ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրույցներ

Ո՞րն է տնտեսական հեղափոխություն ասվածը

14 Փետրվար 2019 lragir.am- ի զրուցակիցն է ՀՅԴ մասնագիտական հանձնախմբերի համակարգող Արծվիկ Մինասյանը:

-ԱԺ-ում շարունակվում է կառավարության ծրագրի քննարկումը, Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ երկրի տնտեսության զարգացման հեռանկար է համարում արտահանումը։ Ինչպե՞ս եք գնահատում կառավարության ծրագիրը, և արդյոք արտահանումը այսօր կարող է զարգացման լուրջ հեռանկար դառնալ։

-Այն, որ առաջանցիկ տեմպերով արտահանումը երկրի զարգացման կարևոր ուղղություններից է, դա միանշանակ է։ Սրան պետք է գումարել ներմուծման փոխարինման քաղաքականությունը, որը ցավոք ներկա կառավարությունում շատ հաճախ չեն ընդունում։ Երրորդ կարևոր ուղղությունը երկրի ներսում տեխնոլոգիական վերազինմանը համապատասխան նաև հավելյալ նոր աշխատատեղեր ստեղծելն է, որտեղ չի պահանջվում խոշորածավալ մասնագիտական գիտելիքներ, բայց աշխատանքային հմտությունների անհրաժեշտություն կա։ Այդպիսիք են տրիկոտաժի, լայն սպառման ապրանքների արտադրությունները։ Սա պետք է զուգահեռ իրականացվի։ Տեսեք, մի օրինակ բերեմ, որը այս կառավարության ծրագրի թույլ կողմն է։ Խոսում ենք բարձր տեխնոլոգիաների, ՏՏ ոլորտի զարգացման, այդ ոլորտի մասնագետներ պատրաստելու մասին, ի վերջո, մենք այս ոլորտում ունենք 13-15 հազար հաշվառված ծրագրավորողներ ու մասնագետներ։ Լավագույն դեպքում, եթե մեր մաքսիմալ ջանքերը գործադրենք, սա կարող ենք տասնապատկել մեր տնտեսության շրջանակներում, բայց միևնույն է, 150 հազար թեկուզ բարձր վարձատրվող անձանց ներգրավումը մեր այն ամբիցիաների ֆոնին, որ մենք ունենք, որ մեր տնտեսության մեջ գործազրկությունը նվազի, որ մենք սոցիալական պաշտպանության համակարգ ունենանք, ցավոք, այս 150 հազարը հարց չի լուծի։ Այսօր արդեն գործազուրկների թիվը 230 հազարի է հասնում։ Դրան գումարած, եթե տեխնոլոգիական վերազինում տեղի ունենա, իսկ դա պետք է լինի, որ արտադրողականության աճ ունենանք, նոր գործազուրկների բանակ է առաջանալու։

Այս ամբողջական համալիրի մեջ պետք է դիտարկենք խնդիրները։ Այնպես որ, արտահանման քաղաքականությունը միանշանակ է, բայց նաև ներմուծման փոխարինման քաղաքականություն պետք է վարենք, և մի կարևոր պահ էլ կա։ Ես կարծում եմ, որ հանրային ծառայության սեկտորում ունենք առնվազն 3 ապրանքատեսակ, որոնց նկատմամբ պետք է կիրառենք տարազանված գնային քաղաքականություն՝ ջուրը, գազը, հոսանքը։ Մեր յուրաքանչյուր քաղաքացի պետք է ունենա նվազագույն ծավալի օգտագործման դիմաց ցածր սակագին վճարելու հնարավորություն։ Մեր տնտեսության մրցունակ ճյուղերը պետք է ունենան ցածր սակագնով սպառելու հնարավորություն՝ ի հաշիվ հասարակության շրջանում ավելի շատ ծախսողների, ճոխության մեջ ապրողների, իսկ տնտեսության մեջ ոչ մրցունակ ճյուղերի հաշվին, կամ զվարճանքի այնպիսի օբյեկտների, որոնք մեր տնտեսության համար կենսական անհրաժեշտություն չեն։

