ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Հայաստանի քաղաքական բեմահարթակի մեծ բացական՝ նոր սերունդը

31 Հուլիս 2026

Խօսքը յատուկ այն երիտասարդ սերունդին մասին է, որ ցնցեց եւ դեռ ալ կը շարունակէ ցնցել աշխարհը, զանազան երկիրներու մէջ կացութիւններ ստեղծելով, յեղափոխութիւններ կատարելով եւ շռնդալից յաղթանակներ կերտելով։

Շարքը երկար է…սկսելով Հունգարիայէն (ուր երիտասարդներ դուրս շպրտեցին տարիներ շարունակ վարչապետի աթոռին կառչած Օրպանը) մինչեւ Նեփալ, Պենկլա Տէշ եւ դեռ վերջերս Հնդկաստան (ուր երիտասարդներու առաջնորդած բողոքի շարժումը քանի մը օրուան ընթացքին պարտադրեց կրթութեան նախարար Փրատհանի հրաժարականը)։

Խնդրոյ առարկայ երտասարդութիւնը 1997-էն 2012 թուականներուն միջեւ ծնած «Զ» Սերունդն է, Generation Z (կրճատուած՝ Gen Z), որ նաեւ ճանչցուած է «Զումըրզ» (Zoomers)։ Այսօր հազիւ երեսուն տարիքի դռները թակած, այս երիտասարդութիւնը, այդ անդրանիկ սերունդն է, որ որ մանկութենէն ի վեր մեծցած է համացանցի, բջիջայիններու, ընկերային ցանցերու եւ թուայնացման աշխարհին մէջ։ Լսատեսողական արդի դրութեամբ դաստիարակուած, անոնց արեան մէջ մուտք գործած են առցանց խաղերն ու հաղորդակցութիւնը, համաշխարհային տեղեկատուական ցանցերը, YouTube-եան ունկնդրութիւնն ու արհեստական բանականութիւնը։

Այս ազդեցիկ սերուդին՝ թուային աշխարհի բնիկներուն (Digital Natives) մասին է, որ վերջերս մելան կը հոսի։ Բացատրողական եզրոյթ մը, որ խոտոր կարելի է նկատել, մանաւանդ երբ այս օրերուն համակարգիչն ու ստեղնաշարը, փոխարինած են թուղթը, մելանն ու գրիչը։

Կարկինը սեղմելով, տեղին է հարցադրել, թէ ի՞նչ վիճակ կը ներկայացնէ այս երիտասարդ սերունդը՝ Հայաստանի մէջ։ Համեմատած նախորդ սերունդներուն, բոլորովին տարբեր պէտք է, որ ըլլայ անոնց մտածելակերպը։ Անոնք առաջին սերունդն են, որոնց աշխարհայեացքը ձեւաւորուած է ոչ միայն իրենց հայրենիքի, այլեւ ամբողջ աշխարհի հետ մշտական հաղորդակցութեան պայմաններուն մէջ։

Նախորդ սերունդներուն համեմատած՝ Հայաստանի այս երիտասարդ Զ Սերունդը բնականաբար ունի համաշխարհային գիտելիքի անմիջական հասանելիութիւն, զարգացած թուային գրագիտութիւն, սուր մտածողութիւն, միջազգային ոլորտներէն ներս ծանօթութիւն եւ տեսիլք։

Ի տարբերութիւն այլ երկիրներու, ուր երիտասարդ բնակչութեան մեծ թիւը հզօր եւ գործօն ուժ կը կազմէ, Հայաստանի այս սերունդը համեմատաբար սահմանափակ մարդկային ներուժ մըն է մանաւանդ, որ Սփիւռքի ներդրումը այդչափ ալ զգալի չէ, ստեղծուած ներկայ անել կացութեան պատճառաւ։

Հայաստանի արագ զարգացող բարձր ճարտարարուեստի ոլորտը՝ ներառեալ արհեստական բանականութիւնն ու ծրագրային ճարտարագիտութիւնը, հայ երիտասարդին առջեւ բացած է բազմաթիւ կարելիութիւններ, որոնք քսան տարի առաջ գրեթէ անհաւատալի կը թուէին։

