ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Արցախ
  • Հարցազրույցներ

Հատուկ պատգամ, որից հայ ժողովուրդը պետք է հետեւություններ անի

16 Փետրվար 2019 «Առավոտի» զրուցակիցն է ՀՅԴ Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ, ԱՀ Ազգային ժողովի «Դաշնակցություն» խմբակցության պատգամավոր Դավիթ Իշխանյանը

– Ադրբեջանական Real TV հեռուստաալիքի հետ զրույցում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն ասել է. «Այսօր աշխարհում գերիշխում է «ով ուժեղ է, նա ճիշտ է» սկզբունքը: Ուստի ուժային գործոնը միշտ եղել է եւ կմնա օրակարգում»: Արցախի հարցի կարգավորման գործընթացում Ադրբեջանի ղեկավարը երբեք էլ չի թաքցրել իր ռազմական նկրտումները, սակայն ՀՀ նոր իշխանությունների հետ ընթացող «բանակցային գործընթացի» ֆոնին նման հայտարարությունը ի՞նչ է փաստում:

– Ես կարծում եմ, որ սա շատ խիստ եւ յուրահատուկ պատգամ էր՝ ոչ միայն ՀՀ իշխանություններին, ոչ միայն Արցախի իշխանություններին, այլեւ ողջ հայ ժողովրդին: Ինչպես եւ 30 տարի առաջ, Արցախի հիմնահարցի հետ կապված Ադրբեջանն այլ դիրքորոշումներ չի որդեգրել: Ուժային մեթոդով հարցը հանգուցալուծելու դիրքորոշումներն Ադրբեջանի ղեկավարության մոտ երեւան եկան 1990-ականներին, երբ խորհրդային պետության փլուզման շեմին հնարավոր էր ամեն ինչ կարգավորել սահմանադրական իրավունքի նորմերից ելնելով: Ադրբեջանը որդեգրեց ռազմական ագրեսիան եւ ստացավ այն, ինչ ունի: Եվ այն, որ զինադադարի պայմանագրի ստորագրումից հետո Ադրբեջանը շարունակում էր նույն այդ հռետորաբանությամբ իր քաղաքականությունը ոչ միայն սեփական ժողովրդին, ոչ միայն տարածաշրջանում, այլեւ ամբողջ աշխարհում ավելի լսելի դարձնել, այսօր էլ նույն ոճն է շարունակում: Զարմանալի, ինձ համար գոնե, ոչինչ չկա: Սա հատուկ պատգամ էր, որից պետք է մենք հետեւություններ անենք՝ ոչ միայն առօրյա, այլ նաեւ ապագա քաղաքականությանը միտված: Ադրբեջանի կողմից նման դիրքորոշման հետեւանքն է նաեւ Ադրբեջանի շարունակական սպառազինումը, աշխարհաքաղաքական գործընթացներում եւ տարբեր երկրների հետ երկուստեք հարաբերությունների զարգացումը:

– Իլհամ Ալիեւը մեկնաբանել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն դիրքորոշումը, որ Արցախի հակամարտության լուծման բանակցություններին պետք է մասնակցի Արցախի ժողովուրդը, եւ հայտարարել, որ ի սկզբանե թե՛ ինքը, թե՛ միջնորդները մերժել են Նիկոլ Փաշինյանի առաջ քաշած այն թեզը, որ Ադրբեջանը պետք է բանակցություններ վարի ոչ թե Հայաստանի, այլ Արցախի հետ: Նա հավելել է, որ կայացել է բանակցությունների մի քանի փուլ, ինչը ցույց է տալիս, որ սկզբնական փուլում Հայաստանի նոր ղեկավարության կողմից առաջ քաշված սկզբունքները բացարձակապես անընդունելի են: Ըստ Ձեզ՝ սրանք զուտ եւ հերթական մանիպուլյացիանե՞ր են Ադրբեջանի կողմից:

– Կներեք, բայց հարցին հարցով պետք է պատասխանեմ. իսկ բանակցային գործընթաց, որպես այդպիսին, կա՞:

– Ամեն դեպքում, երկու երկրների արտգործնախարարները արդեն մի քանի հանդիպումներ են ունեցել, մի քանի հանդիպումներ էլ նախագահներն են ունեցել, անգամ 1,5 ժամ տեւողությամբ, թեպետ ՀՀ վարչապետը դրանք որակում է ոչ պաշտոնական հանդիպումներ:

