ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

«…Երբ հայ ժողովուրդը քնի մէջ է եւ ոչ թէ մեռած»…

26 Օգոստոս 2026

Վերջին 8-ը տարիներում, Հայաստանում իշխանութիւնը բռնազաւթածների կարելի է ասել՝ ներքին ու արտաքին խոշոր տոկոսի «քաղաքական» ուղղութիւնները (աւելի ճիշտ՝ բեմադրութիւնները) համահունչ ու համընթաց են եղել ի սկզբանէ հայատեաց ադրբեջանա-թուրքական դաշինքի քաղաքական հաշւարկներին եւ ուղղութիւններին։ Այս կապակցութեամբ խօսուն ու անհերքելի փաստերն առաւել քան երբեւէ ակնբախ են, որոնք արդէն ոչ միայն հայութեան, այլեւ օտարազգի դիտորդների մեղմ ասած՝ զարմանքն են յարուցում…։

Թւարկենք փաստերից մի քանիսը.

1. Հաստատապէս առաջին ու գլխաւոր ուղղութիւնը, որն որդեգրեցին «թաւշեայ յեղաշրջիկներն» ու դրանից աշխարհաքաղաքական աներեւակայելի ու մեծագոյն շահեր գրանցեցին Ադրբեջանն ու Թուրքիան, դա հայոց 7 հազարամեայ Արցախի հայաթափումն ու կորուստն էր…։

Այս կորստաբեր ուղղութիւնը, սակայն, շարունակւելու միտում ունի, երբ այսօր իսկ ակնյայտօրէն խնդրոյ առարկայ է Արցախին կից՝ հայրենի Սիւնիքի տարածքային ու ժողովրդագրական անվտանգութիւնը, որոնք արտայայտւում են ինչ-որ «զանգեզուրեան ու թրամփեան միջանցքներով եւ առաւել եւս՝ արեւմտեան Ադրբեջան վերադարձի» ներուժ ու ներգործուն սպառնալիքներով։ Այսպէս ասած՝ «ադրբեջանական անկլաւների» հարցն էլ նոյն համատեքստում պէտք է դիտարկել, որի իրական ու առաջնակարգ զոհն է հանդիսանում հայ-իրանական միջպետական ճանապարհահատւածում գտնւող հայոց Տիգրանաշէնը (ըստ ն. փ.-ի՝ Քեարքի)։

2. Փաստ է, այն էլ աղաղակող, որ տասնամեակներ շարունակ Հայոց Ցեղասպանութիւնը ժխտող թուրք-ադրբեջանական տանդեմին, այսպէս թէ այնպէս, ձայնակցեց Հայաստանի թիւ 1 իշխանազաւթը, երբ նախորդ տարւայ սկզբներին Շւէյցարիայում կասկածի տակ առաւ բուն Ցեղասպանութեան իրողութիւնն ու զոհերի թւաքանակը։

3. Նոյն Շւէյցարիայում, միջեկեղեցական համաշխարհային ժողովի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին 2-րդը, Արցախի հայութեան էթնիկ զտման, հայաթափման ու կորուստը դատապարտող համարձակ եւ ազդեցիկ ելոյթին անմիջապէս յաջորդում է ադրբեջանա-թուրքական վայնասունը։ Այս վերջնին, սակայն, յաջորդում են Հայաստանում ՔՊ իշխանաւորների զայրոյթն ու Վեհափառ Հայրապետի դէմ նոր սադրանքները, որոնք շարունակւում են ցայսօր՝ հայոց պատմութեան մէջ նախադէպը չունեցող ամենաայլանդակ ոտնձգութիւններով՝ ընդդէմ Հայոց Առ. Ս. Եկեղեցու…։

