ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Արժանապատիւ խաղաղութեան գինը…

29 Հուլիս 2026

1. Անցնող մէկ տարւայ ընթացքում, ահա, 7-րդ այցով Վաշինգտոնում էր գտնւում Իսրայէլի վարչապետ Նեթանիահուն։ Ինչպէս բոլոր նախկին այցերում, այս անգամ եւս նա փորձել է համոզել Թրամփին, որպէսզի ԱՄՆ-Իսրայէլ համատեղ գործողութիւններով ռմբակոծւեն այսպէս ասած՝ Իրանի միջուկային ենթադրեալ զինապահեստներն ու առաւել եւս երկրի էներգետիկ-տնտեսական ենթակառոյցները։

2. Միեւնոյն ժամանակ Իսրայէլի պատերազմի նախարար Քաթցը եւս վերոգրեալը բարձրաձայնելով, յաւելել է, որ ԱՄՆ պրեզիդենտը արգելում է Իսրայէլի տւեալ մտադրութեան կենսագործումը. աւելին՝ Թրամփը նոյնիսկ յայտարարել է, որ առանց ԱՄՆ թոյլտւութեան, Իսրայէլը պէտք է խուսափի որեւէ գործողութիւնից…։

3. ԱՄՆ-ի իշխանական համակարգում, սակայն, ակներեւ է երկւութիւնը՝ Իսրայէլական կողմի առաջադրւող սցենարների հարցում։ Մէկ կողմից՝ ԱՄՆ պատերազմի նախարար Հեգզետն ու արտգործնախարար Ռուբիօն են, որ մշտապէս արմատական ու կոշտ քայլերի դիմելու յայտարարութիւններ են անում ընդդէմ Իրանի, իսկ միւս կողմից՝ փոխնախագահ Վանսը եւ Թրամփի մնայուն բանագնացներ՝ Վիտկոֆն ու Կոշներն են, որոնք աւելի շատ հակւած են դիւանագիտական-բանակցային գործընթացների շարունակմանը։

4. Թրամփը, յատկապէս ընդդիմանում է զինական գործողութիւնների ծաւալմանը, դա պայմանաւորելով տարածաշրջանում ինչպէս նաեւ միջազգային մակարդակով էներգետիկ ծանրագոյն մարտահրաւէրների ծաւալմամբ։ Փաստ է ի վերջոյ, որ այսօր ԻԻՀ-ն օժտւած է ոչ միայն ռազմաստրատեգիական հզօր զէնքի վերածւած Հորմոզ նեղուցի խաղաքարտով, այլեւ ու մանաւանդ իրեն համակրող, արաբական թերակղզում Եմէնի վերահսկողութեան ներքոյ գտնւող Բաբ Ալ Մանդաբ նեղուցի անհրաժեշտ պարագայում փակելու կարելիութեանը, որն, անշուշտ, կանխարգելիչ դերակատարութիւն ունի էներգետիկ եւ նաւթային փոխադրումների կենսական կապուղիների խնդրում։

5. Եւս մէկ յատկանշական երեւոյթ է այն, որ ի հեճուկս Թրամփի ամենօրեայ յոխորտալի յայտարարութիւններին, իրանական ռազմական-հրթիռային կարողականութիւնը յաջողել է ճեղքել նոյնինքն ԱՄՆ-ի ու Պարսից ծոցի նրա արբանեակ երկրների հակաօդային պաշտպանութեան համակարգերն ու ծանրագոյնս խոցել ամերիկեան յենակայանները։ Բնականաբար հարց է առաջանում, որ երբ ԱՄՆ-ն ի զօրու չէ անվտանգ պահել տւեալ երկրներում տեղակայւած իր ռազմական յենակները, ապա ինչպէ՞ս է կարողանալու երաշխաւորել հիւրընկալ երկրների անվտանգութիւնը։ Ու երեւի հէնց այս իրողութիւնն է ստիպել Պարսից ծոցի Էմիրանիստ երկրների ղեկավարներին, որպէսզի առանձինն լեզու գտնեն Իսլ. Իրանի իշխանաւորների հետ, շրջանի համընդհանուր անվտանգութեան ու բարիդրացիութեան ամրապնդման հեռանկարով։ Այս խնդրում արդէն առաջին քայլերն են արել, ինչքան էլ անակնկալ՝ Արաբական Էմիրութիւններն ու Կատարը…։

6. Կայ նաեւ մէկ ոչ պատեհ իրողութիւն եւս. դա ԱՄՆ եւ մասնաւորապէս Թրամփի խոստումնազանցութիւնն է, այն էլ կրկնակի-եռակի նախադէպերով, որոնք դրսեւորւել են՝ բանակցային գործընթացների հէնց կիզակէտում։ Արդէն քանիցս ենք ականատես եղել հրադադար-բանակցութիւն-պատերազմ յաջորդական փուլերի, որոնք աւելիով խորացրել են կողմերի ու մասնաւորապէս Իրանի կասկածները՝ ԱՄՆ քայլերի ու խօսքերի հաւաստիութեան վերաբերեալ։ Իսկ դա մէկ կողմից հիմք է հանդիսանում առաւել եւս իրանական որոշակի շրջանակների կողմից բանակցային տարբերակների նկատմամբ թերահաւատութեանը, իսկ միւս կողմից էլ՝ Իսրայէլի սիոնիստական վարչախմբի չարաշահմանը՝ պատերազմական գործողութիւնները կրկին սանձազերծելու տեսակէտից։