Համաշխարհային համալսարաններ առցանց կրթական ծրագիրներ կը տրամադրեն, իսկ հայ ուսանողները կանոնաւոր կերպով կը մասնակցին ծրագիրներու եւ հարթակներու, անշուշտ առանց մոռնալու միջազգային հռչակ սփռած ԹՈՒՄՕ ստեղծարար կեդրոնը կամ «Հայաստանի մանուկներ» հիմնադրամը (ՔՈԱՖ)։

Հեռակայ աշխատանքը հիմնովին փոխած է տնտեսական աշխարհագրութիւնը։ Այն երկիրները, որոնք ժամանակին իրենց աշխարհագրական դիրքին պատճառով ոչ բարենպաստ պայմաններու մէջ կը գտնուէին, այսօր մրցակցելու կարողութիւն ունին իրենց մարդկային տաղանդով եւ կարողականութեամբ։

Հայաստանի համար այս փոփոխութիւնը հսկայական հնարաւորութիւններ կը ստեղծէ։ Երկիրը այլեւս միայն մարդուժ արտահանելու կարիք չունի. ան կրնայ դիւրութեամբ արտածել իր ծառայութիւնները, գիտելիքն ու նորարարութիւնը։ Եթէ ենթակառոյցները, հարկային համակարգը եւ կրթական քաղաքականութիւնը շարունակեն բարելաւուիլ, Հայաստանը կրնայ վերածուիլ բարձր արժէք ստեղծող թուային ճիւղերու տարածաշրջանային կեդրոնի։

Հայ երիտասարդներ ստեղծած են նորարար ընկերութիւններ՝ ծրագրաւորման, ֆինանսական արհեստագիտութիւններու (fintech), կրթական արհեստագիտութիւններու եւ այլն։ Այսպէս, Երեւանը, վերածուած ու «խճողուած» է աշխուժ նորաստեղծ ընկերութիւններու կեդրոնի եւ այդ գծով, ան այս ձեռնարկները համաշխարհային մակարդակի հասցուցած է։

Սակայն Հայաստանի «Զ» Սերունդը ունի նաեւ իր թոյլ ու խոցելի կողմը՝ «Աքիլլեսի կրունկը»։ Արդարեւ, դժբախտաբար քաղաքական բեմահարթակէն գրեթէ բացակայ է այս սերունդը, որ կրնայ Հունգարիոյ կամ Նեփալի օրինակով, նոր աւիշ ստեղծել եւ մոռցնել տալ երկրէն ներս տիրող ներկայ ահաւոր իրավիճակը։

Հայաստանի ապագան միայն չորոշուիր կառավարութիւններու, աշխարհաքաղաքական դաշինքներու կամ զինուորական հզօրութեան միջոցով։

Սակայն այս սերունդը միաժամանակ կը դիմագրաւէ բացառիկ ճնշումներ՝ ժողովրդավարական նահանջ, տարածաշրջանային անապահովութիւն, տնտեսական մրցակցութիւն, արտասահման գաղթ եւ աւելի լաւ հնարաւորութիւններու որոնում։

Երիտասարդութիւնը շատ լայն ու ծանր պատասխանատուութիւն կը կրէ, ներգրաւելու համար թէ՛ իշխանութեան վրայ գտնուող եւ թէ՛ ընդդիմադիր ճակատի ուժեր, շարժումներ, դաշինքներ եւ կուսակցութիւններ։

Դժբախտաբար յարմար պայմանները չեն ստեղծուած, որոնք կ՛ապահովեն հնարաւորութիւն, անվտանգութիւն եւ բովանդակալից մասնակցութիւն։

Հայաստանի «Զ» Սերունդը կրնայ դառնալ այն ներուժը, որ ոչ միայն կրնայ պահպանել Հայաստանը, այլ նաեւ պիտի վերասահմանել անոր տեղն ու դերը, դուրս գալու համար այս յորձանուտէն։

«Հայրենիք» – Պոսթըն
Խմբագրական

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
ՀՄԸՄ-ի Միջդիւանական 12-րդ Խորհրդաժողով

