ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Բաքուն կարող է զղջալ, որ CNN-ին դատի է տվել Ադրբեջանում իսրայելական ուժերի մասին հաղորդման համար

25 Օգոստոս 2026

Ադրբեջանի կառավարությունն անցյալ շաբաթ ԱՄՆ դաշնային դատարանում հայց է ներկայացրել CNN-ի դեմ՝ «Իրանի հետ պատերազմի ժամանակ Իսրայելը զորք է ուղարկել Ադրբեջան» հոդվածի համար։

Վկայակոչելով անանուն աղբյուրներ՝ CNN-ը 2026 թվականի հունիսի 5-ին հաղորդել է, որ Ադրբեջանում գտնվող իսրայելական ուժերը «բաղկացած են եղել մի քանի տասնյակ զինծառայողներից, այդ թվում՝ Իսրայելի հատուկ գործողությունների ուժերից, նրա էլիտար ուղղաթիռային մարտական և փրկարարական ստորաբաժանումներից և «Մոսադի» անձնակազմից»։ CNN-ը հայտնել է, որ իրեն տեղեկացրել են, թե Իրանի սահմանի մոտ՝ Ադրբեջանի հարավում գտնվող մի քանի ռազմաբազաներում տեղակայված իսրայելական խմբերն իրականացրել են հետախուզական տվյալների հավաքագրում և անօդաչու թռչող սարքերի գործողություններ, ինչպես նաև պատրաստության են բերել դիրքեր, որոնք կարող էին աջակցել օդային փրկարարական առաքելություններին՝ Իրանի օդային տարածքում իսրայելցի օդաչուների խոցման դեպքում։

CNN-ը հաղորդել է, որ Իսրայելն ամիսներ է ծախսել իրանա-ադրբեջանական սահմանի երկայնքով հետախուզական ենթակառուցվածքներ նախապատրաստելու համար՝ նախքան ռազմական գործողությունների սկսվելը։ Լրատվական ցանցի վկայակոչած աղբյուրների համաձայն՝ իսրայելցի գործակալները 2026 թվականի սկզբին սահմանամերձ հատվածում տեղադրել են տեսահսկման և հետախուզական տվյալների հավաքագրման սարքավորումներ, ինչն արտացոլում էր Իսրայելի մտավախությունները, որ Վաշինգտոնի և Թեհրանի միջև դիվանագիտական ջանքերն ի վերջո ձախողվելու են։

CNN-ը նաև հաղորդել է, որ Իսրայելի հետ այս հարաբերությունները «Ադրբեջանին հնարավորություն են տալիս օգտվել կարևորագույն դիվանագիտական ռեսուրսից, ըստ «Ճգնաժամային խմբի» ավագ վերլուծաբան Ջոշուա Կուչերայի՝ դա Բաքվին թույլ է տալիս օգտագործել Իսրայելի լոբբին Վաշինգտոնում»։

CNN-ի հաղորդմամբ՝ Ադրբեջանից իրականացված հիմնական գործողություններից մեկը 2026 թվականի մարտի 4-ին Ռահման Մողադամի սպանությունն էր, որը ղեկավարում էր Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հետախուզական ստորաբաժանումը։

CNN-ի հոդվածում ընդգծվել են Իսրայելի և Ադրբեջանի միջև ձևավորված երկարամյա ռազմավարական հարաբերությունները: Բաքուն ապահովում է Իսրայելի նավթի ներմուծման 40 տոկոսը, մինչդեռ Իսրայելն Ադրբեջանին մատակարարում է նրա ժամանակակից սպառազինության 70 տոկոսը:

Նախագահ Իլհամ Ալիևը Բաքվի հարաբերություններն Իսրայելի հետ համեմատել էր սառցաբեկորի հետ, որի 90 տոկոսը թաքնված է ջրի տակ:
Խորհրդային Միության փլուզումից հետո Իսրայելն առաջին երկրներից մեկն էր, որը ճանաչեց Ադրբեջանի անկախությունը, և երկու երկրները լայնամասշտաբ համագործակցություն են ծավալել պաշտպանության, հետախուզության և էներգետիկայի ոլորտներում։

