ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Արցախ
  • Հարցազրույցներ

Արցախի հարցը չի փակվել․ ՀՀ իշխանությունները պարտավոր են գործել

04 Օգոստոս 2026

Կորսիկայի խորհրդարանի ընդունած որոշումը, որով վերահաստատվում են արցախահայության վերադարձի իրավունքն ու հայ գերիների ազատ արձակման անհրաժեշտությունը, հերթական անգամ միջազգային ուշադրության կենտրոնում է պահում Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների հարցը։

Ի՞նչ քաղաքական և իրավական նշանակություն ունի այս քայլը և կարո՞ղ է այն նախադեպ դառնալ եվրոպական այլ երկրների ու միջազգային կառույցների համար։

«Ապառաժ»-ի հետ զրույցում այս հարցերին անդրադառնում է Արցախի խորհրդարանի պատգամավոր, Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վահրամ Բալայանը։

– Պետք է նկատել, որ Կորսիկայի խորհրդարանի ընդունած այս որոշումը նախադեպային չէ։ 2023 թվականին Ադրբեջանի կողմից Արցախի բռնի հայաթափումից և ցեղասպանական գործողությունների հետևանքով արցախահայության բռնի տեղահանումից հետո նման քննարկումներ արդեն տեղի են ունեցել տարբեր միջազգային հարթակներում՝ ինչպես Շվեյցարիայի խորհրդարանում, այնպես էլ Եվրոպական խորհրդարանում։ Ավելին, ընդունվել են նաև բանաձևեր, որոնք Ադրբեջանին պարտավորեցնում էին՝ մարդու իրավունքների միջազգային նորմերից ելնելով, ապահովել պայմաններ, որպեսզի մարդիկ կարողանան վերադառնալ իրենց հայրենի բնակավայրերը և շարունակեն ապրել իրենց հայրենիքում։

Միևնույն ժամանակ, տարբեր միջազգային կառույցներ անդրադարձել են նաև հայ գերիների խնդրին՝ ներկայացնելով տարբեր մոտեցումներ և պահանջներ։ Այս առումով Կորսիկայի խորհրդարանի որոշումը հերթական կարևոր քաղաքական ուղերձն է, որը կարելի է միայն ողջունել։ Այն ևս մեկ անգամ փաստում է, որ արցախահայությունն ունի իր հայրենիքում անվտանգ ու ազատ ապրելու անքակտելի իրավունք։

Մյուս կարևոր հարցը վերաբերում է Բաքվում ապօրինաբար պահվող հայ պատանդներին։ Նրանք պետք է անհապաղ ազատ արձակվեն, քանի որ այն դատավարությունները, որոնց ականատես եղանք, իրավական գործընթացներ չեն, այլ բացահայտ քաղաքական ֆարս։ Այդ ամբողջ գործընթացը որևէ իրավական հիմք չունի և ուղղված է մարդկանց մեղադրելու այնպիսի արարքների համար, որոնք նրանք չեն կատարել։ Սա ևս անհրաժեշտ է հստակ արձանագրել։

Հարցին, թե ի՞նչ դեր պետք է ստանձնեն Հայաստանի Հանրապետությունն ու Արցախի ժողովրդի կողմից ընտրված օրինական իշխանությունները միջազգային հարթակներում արցախահայության իրավունքների պաշտպանության գործում, Վահրամ Բալայանը նշեց.

– Հայաստանի Հանրապետությունն ունի բոլոր հնարավորությունները միջազգային ատյաններում հետևողականորեն բարձրացնելու այս հարցերը։ Կարծում եմ՝ նման նախաձեռնությունները որևէ կերպ չեն խոչընդոտում Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացին, քանի որ դրանք հիմնված են բացառապես մարդու իրավունքների պաշտպանության սկզբունքների վրա, որոնց հավատարիմ են ինչպես եվրոպական, այնպես էլ միջազգային կառույցները։

Ավելին, այս հարցերի հետևողական բարձրացումը կարող է նույնիսկ ամրապնդել Հայաստանի Հանրապետության դիրքերը դիվանագիտական հարթակներում՝ հնարավորություն տալով միջազգային իրավունքի շրջանակներում պաշտպանել այն քաղաքացիների իրավունքները, որոնք կոպտորեն խախտվել են մեկ այլ պետության կողմից։

Վերջապես, նման նախաձեռնությունների գործնական շարունակականությունն ապահովելու գործում կարևոր դեր ունեն նաև Արցախի ժողովրդի կողմից ընտրված օրինական իշխանությունները։ Մասնավորապես, Արցախի Հանրապետության Ազգային ժողովի կողմից ձևավորված հանձնախումբը, Հայ դատի գրասենյակները և այս ուղղությամբ գործունեություն ծավալող մյուս կառույցները պետք է շարունակեն և առավել ակտիվացնեն իրենց աշխատանքը՝ այն դարձնելով ավելի համակարգված, հետևողական և գործնական արդյունքների վրա հիմնված։

