ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Մի՞թե հայ ժողովուրդը կշարունակի մնալ թմբիրի մեջ, եթե Փաշինյանը բանտարկի Գարեգին Երկրորդ Կաթողիկոսին

04 Օգոստոս 2026

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հատում է բոլոր կարմիր գծերը՝ անցնելով իր լիազորությունների սահմանները։

Անցած ութ տարիների ընթացքում Փաշինյանը խախտել է հարյուրավոր օրենքներ և Սահմանադրության բազմաթիվ դրույթներ։ Մինչդեռ, մեծ թվով հայեր հայտնվել են ճաղերի հետևում ոչ թե իրավախախտումների, այլ պարզապես նրա հետ անհամաձայնության պատճառով. մի հիմնարար իրավունք, որը ժողովրդավարական երկրում պետք է երաշխավորված լինի յուրաքանչյուր քաղաքացու համար։

Փաշինյանը հստակեցրել է, որ օրենքներն իր վրա չեն տարածվում։ Նա ինքնագոհ պարծեցել է, թե կարող է խախտել ցանկացած օրենք, և ոչ մի դատավոր չի կարող կանգնեցնել իրեն։

2018-ին իշխանությունը զավթելուց ի վեր՝ Փաշինյանը դաժանաբար հարձակվեց Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու և նրա հոգևոր առաջնորդների վրա: Չնայած ոչ քրիստոնեավայել վարքին՝ նա հաճախ մեջբերումներ է անում Սուրբ Գրքից՝ իր միամիտ հետևորդներին մոլորության մեջ գցելու նպատակով։ Ըստ Աստվածաշնչի (Մատթեոս 4:5-7, Ղուկաս 4:9-12, Սաղմոս 91:11-12) սատանան նույնպես, Սուրբ Գիրքը վկայակոչելով, հորդորում էր Հիսուսին ցած նետվել տաճարի աշտարակից՝ վստահեցնելով, թե հրեշտակները կփրկեն նրան: Հիսուսն արձագանքել է՝ մեջբերելով Երկրորդ Օրինաց 6:16-ը. «Քո Տեր Աստծուն մի՛ փորձիր»:

Թեև Կաթողիկոսի՝ երեխա ունենալու մասին անհիմն ասեկոսեները վաղուց էին շրջանառվում, Փաշինյանը, իշխանության գալուց հետո յոթ տարի սպասելով, այդ բամբասանքը շահարկեց միայն այն ժամանակ, երբ դա պահանջեցին իր նեղ քաղաքական շահերը։ Ավելի քան մեկ տարի է, ինչ նա չարաշահում է իր պաշտոնեական դիրքը՝ փորձելով գահընկեց անել Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդին Փաշինյանը հանդես է եկել հրապարակային կոչերով, հնչեցրել անձնական սպառնալիքներ և նույնիսկ անպարկեշտ բառապաշար է կիրառել իր ֆեյսբուքյան էջում՝ Կաթողիկոսին հրաժարական պարտադրելու նպատակով։ Այս բոլոր փորձերի տապալումից հետո նա դիմեց անգամ 10 բարձրաստիճան հոգևորականների շանտաժի՝ նրանց իր կողմը գրավելու և Կաթողիկոսի դեմ հանելու համար։
Եկեղեցին «բարեփոխելու» քողի տակ նա ձևավորել է «քաղաքացիական կոմիտե»՝ Կաթողիկոսին գահընկեց անելու նպատակով։ Ուղղակի անհեթեթություն է, որ երկիրը կառավարելու հարցում չափազանց անկարող մեկը փորձում է միջամտել Եկեղեցու ներքին գործերին և որոշել, թե ով է լինելու հաջորդ Կաթողիկոսը։ Դա իրեն բոլորովին չի վերաբերում։

Բնականաբար, այս ամենը Հայաստանի Սահմանադրության կոպիտ խախտում է, որտեղ ամրագրված է պետության և եկեղեցու անջատումը: Սակայն, հաստատելով ավտորիտար միանձնյա իշխանություն, Փաշինյանը համառորեն փորձում է պարտադրել իր կամքը: Հունվարի սկզբին, երբ Գարեգին Բ Կաթողիկոսը և վեց եպիսկոպոսներից կազմված հանձնախումբը պաշտոնանկ արեցին Մասյացոտնի թեմի առաջնորդ Գևորգ եպիսկոպոս Սարոյանին, Փաշինյանը հորդորեց նրան մերժել եկեղեցու ներքին որոշումը և դիմել դատարան։ Այնուհետև եկեղեցու նվիրապետությունը հունվարի 27-ին նրան կարգալույծ հռչակեց։