– Ծրագիրն ընդդիմադիրների կողմից ամենաշատը քննադատվեց թվային բազա չներկայացնելու համար։ Շատերն էլ նշում են, որ լավ է, որ թվեր չկան։

– Նախ՝ արձանագրենք, որ շատ վատ է, որ թվեր չկան։

– Ինչո՞վ է, ըստ Ձեզ, սա պայմանավորված։ Կարծում եք՝ սա պատասխանատվությունից խուսափելու քաղաքականությո՞ւն է։

– Այո, մենք գնահատում ենք հենց այդպես։ Սա ավելի շատ պատասխանատվությունից խուսափելու և հաշվետու չլինելու մոտեցում է, բայց երբ ուղղությունների մասին ենք խոսում կամ խոսում ենք բովանդակության մասին, այստեղ էլ այլ հարցեր կան։ Օրինակ՝ ներդրումային քաղաքականության մասին։ Բազմիցս խոսել ենք այդ թեմայով. մի շարք օրենսդրական նախագծեր, որոնք պետք է ներդրումային միջավայր ստեղծելու վիճակը ապահովեին, առ այսօր ԱԺ-ում չեն քննարկվել։ Դրանք են՝ պետություն-մասնավոր համագործակցության մասին օրենքի նախագիծը, օտարերկրյա ներդրողների պաշտպանության մասին օրենքը, ներդրումների ապահովագրության մասին հայեցակարգային լուծումները, սուվերեն ներդրումային ֆոնդի մասին մոտեցումները։

– Միայն այս քայլերից հետո՞ կարող ենք ակնկալել ներդրումների հոսք Հայաստան։

– Այո, այդ ժամանակ միայն կարող ենք ակնկալել պաշտպանված և վստահություն ունեցող ներդրողների մուտք Հայաստան։

– Երբ նախարար էիք, մեզ հետ զրույցում նշում էիք, որ ներդրողների շրջանում բավական մեծ հետաքրքրություն կա։

– Հիմա էլ եմ պնդում, որ շատ մեծ ցանկություն հայտնողներ եղել են, կան ու դեռ կլինեն։ Խնդիրը հետևյալն է. ցանկացած ներդրման որոշման համար այս բոլոր բաղադրիչները չափազանց կարևոր են։ Միայն քաղաքական կամքի հայտարարության սկզբունքով առաջնորդվելը քիչ է, որպեսզի այդ ներդրումները գան։ Ամենաշատ ուրախացողներից մեկը ես եմ լինելու, որ մեր երկրում ծավալուն ներդրումներ լինեն և որքան աշխարհագրական առումով տարածված լինեն, այնքան լավ, բայց որպեսզի այս ամենը ունենանք, միայն բաժակաճառեր չպետք է լինեն, կոնկրետ գործողություններ պետք է արվեն։ Հիմա խոսում ենք դատական համակարգի բարեփոխումների մասին, բայց առ այսօր դատական համակարգի վրա միայն մուննաթի, միայն ճնշման, միայն հայտարարությունների մակարդակով ենք մենք տեսնում։ Այսօր մեր երկրում երբ ասում ենք անկախ դատական համակարգ չկա կամ բոլոր դատավորներին ներկայացնում ենք մեղադրանքներ, ինչպես որ կառավարության ծրագրում է ներկայացված, ես սա համարում եմ նույնպես ներդրումային միջավայրին վնասող գործողություն։

– Պարոն Մինասյան, Հարկային նոր օրենսգիրքը հրապարակվել է, և տնտեսագետները նշում են, որ այն շատ հարցեր է առաջացնում։ Դուք ինչպե՞ս եք գնահատում։

