ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրոյցներ

Վարկ մարելը դեռեւս ապահովության չափանիշ չէ

20 Մարտ 2019 Երևի շատ քիչ հայրենակիցներ կան, որ վարկային պատմություն, այսինքն՝ վերցրած, մարած կամ մարվող վարկ չունենան: Այդ հայրենակիցների շարքերում կան նաև այնպիսիք, որ անապահովության նպաստ են ստանում: Արդյո՞ք վարկ մարելու հնարավորությունը կարելի է դիտարկել որպես նրանց նպաստից զրկելու հիմնավոր պատճառ:

Անապահովության նպաստի և վարկեր մարելու հնարավորության զուգահեռումը վարչապետ Նիկոլ Փաշինյանի գրառում-հարցադրումից եկավ։

Օրերս, իսկ ավելի ստույգ՝ մարտի 15-ին ֆեյսբուքյան գրառմամբ վարչապետը, մասնավորապես, նշել է, որ ներկայումս 11 281 նպաստառու ամեն ամիս 100 հազար և ավել դրամի չափով վարկ է փակում: Նշված 11 281 քաղաքացիներին նպաստ տրամադրելու համար պետությունը տարեկան հատկացնում է մոտ 4,5 մլրդ դրամ, իսկ օրինակ, զինված ուժերում աշխատավարձերը 10 տոկոսով բարձրացնելու համար տարեկան կպահանջվի 9 միլիարդ դրամ:

«Հիմա՝ ի՞նչ եք ասում, սիրելի հայրենակիցներ, մեր վերը հիշատակված 11 հազար 281 հայրենակիցները պե՞տք է զրկվեն նպաստից, թե՞ ոչ»,–հարցրել էր վարչապետը:

Առաջին հայացքից, իհարկե, մեծ է զգացմունքներին տրվելու և «պետք է զրկվեն»-ով պատասխանելու գայթակղությունը: Այսինքն` կլինեն հայրենակիցներ, որ հենց այդ տրամաբանությամբ կմոտենան հարցադրմանը ու կպատասխանեն՝ բա իհարկե, եթե մեկը կարողանում է ամեն ամիս 100 հազար կամ ավելի չափով վարկի տոկոս մարի, ապա ինչո՞ւ պիտի պետությունից անապահովության նպաստ ստանա:

Բայց ամեն ինչ այդքան պարզ ու միարժեք չէ, ավելին՝ կան էական նրբերանգներ:

ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող, տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նախ ընդգծեց, որ անապահովության գնահատման անուղղակի մեթոդների կիրառումը թույլ չի տալիս ստանալ օբյեկտիվ պատկեր: Իսկ վարկային տոկոսների սպասարկման տվյալների հետ համադրումը հենց այդ՝ անուղղակի գնահատման մեթոդների շարքում է:

«Չի կարելի ասել, որ եթե տվյալ նպաստառու ընտանիքում կա անդամ, որ վարկ է վերցրել և այդ վարկը կարողանում է մարել, մուծումներ կատարել, ուրեմն այդ ընտանիքն այլևս անապահով չէ: Շատ անուղղակի և մոտավոր գնահատական կլինի դա, և կարծում եմ, համատարած կիրառել այդ մոտեցումը և որոշակի թվով ընտանիքների դուրս թողնել ընտանեկան նպաստի համակարգից, քիչ դեպքերում կարող է արդարացի լինել: Մենք չենք կարող թացը չորին խառնել, և անուղղակի ֆիլտրը տարածել բոլորի վրա: Հնարավոր է դրա արդյունքում իրապես անապահով ընտանիքներ տուժեն և ավելի խորը ընկղմվեն անապահովության ճիրաններում»,-առաջարկվող հարցադրման վերաբերյալ նկատեց Թադևոս Ավետիսյանը:

Նա, բավականին տեղին խորհուրդ տվեց նրբորեն ու համակողմանի մոտենալ խնդրին: Առավել ևս, որ յուրաքանչյուր նպաստառու ընտանիքի դեպքում կարող են բազմաթիվ երանգներ լինել, որոնք ընդհանարական մոտեցման դեպքում տեսանելի չեն: «Այստեղ շատ նուրբ պետք է մոտենալ, որովհետև անուղղակի գնահատման գործիքներն իմպերատիվ և միանշանակ սուր ձևով կիրառելը կարող է մի շարք խնդիրներ հարուցել: Դժվար է ասել՝ այս փուլում դա ավելի շատ խնդի՞ր կլուծի, թե՞ կառաջացնի»:

Մեր կողմից հավելենք, որ հարց է նաև, թե ինչպե՞ս կարող են ֆինանսական կազմակերպությունները վարկ տրամադրել նպաստառու ընտանիքներին: Բոլորն էլ գիտեն, որ բանկից վարկ վերցնելու հայտ ներկայացրած քաղաքացին նաև տվյալներ է ներկայացնում իր եկամուտների վերաբերյալ, ինչը հաշվի է առնվում հայտը բավարարել-չբավարարելու առումով: Մյուս կողմից, հիմա, երբ որտեղ ասես և ով ասես վարկային միջնորդի դերում է հանդես գալիս, հնարավոր է և այն տարբերակը, որ նպաստառու ընտանիքը մի հատ էլ վարկային բեռի տակ մտնի:

