ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հայ դատ
  • Հարցազրույցներ

Ադրբեջանի ագրեսիան տևելու է այնքան ժամանակ, քանի դեռ գործադիր իշխանությունները չեն ձևակերպել որոշակի գործողություններ

28 Հուլիս 2026

«Սա Ադրբեջանի կողմից պետական քաղաքականության դրսևորում է, ուղղակի իրենց լկտիությունն ու համարձակությունը ԱՄՆ Կոնգրեսի հետ հարաբերություններում մի քիչ ավելի սահմանափակ է, քան այլ երկրների դեպքում»,- Aravot.am-ի հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց ՀՅԴ Հայ դատի Կենտրոնական գրասենյակի հատուկ ծրագրերի պատասխանատու, քաղաքական գիտությունների թեկնածու Գևորգ Ղուկասյանը՝ անդրադառնալով այն փաստին, որ Ադրբեջանի Միլի Մեջլիսը «վճռական բողոք» է հայտնել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հանձնաժողովի ընդունած՝ հայ գերիների ազատ արձակման վերաբերյալ օրինագծի կապակցությամբ։

Գևորգ Ղուկասյանը նկատեց՝ սա Ադրբեջանի հերթական նման դրսևորումն է, որին նախորդել էր Եվրոպական խորհրդարանի կողմից մոտ երկու ամիս առաջ ընդունված բանաձևից հետո Ադրբեջանի խորհրդարանի և Եվրոպական խորհրդարանի միջև հարաբերությունների պաշտոնական դադարը, երբ կրկին Եվրախորհրդարանը պահանջել էր հայ ռազմագերիների ազատ արձակում։

Դրան նախորդել էր Բելգիայի ֆեդերալ խորհրդարանի կողմից ընդունված բանաձևը, որից հետո ԱԳ նախարարություն էր կանչվել Ադրբեջանում Բելգիայի դեսպանը, դրան զուգահեռ բողոքի նոտա էր ուղարկվել Նիդերլանդների խորհրդարան։

Ըստ Գևորգ Ղուկասյանի՝ Ադրբեջանն իր այս ագրեսիվ վարքագծով փորձում է անել ամեն ինչ, որ խորհրդարանական հարթակներում բարձրացված հարցերը երբևէ չվերածվեն պետական քաղաքականության այն առումով, որ դառնան գործադիր իշխանության համար օրակարգային հարցեր․ «Իսկ հատկապես արևմտյան ժողովրդավարական երկրների դեպքում գործադիր իշխանությունները որոշակիորեն կարող են աչք փակել խորհրդարանական բանաձևերի, այնպիսի փաստաթղթերի վրա, որոնք իրավապարտադիր բնույթ չունեն, բայց քաղաքական կամք են արտահայտում։ Մեկ-երկու անգամ կարող են աչք փակել, բայց մշտապես չեն կարող անուշադրության մատնել խորհրդարանների կողմից ընդունված որոշումները։

Իսկ Ադրբեջանն այսպիսի ագրեսիվ վարքագծով փորձում է անել ամեն ինչ, որ այդ ընդունված բանաձևերը չդառնան գործադիր իշխանության համար օրակարգային նշանակության հարցեր, որովհետև այդ պարագայում ինքը խնդիր կունենա։ Իր հերթին հայկական սփյուռքի, Հայ դատի հանձնախմբերի նպատակն է ամեն ինչ անել, որ գործադիր իշխանությունները տարբեր երկրներում ընդունեն այդ խնդիրները՝ իբրև օրակարգային հարցեր Ադրբեջանի հետ հարաբերություններում»։