Դատարանն ապօրինաբար հրահանգեց Կաթողիկոսին Սարոյանին պաշտոնանկ չանել և արգելեց Գարեգին Բ-ին լքել երկիրը՝ զրկելով նրան և Գերագույն հոգևոր խորհրդի վեց եպիսկոպոսներին Ավստրիայում անցկացվող եպիսկոպոսաց կարևորագույն ժողովին մասնակցելու հնարավորությունից։ Չնայած դրան, ժողովը տեղի ունեցավ, և աշխարհասփյուռ 25 եպիսկոպոսներն իրենց զորակցությունը հայտնեցին Ամենայն Հայոց Կաթողիկոսին՝ դատապարտելով Փաշինյանի իշխանության կողմից Եկեղեցու դատական հետապնդումը։

Կաթողիկոսի և մյուս վեց եպիսկոպոսների դատավարության նախնական նիստը նշանակված է օգոստոսի 7-ին, ժամը 16:00-ին՝ Վաղարշապատի (Էջմիածին) դատարանում: Սա աննախադեպ երևույթ է, երբ անկախ Հայաստանի Հանրապետությունում քրեական հետապնդում է իրականացվում Ամենայն Հայոց Կաթողիկոսի դեմ: Դարավոր տիրապետության ընթացքում ո՛չ Օսմանյան կայսրությունը, ո՛չ էլ Ցարական Ռուսաստանը երբեք որևէ Կաթողիկոսի դատի չեն տվել։ Միակ բացառությունը Խորեն Ա Կաթողիկոսի սպանությունն էր, որին 1938 թվականի ապրիլի 6-ին խեղդամահ արեցին խորհրդային գաղտնի ծառայությունների գործակալները։

Ամենայն Հայոց Կաթողիկոսին դատարան տանելը բացահայտ ապօրինություն է և Փաշինյանի իշխանության կողմից լիազորությունների կոպտագույն չարաշահում: Ավելի քան 1700 տարի հայերն աշխարհով մեկ պարծենում են, որ Հայաստանը առաջին պետությունն է, որը քրիստոնեություն է ընդունել: Սակայն սեփական իշխանությունն այժմ եկեղեցու նվիրապետությանը վերաբերվում է որպես հանցագործների։

Միակ լավ լուրը Գարեգին Երկրորդ Կաթողիկոսի հայտարարությունն է առ այն, որ նա հրաժարական չի տա՝ նույնիսկ ձերբակալվելու և բանտարկվելու դեպքում։ Նա կշարունակի ծառայել որպես օրինական Կաթողիկոս անգամ անազատության մեջ։

Վերջին ութ տարիների ընթացքում Փաշինյանի կառավարությունն իրականացրել է մի շարք աննախադեպ հակաեկեղեցական քայլեր.

– 2018 թվականին այն չեղարկեց հոգևորականների դիվանագիտական անձնագրերը։
– Հանրակրթական դպրոցների ուսումնական ծրագրից հանեց «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան։
– 2024 թվականին դադարեցրեց քրեակատարողական հիմնարկներում հոգևոր սպասավորների ծառայությունը:
– Դադարեցրեց հոգևորականների ծառայությունը Զինված ուժերում:
– Նախատեսում է բռնագրավել եկեղեցու բոլոր շենքերն ու ունեցվածքը։
– Անվտանգության ուժերը խուզարկություն են իրականացրել Սուրբ Էջմիածնի տարածքում՝ արքեպիսկոպոսին ձերբակալելու համար։
– Կեղծ մեղադրանքներով ձերբակալել և կալանավորել է մի քանի բարձրաստիճան հոգևորականների։
– Խախտելով Ազգային ժողովի կանոնակարգը՝ իշխանությունները թույլ չտվեցին Կաթողիկոսին օրհնության խոսք ասել 2026 թվականի օգոստոսի 2-ի նստաշրջանի բացմանը։
– Եկեղեցուց հարյուր հազարավոր դոլարների հարկեր և տուգանքներ է գանձել հավատացյալների կողմից մոմերի ձեռքբերման համար, չնայած այն հանգամանքին, որ Եկեղեցին ոչ առևտրային կազմակերպություն է, իսկ մոմեր գնողներն իրականում նվիրատվություն են անում։

Դատավոր Հակոբ Մանուկյանը պարտավոր է օգոստոսի 7-ին կարճել Կաթողիկոսի և վեց եպիսկոպոսների դեմ հարուցված մեղադրանքները, որպեսզի չդառնա Փաշինյանի ապօրինությունների հանցակիցը։ Հակառակ դեպքում, դատավոր Մանուկյանը կդառնա միջազգային ծաղրի առարկա, երբ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը վերջնականապես արձանագրի, որ նրա դատավճիռը խախտել է Հայաստանի Սահմանադրությունը։

Մինչդեռ, թե՛ Հայաստանի, թե՛ Սփյուռքի հայերը պետք է սթափվեն երկարատև թմբիրից և բարձրացնեն իրենց բողոքի ձայնը։ Եթե նրանք շարունակեն լռել անգամ Կաթողիկոսի ձերբակալությունից և բանտարկությունից հետո, ապա արժանի չեն ունենալու ո՛չ Եկեղեցի, ո՛չ էլ Հայրենիք։

