ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Ի Յիշատակ Լիզպոնի «Խենթեր»-ուն

27 Հուլիս 2026

Ո՛չ․․․դժբախտաբար մենք երիտասարդներս, մեր սերնդակիցները այդ օր՝ 23 Յուլիս 1983-ին, դեռ չէինք ծնած։

Այո՛․․․մենք նոր սերունդն ենք, կը խոնարհինք եւ ծնկաչոք կը նշենք այդ հինգ հերոսներուն անունները։ Այս մէկը պարտականութիւն չէ, այլ մեր սրտէն ժայթքող բերկրանք եւ մարմաջ։

Որքա՜ն նախանձելի է Լիզպոնի հինգ տղաքը ճանչցող սերունդը։ Շատ աւելի անձնական է այս սերունդին համար անոնց յիշատակումը, քան` մեր սերունդին, որ որպէս անմոռանալի առասպելներ կը մօտենայ:

Լիզպոնի հինգին սերնդակիցներուն համար անոնք այն երիտասարդներն են, որոնք յանկարծ օրին մէկը լռիկ-մնջիկ ու փակ շրթներով վճռեցին երթալ Լիզպոն ու իրենց ետին ձգելով յիշատակելի եւ յուզիչ ձեռագիր նամակներ ու տեղեկութիւններ։

Այդ թուականէն 86 տարի առաջ, 25 Յուլիս 1897-ին, մեծ յաջողութեամբ պսակուած էր Խանասորի արշաւանքը, ուր 253 ֆետայիներ Նիկոլ Դումանի, Վարդանի (Սարգիս Մեհրապեան) եւ Յովսէփ Արղութեանի գլխաւորութեամբ կրցած էին յարձակիլ Վանի շրջանի հայատեաց քրտական Մազրիկ ցեղախումբին վրայ եւ շռնդալից յաղթանակ մը արձանագրել։

Այդ օրուան՝ 27 Յուլիս 1983-ի ֆետայիներն էին՝ Սիմոն Եահնիեան, Սարգիս Աբրահամեան, Արա Քըրճըլեան, Սեդրակ Աճեմեան եւ Վաչէ Տաղլեան, որոնք որոշած էին Աշխարհը ցնցել, խոր քունէ արթնցնել: Այդ օրուան պայմաններուն մէջ Լիզպոնի Թուրքիոյ դեսպանատան վրայ յարձակման արարքը հիմնականին մէջ կը վերաբերէր Հայոց ցեղասպանութեան ճանաչման հրամայականին եւ անկէ բխած նաեւ անմիջականօրէն իբրեւ հետեւող առաջադրանք` հողային պահանջատիրութեան Եւ հատուցման:

Գործողութեան յաջորդող օրերուն միջազգային հանրութիւնն ու մամուլը, նոյնինքն լեղապատառ Թուրքիոյ իշխանութիւնները` բոլորը միանշանակ իմացան, որ առ հասարակ հայ ժողովուրդին եւ Հայ Դատի հողային պահանջատիրութեան թղթածրարին հետ կարելի չէր սակարկել, արդարութեան ձայնը խեղդել, մոռացութեան մատնել կամ նոյնիսկ թաղել զայն:

Այս հերոսներուն թողած պատգամներուն եւ փոխանցած ուղերձներուն մէջ յստակօրէն կը նշուի հայոց համազգային իրաւունքներու վերատիրացման գաղափարը: Գերագոյն զոհաբերումի հիմնական պատճառը այդ իրաւունքներու հաստատ պահանջքն է, այդ խոր լռութեան պատի քանդումը եւ միջազգային հանրութեան ու քաղաքական շրջանակներուն հայկական հիմնահարցերու վրայ կեդրոնացումը:

Ո՛չ․․․անոնք ահաբեկիչներ չէին, այլ արդար դատի համար պայքարող եւ նոյնիսկ իրենց մատղաշ կեանքը զոհաբերող նահատակ հերոսներ։

Եւ այդ հերոսական արարքէն հազիւ հինգ տարի ետք, 1988-ին Լիզպոնի հերոսներուն տեսլականը ձեւ ու մարմին ստացաւ արցախեան հայրենիքի ազատագրումով, ինքնորոշման, անկախացման, հանրապետութիւն ունենալու իրաւունքներու իրագործումով:

Այս անգամ Ստեփանակերտէն եւ Շուշիէն կը մեկնարկէր հայ ժողովուրդի ինքնորոշման իրաւունքի շարժումը։ Մարդկային իրաւունք` ինքնապաշտպանուելու իրաւունք, ինքնորոշուելու իրաւունք, հայոց պատմական հայրենիքի տարածքը ազատագրելու իրաւունք: Դարձեալ իրաւունքի խնդիր էր, որուն համար անդրդուելի եւ անյողդողդ որոշում կու տար այս անգամ արցախահայութիւնը:

