ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրույցներ

Դաշնակցության մեջ շերտեր չեն կարող գտնել

17 Փետրվար 2019 Դաշնակցության Ընդհանուր ժողովի ժամանակ, որտեղ ընտրվեց ՀՅԴ ԳՄ-ի, Բյուրոյի նոր կազմը, կուսակցության Բյուրոյի նախկին ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը շատ կոշտ քննադատությունների ենթարկեց իշխանություններին, որտեղ մատնանշվեց 5 պայմաններ, որոնք խախտվել են ՀՅԴ-իշխանություններ պայմանավորվածություններից հետո։ Վերջին շրջանում Դաշնակցությունը բավականին բուռն ընդդիմադիր գործունեություն է ծավալում եւ խոշարացույցի տակ է պահում ներկայիս իշխանությունների գործողությունները։

«Ժողովուրդ» օրաթերթը այս հարցերի մասին զրուցել է ՀՅԴ Գերագույն մարմնի նոր ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի հետ։

-Պարո՛ն Սաղաթելյան, նախ անդրադառնանք Հրանտ Մարգարյանի հայտարարությանը, որում ասված է, թե պետք է ներկայիս իշխանություններին «տուն ուղարկել» եւ գալ իշխանության։ Իսկապես այդքան մտահոգի՞չ է ներկայիս իշխանությունների վիճակը։ Ինչո՞ւ նման կոշտ դիրքորոշում չկար ՀՀԿ-ի ժամանակ։

-Հայտարարությունը կոնտեքստից կտրել պետք չէ։ Հրանտ Մարգարյանը չի ասել` վաղը կամ վաղը չէ մյուս օրը իշխանություններին կուղարկենք տուն։ Կարծեմ ժամկետ չի նշել։ Ասել է` հաջորդ ընտրություններին։ Հաջորդ ընտրությունները կլինեն 5 տարի հետո, թե երբ, մենք խնդիր ենք դրել հաջորդին գալ իշխանության, եւ դա շատ բնական եւ շատ նորմալ է։ Ցանկացած ընդդիմություն այդ խնդիրը իր առաջ պետք է դնի, եւ մենք մեր առջեւ դրել ենք եւ պատրաստվում ենք այդ ընտրություններին։ Այս ժամանակահատվածում այդ կառավարությանը չենք խոչընդոտելու։ Մենք շահագրգռված ենք, որ իրենք հաջողեն։ Եթե հաջողեն, շատ ավելի լավ, որովհետեւ մենք բազմաթիվ անգամ ասել ենք, որ կառավարության ձախողումը մեր պետության եւ ժողովրդի ձախողումն է։ Մենք՝ իբրեւ ընդդիմություն, մեր քննադատություններով, մեր առաջարկություններով որտեղ երկրի, պետության շահը կպահանջի, համագործակցությունով ամեն ինչ անելու ենք, որ հաջողենք։

-Հրանտ Մարգարյանի նման կոպիտ հայտարարություններից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը ողջույնի ուղերձ հղեց ՀՅԴ ժողովին։ Դրանից հետո մամուլում սկսեցին կարծիքներ շրջանառվել այն մասին, որ վարչապետը դա անում է, ըստ էության, Սփյուռքի հետ կապերը ամուր պահելու համար։ Ի՞նչ կասեք այս մասին։ Իսկապես կա՞ նման բան։

-Դաշնակցության մեջ շերտեր փնտրել պետք չէ, որովհետեւ դրանք չկան։ Ես կարող եմ այսօրվա իշխանության մեջ գտնել այդ շերտերը, որովհետեւ շատ ժամանակ հայտնի չէ, թե իշխանության տարբեր ներկայացուցիչներ երբ կարծիք են ասում, ում կարծիքն են ասում: Դա իշխանութան կարծի՞քն է, թե՞ իշխանության ինչ-որ անհատ ներկայացուցիչների կամ իշխանության մեջ եղող ինչ-որ խմբի։ Բայց Դաշնակցության մեջ որքան էլ փնտրեն, չեն կարող շերտեր գտնել, որովհետեւ Դաշնակցությունը կուռ, կազմակերպական, գաղափարական կառույց է, որն ունի անցյալ, 130 տարվա պատմություն, փորձառություն։ Դաշնակցությունը մեկ հոգու շուրջ ստեղծված կուսակցություն չէ, մեկ հոգու կողմից կառավարվող քաղաքական կազմակերպություն չէ։ Դաշնակցությունը համահայկական քաղաքական կուսակցություն է, որտեղ շերտեր գտնել հնարավոր չէ։ Այսինքն՝ ինչ մտածում է Հայաստանի դաշնակցականը, նույն կերպ մտածում է նաեւ ԱՄՆ-ի, Կանադայի, Լիբանանի եւ Ռուսաստանի դաշնակցականը։