4. Յաջորդ փաստը, որն ապացուցում է Էրդողան, Ալիեւ ու Փաշինեան համընթացութիւնը, դա հայկական Սփիւռքի թիրախաւորումն է՝ ըստ ամենայնի։ Տասնամեակներ շարունակ, Թուրքիայի եւ Ադրբեջանի հակահայկական նպատակները քողազերծող Սփիւռքահայութիւնն, առաջին անգամը լինելով՝ Հայրենի երկրի Ազգային ժողովի ամբիոնից, ի ուրախութիւն թուրք-ադրբեջանական ոսոխների, ծաղրի ու ծանակի, անւանարկման ու նւաստացման թիրախ դարձաւ՝ նոյն հակազգային ՔՊ-ականների կողմից։

5. Ինչպէ ՞ս բնութագրել յաջորդիւ փաստը, ըստ որի՝ Ալիեւի պահանջից յետոյ, Հայաստանի վարչապետի աթոռը զբաղեցնողի նոյնաբովանդակ պահանջ-նպատակը՝ Հայաստանի Հանրապետութեան Սահմանադրութեան փոփոխման խնդրում։ Չէ՞ որ նոյն Սահմանադրութեան հռչակագրում ամրագրւած է Արցախի ինքնորոշման իրաւունքը…։ «Արցախը Հայաստան է եւ վերջ» թաւշականները, այժմ Ալիեւից «խաղաղութեան երաշխիքը» մուրալու գնով, ահա, ամենուր բարձրաձայնում են՝ «Արցախը Ադրբեջան է եւ վերջ…»։

6. Կարեւորագոյն փաստ է եղել նաեւ ու բազմիցս կրկնւել՝ քաղաքական ընդդիմադիրների դէմ բռնաճնշումը։ Այս մեթոդաբանութիւնը կիրառւել է յատկապէս թուրք-ադրբեջանական տանդեմին այս կամ այն զիջումների ճիշտ նախօրեակներին։

Եւ ահա, Տիգրանաշէնի մօտալուտ յանձնման ցուցանիշ կարելի է համարել վերջին երկու-երեք օրերի ձերբակալութիւնները, դարձեալ «հակակոռուպցիոն» բեմադրութիւնների սցենարներով ու դրանց կից՝ վախի մթնոլորտի սաստկացմամբ…։ Հիմքում, սակայն, առաւել ակներեւը՝ բեմադրողների անթաքոյց վախն է՝ սեփական իշխանութիւնը կորցնելու խնդրում…։

Յ. Գ.- Խիստ այժմէական է հնչում 19-րդ դարավերջի Հայ ազատագրական պայքարի ռահւիրաներից, Արմենական կուսակցութեան գաղափարական հիմնադիր՝ Մկրտիչ Փորթուգալեանի ստորեւ բերւող խօսքերը…

«Այս տխուր վիճակի մէջ Քեզ կը մնայ, ո՜վ հայ ժողովուրդ, համախմբել Քու մէջ գտնւած ուժերը, հաղորդակցութեան միջոցներ ստեղծել շրջահայեաց խոհեմութեամբ, չընկրկիլ դժւարութիւններու առջեւ եւ միութեամբ զօրանալով ցոյց տալ մի օր, թէ հայ ժողովուրդը քունի մէջ է եւ ոչ թէ մեռած, թէ մի կենդանի ազգի իրաւունքները վերջապէս յաղթող դուրս կու գան նոյնիսկ սւինների դէմ, մինչեւ ամգամ երբ իւր գլխաւորները ծախւած եւ ձեռք առնւած ալ լինին »:

ԴԵՐԵՆԻԿ ՄԵԼԻՔԵԱՆ
«Ալիք»

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
ՀՄԸՄ-ի Միջդիւանական 12-րդ Խորհրդաժողով

Ուրբաթ, 6 նոյեմբերի երեկոյեան ժամը 6:00-ին, Երեւանի «Քոնկրես» հիւրանոցին մէջ ի

07 Նոյեմբեր 2026
Հայ դատի կենտրոնական խորհրդի հայտարարո

Հայ դատի կենտրոնական խորհուրդը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներին և ՄԱԿ-ի