– Այո, իրավացի եք: Բայց խնդիրը նաեւ այն է, որ Հայաստանի պաշտոնական շրջանակները փորձում են ներկայացնել, որ բանակցային գործընթաց, որպես այդպիսին, չկա, եւ այդ հանդիպումները որեւէ պաշտոնական բանակցային գործընթաց չեն: Այդ իսկ առումով թույլ տվեք շրջանցել հարցը:

– Իսկ Ձեր կարծիքով՝ բանակցային գործընթաց կա՞, թե՞ ոչ:

– Այո, իմ կարծիքով՝ կա: Երբ կան հարաբերություններ, երբ կան ճշգրտված ձեւաչափեր, չեն կարող բանակցություններ չլինել: Բանակցությունները քաղաքականության մեջ չեն լինում միայն հրապարակային հանդիպումներով եւ առաջին դեմքերի մակարդակով: Բանակցային գործընթացը, պաշտոնականից զատ, ունի նաեւ ոչ պաշտոնական մաս: Ես կարծում եմ՝ այդ գործընթացն առկա է, եւ այդ գործընթացի մասին պետք է ավելի թափանցիկ եւ հստակ տեղեկատվություն ներկայացնել հանրությանը:

– Կռահո՞ւմ եք՝ ինչի շուրջ են բանակցությունները:

– Ավելի շատ մտահոգություններ ունեմ:

– Որո՞նք են դրանք:

– Այս պահին չեմ ցանկանում մանրամասնել:

– Իսկ Արցախը բանակցային սեղանի շուրջ վերադարձնելու Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, կարծում եք, դեռ կենսունա՞կ են, թե՞ արդեն սպառված են եւ անցյալ:

– Գիտեք, քաղաքական այս կամ այն իրավիճակներում կամ իրադարձությունների բերումով միշտ էլ հնարավոր է նոր մոտեցումներ ցուցաբերել, եւ ողջունելի է պարոն Փաշինյանի կողմից օգտագործված այդ պահը՝ նոր ձեւաչափ որդեգրելու եւ Արցախին բանակցային սեղանի շուրջ վերադարձնելու: Մեզ մնում է միայն հուսալ:

– Վերջերս ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը մեղադրեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին, որ 2017-ին նա պատրաստ է եղել տարածքները վերադարձնելու ծրագրին, ինչի մասին իրազեկել է նաեւ Արցախի էլիտային…

– Ներող եղեք, պիտի ընդհատեմ ձեզ. այդ հայտարարությունների եւ գործընթացների հետ կապված մենք որեւէ մեկնաբանություն չենք տվել, ձեր հարցին էլ մեկնաբանություն չեմ տալու:

– Պատճառը ո՞րն է:

– Մեկնաբանություններ տվողներ եղել են: Մենք ունենք մեր գիծը եւ հավատարիմ ենք մեր որդեգրած գծին:

– 2016 թվականի ապրիլյան պատերազմից հետո, Ձեր կարծիքով, հայկական պետություններում անհրաժեշտ դասեր քաղե՞լ են, պատրա՞ստ ենք Ադրբեջանի հետ պատերազմի:

– Միանշանակ պետք է ասել՝ դասեր քաղել ենք, եւ այն փոփոխությունները, ինչ որ տեսել ենք, տեսնում ենք եւ լինելով առաջնագծին շատ մոտ` շոշափում ենք, դա են փաստում: Որքանո՞վ ենք պատրաստ պատերազմի, ես կարծում եմ՝ մենք մեր պաշտպանության եւ անվտանգության համակարգը հզորացնելու, զինանոցը համալրելու տեղ ունենք: Այդ առումով բացարձակ պատրաստվածության մասին չենք կարող խոսել: Բայց որ լուրջ դասեր քաղել ենք՝ միանշանակ է:

Զրույցը՝ ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
ՀՄԸՄ-ի Միջդիւանական 12-րդ Խորհրդաժողով

