ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրույցներ

Մեր տնտեսական մոդելը հստակ է և ունի կոնկրետ հենասյուներ

26 Փետրվար 2019

ՀՀ կառավարության ծրագրով նախատեսված`աղքատության վերացման, Հարկային օրենսգրքի` շրջանառության մեջ դրված փոփոխությունների փաթեթի նախագծի շուրջ Yerkir.am-ը զրուցել է ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, տնտեսագետ Արմեն Գրիգորյանի հետ:

– ՀՀ կառավարության ծրագրով նախատեսվում է մինչև 2023 թվականը վերացնել ծայրահեղ աղքատությունը: Արդյո՞ք դա հնարավոր է, հարակից կարգավորումներն ու գործիքները տալի՞ս են այդ հնարավորությունը, մասնավորապես` շրջանառության մեջ դրված` Հարկային օրենսգրքի փոփոխությունները:

– Մի բան հստակ է` երբ ուսումնասիրում ենք կառավարության ծրագրի դրույթները, կատարում համադրումներ ակնկալիքների և 5% տնտեսական աճի շեմի միջև, ապա պարզ է դառնում, որ առկա են անհամաչափություններ: Կա պնդում, որ ՀՀ-ում պետք է լուծել ծայրահեղ աղքատների խնդիրներն ու նվազեցնել աղքատությունը, բայց սա որևէ կերպ հնարավոր չէ իրականացնել 5% տնտեսական աճի պարագայում: Գործող հարկային օրենդրությունն ու առաջարկվող փոփոխությունները հենց ապացույցն են այն բանի, որ երկրում շատ արագ ականատես կլինենք սոցիալական շերտերի միջև բևեռացման:

Առաջին հերթին անհնար է եկամտային հարկի համահարթեցման պատճառով: Գործող օրենսդրությամբ մինչև 150 հազար դրամ աշխատավարձ ստացողին հարկում են 23%-ով, 150-200 հազար դրամ ստացողին` 28%-ով, իսկ ավելի շատ ստացողին` 36%-ով: Հայաստանում միջին աշխատավարձը 200 հազար դրամից ցածր է, սա նշանակում է, որ վարձու աշխատողների գերակշիռ մասն առաջին սանդղակում է և արդեն հարկվում է 23%-ով: Նրանց վրա որևէ կերպ չի ազդում համահարթեցումը, մանավանդ, որ հետագայում, մինչև 20% դրույքաչափի իջեցմանը զուգահեռ, պետք է վերականգնվի կենսաթոշակային համակարգի դրուքաչափը:

Թվում է, թե եկամտային հարկի դրույքաչափի նվազեցվող մասով բարձրանում է աշխատավարձը, բայց պետությունն իր հարկային եկամուտները տեղափոխել է սպառման ոլորտ` անուղղակի հարկերի բարձրացման տեսքով: Մասնավորապես` հենց առաջին փուլով՝ 2019 թվականի հուլիսին, 44%-ով կբարձրանան ալկոհոլային խմիչքների հարկերը: Կբարձրանա նաև 0.5 լ տարողությամբ մեկ շիշ օղու նվազագույն բացթողման գինը` այն դարձնելով 1200 դրամ: Սա կնվազեցնի սպառումը: Հարկային բեռն ավելանալու է նաև 2202 ԱՏԳԱԱ ծածկագրին դասվող ըմպելիքների համար: Նախատեսվում է սահմանել 30 դրամ ակցիզային հարկ ջրերի մեկ լիտրի համար, ներառյալ` հանքային եւ գազավորված, շաքարի, այլ քաղցրացնող կամ համաբուրավետիչ նյութերի պարունակությամբ ապրանքների համար: Այս սեգմենտի սպառողները նույնպես կհայտնվեն դժվարին վիճակում: Կարճ ասած` ուղղակի հարկերի համահարթեցումն ու անուղղակի հարկերի ավելացումը որևէ կերպ չի կարող լուծել աղքատության խնդիրը:

– Հարկային օրենսգրքի փոփոխությունների առաջարկը ներկայացնելիս հիմնավորվում էր, որ պետք է առավելագույնս պարզեցնել գործող օրենսդրությունը: Ններկայացվող փաթեթով լուծվե՞լ է այդ խնդիրը:

– Շատ լավ հարց է, իսկապես Հարկային օրենսգիրքը պարզեցման խնդիր ունի: Խոսքը, բացի բովանդակությունից, նաև շարադրված ձևի մասին է, օրինակ` եթե ֆիզիական անձը մեկ տարվա ընթացքում և՛ ձեռք կբերի, և՛ օտարի նույն տեսակի երկու և ավելի գույք, ապա պետք է հարկ վճարի: Այս պարզ հոդվածը, որը մեծ հաշվով վերաբերում էր, օրինակ, անհատ բրոքերներին հայտնաբերելու և հարկելու համար, գրված է այնպես, որ պատահական մարդիկ են ընկնում այդ թակարդը, որոնք նպատակ չունեն իրականացնել ձեռնարկատիրական գործունեություն: Այս կարգավորումը հասկանալու համար մեր շարքային քաղաքացին պետք է կարդա Հարկային օրենսգրքի 140, 145, 147, 150, 153, 154, 156, 158 և մի շարք այլ հոդվածներ, որ հասկանա` իրեն կհարկե՞ն, թե՞ ոչ: Օրենսգրքի համարյա բոլոր հոդվածները, իրար հղում տալով, ստեղծել են մի այնպիսի սարդոստայն, որ մասնագետներն են խճճվում, էլ ուր մնաց` հասարակ քաղաքացիները: Այսպես չի կարելի, պետք է ամեն բան շատ հստակ գրել, պարզ և կիրառման համար մատչելի: Ի վերջո, Հարկային օրենսգիրքը պետք է կարգավորի հարկման ոլորտը, պետք է նպաստի տնտեսության զարգացմանը: Հիմնական նպատակն է հարկերի հավաքման միջոցով պետությանը տալ իր պոզիտիվ պարտականությունները կատարելու հնարավորություն: Գիտեք` գլոբալ առումով պետք է գծվի մի բազմակոմպոնենտ բանաձև, որում ներառված կլինեն նվազագույն աշխատավարձը, կենսապահովման նվազագույն զամբյուղը, մեկ աշխատողին բաժին ընկնող չաշխատողները, հիմնական զարգացման ուղիները, մարդկանց թվաքանակը, պետության պաշտպանության ու անվտանգության ծախսերը և այլ կոմպոնենտներ: Սրա հիման վրա է մշակվում հարկային քաղաքականությունը, սա այն ոսկե միջինը պետք է լինի, որ խրախուսի տնտեսական ակտիվությունը, ստեղծի սոցիալական պաշտպանվածություն, ձևավորի միջին խավ: Բայց մեր երկրում պետության սոցիալական պատասխանատվությունն իր տեղը զիջել է նեոլիբերալ տնտեսական այն մոդելին, որն էլ ամրապնդվում է հենց այս հարկային օրենսդրությամբ: Լուծումը մեկն է` բարեփոխել հարկման տրամաբանությունը և ամբողջ փիլիսոփայությունը կառուցել պրոգրեսիվ հարկման համակարգի ներդրման վրա:

– Ձեր կարծիքով` ինչպիսի՞ հարկման համակարգ պետք է ունենա ՀՀ-ն, ո՞րն է ՀՅԴ տեսլականը:

– Հարկման համակարգը տնտեսական ամբողջ բլոկի մասնիկ է: Տնտեսական մոդելի կիրառումից է կախված, թե ինչպիսի հարկման համակարգ պետք է ունենա երկիրը: ՀՅ Դաշնակցություն իր տեսակետը սոցիալ-տնտեսական քաղաքականության մասին բազմաթիվ անգամներ ասել է. մեր մոդելը հստակ է և ունի կոնկրետ հենասյուներ՝ սոցիալական արդարություն և ներառականություն, կայուն զարգացում ու առաջանցիկ տնտեսական աճ: Այս գաղափարի իրականացումն է, որ ձևավորում է արդար միջավայր: Սա նշանակում է, որ հանրությունից ավելի շատ բարիք ստացողն ավելի մեծ պատասխանատվություն ունի հանրության առաջ: Առաջին հերթին անհրաժեշտ է ներդնել նվազագույն չհարկվող եկամտի գաղափարը, նվազագույն եկամտի չափը պետք է ուղղակի կապված լինի կենսապահովման նվազագույն զամբյուղի հետ: Սա փոխշաղկապված մոդել է: Կան մարդիկ, որ աշխատում են, բայց էլի աղքատ են: Սա պետք է լուծվի օրենքով, որ գոնե պարզ լինի, որ ՀՀ-ում էլ չեն լինի սոված մարդիկ: Պրոգրեսիվ հարկման համակարգը հենց այդ խնդիրն է լուծում` քիչ եկամուտներ ստացողները շատ եկամուտներ ստացողներից ավելի քիչ հարկեր պետք է վճարեն: Մեր պատկերացրած տնտեսական մոդելում քննարկվել է նաև պրոգրեսիվ ծախսերի համակարգը` կրկին հիմքում ունենալով սոցիալական արդարության գաղափարը: Կարելի է կիրառել օգտագործվող գազի, էլեկտրաէներգիայի և ջրի սակագների տարբերակված մոտեցումներ՝ սահմանելով նվազագույն օգտագործման չափաբաժինը: Դրա համար ենք ասում, որ չպետք է ամեն ինչ պատվիրակել մասնավորին, պետք է գալ այն մտքին, որ լուծումը բացառապես քաղաքական է և հնարավոր է միայն տնտեսության մեջ պետության գործոնի ավելացման դեպքում, բայց ոչ` ընտրանքային այլ ամբողջական պատասխանատվությամբ: Եթե կա աղքատություն, ապա մեղքը վարվող տնտեսական քաղաքականությանն է, ինչի ականատեսն ենք եղել:

Մ.Մ.