06 Նոյեմբեր 2026
Համազգային Համախմբում

Չորեքշաբթի, 4 նոյեմբերի վաղ առաւօտուն Հայաստանի Ազգային անվտանգութեան ծառայութ

06 Նոյեմբեր 2026
Արտահերթ ընտրությունների գնալու միակ տ

Երեկ տեղի ունեցած հավաքում քննարկվել է ընդհանուր ստեղծված իրավիճակը, բռնաճնշու

05 Նոյեմբեր 2026
ՀՄԸՄի Միջդիւանական 12րդ Խորհրդաժողովը

ՀՄԸՄի Կեդրոնական վարչութեան կազմակերպութեամբ, Նոյեմբեր 5ի առաւօտեան, Երեւանի «

05 Նոյեմբեր 2026
Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի աջակցութ

2026 թ. Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում ամերիկահայ ընտրողները նկատելի ազդ

05 Նոյեմբեր 2026
Ընդդիմադիր ուժերը հայտարարում են համազ

Մենք՝ ներքոստորագրյալ հայաստանյան քաղաքական ուժերս, գիտակցելով հայ ժողովրդի և

05 Նոյեմբեր 2026
Հ.Յ.Դ. Երիտասարդականը IUSY-ի միջազգայ

26-էն 31 Հոկտեմբեր 2026-ին, Ընկերվար Երիտասարդներու Միջազգային Միութեան (IUSY)

04 Նոյեմբեր 2026
Սա կարող է հնարավորություն ընձեռել ընդ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստ

04 Նոյեմբեր 2026
Արարատն ու կեղծ երկընտրանքը. պետականու

Կան ազգային խորհրդանիշներ, որոնց խորհուրդն ու նշանակությունը վեր են ժամանակի ո

04 Նոյեմբեր 2026
Տոն սրբոց թարգմանչաց

Նույնիսկ մարտնչող անաստվածության տարիներին ոչ մեկը չէր կարող կտրել այն բազմաթի

04 Նոյեմբեր 2026
Հայաստանի իշխող վարչակարգի «խաղաղությա

Հոկտեմբերի 13-ը Կարսի ապօրինի պայմանագրի կնքման օրն է: Այդ պայմանագիրը հայ ժող

04 Նոյեմբեր 2026
Ընկերվարութիւնը համայնավարութիւն չէ

Մելիտինեցու սոյն վերտառութեամբ հրապարակագրութեան միջոցով կարելի է որոշակի պատկ

04 Նոյեմբեր 2026
Գիտելիք և կարողունակություն

Կարողունակությունը՝ որպես իրական կյանքում դրսևորվող գիտելիք Վերջին շրջանում

04 Նոյեմբեր 2026
Բացարձակ վերահսկողություն, թե՞ սոցիալա

Ադրբեջանում 2026 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին հանրակրթական դպրոցներու

04 Նոյեմբեր 2026
«Մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքի

Տասնամյակներ շարունակ Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերությունները բնութագրվել են

04 Նոյեմբեր 2026
ՀՀ-ում չեն գործում Սահմանադրությունն ո

Ժողովրդավարությունը Հայաստանում ոչ թե հետընթաց է ապրում, այլ մահացել է. նոյեմբ

03 Նոյեմբեր 2026
Հայաստանի թուրքացումը. խորհրդարանական

Հոկտեմբերի 29-ին Հայաստանի Ազգային ժողովում տեղի ունեցած խայտառակ տեսարանները,

03 Նոյեմբեր 2026
Հայ Ուսանողութիւնը Արցախի համար 2025-ի

ՀՅԴ Բիւրոյի Երիտասարդական գրասենեակի նախաձեռնութեամբ, 2025–2026 թուականներուն

03 Նոյեմբեր 2026
Թշնամիները՝ դրսից, Փաշինյանը՝ ներսից․

Անցյալ շաբաթ ՀՀ Ազգային ժողովի տասնյակ պատգամավորներ ներքաշվեցին խայտառակ ծեծկ

03 Նոյեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company