ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • «Հայաստան» դաշինք
  • Ելույթներ

Դուք ժողովրդի մեծամասնության անունից չունեք մանդատ երկիրը նոր արկածախնդրության տանելու

02 Օգոստոս 2026

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանի ելույթը՝ 9-րդ գումարման ԱԺ առաջին նիստում․

Այսօր ես չեմ խոսելու Ազգային ժողովի նախագահի թեկնածուի անձի և Ազգային ժողովի նախագահի ընտրության մասին: Խոշոր հաշվով, որևէ նշանակություն չունի, թե գործող ռեժիմի որ ներկայացուցիչը կլինի Ազգային ժողովի խոսնակ, ովքեր կնստեն այս վերևի աթոռներում: Որովհետև բոլորը իրականացնելու են այն քաղաքական գիծը, որ այս ընթացքում իրականացրել է: Հետևաբար, Ազգային ժողովի Անդրանիկ նիստում այս ամբիոնից ես խոսելու եմ մեր անելիքների, Հայաստանի Հանրապետության առջև կանգնած մարտահրավերների մասին և ամենակարևորը՝ խոսելու եմ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հետ:

Սիրելի հայրենակից, մենք տարիներ միասին պայքարել ենք, այս ամբիոնից բարձրաձայնել ենք ու Հայաստանի Հանրապետության տարբեր հրապարակներից՝ մի շարք կարևոր խնդիրներ: Խոսել ենք այս իշխանության բնույթի և բովանդակության մասին: Դժբախտաբար, մեր բոլոր գնահատականները, մտահոգությունները և կանխատեսումներն իրականություն են դարձել՝ Արցախի հայաթափումից մինչև անվտանգության համակարգի փլուզում: Բաքվի բանտերում տանջվող հայ գերիներից մինչև Ադրբեջանի նորանոր պահանջներ, սոցիալ-տնտեսական հարցերից մինչև խաղաղամոլության ու թմրամոլության ահագնացող աճ, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու վրա հարձակումից մինչև տասնյակ քաղբանտարկյալներ։ Մենք ամեն ինչ արել ենք, բարձրաձայնել ենք, պայքարել ենք, որ այս կետին չհասնենք։

Ցավոք, այս կորուստների զիջումների շղթան ընտրություններով չկտրվեց: Այո, պարոն Ռուբինյան, հունիսի 7-ի ընտրություններին ընդդիմությունը չի հաղթել, և դա վատ է, որ չի հաղթել, բայց չի հաղթել նաև օրվա իշխանությունը: Հունիսի 7-ի ընտրությունները Հայաստանի պատմության մեջ ամենախայտառակ ընտրություններից մեկն են եղել: Վարչական ռեսուրսի աննախադեպ և բացահայտ կիրառում: Պետական բյուջեի հաշվին սեփական քարոզարշավի ֆինանսավորում, պատերազմի սպառնալիքով Հայաստանի Հանրապետության քաղաքացիների նկատմամբ տեռոր, ընդդիմադիր գործիչների ձերբակալություն, կալանավորումներ, նախընտրական շտաբների գործունեության պարալիզացում։ Այս պայմաններում են տեղի ունեցել ընտրությունները։ Եվ ի վերջո՝ ընդդիմադիր շեմը հաղթահարած ուժի՝ «Բարգավաճ Հայաստանի» ձայները գողացվել է։

Հետևաբար այս խորհրդարանը ունի լեգիտիմ ության լրջագույն խնդիր, նաև այս խորհրդարանի ձևավորած կառավարությունը, և այդ մասին դուք ևս լավ գիտեք:

Սիրելի հայրենակիցներ, այս ամեն ինչից հետո հարց է առաջանում՝ ի՞նչ է անում ընդդիմությունն այս դահլիճում և ի՞նչ անելիք ունի առաջիկայում: Շատ պարզ և ուղիղ ձևակերպեմ․ մենք այստեղ ենք մեր առաջիկա քաղաքական պայքարը կազմակերպելու և մեր համազգային նպատակները առաջ մղելու համար: Մենք այստեղ ենք Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հարցերը բարձրաձայնելու, Բաքվում գտնվող գերիների խնդիրներից խոսելու, Հայաստանի օկուպացված տարածքների մասին բարձրաձայնելու և այո Արցախի ժողովրդի հավաքական վերադարձի իրավունքը բարձրաձայնելու համար: Արդյո՞ք սա բավարար է փոփոխության հասնելու համար: Միանշանակ ոչ:

Սիրելի հայրենակից, մենք գիտենք, որ որ փոփոխության հասնելու պահանջը ձևակերպված է ընդդիմությունից, մասնավորապես՝ խորհրդարանական ընդդիմությունից: Մենք ընդունում ենք այդ պահանջը, քննադատությունը, մտնում ենք այդ պատասխանատվության տակ և ամեն ինչ անելու ենք փոփոխության հասնելու համար: Մեզ պետք է ձեր աջակցությունը, ձեր վստահությունը և թիկունքը, որպեսզի գնանք առաջ:

Այս օրերին Հայաստանի Հանրապետության համար համակարգային ընդդիմությունը անհրաժեշտություն է․ դա նաև դիմադրություն է մեզ պարտադրվող արտաքին և ներքին օրակարգերը խափանելու և մերժելու համար: Իսկ ինչ վերաբերվում է ընդդիմության և իշխանության տարբերության մասին․ ուզում եմ շատ հստակ լինի, մեր և ձեր հակասությունները, առճակատումները չթաքցնեմ՝ երբեմն ատելությունը անձնական բնույթ չունեն, դա ունի խորը գաղափարական հենք, դա մեր պետության անցյալի, ներկայի և ապագայի մասին պատկերացումներն է: Այն մոդելը, որ դուք առաջարկում եք «իրական Հայաստանի» փաթեթավորմամբ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, դա ինքնաոչնչացման և կործանման ճանապարհ է: Մենք չենք կարող թույլ տալ, որ հայկական պետությունը ունենա Ադրբեջանի պահանջած սահմանադրությունը: Մենք չենք կարող թույլ տալ, որ հրաժարվենք մեր անցյալից, մեր ժառանգությունից, մեր իրավունքներից ուրանալ Հայոց ցեղասպանություն: Մենք չենք կարող թույլ տալ, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացուն ընտրվելու և ընտրելու համար ազատազրկեն, խլեն սեփականությունը: Ազատ խոսքը Հայաստանում ոչ միայն վտանգված է, այլ գողացված։ Մենք մերժում ենք այս իրականությունը։

Մեր այլընտրանքը անվտանգ և մրցունակ Հայաստանն է, բայց էությամբ և բնույթով՝ հայկական Հայաստանը, որը ապրում է խաղաղ, բայց միևնույն ժամանակ պատրաստ է պաշտպանելու իրեն, ով չի հրաժարվում իր քաղաքացիների իրավունքներից, իր համազգային նպատակներից, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման պահանջից, ով չի հրաժարվում Արցախում գտնվող հայ գերիներից:

Սիրելի հայրենակից, իսկապես ընդդիմություն-իշխանություն այս հակասությունը սովորական կռիվ չէ։ Սա, նորից եմ կրկնում, հայկական դիմադրություն է, որը պետք է կարողանանք առաջ տանել։ Ես հավատում եմ հայ ժողովրդի հաղթանակին, հայ ժողովրդի ապագային և ամեն ինչ անելու ենք այս ընթացքը կասեցնելու, երկիրը պետական ազգային ուղեգիծ վերադարձնելու և փոփոխության հասնելու համար:

Եվ վերջում․ պա՛րոն Ռուբինյան, Դաշնակցությունը ձեզ, «Քաղաքացիական պայմանագրին», Նիկոլ Փաշինյանին չի մեղադրում Թուրքիայի և Ադրբեջանի հետ բանակցությունների համար: Մենք ձեզ մեղադրում ենք Թուրքիայի և Ադրբեջանի պահանջները խոնարհաբար իրականացնելու համար:

Եվ մի բան էլ ասեմ, որ հետո չասեք՝ չեն ասում: Լավ իմացեք, դուք մեր ժողովրդի կողմից, ժողովրդի մեծամասնության կողմից չունեք մանդատ երկիրը նոր զիջումներ տանելու, դուք չունեք մանդատ անկլավների անվան տակ Տիգրանաշեն հանձնելու, դուք չունեք մանդատ սահմանագծման և սահմանազատման անվան տակ Հայաստանից նոր տարածքներ հանձնելու։ Դուք ժողովրդի մեծամասնության կողմից չունեք մանդատ Ադրբեջանի պահանջով Հայաստանի սահմանադրությունը փոխելու, անկախության հռչակագրից հրաժարվելու, Հայոց ցեղասպանությունը ուրանալու համար։ Եվ վերջապես, դուք ժողովրդի մեծամասնության անունից չունեք մանդատ երկիրը նոր արկածախնդրության տանելու։