Ո՛չ Իսրայելը, ո՛չ էլ Ադրբեջանը հրապարակայնորեն չեն ընդունել Իրանի դեմ պատերազմին առնչվող որևէ ռազմական համագործակցություն՝ իրենց գոյություն ունեցող պաշտպանական հարաբերություններից դուրս: Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատան խոսնակը հերքել է CNN-ի հաղորդումը։ «Մենք կտրականապես մերժում ենք անհիմն պնդումներն այն մասին, թե իբր Ադրբեջանի տարածքն օգտագործվում է երրորդ երկրների դեմ գործողությունների համար», CNN-ին ուղղված հայտարարության մեջ նշել է դեսպանատունը: Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը CNN-ի հաղորդումը որակել է «լիովին անհիմն» և մի քանի անգամ կոչ է արել հեռացնել հոդվածը: CNN-ը մերժել է Ադրբեջանի պահանջը: «Մենք հավատարիմ ենք մեր հաղորդմանը», պնդել է CNN-ի խոսնակը: Հատկանշական է, որ Իսրայելի վարչապետի աշխատակազմը և Իսրայելի պաշտպանության բանակը չեն արձագանքել CNN-ի հարցմանը:

2026 թվականի օգոստոսի 17-ին Ադրբեջանի կառավարությունը դատականհայց է ներկայացրել ԱՄՆ Դելավեր նահանգի շրջանային դատարան՝ ընդդեմ CNN-ի՝ ներկայացնելով երկու մեղադրանք.

Առաջին մեղադրանք՝ զրպարտություն – Ադրբեջանը հայտարարել է, որ CNN-ն անտեսել է իր հերքումները և ցուցաբերել է համակարգված կողմնակալություն։ Այն նաև պնդել է, որ CNN-ն իր հոդվածը պատրաստել է «ակնհայտ չարամտությամբ», այսինքն՝ գիտակցելով, որ իր հայտարարությունները կեղծ են, կամ անփութորեն արհամարհելով ճշմարտությունը։

Երկրորդ մեղադրանք՝ դիտավորյալ վնասի պատճառում – Առանց արդարացման կամ հիմնավորման, CNN-ը դիտավորյալ վնաս է հասցրել Ադրբեջանին, ինչը հանգեցրել է ֆինանսական կորստի։

Ադրբեջանի դատական հայցում լրատվական ցանցը մեղադրվել է «Ադրբեջանի հեղինակությանն անչափելի վնաս հասցնելու և Ադրբեջանի քաղաքացիներին վտանգի ենթարկելու մեջ …․ CNN-ի անպատասխանատու լուսաբանումը սպառնում էր Ադրբեջանին ներքաշել պատերազմի մեջ …. Այս առնչությամբ CNN-ի պնդումներն ապացուցելիորեն և գիտակցաբար կեղծ են և ակնհայտորեն սրում են աշխարհաքաղաքական լարվածությունն առանց այն էլ պայթյունավտանգ տարածաշրջանում»։

Ադրբեջանը խնդրել է դատարանին «կայացնել վնասի փոխհատուցման որոշում [ընդդեմ CNN-ի]՝ դատաքննության ընթացքում սահմանվելիք չափով, հաշվարկել դատավճռին նախորդող և հաջորդող տոկոսագումարները, կարգադրել CNN-ին հրապարակել զրպարտչական նյութի լիակատար, ակնհայտ և միանշանակ հերքում, կարգադրել CNN-ին հեռացնել զրպարտչական նյութն իր կայքից, տպագիր հրատարակություններից, սոցիալական ցանցերի էջերից և CNN-ի վերահսկողության տակ գտնվող բոլոր թվային արխիվներից, ինչպես նաև տրամադրել այնպիսի հավելյալ փոխհատուցում, որը դատարանը կհամարի արդար և պատշաճ»։

