ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Խանասորի Արշաւանքը՝ Հայութեան Պատժող Բազուկը

25 Հուլիս 2026

Յուլիս 25-ը միայն տարեդարձ մը չի՛ խորհրդանշեր, այլ անկիւնադարձ մը, որ կը վերականգնէ հայորդիին պատմական տիպարը։

1897-ի տարեսկիզբին Թիֆլիսի մէջ կայացած Հ.Յ.Դ. Ռայոնական Ժողովին որոշուեցաւ պատժել Մազրիկ ցեղախումբը ծաւալուն արշաւախումբով, որուն նպատակը պիտի ըլլար վրէժը լուծել ջարդուած մարտիկներուն։

1896-ին, Վանի ինքնապաշտպանութենէն ետք, հայ մարտիկնեըը համաձայնութեան յանգած էին օսմանեան կառավարութեան հետ՝ մեկնելու դէպի Պարսկաստան, քաղաքի հայ բնակչութեան կեանքի երաշխաւորումով։ Սակայն, քրտական Մազրիկ ցեղախումբը, Սուլթան Ապտիւլ Համիտ Բ.-ի հրամանով, ճանապարհին վրայ կոտորածի ենթարկեց մարտիկները։ Աւելի քան 300 հայ երիտասարդներ զոհուեցան քրտական ցեղախումբի կատարած հայատեաց արարքին։ Հայ մարտիկներու խումբը կը գլխաւորէին դաշնակցական Պետոն, արմենական Մկրտիչ Աւետիսեանը եւ հնչակեան Մարտիկը։

24-էն 25 Յուլիս 1897-ի լուսցող գիշերուան կանուխ ժամերուն, 235 դաշնակցական մարտիկներ, որոնցմէ 40-ը՝ ձիաւոր, թուրք-պարսկական սահմանը կտրեցին։ Արշաւախումբը, սկսելով Սալմաստէն, անցաւ Արաուլ լերան լանջը եւ ուղղուեցաւ Վանայ լիճի հարաւ-արեւելքը գտնուող Խանասորի դաշտը, որ Մազրիկ ցեղախումբին ամառնային հաւաքավայրն էր։

Վարդան (Սարգիս Մեհրապեան) եւ Յովսէփ Արղութեան արշաւախումբի հրամանատար եւ օգնական հրամանատար նշանակուած էին, իսկ արշաւանքի մտայղացումը ներկայացուցած Նիկոլ Դուման՝ չորս յիսնապետներէն մէկն էր։

Քանի մը ժամուան կռիւը վերջ գտաւ ճշդուած նպատակին իրագործումով` Մազրիկ ցեղին բնաջնջումով եւ ֆետայիներուն ամբողջական յաղթանակով: Աւելի՛ն, Մազրիկ ցեղին վրայ, Խանասորի դաշտին մէջ տեղի ունեցած յարձակումը ուժգին ցնցում ստեղծեց թէ՛ հայկական, թէ՛ քրտական եւ թէ թրքական շրջանակներուն մէջ. հայուն համար, անիկա եղաւ նախընթաց ահաւոր կոտորածներէն ետք, խիզախութեան, ստրկութիւնը մերժելու եւ բռնադատութեանց դէմ ծառանալու հայուն ու հայ ֆետայիին կամքին արտայայտութիւնը, իսկ թուրքին ու քիւրտին համար` պատգամ մը, թէ հայուն համար, այլեւս վերջ գտած է ստրկութեան եւ ստրկամտութեան շրջանը։

Խանասորի արշաւանքին ընդմէջէն արտայայտուեցաւ դաշնակցական ֆետայիին բարձր նկարագիրը եւ բարոյական խստապահանջութիւնը: Տաք կռուի մէջ, կիներուն եւ երեխաներուն ձեռք չտուող ֆետայիին գովքը հիւսեցին նախ եւ առաջ իրենք` քիւրտերը եւ այսպէս, հաստատած` հայ ազատագրական պայքարին արդարամիտ դիմագիծը:

Խանասորի արշաւանքը կը ներկայանայ իբրեւ արտայայտիչը ռազմաքաղաքական արդի մտածողութեան, որ միջազգային սահմաններուն վրայ կը գծէր կարելիութիւնը հայկական քաղաքական ուրոյն դերակատարութեան:

Այսպէս, Խանասորի արշաւանքը եւ անոր քաջարի հերոսները դարձան օրինակ եւ առաջնորդ` թէ՛ հայ ժողովուրդին եւ թէ հայ նոր սերունդներուն համար, որոնք դաշնակցական ֆետայիներու խստութեան եւ ազնուութեան մէջ տեսան այն կեցուածքը, որ կ՛ամրապնդէ հայութեան պայքարի կամքը եւ ազգային արժանապատուութիւնը:

Խանասորի արշաւանքը միաժամանակ ծառայեց քանի մը հիմնական նպատակներու: Անմիջականօրէն, անիկա զօրաւոր ազդարարութիւն մը եղաւ սահմանաբնակ այն քիւրտ ցեղախումբերուն, որոնք մեր յեղափոխականներուն «դէպի երկիր» գործունէութիւնը կը դժուարացնէին: Երկրորդ մակարդակի վրայ, հայկական ներքին ճակատէն ներս, նորաստեղծ յեղափոխութեան շուրջ թանձրացող պահպանողական ամբաստանութիւններու եւ վերապահութիւններու պատը քանդեց, նուիրագործելով Դաշնակցութեան ռազմական ուժականութիւնը: Երրորդ կարգի վրայ, թրքական իշխանութիւններէն սկսեալ մինչեւ մեծ պետութիւնները եւ միջազգային հանրային կարծիքը դէմ յանդիման դրաւ ա՛յն իրողութեան, որ հայկական յեղափոխութիւնը ժողովրդային ամուր կռուաններ եւ ազգային վարակիչ նկարագիր ունեցող հունաւոր շարժում է:

Դեռ աւելի՛ն, Խանասորը եղաւ նաեւ Սարդարապատ կերտող կամաւորներու եւ զինուորներու օրրանը: Վեց դարերու ստրկութենէ, տանջանքներէ եւ շահագործումէ ետք, առաջին անգամ ըլլալով հայկական բազմամարդ զօրագունդ մը կը բարձրացնէր «Մա՛հ կամ ազատութիւն» դրօշակը, «Վրէ՜ժ, վրէ՜ժ» կը կանչէր եւ կը նախաձեռնէր զինուորական լայն գործողութեան` ի խնդիր հայորդիին պատիւին պաշտպանութեան եւ ոճրագործին սանձումին:

Ներկայ դաժան օրերուն, տեղին է շարունակ յիշել Խանասորի արշաւանքը՝ հայութեան պատժող բազուկը։

Հայրենիք

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
ՀՄԸՄ-ի Միջդիւանական 12-րդ Խորհրդաժողով

Ուրբաթ, 6 նոյեմբերի երեկոյեան ժամը 6:00-ին, Երեւանի «Քոնկրես» հիւրանոցին մէջ ի

07 Նոյեմբեր 2026
Հայ դատի կենտրոնական խորհրդի հայտարարո

Հայ դատի կենտրոնական խորհուրդը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներին և ՄԱԿ-ի

06 Նոյեմբեր 2026
Համազգային Համախմբում

Չորեքշաբթի, 4 նոյեմբերի վաղ առաւօտուն Հայաստանի Ազգային անվտանգութեան ծառայութ

06 Նոյեմբեր 2026
Արտահերթ ընտրությունների գնալու միակ տ

Երեկ տեղի ունեցած հավաքում քննարկվել է ընդհանուր ստեղծված իրավիճակը, բռնաճնշու

05 Նոյեմբեր 2026
ՀՄԸՄի Միջդիւանական 12րդ Խորհրդաժողովը

ՀՄԸՄի Կեդրոնական վարչութեան կազմակերպութեամբ, Նոյեմբեր 5ի առաւօտեան, Երեւանի «

05 Նոյեմբեր 2026
Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի աջակցութ

2026 թ. Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում ամերիկահայ ընտրողները նկատելի ազդ

05 Նոյեմբեր 2026
Ընդդիմադիր ուժերը հայտարարում են համազ

Մենք՝ ներքոստորագրյալ հայաստանյան քաղաքական ուժերս, գիտակցելով հայ ժողովրդի և

05 Նոյեմբեր 2026
Հ.Յ.Դ. Երիտասարդականը IUSY-ի միջազգայ

26-էն 31 Հոկտեմբեր 2026-ին, Ընկերվար Երիտասարդներու Միջազգային Միութեան (IUSY)

04 Նոյեմբեր 2026
Սա կարող է հնարավորություն ընձեռել ընդ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստ

04 Նոյեմբեր 2026
Արարատն ու կեղծ երկընտրանքը. պետականու

Կան ազգային խորհրդանիշներ, որոնց խորհուրդն ու նշանակությունը վեր են ժամանակի ո

04 Նոյեմբեր 2026
Տոն սրբոց թարգմանչաց

Նույնիսկ մարտնչող անաստվածության տարիներին ոչ մեկը չէր կարող կտրել այն բազմաթի

04 Նոյեմբեր 2026
Հայաստանի իշխող վարչակարգի «խաղաղությա

Հոկտեմբերի 13-ը Կարսի ապօրինի պայմանագրի կնքման օրն է: Այդ պայմանագիրը հայ ժող

04 Նոյեմբեր 2026
Ընկերվարութիւնը համայնավարութիւն չէ

Մելիտինեցու սոյն վերտառութեամբ հրապարակագրութեան միջոցով կարելի է որոշակի պատկ

04 Նոյեմբեր 2026
Գիտելիք և կարողունակություն

Կարողունակությունը՝ որպես իրական կյանքում դրսևորվող գիտելիք Վերջին շրջանում

04 Նոյեմբեր 2026
Բացարձակ վերահսկողություն, թե՞ սոցիալա

Ադրբեջանում 2026 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին հանրակրթական դպրոցներու

04 Նոյեմբեր 2026
«Մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքի

Տասնամյակներ շարունակ Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերությունները բնութագրվել են

04 Նոյեմբեր 2026
ՀՀ-ում չեն գործում Սահմանադրությունն ո

Ժողովրդավարությունը Հայաստանում ոչ թե հետընթաց է ապրում, այլ մահացել է. նոյեմբ

03 Նոյեմբեր 2026
Հայաստանի թուրքացումը. խորհրդարանական

Հոկտեմբերի 29-ին Հայաստանի Ազգային ժողովում տեղի ունեցած խայտառակ տեսարանները,

03 Նոյեմբեր 2026
Հայ Ուսանողութիւնը Արցախի համար 2025-ի

ՀՅԴ Բիւրոյի Երիտասարդական գրասենեակի նախաձեռնութեամբ, 2025–2026 թուականներուն

03 Նոյեմբեր 2026
Թշնամիները՝ դրսից, Փաշինյանը՝ ներսից․

Անցյալ շաբաթ ՀՀ Ազգային ժողովի տասնյակ պատգամավորներ ներքաշվեցին խայտառակ ծեծկ

03 Նոյեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company