-Հարցը այլ բանի մասին էր, պարո՛ն Սաղաթելյան։

-Չի կարող իշխանությունը փորձել Հայաստանի կառույցի հետ չշփվել, բայց Սփյուռքի հետ լավ լինել:

-Եվ դա, ըստ էության, մեսիջ էր համագործակցությա՞ն։

-Այո։ Եւ մենք չենք ժխտել այդ համագործակցությունը: Շատերը, համագործակցություն ասելով, պատկերացնում են միայն կառավարության մաս կազմելը։ Մենք դա բացառում ենք։

-Իսկ ինչպե՞ս եք պատկերացնում համագործակցությունը։

-Շատ ու շատ ոլորտներում, որտեղ մեր երկրի ու ժողովրդի շահն է, օրինակ, արտաքին քաղաքականության հարցերում։ Դուք գիտեք, որ Դաշնակցությունը ամբողջ աշխարհում ունի Հայ Դատի գրասենյակ։ Թարմ օրինակ բերեմ․վերջերս Ազգային ժողովի խորհրդարանական պատվիրակությունը Բրյուսելում էր, որտեղ հանդիպեց Եվրոպայի հայ դատի գրասենյակի հետ, եւ միասին քննարկեցինք այն խնդիրները, որոնք միասնաբար պետք է լուծեն` ի շահ մեր պետության։ Օրինակ, վարչապետը վերջերս հայտարարել է երկու կարեւոր բան, որը մենք ողջունում ենք։ Առաջինը` որ կառավարությունը երբեք չի քննարկելու «տարածքներ խաղաղության դիմաց» սկզբունքը, որը շատ ողջունելի է, եւ երկրորդը`քանի դեռ Ադրբեջանում չկա զիջումների մասին տեսակետ, Հայաստանում չի կարող լինել։ Այդ հարցերում մենք իրեն պաշտպանելու ենք եւ ամեն ինչ անելու ենք, որ ինքը մնա այդ դիրքերում, եւ այդ հարցերի շուրջ համագործակցելու ենք։ Ընդդիմության նպատակը իր պետությանը, ժողովրդին, երկրին օգտակար լինելն է։ Որտեղ կա համագործակցություն հանուն պետության, մենք համագործակցելու ենք, որովհետեւ մենք ունենք համապատասխան ռեսուրսներ, հնարավորություններ, որոնք պատրաստ ենք դնել պետության եւ ոչ թե իշխանությունների տրամադրության տակ:

-Պարո՛ն Սաղաթելյան, նույն հայտարարության մեջ Հրանտ Մարգարյանը խոսեց այն մասին, որ իշխանությունների հետ 5 պայմանավորվածություններ են եղել, որոնք խախտվել են։ Ի՞նչ հինգ համագործակցությունների մասին է խոսքը, կթվարկե՞ք։

-Անկեղծ ասած` ես չգիտեմ այդ 5 պայմանավորվածությունների մանրամասնությունները։ Բայց ես գիտեմ, որ Հրանտ Մարգարյանը նաեւ բանտում հանդիպել է Նիկոլ Փաշինյանի հետ, գուցե նաեւ այն ժամանակ է ինչ-որ պայմանավորվածություններ եղել։ Օրինակ` մեկը կարող եմ նշել. մենք համաձայնության կառավարությանը մաս կազմելուց առաջ ընդհանուր պատկերացումներ եւ մոտեցումներ ունեինք այն մասին, որ խորհրդարանական ընտրությունները պետք է գոնե տեղի ունենան 2019 թվականին կամ, ասենք, ընտրական օրենսգրքի բարեփոխումները։ Ակնհայտ է, որ եղել են պայմանավորվածություններ եւ խախտվել, իսկ կոնկրետ հինգի մասին Հրանտ Մարգարյանը ավելի լավ կիմանա։

Լուսինե Մինասյան

Մանրամասները՝ տեսանյութում

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Փաշինյանը կպարտվի եկեղեցու դեմ պատեր