Ուրբաթ, 6 նոյեմբերի երեկոյեան ժամը 6:00-ին, Երեւանի «Քոնկրես» հիւրանոցին մէջ ի

07 Նոյեմբեր 2026
Հայ դատի կենտրոնական խորհրդի հայտարարո

Հայ դատի կենտրոնական խորհուրդը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներին և ՄԱԿ-ի

06 Նոյեմբեր 2026
Համազգային Համախմբում

Չորեքշաբթի, 4 նոյեմբերի վաղ առաւօտուն Հայաստանի Ազգային անվտանգութեան ծառայութ

06 Նոյեմբեր 2026
Արտահերթ ընտրությունների գնալու միակ տ

Երեկ տեղի ունեցած հավաքում քննարկվել է ընդհանուր ստեղծված իրավիճակը, բռնաճնշու

05 Նոյեմբեր 2026
ՀՄԸՄի Միջդիւանական 12րդ Խորհրդաժողովը

ՀՄԸՄի Կեդրոնական վարչութեան կազմակերպութեամբ, Նոյեմբեր 5ի առաւօտեան, Երեւանի «

05 Նոյեմբեր 2026
Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի աջակցութ

2026 թ. Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում ամերիկահայ ընտրողները նկատելի ազդ

05 Նոյեմբեր 2026
Ընդդիմադիր ուժերը հայտարարում են համազ

Մենք՝ ներքոստորագրյալ հայաստանյան քաղաքական ուժերս, գիտակցելով հայ ժողովրդի և

05 Նոյեմբեր 2026
Հ.Յ.Դ. Երիտասարդականը IUSY-ի միջազգայ

26-էն 31 Հոկտեմբեր 2026-ին, Ընկերվար Երիտասարդներու Միջազգային Միութեան (IUSY)

04 Նոյեմբեր 2026
Սա կարող է հնարավորություն ընձեռել ընդ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստ

04 Նոյեմբեր 2026
Արարատն ու կեղծ երկընտրանքը. պետականու

Կան ազգային խորհրդանիշներ, որոնց խորհուրդն ու նշանակությունը վեր են ժամանակի ո

04 Նոյեմբեր 2026
Տոն սրբոց թարգմանչաց

Նույնիսկ մարտնչող անաստվածության տարիներին ոչ մեկը չէր կարող կտրել այն բազմաթի

04 Նոյեմբեր 2026
Հայաստանի իշխող վարչակարգի «խաղաղությա

Հոկտեմբերի 13-ը Կարսի ապօրինի պայմանագրի կնքման օրն է: Այդ պայմանագիրը հայ ժող

04 Նոյեմբեր 2026
Ընկերվարութիւնը համայնավարութիւն չէ

Մելիտինեցու սոյն վերտառութեամբ հրապարակագրութեան միջոցով կարելի է որոշակի պատկ

04 Նոյեմբեր 2026
Գիտելիք և կարողունակություն

Կարողունակությունը՝ որպես իրական կյանքում դրսևորվող գիտելիք Վերջին շրջանում

04 Նոյեմբեր 2026
Բացարձակ վերահսկողություն, թե՞ սոցիալա

Ադրբեջանում 2026 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին հանրակրթական դպրոցներու

04 Նոյեմբեր 2026
«Մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքի

Տասնամյակներ շարունակ Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերությունները բնութագրվել են

04 Նոյեմբեր 2026
ՀՀ-ում չեն գործում Սահմանադրությունն ո

Ժողովրդավարությունը Հայաստանում ոչ թե հետընթաց է ապրում, այլ մահացել է. նոյեմբ

03 Նոյեմբեր 2026
Հայաստանի թուրքացումը. խորհրդարանական

Հոկտեմբերի 29-ին Հայաստանի Ազգային ժողովում տեղի ունեցած խայտառակ տեսարանները,

03 Նոյեմբեր 2026
Հայ Ուսանողութիւնը Արցախի համար 2025-ի

ՀՅԴ Բիւրոյի Երիտասարդական գրասենեակի նախաձեռնութեամբ, 2025–2026 թուականներուն

03 Նոյեմբեր 2026
Թշնամիները՝ դրսից, Փաշինյանը՝ ներսից․

Անցյալ շաբաթ ՀՀ Ազգային ժողովի տասնյակ պատգամավորներ ներքաշվեցին խայտառակ ծեծկ

03 Նոյեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company