Ելույթն ամբողջությամբ՝ տեսանյութում

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
ՀՄԸՄ-ի Միջդիւանական 12-րդ Խորհրդաժողով

Ուրբաթ, 6 նոյեմբերի երեկոյեան ժամը 6:00-ին, Երեւանի «Քոնկրես» հիւրանոցին մէջ ի

07 Նոյեմբեր 2026
Հայ դատի կենտրոնական խորհրդի հայտարարո

Հայ դատի կենտրոնական խորհուրդը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներին և ՄԱԿ-ի

06 Նոյեմբեր 2026
Համազգային Համախմբում

Չորեքշաբթի, 4 նոյեմբերի վաղ առաւօտուն Հայաստանի Ազգային անվտանգութեան ծառայութ

06 Նոյեմբեր 2026
Արտահերթ ընտրությունների գնալու միակ տ

Երեկ տեղի ունեցած հավաքում քննարկվել է ընդհանուր ստեղծված իրավիճակը, բռնաճնշու

05 Նոյեմբեր 2026
ՀՄԸՄի Միջդիւանական 12րդ Խորհրդաժողովը

ՀՄԸՄի Կեդրոնական վարչութեան կազմակերպութեամբ, Նոյեմբեր 5ի առաւօտեան, Երեւանի «

05 Նոյեմբեր 2026
Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի աջակցութ

2026 թ. Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում ամերիկահայ ընտրողները նկատելի ազդ

05 Նոյեմբեր 2026
Ընդդիմադիր ուժերը հայտարարում են համազ

Մենք՝ ներքոստորագրյալ հայաստանյան քաղաքական ուժերս, գիտակցելով հայ ժողովրդի և

05 Նոյեմբեր 2026
Հ.Յ.Դ. Երիտասարդականը IUSY-ի միջազգայ

26-էն 31 Հոկտեմբեր 2026-ին, Ընկերվար Երիտասարդներու Միջազգային Միութեան (IUSY)

04 Նոյեմբեր 2026
Սա կարող է հնարավորություն ընձեռել ընդ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստ

04 Նոյեմբեր 2026
Արարատն ու կեղծ երկընտրանքը. պետականու

Կան ազգային խորհրդանիշներ, որոնց խորհուրդն ու նշանակությունը վեր են ժամանակի ո

04 Նոյեմբեր 2026
Տոն սրբոց թարգմանչաց

Նույնիսկ մարտնչող անաստվածության տարիներին ոչ մեկը չէր կարող կտրել այն բազմաթի

04 Նոյեմբեր 2026
Հայաստանի իշխող վարչակարգի «խաղաղությա

Հոկտեմբերի 13-ը Կարսի ապօրինի պայմանագրի կնքման օրն է: Այդ պայմանագիրը հայ ժող

04 Նոյեմբեր 2026
Ընկերվարութիւնը համայնավարութիւն չէ

Մելիտինեցու սոյն վերտառութեամբ հրապարակագրութեան միջոցով կարելի է որոշակի պատկ

04 Նոյեմբեր 2026
Գիտելիք և կարողունակություն

Կարողունակությունը՝ որպես իրական կյանքում դրսևորվող գիտելիք Վերջին շրջանում

04 Նոյեմբեր 2026
Բացարձակ վերահսկողություն, թե՞ սոցիալա

Ադրբեջանում 2026 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին հանրակրթական դպրոցներու

04 Նոյեմբեր 2026
«Մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքի

Տասնամյակներ շարունակ Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերությունները բնութագրվել են

04 Նոյեմբեր 2026
ՀՀ-ում չեն գործում Սահմանադրությունն ո

Ժողովրդավարությունը Հայաստանում ոչ թե հետընթաց է ապրում, այլ մահացել է. նոյեմբ

03 Նոյեմբեր 2026
Հայաստանի թուրքացումը. խորհրդարանական

Հոկտեմբերի 29-ին Հայաստանի Ազգային ժողովում տեղի ունեցած խայտառակ տեսարանները,

03 Նոյեմբեր 2026
Հայ Ուսանողութիւնը Արցախի համար 2025-ի

ՀՅԴ Բիւրոյի Երիտասարդական գրասենեակի նախաձեռնութեամբ, 2025–2026 թուականներուն

03 Նոյեմբեր 2026
Թշնամիները՝ դրսից, Փաշինյանը՝ ներսից․

Անցյալ շաբաթ ՀՀ Ազգային ժողովի տասնյակ պատգամավորներ ներքաշվեցին խայտառակ ծեծկ

03 Նոյեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company