Լիզպոնի գործողութեան յաջորդող օրերուն միջազգային ռազմաքաղաքական դերակատարները, դիւանագէտները, միջազգային հանրութիւնը, մամուլը, նոյնինքն սարսափահար Թուրքիոյ բռնատիրական իշխանութիւնները` բոլորը միանշանակ հասկցան, որ հայ ժողովուրդի, Հայ Դատի հողային պահանջատիրութեան թղթածրարին հետ կարելի չէ սակարկութեան մտնել, կարելի չէ արդարութեան ձայնը խեղդել, կարելի չէ մոռացութեան տալ եւ թաղել զայն:

Անձնազոհութիւնը անպայման մահ չի նշանակեր։ Անոնք՝ Սիմոնը, Սարգիսը, Արան, Սեդրակն ու Վաչէն կը մնան անմար եւ անմահ։

«Հայրենիք» – Երիտասարդական

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
ՀՄԸՄ-ի Միջդիւանական 12-րդ Խորհրդաժողով

Ուրբաթ, 6 նոյեմբերի երեկոյեան ժամը 6:00-ին, Երեւանի «Քոնկրես» հիւրանոցին մէջ ի

07 Նոյեմբեր 2026
Հայ դատի կենտրոնական խորհրդի հայտարարո

Հայ դատի կենտրոնական խորհուրդը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներին և ՄԱԿ-ի

06 Նոյեմբեր 2026
Համազգային Համախմբում

Չորեքշաբթի, 4 նոյեմբերի վաղ առաւօտուն Հայաստանի Ազգային անվտանգութեան ծառայութ

06 Նոյեմբեր 2026
Արտահերթ ընտրությունների գնալու միակ տ

Երեկ տեղի ունեցած հավաքում քննարկվել է ընդհանուր ստեղծված իրավիճակը, բռնաճնշու

05 Նոյեմբեր 2026
ՀՄԸՄի Միջդիւանական 12րդ Խորհրդաժողովը

ՀՄԸՄի Կեդրոնական վարչութեան կազմակերպութեամբ, Նոյեմբեր 5ի առաւօտեան, Երեւանի «

05 Նոյեմբեր 2026
Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի աջակցութ

2026 թ. Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում ամերիկահայ ընտրողները նկատելի ազդ

05 Նոյեմբեր 2026
Ընդդիմադիր ուժերը հայտարարում են համազ

Մենք՝ ներքոստորագրյալ հայաստանյան քաղաքական ուժերս, գիտակցելով հայ ժողովրդի և

05 Նոյեմբեր 2026
Հ.Յ.Դ. Երիտասարդականը IUSY-ի միջազգայ

26-էն 31 Հոկտեմբեր 2026-ին, Ընկերվար Երիտասարդներու Միջազգային Միութեան (IUSY)

04 Նոյեմբեր 2026
Սա կարող է հնարավորություն ընձեռել ընդ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստ

04 Նոյեմբեր 2026
Արարատն ու կեղծ երկընտրանքը. պետականու

Կան ազգային խորհրդանիշներ, որոնց խորհուրդն ու նշանակությունը վեր են ժամանակի ո

04 Նոյեմբեր 2026
Տոն սրբոց թարգմանչաց

Նույնիսկ մարտնչող անաստվածության տարիներին ոչ մեկը չէր կարող կտրել այն բազմաթի

04 Նոյեմբեր 2026
Հայաստանի իշխող վարչակարգի «խաղաղությա

Հոկտեմբերի 13-ը Կարսի ապօրինի պայմանագրի կնքման օրն է: Այդ պայմանագիրը հայ ժող

04 Նոյեմբեր 2026
Ընկերվարութիւնը համայնավարութիւն չէ

Մելիտինեցու սոյն վերտառութեամբ հրապարակագրութեան միջոցով կարելի է որոշակի պատկ

04 Նոյեմբեր 2026
Գիտելիք և կարողունակություն

Կարողունակությունը՝ որպես իրական կյանքում դրսևորվող գիտելիք Վերջին շրջանում

04 Նոյեմբեր 2026
Բացարձակ վերահսկողություն, թե՞ սոցիալա

Ադրբեջանում 2026 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին հանրակրթական դպրոցներու

04 Նոյեմբեր 2026
«Մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքի

Տասնամյակներ շարունակ Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերությունները բնութագրվել են

04 Նոյեմբեր 2026
ՀՀ-ում չեն գործում Սահմանադրությունն ո

Ժողովրդավարությունը Հայաստանում ոչ թե հետընթաց է ապրում, այլ մահացել է. նոյեմբ

03 Նոյեմբեր 2026
Հայաստանի թուրքացումը. խորհրդարանական

Հոկտեմբերի 29-ին Հայաստանի Ազգային ժողովում տեղի ունեցած խայտառակ տեսարանները,

03 Նոյեմբեր 2026
Հայ Ուսանողութիւնը Արցախի համար 2025-ի

ՀՅԴ Բիւրոյի Երիտասարդական գրասենեակի նախաձեռնութեամբ, 2025–2026 թուականներուն

03 Նոյեմբեր 2026
Թշնամիները՝ դրսից, Փաշինյանը՝ ներսից․

Անցյալ շաբաթ ՀՀ Ազգային ժողովի տասնյակ պատգամավորներ ներքաշվեցին խայտառակ ծեծկ

03 Նոյեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company