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
ՀՄԸՄ-ի Միջդիւանական 12-րդ Խորհրդաժողով

Ուրբաթ, 6 նոյեմբերի երեկոյեան ժամը 6:00-ին, Երեւանի «Քոնկրես» հիւրանոցին մէջ ի

07 Նոյեմբեր 2026
Հայ դատի կենտրոնական խորհրդի հայտարարո

Հայ դատի կենտրոնական խորհուրդը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներին և ՄԱԿ-ի

06 Նոյեմբեր 2026
Համազգային Համախմբում

Չորեքշաբթի, 4 նոյեմբերի վաղ առաւօտուն Հայաստանի Ազգային անվտանգութեան ծառայութ

06 Նոյեմբեր 2026
Արտահերթ ընտրությունների գնալու միակ տ

Երեկ տեղի ունեցած հավաքում քննարկվել է ընդհանուր ստեղծված իրավիճակը, բռնաճնշու

05 Նոյեմբեր 2026
ՀՄԸՄի Միջդիւանական 12րդ Խորհրդաժողովը

ՀՄԸՄի Կեդրոնական վարչութեան կազմակերպութեամբ, Նոյեմբեր 5ի առաւօտեան, Երեւանի «

05 Նոյեմբեր 2026
Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի աջակցութ

2026 թ. Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում ամերիկահայ ընտրողները նկատելի ազդ

05 Նոյեմբեր 2026
Ընդդիմադիր ուժերը հայտարարում են համազ

Մենք՝ ներքոստորագրյալ հայաստանյան քաղաքական ուժերս, գիտակցելով հայ ժողովրդի և

05 Նոյեմբեր 2026
Հ.Յ.Դ. Երիտասարդականը IUSY-ի միջազգայ

26-էն 31 Հոկտեմբեր 2026-ին, Ընկերվար Երիտասարդներու Միջազգային Միութեան (IUSY)

04 Նոյեմբեր 2026
Սա կարող է հնարավորություն ընձեռել ընդ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստ

04 Նոյեմբեր 2026
Արարատն ու կեղծ երկընտրանքը. պետականու

Կան ազգային խորհրդանիշներ, որոնց խորհուրդն ու նշանակությունը վեր են ժամանակի ո

04 Նոյեմբեր 2026
Տոն սրբոց թարգմանչաց

Նույնիսկ մարտնչող անաստվածության տարիներին ոչ մեկը չէր կարող կտրել այն բազմաթի

04 Նոյեմբեր 2026
Հայաստանի իշխող վարչակարգի «խաղաղությա

Հոկտեմբերի 13-ը Կարսի ապօրինի պայմանագրի կնքման օրն է: Այդ պայմանագիրը հայ ժող

04 Նոյեմբեր 2026
Ընկերվարութիւնը համայնավարութիւն չէ

Մելիտինեցու սոյն վերտառութեամբ հրապարակագրութեան միջոցով կարելի է որոշակի պատկ

04 Նոյեմբեր 2026
Գիտելիք և կարողունակություն

Կարողունակությունը՝ որպես իրական կյանքում դրսևորվող գիտելիք Վերջին շրջանում

04 Նոյեմբեր 2026
Բացարձակ վերահսկողություն, թե՞ սոցիալա

Ադրբեջանում 2026 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին հանրակրթական դպրոցներու

04 Նոյեմբեր 2026
«Մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքի

Տասնամյակներ շարունակ Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերությունները բնութագրվել են

04 Նոյեմբեր 2026
ՀՀ-ում չեն գործում Սահմանադրությունն ո

Ժողովրդավարությունը Հայաստանում ոչ թե հետընթաց է ապրում, այլ մահացել է. նոյեմբ

03 Նոյեմբեր 2026
Հայաստանի թուրքացումը. խորհրդարանական

Հոկտեմբերի 29-ին Հայաստանի Ազգային ժողովում տեղի ունեցած խայտառակ տեսարանները,

03 Նոյեմբեր 2026
Հայ Ուսանողութիւնը Արցախի համար 2025-ի

ՀՅԴ Բիւրոյի Երիտասարդական գրասենեակի նախաձեռնութեամբ, 2025–2026 թուականներուն

03 Նոյեմբեր 2026
Թշնամիները՝ դրսից, Փաշինյանը՝ ներսից․

Անցյալ շաբաթ ՀՀ Ազգային ժողովի տասնյակ պատգամավորներ ներքաշվեցին խայտառակ ծեծկ

03 Նոյեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company