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
ՀՄԸՄ-ի Միջդիւանական 12-րդ Խորհրդաժողով

Ուրբաթ, 6 նոյեմբերի երեկոյեան ժամը 6:00-ին, Երեւանի «Քոնկրես» հիւրանոցին մէջ ի

07 Նոյեմբեր 2026
Հայ դատի կենտրոնական խորհրդի հայտարարո

Հայ դատի կենտրոնական խորհուրդը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներին և ՄԱԿ-ի

06 Նոյեմբեր 2026
Համազգային Համախմբում

Չորեքշաբթի, 4 նոյեմբերի վաղ առաւօտուն Հայաստանի Ազգային անվտանգութեան ծառայութ

06 Նոյեմբեր 2026
Արտահերթ ընտրությունների գնալու միակ տ

Երեկ տեղի ունեցած հավաքում քննարկվել է ընդհանուր ստեղծված իրավիճակը, բռնաճնշու

05 Նոյեմբեր 2026
ՀՄԸՄի Միջդիւանական 12րդ Խորհրդաժողովը

ՀՄԸՄի Կեդրոնական վարչութեան կազմակերպութեամբ, Նոյեմբեր 5ի առաւօտեան, Երեւանի «

05 Նոյեմբեր 2026
Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի աջակցութ

2026 թ. Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում ամերիկահայ ընտրողները նկատելի ազդ

05 Նոյեմբեր 2026
Ընդդիմադիր ուժերը հայտարարում են համազ

Մենք՝ ներքոստորագրյալ հայաստանյան քաղաքական ուժերս, գիտակցելով հայ ժողովրդի և

05 Նոյեմբեր 2026
Հ.Յ.Դ. Երիտասարդականը IUSY-ի միջազգայ

26-էն 31 Հոկտեմբեր 2026-ին, Ընկերվար Երիտասարդներու Միջազգային Միութեան (IUSY)

04 Նոյեմբեր 2026
Սա կարող է հնարավորություն ընձեռել ընդ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստ

04 Նոյեմբեր 2026
Արարատն ու կեղծ երկընտրանքը. պետականու

Կան ազգային խորհրդանիշներ, որոնց խորհուրդն ու նշանակությունը վեր են ժամանակի ո

04 Նոյեմբեր 2026
Տոն սրբոց թարգմանչաց

Նույնիսկ մարտնչող անաստվածության տարիներին ոչ մեկը չէր կարող կտրել այն բազմաթի

04 Նոյեմբեր 2026
Հայաստանի իշխող վարչակարգի «խաղաղությա

Հոկտեմբերի 13-ը Կարսի ապօրինի պայմանագրի կնքման օրն է: Այդ պայմանագիրը հայ ժող

04 Նոյեմբեր 2026
Ընկերվարութիւնը համայնավարութիւն չէ

Մելիտինեցու սոյն վերտառութեամբ հրապարակագրութեան միջոցով կարելի է որոշակի պատկ

04 Նոյեմբեր 2026
Գիտելիք և կարողունակություն

Կարողունակությունը՝ որպես իրական կյանքում դրսևորվող գիտելիք Վերջին շրջանում

04 Նոյեմբեր 2026
Բացարձակ վերահսկողություն, թե՞ սոցիալա

Ադրբեջանում 2026 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին հանրակրթական դպրոցներու

04 Նոյեմբեր 2026
«Մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքի

Տասնամյակներ շարունակ Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերությունները բնութագրվել են

04 Նոյեմբեր 2026
ՀՀ-ում չեն գործում Սահմանադրությունն ո

Ժողովրդավարությունը Հայաստանում ոչ թե հետընթաց է ապրում, այլ մահացել է. նոյեմբ

03 Նոյեմբեր 2026
Հայաստանի թուրքացումը. խորհրդարանական

Հոկտեմբերի 29-ին Հայաստանի Ազգային ժողովում տեղի ունեցած խայտառակ տեսարանները,

03 Նոյեմբեր 2026
Հայ Ուսանողութիւնը Արցախի համար 2025-ի

ՀՅԴ Բիւրոյի Երիտասարդական գրասենեակի նախաձեռնութեամբ, 2025–2026 թուականներուն

03 Նոյեմբեր 2026
Թշնամիները՝ դրսից, Փաշինյանը՝ ներսից․

Անցյալ շաբաթ ՀՀ Ազգային ժողովի տասնյակ պատգամավորներ ներքաշվեցին խայտառակ ծեծկ

03 Նոյեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company