ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Փաշինյանը, Էրդողանն ու Ալիևը դժգոհ են Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումից

07 Հուլիս 2026

Իսրայելի կառավարության կողմից 2026 թվականի հունիսի 28-ին Հայոց ցեղասպանության ճանաչումը տարաբնույթ արձագանքների տեղիք է տվել։

Ահա մի քանի հիմնական իրողություններ՝ հստակեցման համար.

Տասնամյակների ժխտողականությունից և խուսանավումներից հետո՝ Իսրայելի կառավարությունը վերջապես հանդես եկավ Հայոց ցեղասպանությունը ճանաչող հայտարարությամբ: Այս երկարատև ուշացումն ամոթալի և անբարոյական էր, հատկապես մի ժողովրդի համար, որը ինքն էլ զոհ էր գնացել ցեղասպանությանը: Իրավիճակն ավելի վատթարացնելով, Իսրայելի կառավարությունը տարիներ շարունակ հանցակցել է Թուրքիայի ժխտողական քաղաքականությանը՝ հորդորելով հրեա-ամերիկյան խոշոր կազմակերպություններին խոչընդոտել ԱՄՆ Կոնգրեսի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման փորձերը:

Ակնհայտ է, թե ինչու Իսրայելը նախկինում չէր ճանաչում Հայոց ցեղասպանությունը և ինչու է այժմ ճանաչում։ Սա որևէ կապ չունի Հայոց ցեղասպանության փաստերի հետ։ Պետություններն իրենց քաղաքական որոշումները կայացնում են՝ ելնելով ազգային շահերից, այլ ոչ թե զգացմունքային կամ բարոյական նկատառումներից։ Իսրայելին դատապարտել Հայոց ցեղասպանությունը ճանաչելու համար՝ նշանակում է անտեսել այդ կարևոր քաղաքական իրականությունը։ Իսրայելը չէր ճանաչում Հայոց ցեղասպանությունը քանի դեռ չէր համարում, որ այդ քայլը բխում է իր շահերից, ինչպես և այն ճանաչած ավելի քան 30 այլ երկրները։

Հաջորդ թյուրըմբռնումը հենց հայերի շրջանում է, որոնք հարցնում են. «Ի՞նչ է մեզ տվել օտարերկրյա պետությունների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը»։ Անիրատեսական է ակնկալել, որ որևէ երկրի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը կստիպի Թուրքիային ընդունել այն, փոխհատուցում վճարել հայ ժողովրդի կորուստների համար և վերադարձնել Արևմտյան Հայաստանը…

Ցեղասպանության ճանաչումը խորհրդանշական քայլ է, որն ունի մի շարք իրատեսական օգուտներ.

1. Այն անդադար հիշեցնում է աշխարհին, որ ցեղասպանության սարսափելի հանցագործություն է կատարվել հայ ժողովրդի դեմ: Ավելի քան մեկ դար անց այն շարունակում է հետապնդել թուրք ժխտողականներին: Աշխարհի ցանկացած անկյունում, որտեղ էլ որ թուրք ղեկավարները գնում են, նրանք բախվում են իրենց նախնիների զանգվածային սպանությունների հետ:

2. Այն որոշակի բավարարվածություն է պատճառում զոհերի ժառանգներին՝ փաստելով, որ նրանց ողբերգությունը չի մոռացվել:

Ժխտողականությունն էլ ավելի է խորացնում հասցված ցավն ու վիրավորանքը:

3. Այն պատասխանում է Հիտլերի հանրահայտ հարցին. «Ո՞վ է, ի վերջո, այսօր խոսում հայերի բնաջնջման մասին»: Հիտլերի այս թյուր համոզմունքը դրդապատճառներից մեկն էր, որը նրան քաջալերեց ծրագրել Հոլոքոստը:

4. Չմոռանալով Ցեղասպանությունը՝ հայ ժողովուրդը վառ կպահի այն հույսը, որ մի օր՝ հեռավոր ապագայում, երբ տարածաշրջանում աշխարհաքաղաքական հանգամանքները փոխվեն, հնարավորություն կունենա վերականգնելու իր կորուստները։

5. Ամեն անգամ, երբ որևէ երկիր ճանաչում է Հայոց ցեղասպանությունը, միջազգային լրատվամիջոցներում հազարավոր հրապարակումներ են հայտնվում, որոնք բարձրաձայնում են Թուրքիայի զանգվածային հանցագործությունների մասին: Թուրքիայի կառավարությունը տարիների ընթացքում միլիարդավոր դոլարներ է վատնել՝ փորձելով թաղել այս հարցը, սակայն՝ ապարդյուն:

6. Անկախ նրանից, թե ինչն է դրդել Իսրայելին կամ որևէ այլ երկրի ճանաչել Հայոց ցեղասպանությունը, հայ ժողովուրդը պետք է առաջնորդվի բացառապես սեփական շահերով։