-Ի տարբերություն շատերի՝ ինքս ներգրավված եմ եղել հարկային բարեփոխումների մեջ, երբ կառավարության անդամ էի։ Ավելին՝ մեր նախարարությունը պատասխանատու անձանցով հանդերձ ոչ միայն ճակատային գրոհի էր դուրս եկել ֆինանսական սեկտորը ներկայացնող մեր մյուս գործընկերների հետ, այլ նաև սկզբունքային փոփոխություններ էինք պահանջում փոքր և միջին բիզնեսի համար, ընդ որում՝ այդ 24 միլիոնը հենց նաև մեր պահանջով է, որ հաջողացրել ենք իրացնել։ Ավելին՝ 115 միլիոն շրջանառության հարկի շեմը պահելը, որը հունվարի մեկից իջել է, պետք է բարձրացվի 115 և ավելի, առանձին դեպքերում նույնիսկ հարկային վարչարարությունը հեշտացնելու տեսակետից խոշոր խանութների համար առաջարկում էինք մեկ դրույք կիրառել և այդ դրույքով թողնել հանգիստ այդ խանութներին և այդ դրույքի պայմաններում, վստահաբար, խանութը կնախընտրեր կամ պահել պրոֆեսիոնալ հաշվապահների և նորմալ հաշվապահություն վարել, կամ վճարել այդ գումարը, որը բազմապատիկ անգամ մեծ էր, քան այսօրվա մուտքերն են։

Երկրորդ՝ եկամտային հարկի քաղաքականության մեջ մեր մոտեցումը շատ կտրուկ է եղել. նախ այն սխալը, որ տեղի է ունեցել 2013-ին, սոցիալական պարտադիր վճարները եկամտահարկին միացնելու մոտեցումով, հիշում եք, որ այս ամենը տեղի ունեցավ պարտադիր կուտակայինը ներդնելու շրջանակներում, պետք է վերացվի։ Եկամտային հարկի այսօրվա գործող սանդղակը իրականում պրոգրեսիվի ծաղրն է։ Մենք միանշանակ պետք է ունենանք պրոգրեսիվ համակարգ, բայց այն պետք է լինի տրամաբանության մեջ, մենք պետք է եկամտահարկը իջեցնենք ամբողջ ծավալով, որպեսզի կարողանանք խրախուսել մարդկանց մուտքը աշխատաշուկա և իրենց օրինական եկամուտների ցուցադրումը լինի հիմնարար նպատակ։ Նույնը վերաբերում է նաև շահութահարկին։ Այս և բազմաթիվ այլ փոփոխությունների մասով մենք շարունակում ենք պնդել մեր տեսակետը: Ի դեպ, նաև նվազագույն սպառողական զամբյուղի կամ կենսապահովման նվազագույն զամբյուղի չհարկման առաջարկն ենք ունեցել: Հայտնի հոկտեմբերի 2-ին հենց այս թեման էր քննարկվում վարչապետի մասնակցությամբ, երբ հայտնի իրադարձությունների պատճառով մենք դադարեցրեցինք մեր գործունեությունը Կառավարությունում:

-Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ քաղաքական հեղափոխություն ենք արել, նույն գործիքակազմով պետք է անենք տնտեսական հեղափոխություն: Ձեր կարծիքով, որքանո՞վ կարող ենք կառավարության ծրագիրը հեղափոխական համարել:

– Մենք մեր տեսակետում թախանձագին խնդրել ենք կառավարությանը, որպեսզի բացատրի, թե տնտեսական հեղափոխություն ասվածը որն է: Որոնք են այն դրույթները, որոնք տնտեսական հեղափոխության բնութագրիչներն են: Դա հաստատապես այն չէ, ինչի մասին խոսվում է՝ քաղաքացիների ակտիվություն տնտեսական գործունեության մեջ կամ հարկերը վճարելու անվերապահ իրացում կամ ՀԴՄ-ների անվերապահ ներդրում: Սրանք բոլորը կարևոր ու էական են, բայց ինձ որպես տնտեսագետի աշխարհում հայտնի է 4 տնտեսական հեղափոխություն: Ընդ որում 4-րդին նոր ենք ականատես լինում, և դա արհեստական ինտելեկտն է: Այլ հեղափոխության բնութագրումներ ես չունեմ: Եթե կան այդպիսիք, ես մեծ ուրախությամբ կսովորեմ, թե որոնք են դրանք: Բայց որպեսզի մենք այս անցած ճանապարհը նորից զրոյից չկրկնենք, մենք այսօր ունենք հնարավորություններ և դրանք պետք է մաքսիմալ օգտագործենք: Անունը չդնենք հեղափոխություն, անունը դնենք արդյունավետ տնտեսական համակարգ, անունը դնենք շուկայական սոցիալական տնտեսական համակարգ: Կառուցելու ճանապարհով գնանք, ոչ թե նեոլիբերալ մոտեցումներով փոքր կառավարության գաղափարախոսությամբ, պետական ծախսումները նվազեցնելու միջոցով նաև տնտեսությունը ոչնչացնելու ընթացքով գնալու միջոցով փորձենք հեղափոխություն իրականացնել: Այդպես չի լինի:

Ի դեպ, երբ խոսվում է, որ սոված կամ աղքատ մարդը հեղափոխություն պետք է անի իր ուղեղում, մեզ հայտնի են այդպիսի հեղափոխություններ: Բոլշևիկյան հեղափոխությունն էր այդպիսին, բայց դա հաստատ աշխատատեղ ու բարիք ստեղծելը չէր, պարզապես իշխանության վրա հարձակումն էր: Մեր կառավարությունը վստահաբար չի ուզում այսպիսի հեղափոխություն, ուզում է իսկապես արժեք ու բարիք ստեղծող համակարգ ունենալ: Ես շատ կուզենամ, որ մեր երկրի կառավարությունը հաջողի: Քանի որ, ցավոք, այս պահի դրությամբ գոնե ես չեմ տեսնում ողջախոհ էնպիսի քննարկում, որ իմ նշած կառուցվածքի շուրջ է ընթանում, ես սկսում եմ հոռետեսորեն մտածել: Ի դեպ, ես լսեցի նաև փոխվարչապետի խոսքը, և այլ նախարարներ էլ էին դրա մասին խոսում, որ սա կառավարության ծրագիր է: Եղբայր, մենք պետք է վերադառնանք այն ակունքին, որ սահմանադրական փոփոխություններով էլ դա ամրագրվեց, որ խորհրդարանական կառավարման ժամանակ կառավարությունը խորհրդարանի ծնունդն է, ոչ թե հակառակը: Հասկանում ենք, որ ժողովրդական շարժման պայմաններում ունենք ընդգծված առաջնորդ, բայց դա իրավունք չի վերապահում ինստիտուցիոնալ համակարգում կառավարությանը դարձնել ավելի վեր, իշխանության թևերի միջև գերակշիռ ազդեցություն ունեցող և ճնշում մյուսների վրա: Նա պետք է ընդունի այս հաշվետվողականությունը, պետք է երկխոսության մեջ մտնի խորհրդարանի հետ, արտախորհրդարանական ուժերի ու քաղհասարակության հետ: Դա պետք է անի, եթե ուզում է, որ զարգացում ունենանք, ոչ թե հերթական վիճակում հայտնվենք ու հարվածներ ստանանք թե ներսից, թե դրսից:

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Լոյս տեսաւ «Արցախի դէմ իրականացուած ցե

Կաթողիկոսարանի տպարանէն լոյս տեսաւ 21-22 Ապրիլ 2024-ին, Անթիլիասի Մայրավանքին

23 Մայիս 2025
Տեղի ունեցավ ավստրիացի լրագրող Բիրգիտ

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում մայիսի 22-ին, տեղի ունեցավ ավստրիաց

