ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Քաղաքական ներկայութիւնը որպէս ազգային ռազմավարութիւն

19 Օգոստոս 2026

Հայ Յեղափոխական Դաշնակցութեան համար Հայաստանում քաղաքական մասնակցութիւնը սոսկ ընտրութիւնների հարց չէ։ Դա գոյութեան ռազմավարական հարց է։

Արցախի, Թուրքիայի, Ադրբեջանի, հայութեան ազգային իրաւունքների, ինքնիշխանութեան եւ Հայաստանի Հանրապետութեան ապագայ ուղղութեան վերաբերեալ ՀՅԴ դիրքորոշումները նրան ուղղակի հակադրութեան մէջ են դնում այն հզօր ուժերի հետ, որոնք կը նախընտրէին, որ այդ հարցերից շատերն առհասարակ դուրս մղուէին Հայաստանի քաղաքական կեանքից։ Հետեւաբար, ՀՅԴ-ի շարունակական գոյութիւնը Հայաստանում՝ որպէս օրինական, կազմակերպուած եւ ընտրական գործընթացներին գործուն մասնակցող քաղաքական կուսակցութիւն, ինքնին համազգային նշանակութիւն ունի։

Քաղաքական օրինականութիւնը կարեւոր է։ Խորհրդարանական ներկայացուածութիւնը կարեւոր է։ Ընտրութիւններին մասնակցութիւնը կարեւոր է։ Դաշինքներ կազմելու, պետական իշխանութիւն իրականացնելու, օրէնսդրութեան վրայ ազդելու եւ քաղաքացիներին օրինական քաղաքական կառոյցների միջոցով համախմբելու կարողութիւնը կարեւոր է։ Սրանք պարզապէս իշխանութեան հասնելու գործիքներ չեն։ Դրանք այն մեխանիզմներն են, որոնք քաղաքական շարժումը պահում են պետութեան սահմանադրական կեանքի ներսում եւ էապէս դժուարացնում են նրան լուսանցք մղելու, ապօրինականացնելու կամ ի վերջոյ ճնշելու փորձերը։

Սա յատկապէս կարեւոր է ՀՅԴ-ի նման կուսակցութեան համար։ Քաղաքական իր դիրքից զրկուելու պարագայում թշնամաբար տրամադրուած ուժերի համար շատ աւելի հեշտ կը լինէր այն ներկայացնել որպէս անցեալի մնացուկ, ռեւանշիստական շարժում կամ նոյնիսկ ծայրայեղական կազմակերպութիւն, որը խոչընդոտում է իբր անխուսափելի տարածաշրջանային ինչ-որ կարգաւորման։ Ուստի Հայաստանի ընտրական եւ պետական-քաղաքական կեանքում խորապէս արմատաւորուած մնալը միայն ՀՅԴ ծրագրի առաջմղման հարց չէ։ Դա նաեւ այդ ծրագրում մարմնաւորուած գաղափարների քաղաքական օրինականութիւնը պաշտպանելու հարց է։

Անկախ Հայաստանի պատմութիւնը նոյնպէս հաստատում է այս միտքը։ 1991 թուականից ի վեր նախագահների, առանձին անհատների եւ ժամանակաւոր քաղաքական հանգամանքների շուրջ բազմիցս ի յայտ են եկել կուսակցութիւններ ու շարժումներ, որոնք այնուհետեւ թուլացել կամ անհետացել են։ Հայաստանում ՀՅԴ կառոյցը դիմացել է արգելքի, ընտրական պարտութիւնների, իշխանութեանը մասնակցութեան, ընդդիմադիր գործունէութեան եւ համազգային ճգնաժամերի պայմաններում։ Այդ շարունակականութիւնը կերտուել է տասնամեակների կազմակերպական աշխատանքի եւ զոհողութիւնների շնորհիւ եւ երբեք չպէտք է թեթեւամտօրէն գնահատուի։

Այդ ներկայութիւնը չի եղել անհետեւանք միայն այն պատճառով, որ ՀՅԴ-ն չի գերիշխել պետական իշխանութեան մէջ։ Քաղաքական պատմութիւնը կերտում է ոչ միայն վարչապետի պաշտօնը զբաղեցնող կուսակցութիւնը։ Կայուն ընդդիմադիր կուսակցութիւններն ազդում են համազգային բանավէճի սահմանների վրայ։ Իր շարունակական ներկայութեամբ ՀՅԴ-ն նպաստել է, որ Արցախը, հայ-թուրքական յարաբերութիւնները, ազգային անվտանգութիւնը, Սփիւռք-պետութիւն յարաբերութիւնները, ընկերային արդարութիւնը, ինչպէս նաեւ պատմական ու ազգային իրաւունքներին առնչուող հարցերը հաստատուն տեղ պահպանեն Հայաստանի քաղաքական օրակարգում։

Հէնց Արցախն է տալիս ամենայստակ դասը։ Տասնամեակներ շարունակ նրա գոյատեւումը կախուած էր կազմակերպուած քաղաքական կամքից, ռազմական զոհողութիւնից, պետական հաստատութիւններից, միջազգային քարոզչական ու քաղաքական աշխատանքից եւ այնպիսի քաղաքական կառոյցներից, որոնք ունակ էին ազգային համոզմունքը վերածելու գործի։ ՀՅԴ-ն այդ ամբողջ համակարգի մաս էր։ Կարելի է հիմնաւոր կերպով հարց տալ, թէ հայկական դիրքորոշումները որքան աւելի վաղ կարող էին նահանջել, եթէ նման կազմակերպուած ուժերը պարզապէս հեռանային քաղաքական ասպարէզից։