7. Հայաստանի ռազմավարական շահերից է բխում օգտվել Թուրքիայի, Իսրայելի և Ադրբեջանի միջև խորացող դիվանագիտական պառակտումից: Նման տարաձայնությունների հնարավոր ցուցիչ է անցյալ շաբաթ Իսրայելում Ադրբեջանի դեսպանի վերադարձը Բաքու:

Այժմ անդրադառնանք նրանց, որոնք Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն արձագանքել են անտեսմամբ կամ բացահայտ ժխտմամբ։

Թուրքիա. 111 տարվա ժխտողականությունից հետո թուրքական կառավարությունը շարունակում է վատնել իր ժամանակն ու ռեսուրսները՝ հերքելով անհերքելին: Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ի պատասխան՝ Թուրքիայի արտգործնախարարությունը հանդես է եկել խուսափողական հայտարարությամբ, որտեղ Իսրայելին մեղադրում է Գազայում իրագործվող վայրագությունների մեջ, ինչը, սակայն, չի արդարացնում թուրքական կառավարությանը միլիոնավոր հայերի, ասորիների և հույների զանգվածային սպանությունների պատասխանատվությունից: Ավելին, նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կրկնել է ակնհայտ սուտը. «Մեր հազարամյակների պատմության մեջ չկա ցեղասպանություն, կոտորած, ճնշում և գաղութատիրություն»: Օսմանյան կայսրությունը և Թուրքիայի Հանրապետությունը գոյություն չեն ունեցել նույնիսկ 1000 տարի, և այդ ժամանակահատվածում իրականացրել են թե՛ կոտորածներ ու ճնշումներ, և թե՛ գաղութատիրություն և բազմաթիվ ցեղասպանություններ:

Էրդողանը նաև կեղծորեն հայտարարում է, որ պաղեստինցի ժողովրդի պաշտպանն է։ Տասնամյակներ շարունակ Թուրքիան սերտ ռազմական դաշինք է ունեցել Իսրայելի հետ, միլիարդավոր դոլարների ապրանքներ է վաճառել նրան և թույլատրել ադրբեջանական նավթի մեծածավալ փոխադրում Իսրայել՝ դրանով նպաստելով Գազայում ընթացող պատերազմին, ինչի հետևանքով զոհվել են տասնյակ հազարավոր պաղեստինցիներ։

Ադրբեջան. Չնայած Ադրբեջանն ինքն էլ զանգվածային հանցագործություններ է գործել հայերի դեմ, այժմ այն դառնում է 1915 թվականի Հայոց ցեղասպանության մեղսակիցը՝ մասնակցելով դրա ժխտմանը: Ադրբեջանը նաև պաղեստինցիների բարեկամը չէ․ նա միլիարդավոր դոլարներ է վճարում Իսրայելին զենք գնելու համար և հանդիսանում է Իսրայելի նավթի ամենամեծ մատակարարը:

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունն անցյալ շաբաթ հայտարարություն տարածեց, որում «լուրջ մտահոգություն» էր հայտնում Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման կապակցությամբ՝ կոչ անելով Իսրայելի կառավարությանը վերանայել այդ որոշումը:

Բաքվի հայտարարության ամենաանհեթեթ հատվածն այն է, թե «Ադրբեջանը շարունակում է հաստատակամորեն հանձնառու լինել պատմական ճշմարտության պահպանմանը, միջազգային իրավունքի սկզբունքները հարգմանը և տարածաշրջանում երկարատև խաղաղության ու կայունության խթանմանը»:

Ամոթալի է, որ Ադրբեջանի աշկենազի հրեական համայնքի գլխավոր ռաբբի Շնեուր Սեգալը նամակ է հղել՝ կոչ անելով Քնեսեթին չճանաչել Հայոց ցեղասպանությունը: Ինչպե՞ս կարող է հոգևորականը մերժել ճշմարտությունը և դեմ լինել դրա ճանաչմանը: Ակնհայտ է, որ Ադրբեջանի կառավարությունը ճնշում է գործադրում իր տեղական հրեական համայնքի վրա՝ ադրբեջանամետ և թուրքամետ քարոզչություն իրականացնելու համար:

Հյուսիսային Կիպրոս. Այս խամաճիկային «հանրապետությունը», որը ճանաչված է միայն իրեն օկուպացրած պետության՝ Թուրքիայի կողմից, որևէ հարցի շուրջ հայտարարություն անելու իրավունք չունի: Նրա կողմից Հայոց ցեղասպանության անհիմն ժխտումը պայմանավորված է բացառապես Անկարայում իր տերերին հաճոյանալու ցանկությամբ:

Նիկոլ Փաշինյան. Ցավոք, Հայաստանի վարչապետը կորցրել է իր հեղինակությունը, երբ խոսքը վերաբերում է Հայոց ցեղասպանության թեմայով դիրքորոշում հայտնելուն։ Վերջին տարիներին նա վիրավորական մեկնաբանություններ է արել այս հարցի շուրջ՝ կասկածի տակ դնելով Հայոց ցեղասպանության իսկությունը։ Երբ նրան խնդրեցին մեկնաբանել Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը, նա անամոթաբար ասաց. «Արձագանքի կարիք մենք չենք տեսնում, կարծում ենք, որ Հայոց ցեղասպանության զենքայնացման թեմայի մեջ չմտնելը բխում է Հայաստանի Հանրապետության շահերից»։ Խիստ հիասթափեցնող է, որ Հայաստանի Հանրապետության վարչապետը փորձում է հանգստացնել իր ոխերիմ թշնամիներին՝ Ադրբեջանին և Թուրքիային՝ ձեռնպահ մնալով Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման փաստին պատշաճ կերպով անդրադառնալուց։

Ժամանակը ցույց կտա, թե երբ և արդյոք Իսրայելի Քնեսեթը կքննարկի Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը և կառավարության ընդունած որոշումն օրենսդրական ճանապարհով կվերածի պետական պաշտոնական ճանաչման։

Հարութ Սասունյան
www.TheCaliforniaCourier.com

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Փաշինյանը հակահայկական հայտարարություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2026 թ. սեպտեմբերի 17-ին Երևանում ելույթ ունեցավ «Համ

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Դերերու բաշխում, ոչ թէ հակ

23 Օգոստոս 1990-ին, Հայաստանի համաժողովրդային շարժումին յաջորդեց Անկախութեան հ

22 Սեպտեմբեր 2026
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ սեպտեմբերի 22-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ «Հայա

22 Սեպտեմբեր 2026
Հ․Հ․ Անկախութեան Խաւարային Ստուերը՝ 44

«Դուք չէք կրնար նկարագիր եւ քաջութիւն կերտել՝ մարդոցմէ խլելով իրենց նախաձեռնու

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական.- Հայաստանը՝ 35 Տարեկան

1991ի Սեպտեմբեր 21ին, երբ Հայաստան անկախութիւն հռչակեց Խորհրդային Միութենէն, ի

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբերի 21. Պետականութի

Այսօր 2026 թ. Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետութեան վերանկախութեան 35-ամեակ

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Անկախութիւն՝ բայց ի՞նչ տես

Հայաստանի անկախութեան 35-ամեակը բնականաբար առիթ է տօնելու, բայց միեւնոյն ժաման

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը՝ Հայ

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը ջերմագին մաղթանքներ է հղում և սրտանց շնորհավո

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարա

Սիրելի՛ հայրենակիցներ, 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը վերահաս

21 Սեպտեմբեր 2026
Կեղծ խաղաղության կարգախոսների ներքո շա

Սեպտեմբերի 21-ի կապակցությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը.

21 Սեպտեմբեր 2026
Անկախութեան 35 տարիները՝ հաշուեկշիռ եւ

­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տու­թեան վե­րան­կա­խաց­ման 35-ա­մեա­կը ա­ռիթ է վե­րար

21 Սեպտեմբեր 2026
Վերակառուցումէն Հռչակագիր, Ապա Անկախու

Հայաստանի վերանկախացման թուականի` 21 սեպտեմբեր 1991-ի 35-ամեակն է այս տարի:

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Գերիշխանութեան Պահպանման Հ

Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման տօնի նշումին արդիական հնչեղութիւն ապահո

21 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն ՀՅԴ Արեւմտեան Եւրոպայի

Դաշնակցութեան դէմ բանաւոր յարձակումը, որ դարձեալ բռնկած է ՔՊ-ի կողմէ այս օրերո

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսամարտի 111-Ամեակի Եւ

Անցնող շաբաթավերջին, կազմակերպութեամբ ՀՅԴ «Կարմիր լեռ» կոմիտէի դաստիարակչական-

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Անմար Կրակը` Անցեալէն Դէպի

Սեպտեմբերեան այս օրերուն մեր նախահայրերուն յիշատակն է, որ կը լեցնէ մեր հոգիներ

20 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն Հ.Յ.Դ. Իրանի Հիւսիսային

Վերջին օրերին Հայաստանի Ազգային ժողովի ամբիոնից հնչեց յայտարարութիւն՝ դաշնակցա

20 Սեպտեմբեր 2026
Պարտավոր ենք հիշել․ ՀՅԴ Արցախի երիտասա

2020 թվականի 44-օրյա պատերազմը և 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ սանձ

20 Սեպտեմբեր 2026
Քաղաքացիություն ստանալը դժվարացնում են

Ըստ ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավարի` սփյուռքը չի կարող խա

20 Սեպտեմբեր 2026
Սեպտեմբերյան պատերազմները․․․

Երբեք չեմ հասկացել, թե ինչու՞ է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազ

19 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company