23 Մայիս 2025
Հա­յոց ցե­ղաս­պա­նու­թեան մա­սին գիր­ք

­Հա­յոց ցե­ղաս­պա­նու­թեան պատ­մա­կան եւ ի­րա­ւա­կան ծալ­քե­րու ու­սում­նա­սի­

23 Մայիս 2025
Յաղթել հնարաւոր է ուրեմն…

(­Մա­յիս 28-ի 107-րդ ­տա­րե­դար­ձին ա­ռի­թով) Միհ­րան ­Քիւր­տօղ­լեան Ա) ­Շ

23 Մայիս 2025
«Երբ Թեհլիրեանը Տեսնէի, Ամբողջ Մարմինս

23 մայիսին մահուան 65-ամեակն է հայկական վրիժառութեան սրբալոյս դէմքին` Սողոմոն

23 Մայիս 2025
Բագրատունի Կը Հանդիպի Լիբանանի Պաշտպան

ՀՅԴ Բիւրոյի անդամ, երեսփոխան Յակոբ Բագրատունի հանդիպում ունեցաւ Լիբանանի պաշտպ

23 Մայիս 2025
Ադրբեջանը ՄԱԿ-ում փորձում է սահմանափակ

Ադրբեջանը պաշտոնական բողոք է ներկայացրել ՄԱԿ-ում հավատարմագրված հասարակական կա

23 Մայիս 2025
ՀՕՄ-ի Երկօրեայ Օգտաշատ Եւ Արդիւնաւէտ Ս

8-9 մայիս 2025-ին Կիպրոսի Լառնաքա քաղաքին մէջ տեղի ունեցաւ ՀՕՄ-ի Եւրոպայի, Միջ

23 Մայիս 2025
Այս իշխանությունների գլխավոր, հիմնական

Այս իշխանություններն այլևս չեն կարողանում խաբել և մոլորեցնել ժողովրդին, բոլոր

23 Մայիս 2025
Ընտրութիւններէն Ետք` Յաղթանակը Ամրագրե

Անգամ մը եւս Լիբանանի թաղապետական եւ քաղաքապետական ընտրութիւններուն Հայ Յեղափո

23 Մայիս 2025
Այսօր Իսկ Քանդել Ջլատող Օղակները

Ս. ՄԱՀՍԷՐԷՃԵԱՆ Վերջին շրջանին, Հայաստանի քաղաքական բեմը դարձեալ պարուրուած

23 Մայիս 2025
Մոնթրէալի մէջ ՀՅԴ ԳԵՄ-ի կազմակերպած ժո

Կազմակերպութեամբ ՀՅԴ Գանատայի Երիտասարդական միութեան, Չորեքշաբթի, 21 Մայիս 202

22 Մայիս 2025
Երկու խեղկատակ պատկեր աշխարհէն

Միջազգային լրատու աղբիւրները ամէն օր եւ օրը քանի մը անգամ հանրութիւնը կը զբաղ

22 Մայիս 2025
Ակնարկ. Պետութիւններու Շահերը Եւ Տրամա

Ռուսիոյ դաշնութեան արտաքին գործոց նախարարի Երեւան այցելութեան առիթով տրուած մի

22 Մայիս 2025
ՄԱ՞Կ․․․ Միջազգային Ներո՞ւմ

«Անարդարութիւն որեւէ տեղ՝ սպառնալիք է արդարութեան՝ ամէն տեղ»։ Մարթին Լութըր Ք

22 Մայիս 2025
Ատրպատականի հայութեան ինքնապաշտպանական

Դիլմանի եւ Ուրմիայի վճռորոշ հերոսամարտերը «Հայկական լուրեր»-ը իր 1916 թ. N

22 Մայիս 2025
Իշխանութիւնը պահելու այս վարչախումբի մ

ՀՅԴ Գանատայի Երիտասարդական Միութեան համագանատական սեմինարին որպէս պատգամախօս հ

22 Մայիս 2025
Նոր Աշխարհակարգին Ընդառաջ

Ամերիկայի Միացեալ Նահանգներու նախագահը հազիւ պաշտօն ստանձնած շփոթի մատնեց ամբո

21 Մայիս 2025
YouTube-ում հրապարակված երկու սենսացիո

YouTube-ում ես հանդիպեցի երկու հնարովի տեսանյութերի, որոնք աղավաղում են Հայաստ

20 Մայիս 2025
Հաղորդագրութիւն ՀՅԴ Լիբանանի Կեդրոնակա

Պէյրութի եւ Պեքայի քաղաքապետական եւ թաղապետական ընտրութիւնները տեղի ունեցան 18

20 Մայիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company