Այսօր, երբ Հայաստանում ՀՅԴ կառոյցը եւ ընդդիմադիր այլ ուժեր գործում են քաղաքական ուժեղ ճնշման պայմաններում, այդ ներկայութեան պահպանումն աւելի է կարեւորւում, ոչ թէ պակաս։ Քաղաքական հաստատութիւնն իր ապագան պաշտպանում է՝ մնալով կազմակերպուած, օրինական, հրապարակային եւ արդիական։

Հետեւաբար, անհրաժեշտ ուղին յարատեւութիւնը նորացման հետ համադրելն է՝ աւելի ամուր կազմակերպական կառոյց, աւելի լաւ ղեկավարութիւն, հասարակութեան աւելի լայն շերտերի հետ աշխատանք, խելամիտ դաշինքներ եւ լուրջ մասնակցութիւն հասանելի բոլոր քաղաքական հարթակներում։

ՀՅԴ-ի յարատեւ գոյութիւնը երբեք արժէքաւոր չի եղել պարզապէս այն պատճառով, որ այն գոյատեւել է։

Նրա արժէքն այն է եղել, որ այն պահպանել է գործելու կարողութիւնը։

Լևոն Պարոնեան

«Օրակարգ»

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
ՀՄԸՄ-ի Միջդիւանական 12-րդ Խորհրդաժողով

Ուրբաթ, 6 նոյեմբերի երեկոյեան ժամը 6:00-ին, Երեւանի «Քոնկրես» հիւրանոցին մէջ ի

07 Նոյեմբեր 2026
Հայ դատի կենտրոնական խորհրդի հայտարարո

Հայ դատի կենտրոնական խորհուրդը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներին և ՄԱԿ-ի

06 Նոյեմբեր 2026
Համազգային Համախմբում

Չորեքշաբթի, 4 նոյեմբերի վաղ առաւօտուն Հայաստանի Ազգային անվտանգութեան ծառայութ

06 Նոյեմբեր 2026
Արտահերթ ընտրությունների գնալու միակ տ

Երեկ տեղի ունեցած հավաքում քննարկվել է ընդհանուր ստեղծված իրավիճակը, բռնաճնշու

05 Նոյեմբեր 2026
ՀՄԸՄի Միջդիւանական 12րդ Խորհրդաժողովը

ՀՄԸՄի Կեդրոնական վարչութեան կազմակերպութեամբ, Նոյեմբեր 5ի առաւօտեան, Երեւանի «

05 Նոյեմբեր 2026
Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի աջակցութ

2026 թ. Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում ամերիկահայ ընտրողները նկատելի ազդ

05 Նոյեմբեր 2026
Ընդդիմադիր ուժերը հայտարարում են համազ

Մենք՝ ներքոստորագրյալ հայաստանյան քաղաքական ուժերս, գիտակցելով հայ ժողովրդի և

05 Նոյեմբեր 2026
Հ.Յ.Դ. Երիտասարդականը IUSY-ի միջազգայ

26-էն 31 Հոկտեմբեր 2026-ին, Ընկերվար Երիտասարդներու Միջազգային Միութեան (IUSY)

04 Նոյեմբեր 2026
Սա կարող է հնարավորություն ընձեռել ընդ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստ

04 Նոյեմբեր 2026
Արարատն ու կեղծ երկընտրանքը. պետականու

Կան ազգային խորհրդանիշներ, որոնց խորհուրդն ու նշանակությունը վեր են ժամանակի ո

04 Նոյեմբեր 2026
Տոն սրբոց թարգմանչաց

Նույնիսկ մարտնչող անաստվածության տարիներին ոչ մեկը չէր կարող կտրել այն բազմաթի

04 Նոյեմբեր 2026
Հայաստանի իշխող վարչակարգի «խաղաղությա

Հոկտեմբերի 13-ը Կարսի ապօրինի պայմանագրի կնքման օրն է: Այդ պայմանագիրը հայ ժող

04 Նոյեմբեր 2026
Ընկերվարութիւնը համայնավարութիւն չէ

Մելիտինեցու սոյն վերտառութեամբ հրապարակագրութեան միջոցով կարելի է որոշակի պատկ

04 Նոյեմբեր 2026
Գիտելիք և կարողունակություն

Կարողունակությունը՝ որպես իրական կյանքում դրսևորվող գիտելիք Վերջին շրջանում

04 Նոյեմբեր 2026
Բացարձակ վերահսկողություն, թե՞ սոցիալա

Ադրբեջանում 2026 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին հանրակրթական դպրոցներու

04 Նոյեմբեր 2026
«Մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքի

Տասնամյակներ շարունակ Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերությունները բնութագրվել են

04 Նոյեմբեր 2026
ՀՀ-ում չեն գործում Սահմանադրությունն ո

Ժողովրդավարությունը Հայաստանում ոչ թե հետընթաց է ապրում, այլ մահացել է. նոյեմբ

03 Նոյեմբեր 2026
Հայաստանի թուրքացումը. խորհրդարանական

Հոկտեմբերի 29-ին Հայաստանի Ազգային ժողովում տեղի ունեցած խայտառակ տեսարանները,

03 Նոյեմբեր 2026
Հայ Ուսանողութիւնը Արցախի համար 2025-ի

ՀՅԴ Բիւրոյի Երիտասարդական գրասենեակի նախաձեռնութեամբ, 2025–2026 թուականներուն

03 Նոյեմբեր 2026
Թշնամիները՝ դրսից, Փաշինյանը՝ ներսից․

Անցյալ շաբաթ ՀՀ Ազգային ժողովի տասնյակ պատգամավորներ ներքաշվեցին խայտառակ ծեծկ

03 Նոյեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company