03 Հուլիս 2026
Ռուսական էներգակիրների փոխարինումը տեխ

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի՝ հայկական արտահանումը եվրոպակ

02 Հուլիս 2026
Յայտարարութիւն Հ.Յ.Դ. Արեւմտեան Ամերիկ

Հայ Յեղափոխական Դաշնակցութեան Արեւմտեան Աﬔրիկայի 60-րդ Շրջանային ժողովը գումար

02 Հուլիս 2026
Ակնարկ. Պատմութեան ուրացումը եւ վստահո

Էրդողանի այս յայտարարութիւնը ոչ միայն պատմական փաստերի բացայայտ խեղաթիւրում է,

02 Հուլիս 2026
Երբ Կը Պոկուի Դրօշը, Կը Փորձուի Պոկել

Վերջին օրերուն Երեւանի փողոցներուն վրայ զարգացող Արցախի դրօշակին հանդէպ անհեթե

01 Հուլիս 2026
Եռակողմ Յուշագիրը Գործադրելի՞ Է

26 յունիս 2026-ին, Լիբանանի Հանրապետութեան, Իսրայէլի եւ Միացեալ Նահանգներու կո

01 Հուլիս 2026
Խախտումները եղել են համակարգված՝ ուղղ

Այսօր՝ վեցերորդ օրն է, ինչ Սահմանադրական դատարանը քննում է յոթ քաղաքական ուժեր

01 Հուլիս 2026
Լիբանանում հրադադարը դեռևս չի նշանակու

ՀՅԴ Բյուրոյի անդամ, Լիբանանի խորհրդարանի պատգամավոր, Միջին Արեւելքի հարցերով պ

01 Հուլիս 2026
Ակնարկ. Ցեղասպանութիւն, Ռազմավարական Ե

Հայոց ցեղասպանութիւնը ճանչցող Իսրայէլի կառավարութեան որոշումին շարժառիթները յս

01 Հուլիս 2026
Ակնարկ. Ազատ կամք եւ ընտրութեան պատրան

Ինչպէս է հասարակութեանը յուզող խնդիրը դառնում քաղաքականութիւն, կամ՝ քաղաքականո

30 Հունիս 2026
Ալիևը հարցը հասցրել է ՄԱԿ՝ պահանջելով

Ադրբեջանցիների վերաբնակեցումն իրականացնելու նպատակով Ալիևը մի շարք կարևոր քայլ

30 Հունիս 2026
Մինչեւ Ե՞րբ Այսպէս

Հայկական նորագոյն մղձաւանջին սկիզբը յայտնի է, իսկ վերջը դեռ նախատեսելի չէ: Բայ

30 Հունիս 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company