Հետաքրքիր է, որ իսրայելական ուժերի ներկայության մասին նմանատիպ հրապարակումներ միջազգային լրատվամիջոցներում հայտնվել են տարիներ շարունակ, սակայն անհայտ պատճառներով Ադրբեջանի կառավարությունը դատական հայց չի ներկայացրել այդ կազմակերպություններից որևէ մեկի դեմ: 2012 թվականին «Foreign Policy»-ում հրապարակված ծավալուն հոդվածում Քվինսի ինստիտուտի փորձագետ Մարկ Փերին գրել էր, որ Ադրբեջանը «Իսրայելի գաղտնի հենակետն» է Իրանի դեմ:

CNN-ի դեմ Ադրբեջանի ներկայացրած դատական հայցում առկա են մի քանի բարդ իրավական հարցեր.

1) Արդյոք Ադրբեջանը, որպես օտարերկրյա պետություն, իրավո՞ւնք ունի ԱՄՆ դատարանում հայց ներկայացնել ամերիկյան լրատվական կազմակերպության դեմ՝ քննադատական հոդված հրապարակելու համար։

2) Արդյոք Ադրբեջանը կարո՞ղ է ապացուցել, որ CNN-ը գործել է «ակնհայտ չարամտությամբ», ինչը նշանակում է, որ նա հրապարակել է հոդվածը՝ իմանալով, որ այն կեղծ է և անփութորեն արհամարհելով ճշմարտությունը։

3) Արդյոք Ադրբեջանը կարո՞ղ է դիմել դատարան՝ պահանջելով CNN-ից բացահայտել իր գաղտնի լրագրողական աղբյուրները։

4) Արդյոք Ադրբեջանի դատական հայցը խախտո՞ւմ է CNN-ի՝ ԱՄՆ Սահմանադրության Առաջին բարեփոխմամբ երաշխավորված խոսքի և մամուլի ազատության իրավունքը։

5) Զրպարտության վերաբերյալ հայցապահանջում Ադրբեջանը պետք է կարողանա ապացուցել ոչ միայն, որ CNN-ի հաղորդումը կեղծ էր և հրապարակվել էր չարամտությամբ, այլև, որ առավել կարևոր է, Բաքուն CNN-ի հոդվածի հետևանքով կրել է փաստացի ֆինանսական կորուստ։

Այս դատական հայցի ամենամեծ հնարավոր ցնցիչ մասը CNN-ի կողմից՝ Ադրբեջանի և Իսրայելի գաղտնի ներքին փաստաթղթերը դատարանի միջոցով պահանջելու կարողությունն է, որպեսզի բացահայտի, թե ինչ ռազմական համաձայնագրեր են նրանք ստորագրել միմյանց հետ: Եթե դատավորը հաստատի նման ծանուցագրի տրամադրումը, Ադրբեջանը կարող է հանգել այն եզրակացության, որ իր շահերից է բխում հայցի հետ վերցնելը, քան ռիսկի դիմել՝ բացահայտելու Իսրայելի հետ իր գաղտնի ռազմական համաձայնագրերը: Այս առումով արտակարգ կարևորություն է ստանում նախագահ Ալիևի նկարագրությունն Ադրբեջան-Իսրայել հարաբերությունները՝ որպես սառցաբեկոր, որի 90 տոկոսը թաքնված է ջրի տակ։

Հարութ Սասունյան
www.TheCaliforniaCourier.com

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Բաքուն կարող է զղջալ, որ CNN-ին դատի է