Եկեղեցու դեմ Նիկոլ Փաշինյանի սկսած արշավը հասարակությունը բաժանել է երկու հատվ

18 Հունիս 2025
Խաղաղութեան Անել Խաչմերուկ

«Ես պարզապէս մարդ էակ մըն եմ, որ կը փորձէ գոյատեւել աշխարհի մը մէջ, որ շատ արա

18 Հունիս 2025
Համախմբուինք Գերագոյն Ու Ընդհանրական ա

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսի նախագահութեամբ, Անթիլիասի Մայրավանքին մէջ Երեքշա

18 Հունիս 2025
Մէկ Ազգ, Մէկ Եկեղեցի

Հայաստանի մէջ Ամենայն հայոց կաթողիկոսին ու բարձրաստիճան եկեղեցականներուն շուրջ

18 Հունիս 2025
Բագրատունի Այցելեց Արաբական Լիկայի Ներ

ՀՅԴ Բիւրոյի անդամ, Միջին Արեւելքի պատասխանատու երեսփոխան Յակոբ Բագրատունի հանդ

18 Հունիս 2025
Փաշինյանի հարձակումները եկեղեցու վրա կ

2026 թվականի հունիսի խորհրդարանական ընտրություններից առաջ իր վարկանիշի կտրուկ

17 Հունիս 2025
ԱԺ «Հայաստան» խմբակցության հայտարարութ

Հայ ազգի մեծ բարերար Սամվել Կարապետյանն այսօր, ի պատասխան վարչախմբի անբարո ոտն

17 Հունիս 2025
Հայաստանի բանտերում տեղերը չեն կարող բ

Սամվել Կարապետյանի դեմ գործողությունները նպատակ ունեն վախեցնել և լռեցնել Հայ Ա

17 Հունիս 2025
Փաշինյանի հեռացումը կարող է լինել բացա

Հունիսի 16-ին Euromedia24-ի եթերում էր ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» դաշինքի պատ

17 Հունիս 2025
Օրուան հետքերուն հետ

­Միջազգային անիշխանութեան իրականութիւնը եւ անոր վտանգները տարածաշրջանին մէջ

17 Հունիս 2025
Ակնարկ. Միջնորդութեան Առաջարկներուն Ար

Իսրայէլ-Իրան պատերազմի դադրեցման համար Մոսկուայի առաջարկները հիմնական երկու բա

17 Հունիս 2025
Իսրայէլեան Յարձակողականը Աշխարհակարգի

Պարզ է, որ Իսրայէլեան օդուժի ներկայ յարձակողականը Իրանի միջուկային կարողականու

17 Հունիս 2025
Հայտարարություն Սյունիքի մարզի նկատմամ

Հայ Դատի կենտրոնական խորհուրդն իր խոր մտահոգությունն է հայտնում, տարածաշրջանայ

16 Հունիս 2025
Իշխան Սաղաթելյանի մամուլի ասուլիսը

Հունիսի 16-ին ՀՅԴ «Սիմոն Վրացյան» կենտրոնում տեղի ունեցավ ՀՅԴ Հայաստանի Գերագո

16 Հունիս 2025
Հ.Օ.Մ.-ի Կեդրնական վարչութեան յայտարար

Հայ Օգնութեան Միութեան Կեդրոնական վարչութիւնը խոր մտահոգութեամբ կը հետեւի Հայա

16 Հունիս 2025
Հայկական Գաղութները Միջին Արեւելքի Մէջ

1- Հայկական գաղութները Միջին Արեւելքի մէջ` պատմական շարունակականութիւն եւ ներկ

16 Հունիս 2025
ՀՅԴ Հայաստանի կազմակերպության 28-րդ Գե

ՀՅԴ Հայաստանի կազմակերպության 28-րդ Գերագույն ժողովը գումարվեց Հայաստանի Հանրա

16 Հունիս 2025
Ակնարկ.- Իրանի վրայ յարձակումին յայտար

Աշխարհը արդէն սկսած է հաշուել Իրանի վրայ Իսրայէլի յարձակման եւ Իրանի ինքնապաշտ

16 Հունիս 2025
Ավարտվել է ՀՅԴ Հայաստանի կազմակերպությ

Հունիսի 15-ին Հայաստանում իր աշխատանքներն է ավարտել ՀՅԴ Հայաստանի կազմակերպութ

15 Հունիս 2025
Թեհրանի ռմբակոծությունից վնասվել է հայ

Իրանում, իհարկե, փաստացի պատերազմական իրավիճակ է, բոլորը սպասողական վիճակում ե

15 Հունիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company