7. Ահաւասիկ, փաստը մնում է փաստ, որ դեռեւս նախագահ Օբամայի օրօք Իրան-ԱՄՆ եւ միջազգային դերակատարների միջեւ ձեռքբերւած միջուկային համաձայնագիրը պատռող Թրամփը 10 տարի անց փափագում է մինչեւ իսկ այդ համաձայնագրին համարժէք մի փաստաթուղթ վաստակել, սակայն վերոգրեալ իրողութիւններին բախւելով ու ծանրագոյն գներ վճարելով, հազիւ թէ կարողանայ ըստ ամենայնի համոզել Իրանին՝ երաշխաւորւած հաշտութիւն կնքելու համար…։ Չէ՞ որ ինքը՝ Իրանի պետութիւնն ու ժողովուրդն եւս անասելի ծանրակշիռ գին են վճարել ինքնիշխանութեան եւ պետական ու ազգային անվտանգութեան սիրոյն…։ Ուստիեւ՝ ամէն կերպ արդարացւած է Իրանական պետութեան արժանապատիւ ու արդար խաղաղութեան ձեռքբերման պահանջադիր կեցւածքը, ի շահ թէ՛ տարածաշրջանի, եւ թէ՛ միջազգային ընտանիքի համերաշխութեան ու խաղաղ գոյակցութեան…։

ԴԵՐԵՆԻԿ ՄԵԼԻՔԵԱՆ
Ալիք

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
ՀՄԸՄ-ի Միջդիւանական 12-րդ Խորհրդաժողով

Ուրբաթ, 6 նոյեմբերի երեկոյեան ժամը 6:00-ին, Երեւանի «Քոնկրես» հիւրանոցին մէջ ի

07 Նոյեմբեր 2026
Հայ դատի կենտրոնական խորհրդի հայտարարո

Հայ դատի կենտրոնական խորհուրդը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներին և ՄԱԿ-ի

06 Նոյեմբեր 2026
Համազգային Համախմբում

Չորեքշաբթի, 4 նոյեմբերի վաղ առաւօտուն Հայաստանի Ազգային անվտանգութեան ծառայութ

06 Նոյեմբեր 2026
Արտահերթ ընտրությունների գնալու միակ տ

Երեկ տեղի ունեցած հավաքում քննարկվել է ընդհանուր ստեղծված իրավիճակը, բռնաճնշու

05 Նոյեմբեր 2026
ՀՄԸՄի Միջդիւանական 12րդ Խորհրդաժողովը

ՀՄԸՄի Կեդրոնական վարչութեան կազմակերպութեամբ, Նոյեմբեր 5ի առաւօտեան, Երեւանի «

05 Նոյեմբեր 2026
Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի աջակցութ

2026 թ. Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում ամերիկահայ ընտրողները նկատելի ազդ

05 Նոյեմբեր 2026
Ընդդիմադիր ուժերը հայտարարում են համազ

Մենք՝ ներքոստորագրյալ հայաստանյան քաղաքական ուժերս, գիտակցելով հայ ժողովրդի և

05 Նոյեմբեր 2026
Հ.Յ.Դ. Երիտասարդականը IUSY-ի միջազգայ

26-էն 31 Հոկտեմբեր 2026-ին, Ընկերվար Երիտասարդներու Միջազգային Միութեան (IUSY)

04 Նոյեմբեր 2026
Սա կարող է հնարավորություն ընձեռել ընդ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստ

04 Նոյեմբեր 2026
Արարատն ու կեղծ երկընտրանքը. պետականու

Կան ազգային խորհրդանիշներ, որոնց խորհուրդն ու նշանակությունը վեր են ժամանակի ո

04 Նոյեմբեր 2026
Տոն սրբոց թարգմանչաց

Նույնիսկ մարտնչող անաստվածության տարիներին ոչ մեկը չէր կարող կտրել այն բազմաթի

04 Նոյեմբեր 2026
Հայաստանի իշխող վարչակարգի «խաղաղությա

Հոկտեմբերի 13-ը Կարսի ապօրինի պայմանագրի կնքման օրն է: Այդ պայմանագիրը հայ ժող

04 Նոյեմբեր 2026
Ընկերվարութիւնը համայնավարութիւն չէ

Մելիտինեցու սոյն վերտառութեամբ հրապարակագրութեան միջոցով կարելի է որոշակի պատկ

04 Նոյեմբեր 2026
Գիտելիք և կարողունակություն

Կարողունակությունը՝ որպես իրական կյանքում դրսևորվող գիտելիք Վերջին շրջանում

04 Նոյեմբեր 2026
Բացարձակ վերահսկողություն, թե՞ սոցիալա

Ադրբեջանում 2026 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին հանրակրթական դպրոցներու

04 Նոյեմբեր 2026
«Մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքի

Տասնամյակներ շարունակ Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերությունները բնութագրվել են

04 Նոյեմբեր 2026
ՀՀ-ում չեն գործում Սահմանադրությունն ո

Ժողովրդավարությունը Հայաստանում ոչ թե հետընթաց է ապրում, այլ մահացել է. նոյեմբ

03 Նոյեմբեր 2026
Հայաստանի թուրքացումը. խորհրդարանական

Հոկտեմբերի 29-ին Հայաստանի Ազգային ժողովում տեղի ունեցած խայտառակ տեսարանները,

03 Նոյեմբեր 2026
Հայ Ուսանողութիւնը Արցախի համար 2025-ի

ՀՅԴ Բիւրոյի Երիտասարդական գրասենեակի նախաձեռնութեամբ, 2025–2026 թուականներուն

03 Նոյեմբեր 2026
Թշնամիները՝ դրսից, Փաշինյանը՝ ներսից․

Անցյալ շաբաթ ՀՀ Ազգային ժողովի տասնյակ պատգամավորներ ներքաշվեցին խայտառակ ծեծկ

03 Նոյեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company