Մեր այն փաստմանը՝ Ադրբեջանն իր հայտարարությամբ նաև նշել է, որ հայկական լոբբիի կողմից տարբեր միջազգային խորհրդարանական ֆորումներում ծավալվող գործողությունները խոչընդոտել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը և ձգտել են պահպանել առճակատումը, ինչի մասին նաև խոսում են ՀՀ իշխանությունները, և հարցին՝ կապ տեսնո՞ւմ եք, Գևորգ Ղուկասյանը պատասխանեց․ «Իհարկե, կապ տեսնում եմ։ Լոբբիստական գործունեությունը կարող է հաջողել՝ մանավանդ հայկական լոբբիի պայմաններում, քանի որ չունի կոռումպացված մեխանիզմներ, անսահմանափակ ֆինանսական միջոցներ։ Այդ իսկ պայմաններում լոբբիստական գործունեությունը կարող է հաջողել այն պարագայում, երբ հիմքում կա ճշմարտություն, որովհետև հայկական լոբբիի հիմնական զենքը ճշմարտությունն է և ճշմարտության համար պայքարը։ Եվ Ադրբեջանը չի կարող հայկական լոբբիին, հայկական շահերի պաշտպանությամբ զբաղվող խմբերին՝ այդ թվում Հայ դատի հանձնախմբին, միջազգային ցանցին կաշկանդել զբաղվելու արդարության, ճշմարտության բարձրաձայնմամբ»։

Հարցին՝ Ադրբեջանի այս կոպիտ հակադարձումների պատճառը նաև այն չէ՞, որ, բացի հայտարարություններից, կոնկրետ պատժամիջոցներ չկան՝ ուղղված Ադրբեջանին, այն շարունակում է Եվրոպայի էներգետիկ գործընկերը լինել, կամ ՀՀ իշխանությունների քաղաքականությունը, Գևորգ Ղուկասյանը պատասխանեց․

«ՀՀ իշխանությունների քաղաքականությունը հանգում է նրան, որ որևէ խնդիր, կաշկանդում չի ստեղծում Ադրբեջանի համար։ Այս առումով՝ այո, ՀՀ իշխանությունների գործողությունները որոշակի ձևով բացում են Ադրբեջանի ձեռքերը։ Ինչ վերաբերում է գործադիր իշխանության կողմից կոնկրետ գործողությունների բացակայությանը, Ադրբեջանի ամբողջ ագրեսիան տևելու է այնքան ժամանակ, քանի դեռ գործադիր իշխանությունները չեն ձևակերպել որոշակի գործողություններ։

Եվ Ադրբեջանի ամբողջ անհանգստությունը դա է։ Քանի դեռ այդ գործողությունները չեն արվել, Ադրբեջանը կհոխորտա, բայց բավական է մեկ աննշան պատժամիջոց, և Ադրբեջանի ամբողջ հոխորտումն ուղղակի ի չիք կդառնա։ Դրա համար իրենք հոխորտում են, որ կանխեն գործադիր իշխանությունների կողմից ներգրավումը, որովհետև նույն Եվրոպական խորհրդարանի վերջին չորս-հինգ բանաձևերը, որոնք առնչվում են մեզ, գործադիր իշխանությանը հստակ քաղաքական ուղերձ են հղում, որ գործադիր իշխանությունը դադարեցնի Ադրբեջանի և ԵՄ-ի միջև էներգետիկ համագործակցության հուշագիրը։

Սա մի ոլորտ է, որ Եվրոպական խորհրդարանը կարող է խորհուրդ տալ, կոչ անել, բայց ոլորտներ կան, որտեղ Եվրոպական խորհրդարանի որոշումն իմպերատիվ նշանակություն ունի, և այս պայմաններում նման որոշում Ադրբեջանի դեպքում 2018-ին է կայացվել, որով Եվրոպական խորհրդարանը գործադիր իշխանությանն ուղղակի արգելել է Ադրբեջանի հետ իրավապայմանագրային հարաբերությունների բարձրացում իրականացնել»։

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
ՀՄԸՄ-ի Միջդիւանական 12-րդ Խորհրդաժողով

Ուրբաթ, 6 նոյեմբերի երեկոյեան ժամը 6:00-ին, Երեւանի «Քոնկրես» հիւրանոցին մէջ ի

07 Նոյեմբեր 2026
Հայ դատի կենտրոնական խորհրդի հայտարարո

Հայ դատի կենտրոնական խորհուրդը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներին և ՄԱԿ-ի