Հարութ Սասունյան
www.TheCaliforniaCourier.com

Թարգմանությունը Ռուզաննա Ավագյանի

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
ՀՄԸՄ-ի Միջդիւանական 12-րդ Խորհրդաժողով

Ուրբաթ, 6 նոյեմբերի երեկոյեան ժամը 6:00-ին, Երեւանի «Քոնկրես» հիւրանոցին մէջ ի

07 Նոյեմբեր 2026
Հայ դատի կենտրոնական խորհրդի հայտարարո

Հայ դատի կենտրոնական խորհուրդը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներին և ՄԱԿ-ի

06 Նոյեմբեր 2026
Համազգային Համախմբում

Չորեքշաբթի, 4 նոյեմբերի վաղ առաւօտուն Հայաստանի Ազգային անվտանգութեան ծառայութ

06 Նոյեմբեր 2026
Արտահերթ ընտրությունների գնալու միակ տ

Երեկ տեղի ունեցած հավաքում քննարկվել է ընդհանուր ստեղծված իրավիճակը, բռնաճնշու

05 Նոյեմբեր 2026
ՀՄԸՄի Միջդիւանական 12րդ Խորհրդաժողովը

ՀՄԸՄի Կեդրոնական վարչութեան կազմակերպութեամբ, Նոյեմբեր 5ի առաւօտեան, Երեւանի «

05 Նոյեմբեր 2026
Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի աջակցութ

2026 թ. Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում ամերիկահայ ընտրողները նկատելի ազդ

05 Նոյեմբեր 2026
Ընդդիմադիր ուժերը հայտարարում են համազ

Մենք՝ ներքոստորագրյալ հայաստանյան քաղաքական ուժերս, գիտակցելով հայ ժողովրդի և

05 Նոյեմբեր 2026
Հ.Յ.Դ. Երիտասարդականը IUSY-ի միջազգայ

26-էն 31 Հոկտեմբեր 2026-ին, Ընկերվար Երիտասարդներու Միջազգային Միութեան (IUSY)

04 Նոյեմբեր 2026
Սա կարող է հնարավորություն ընձեռել ընդ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստ

04 Նոյեմբեր 2026
Արարատն ու կեղծ երկընտրանքը. պետականու

Կան ազգային խորհրդանիշներ, որոնց խորհուրդն ու նշանակությունը վեր են ժամանակի ո

04 Նոյեմբեր 2026
Տոն սրբոց թարգմանչաց

Նույնիսկ մարտնչող անաստվածության տարիներին ոչ մեկը չէր կարող կտրել այն բազմաթի

04 Նոյեմբեր 2026
Հայաստանի իշխող վարչակարգի «խաղաղությա

Հոկտեմբերի 13-ը Կարսի ապօրինի պայմանագրի կնքման օրն է: Այդ պայմանագիրը հայ ժող

04 Նոյեմբեր 2026
Ընկերվարութիւնը համայնավարութիւն չէ

Մելիտինեցու սոյն վերտառութեամբ հրապարակագրութեան միջոցով կարելի է որոշակի պատկ

04 Նոյեմբեր 2026
Գիտելիք և կարողունակություն

Կարողունակությունը՝ որպես իրական կյանքում դրսևորվող գիտելիք Վերջին շրջանում

04 Նոյեմբեր 2026
Բացարձակ վերահսկողություն, թե՞ սոցիալա

Ադրբեջանում 2026 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին հանրակրթական դպրոցներու

04 Նոյեմբեր 2026
«Մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքի

Տասնամյակներ շարունակ Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերությունները բնութագրվել են

04 Նոյեմբեր 2026
ՀՀ-ում չեն գործում Սահմանադրությունն ո

Ժողովրդավարությունը Հայաստանում ոչ թե հետընթաց է ապրում, այլ մահացել է. նոյեմբ

03 Նոյեմբեր 2026
Հայաստանի թուրքացումը. խորհրդարանական

Հոկտեմբերի 29-ին Հայաստանի Ազգային ժողովում տեղի ունեցած խայտառակ տեսարանները,

03 Նոյեմբեր 2026
Հայ Ուսանողութիւնը Արցախի համար 2025-ի

ՀՅԴ Բիւրոյի Երիտասարդական գրասենեակի նախաձեռնութեամբ, 2025–2026 թուականներուն

03 Նոյեմբեր 2026
Թշնամիները՝ դրսից, Փաշինյանը՝ ներսից․

Անցյալ շաբաթ ՀՀ Ազգային ժողովի տասնյակ պատգամավորներ ներքաշվեցին խայտառակ ծեծկ

03 Նոյեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company