Ուրբաթ, 6 նոյեմբերի երեկոյեան ժամը 6:00-ին, Երեւանի «Քոնկրես» հիւրանոցին մէջ ի

07 Նոյեմբեր 2026
Հայ դատի կենտրոնական խորհրդի հայտարարո

Հայ դատի կենտրոնական խորհուրդը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներին և ՄԱԿ-ի

06 Նոյեմբեր 2026
Համազգային Համախմբում

Չորեքշաբթի, 4 նոյեմբերի վաղ առաւօտուն Հայաստանի Ազգային անվտանգութեան ծառայութ

06 Նոյեմբեր 2026
Արտահերթ ընտրությունների գնալու միակ տ

Երեկ տեղի ունեցած հավաքում քննարկվել է ընդհանուր ստեղծված իրավիճակը, բռնաճնշու

05 Նոյեմբեր 2026
ՀՄԸՄի Միջդիւանական 12րդ Խորհրդաժողովը

ՀՄԸՄի Կեդրոնական վարչութեան կազմակերպութեամբ, Նոյեմբեր 5ի առաւօտեան, Երեւանի «

05 Նոյեմբեր 2026
Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի աջակցութ

2026 թ. Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում ամերիկահայ ընտրողները նկատելի ազդ

05 Նոյեմբեր 2026
Ընդդիմադիր ուժերը հայտարարում են համազ

Մենք՝ ներքոստորագրյալ հայաստանյան քաղաքական ուժերս, գիտակցելով հայ ժողովրդի և

05 Նոյեմբեր 2026
Հ.Յ.Դ. Երիտասարդականը IUSY-ի միջազգայ

26-էն 31 Հոկտեմբեր 2026-ին, Ընկերվար Երիտասարդներու Միջազգային Միութեան (IUSY)

04 Նոյեմբեր 2026
Սա կարող է հնարավորություն ընձեռել ընդ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստ

04 Նոյեմբեր 2026
Արարատն ու կեղծ երկընտրանքը. պետականու

Կան ազգային խորհրդանիշներ, որոնց խորհուրդն ու նշանակությունը վեր են ժամանակի ո

04 Նոյեմբեր 2026
Տոն սրբոց թարգմանչաց

Նույնիսկ մարտնչող անաստվածության տարիներին ոչ մեկը չէր կարող կտրել այն բազմաթի

04 Նոյեմբեր 2026
Հայաստանի իշխող վարչակարգի «խաղաղությա

Հոկտեմբերի 13-ը Կարսի ապօրինի պայմանագրի կնքման օրն է: Այդ պայմանագիրը հայ ժող

04 Նոյեմբեր 2026
Ընկերվարութիւնը համայնավարութիւն չէ

Մելիտինեցու սոյն վերտառութեամբ հրապարակագրութեան միջոցով կարելի է որոշակի պատկ

04 Նոյեմբեր 2026
Գիտելիք և կարողունակություն

Կարողունակությունը՝ որպես իրական կյանքում դրսևորվող գիտելիք Վերջին շրջանում

04 Նոյեմբեր 2026
Բացարձակ վերահսկողություն, թե՞ սոցիալա

Ադրբեջանում 2026 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին հանրակրթական դպրոցներու

04 Նոյեմբեր 2026
«Մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքի

Տասնամյակներ շարունակ Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերությունները բնութագրվել են

04 Նոյեմբեր 2026
ՀՀ-ում չեն գործում Սահմանադրությունն ո

Ժողովրդավարությունը Հայաստանում ոչ թե հետընթաց է ապրում, այլ մահացել է. նոյեմբ

03 Նոյեմբեր 2026
Հայաստանի թուրքացումը. խորհրդարանական

Հոկտեմբերի 29-ին Հայաստանի Ազգային ժողովում տեղի ունեցած խայտառակ տեսարանները,

03 Նոյեմբեր 2026
Հայ Ուսանողութիւնը Արցախի համար 2025-ի

ՀՅԴ Բիւրոյի Երիտասարդական գրասենեակի նախաձեռնութեամբ, 2025–2026 թուականներուն

03 Նոյեմբեր 2026
Թշնամիները՝ դրսից, Փաշինյանը՝ ներսից․

Անցյալ շաբաթ ՀՀ Ազգային ժողովի տասնյակ պատգամավորներ ներքաշվեցին խայտառակ ծեծկ

03 Նոյեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company