06 Նոյեմբեր 2026
Համազգային Համախմբում

Չորեքշաբթի, 4 նոյեմբերի վաղ առաւօտուն Հայաստանի Ազգային անվտանգութեան ծառայութ

06 Նոյեմբեր 2026
Արտահերթ ընտրությունների գնալու միակ տ

Երեկ տեղի ունեցած հավաքում քննարկվել է ընդհանուր ստեղծված իրավիճակը, բռնաճնշու

05 Նոյեմբեր 2026
ՀՄԸՄի Միջդիւանական 12րդ Խորհրդաժողովը

ՀՄԸՄի Կեդրոնական վարչութեան կազմակերպութեամբ, Նոյեմբեր 5ի առաւօտեան, Երեւանի «

05 Նոյեմբեր 2026
Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի աջակցութ

2026 թ. Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում ամերիկահայ ընտրողները նկատելի ազդ

05 Նոյեմբեր 2026
Ընդդիմադիր ուժերը հայտարարում են համազ

Մենք՝ ներքոստորագրյալ հայաստանյան քաղաքական ուժերս, գիտակցելով հայ ժողովրդի և

05 Նոյեմբեր 2026
Հ.Յ.Դ. Երիտասարդականը IUSY-ի միջազգայ

26-էն 31 Հոկտեմբեր 2026-ին, Ընկերվար Երիտասարդներու Միջազգային Միութեան (IUSY)

04 Նոյեմբեր 2026
Սա կարող է հնարավորություն ընձեռել ընդ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստ

04 Նոյեմբեր 2026
Արարատն ու կեղծ երկընտրանքը. պետականու

Կան ազգային խորհրդանիշներ, որոնց խորհուրդն ու նշանակությունը վեր են ժամանակի ո

04 Նոյեմբեր 2026
Տոն սրբոց թարգմանչաց

Նույնիսկ մարտնչող անաստվածության տարիներին ոչ մեկը չէր կարող կտրել այն բազմաթի

04 Նոյեմբեր 2026
Հայաստանի իշխող վարչակարգի «խաղաղությա

Հոկտեմբերի 13-ը Կարսի ապօրինի պայմանագրի կնքման օրն է: Այդ պայմանագիրը հայ ժող

04 Նոյեմբեր 2026
Ընկերվարութիւնը համայնավարութիւն չէ

Մելիտինեցու սոյն վերտառութեամբ հրապարակագրութեան միջոցով կարելի է որոշակի պատկ

04 Նոյեմբեր 2026
Գիտելիք և կարողունակություն

Կարողունակությունը՝ որպես իրական կյանքում դրսևորվող գիտելիք Վերջին շրջանում

04 Նոյեմբեր 2026
Բացարձակ վերահսկողություն, թե՞ սոցիալա

Ադրբեջանում 2026 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին հանրակրթական դպրոցներու

04 Նոյեմբեր 2026
«Մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքի

Տասնամյակներ շարունակ Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերությունները բնութագրվել են

04 Նոյեմբեր 2026
ՀՀ-ում չեն գործում Սահմանադրությունն ո

Ժողովրդավարությունը Հայաստանում ոչ թե հետընթաց է ապրում, այլ մահացել է. նոյեմբ

03 Նոյեմբեր 2026
Հայաստանի թուրքացումը. խորհրդարանական

Հոկտեմբերի 29-ին Հայաստանի Ազգային ժողովում տեղի ունեցած խայտառակ տեսարանները,

03 Նոյեմբեր 2026
Հայ Ուսանողութիւնը Արցախի համար 2025-ի

ՀՅԴ Բիւրոյի Երիտասարդական գրասենեակի նախաձեռնութեամբ, 2025–2026 թուականներուն

03 Նոյեմբեր 2026
Թշնամիները՝ դրսից, Փաշինյանը՝ ներսից․

Անցյալ շաբաթ ՀՀ Ազգային ժողովի տասնյակ պատգամավորներ ներքաշվեցին խայտառակ ծեծկ

03 Նոյեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company