Ադրբեջանի կառավարությունն անցյալ շաբաթ ԱՄՆ դաշնային դատարանում հայց է ներկայաց

25 Օգոստոս 2026
«Հայաստան» դաշինքի հայտարարությունը

ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանի և նրա ընտանիք

25 Օգոստոս 2026
Հայաստանը շարունակում է լինել գործադիր

ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանի ելու

25 Օգոստոս 2026
Եվրոպացիները հանուն Արցախի նախաձեռնութ

Մենք՝ «Եվրոպացիները հանուն Արցախի» նախաձեռնության անունից, խոր մտահոգությամբ և

25 Օգոստոս 2026
Ցավակցագիր

Ցավով տեղակացանք Ավետիս (Ավո) Քեշիշյանի հոգին ի տեր ավանդելու մասին: Վշտալի այ

25 Օգոստոս 2026
Խմբագրական. Ո՛չ-ի Շարժումը` Նոր Հանգրո

Հայաստանի Հանրապետութեան անկախութեան հռչակագիրի 36-ամեակը ուղերձներէն, մտորում

25 Օգոստոս 2026
Կայացել է ՀՅԴ Արցախի կառույցի հերթական

Օգոստոսի 23-ին կայացել է ՀՅԴ Արցախի կառույցի հերթական Շրջանային ժողովը: Ժո

24 Օգոստոս 2026
Երբ օրէնքը զէնքի կը վերածուի

Օրէնքի գերակայութեան եւ օրէնքով կառավարելու միջեւ էական տարբերութիւն կայ։ Առաջ

24 Օգոստոս 2026
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ուղերձը

Սիրելի՛ հայրենակիցներ, 1990 թվականի օգոստոսի 23-ին, բարդագույն պայմաններում

23 Օգոստոս 2026
ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական Կոմիտէն Կ՛ընդո

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Ալպեր Պալապանեան 20 օգոստոս 2026

22 Օգոստոս 2026
«Հայաստան» դաշինքի շնորհավորական ուղեր

Վեհափա՛ռ Տեր, Որդիական սիրով և մեծագույն հարգանքով շնորհավորում ենք Ձերդ Սր

21 Օգոստոս 2026
«Սփիւռքիստան»՝ Հայկական Սփիւռքը

Նորաստեղծ բա՞ռ, թէ՞ եզրոյթ: «Սփիւռքիստան»-ի մասին կարելի է էջեր տրամադրել, ման

20 Օգոստոս 2026
Փաշինյանը հող է նախապատրաստում Տիգրա

Տիգրանաշեն գյուղը Ադրբեջանի վերահսկողությանը հնարավոր հանձնելը անմիջական սպառն

20 Օգոստոս 2026
Մարդու արժանապատվությունը գերագույն ար

Սիրելի հայրենակիցներ!!!!! Այսօր ընտրվել եմ Ազգային ժողովի Մարդու իրավունքնե

20 Օգոստոս 2026
Հայաստանի իշխանությունները միացել են ա

Հայաստանի իշխանությունները միացել են Հայ դատի համակարգի և դրա միջազգային գրասե

20 Օգոստոս 2026
Լիլիթ Գալստյանն ընտրվել է Մարդու իրավո

Այսօր՝ օգոստոսի 20-ին ՀՀ Ազգային ժողովում տեղի է ունեցել մշտական հանձնաժողովն

20 Օգոստոս 2026
Հարաւային Ամերիկայի Հայ Յեղափոխական Դա

Հարաւային Ամերիկայի Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը խստօրէն կը դատապարտէ իշխանա

20 Օգոստոս 2026
Ակնարկ.. Երբ սկսում են փոխել պատմութեա

Պատմութիւնը սովորաբար չի կեղծւում մէկ օրում։ Այն նախ վերանւանւում է, յետոյ՝ վե

19 Օգոստոս 2026
Թուլացնել սփյուռքը նշանակում է թուլացն

Հայաստանի խորհրդարանի ամբիոնից «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության (Նիկոլ

19 Օգոստոս 2026
Դուք կուրացած եք Թուրքիայի նկատմամբ վա

«Անցնող օրերին, երբ որ իմ դաշնակցական ընկերները կամ ընդդիմության ներկայացուցիչ

19 Օգոստոս 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company