Բայց պետք է փորձել հասկանալ նաև, թե ի՞նչ վարկեր են դրանք, ինչի՞ համար: Իսկ եթե մարդը, նպաստառու լինելով հանդերձ, վարկ է վերցրել երեխայի ուսման վարձի՞ համար, իսկ եթե առողջական խնդիրնե՞ր է ունեցել լուծելու և դրա համար է վարկային բեռի տակ մտել: Իսկ միգուցե ձմեռային կոմունալ վճարները մուծելո՞ւ: Այնքան տարբերակներ կան, որ էլ չասած:

Այնպես որ, նպաստառուների գոտիները ձգելու փոխարեն, թերևս շատ ավելի տեղին կլինի մտածել տնտեսությունն աշխուժացնելու լծակների մասին:

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Հ.Մ.Ը.Մ.ի Կեդրոնական Վարչութեան լիագու

Հ.Մ.Ը.Մ.ի միջ-դիւանական 12-րդ խորհրդաժողովի նախօրեակին, 2-4 Նոյեմբերին, Հ.Մ.Ը.

05 Նոյեմբեր 2026
Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի աջակցութ

2026 թ. Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում ամերիկահայ ընտրողները նկատելի ազդ

05 Նոյեմբեր 2026
Ընդդիմադիր ուժերը հայտարարում են համազ

Մենք՝ ներքոստորագրյալ հայաստանյան քաղաքական ուժերս, գիտակցելով հայ ժողովրդի և

05 Նոյեմբեր 2026
Հ.Յ.Դ. Երիտասարդականը IUSY-ի միջազգայ

26-էն 31 Հոկտեմբեր 2026-ին, Ընկերվար Երիտասարդներու Միջազգային Միութեան (IUSY)

04 Նոյեմբեր 2026
Սա կարող է հնարավորություն ընձեռել ընդ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստ

04 Նոյեմբեր 2026
Արարատն ու կեղծ երկընտրանքը. պետականու

Կան ազգային խորհրդանիշներ, որոնց խորհուրդն ու նշանակությունը վեր են ժամանակի ո

04 Նոյեմբեր 2026
Տոն սրբոց թարգմանչաց

Նույնիսկ մարտնչող անաստվածության տարիներին ոչ մեկը չէր կարող կտրել այն բազմաթի

04 Նոյեմբեր 2026
Հայաստանի իշխող վարչակարգի «խաղաղությա

Հոկտեմբերի 13-ը Կարսի ապօրինի պայմանագրի կնքման օրն է: Այդ պայմանագիրը հայ ժող

04 Նոյեմբեր 2026
Ընկերվարութիւնը համայնավարութիւն չէ

Մելիտինեցու սոյն վերտառութեամբ հրապարակագրութեան միջոցով կարելի է որոշակի պատկ

04 Նոյեմբեր 2026
Գիտելիք և կարողունակություն

Կարողունակությունը՝ որպես իրական կյանքում դրսևորվող գիտելիք Վերջին շրջանում

04 Նոյեմբեր 2026
Բացարձակ վերահսկողություն, թե՞ սոցիալա

Ադրբեջանում 2026 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին հանրակրթական դպրոցներու

04 Նոյեմբեր 2026
«Մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքի

Տասնամյակներ շարունակ Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերությունները բնութագրվել են

04 Նոյեմբեր 2026
ՀՀ-ում չեն գործում Սահմանադրությունն ո

Ժողովրդավարությունը Հայաստանում ոչ թե հետընթաց է ապրում, այլ մահացել է. նոյեմբ

03 Նոյեմբեր 2026
Հայաստանի թուրքացումը. խորհրդարանական

Հոկտեմբերի 29-ին Հայաստանի Ազգային ժողովում տեղի ունեցած խայտառակ տեսարանները,

03 Նոյեմբեր 2026
Հայ Ուսանողութիւնը Արցախի համար 2025-ի

ՀՅԴ Բիւրոյի Երիտասարդական գրասենեակի նախաձեռնութեամբ, 2025–2026 թուականներուն

03 Նոյեմբեր 2026
Թշնամիները՝ դրսից, Փաշինյանը՝ ներսից․

Անցյալ շաբաթ ՀՀ Ազգային ժողովի տասնյակ պատգամավորներ ներքաշվեցին խայտառակ ծեծկ

03 Նոյեմբեր 2026
«Դրօշակ»ի Առաջնորդող. Կարմիր գծերի հա

2026 թ. գարնանն ու ամռանը տեղի ունեցած նախընտրական և հետընտրական գործընթացները

03 Նոյեմբեր 2026
Ամուր կանգնել եւ «ո՛չ» ասել Փաշինյան

Սահմանադրության մասին. Նախ պետք է փաստել, որ Փաշինյանը տապալել է Սահմանադրո

02 Նոյեմբեր 2026
Լույս է տեսել ՀՅԴ պաշտոնաթերթ «Դրօշակ»

Ընթերցողին է ներկայացվել «Դրօշակ»ի հոկտեմբերի համարը։ ՀՅԴ պաշտոնաթերթի հերթակա

02 Նոյեմբեր 2026
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ նոյեմբերի 2-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբա

02 Նոյեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company