ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրոյցներ

Հայ զինվորի համար առաջնագծում ծառայելը պատիվ է, ոչ թե պատիժ

28 Մարտ 2019 Վերջերս Մեղրիի զորամասերից մեկում միջադեպ էր տեղի ունեցել. որոշ ժամկետային զինծառայողներ չէին ենթարկվել հրամատարներին ու ինքնակամ լքել էին զորամասը: Ըստ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի` զորամասի վերադաս հրամանատարությունն անցկացրել է համապատասխան ծառայողական քննություն եւ որոշվել է պատժել ինչպես շարքային զինծառայողների, այնպես էլ հրամանատարական կազմին: Արդյունքում`մի քանի սպաներ պաշտոնանկ են արվել:

Թեմայի շուրջ Yerkir.am-ը խոսել է Շուշիի ազատագրման մասնակից, ՀՅԴ ԳՄ ազատամարտիկների հարցերով հանձնախմբի ղեկավար Արտաշես Մխիթարյանի հետ:

-Պարո’ն Մխիթարյան, ինչպե՞ս կգնահատեք վերջերս Մեղրիի զորամասում տեղի ունեցած միջադեպը:

– Կարող եմ ասել, որ դա անցյալ տարվա` 2018 թվականի ապրիլին խաղաղապահ բրիգադի զինծառողների` ծառայության վայրը թողնելու, ցուցարարներին միանալու և անպատիժ մնալու հետևանքն է: Այն ժամանակ կարգազանցները չպատժվեցին, հանցագործությունը ներվեց, իսկ զորամասի հրամանատարն առաջխաղացման կարգով տեղափոխվեց այլ ծառայության: Հենց սա պատճառ դարձավ, որ արդեն Մեղրիի պարագայում զինվորներն ինքնակամ լքեն զորամասի տարածքը` տարբեր կարգախոսներով, օրինակ`«Մահ ոստիկաններին», «Կյանք գողերին»: Նրանց կարգազանցությունն այսքանով չի սահմանափակվում: Հայտնի է, որ նրանք բավականին արտոնյալ կարգավիճակում են իրենց զգացել` հագել են այն համազգեստը, որն իրենք են ցանկացել, չեն սափրվել`պատճառաբանելով, թե վարչապետն էլ է մորուքով: Այս ամենն ընդամենը հետևանք է բանակի նկատմամբ իշխանությունների վարած քաղաքականության: Ամեն անգամ նմանատիպ ձևերով հեղինակազրկելով բանակը` կարող է կրկնվել 1920 թվականի այն սցենարը, երբ բոլշևիկները կազմալուծեցին հայկական բանակը, որը համարվում էր տարածաշրջանի ամենամարտունակն ու հաղթանակածը: Բայց ի՞նչ ստացվեց, փաստորեն, Կարսը հանձնվեց առանց կրակոցի: Հենց Կարսի տարբերակն է կրկնվում Մեղրիում: Այն ժամանակ բոլշևիկներն էին բանակը կազմալուծելուն ուղղված քարոզչություն տանում, հիմա` Սորոսի լակոտները: Ստացվում է` 100 տարի հետո կրկնվում է Կարսի հանձնման գործընթացը` արդեն Մեղրիում, ու դա ոչ թե վերաբերում է միայն Մեղրիին, այլև ընդհանուր բանակին:

-Արդյո՞ք ճիշտ էր իշխանությունների` կարգազանցներին առաջնագիծ տեղափոխելու որոշումը:

-Երբևիցե առաջնագիծը պատիժ չի կարող համարվել: Նախ` դատախազությունն հայտարարեց, որ քրեական գործ է հարուցված այդ զինծառայողների նկատմամբ: Նախաքննության ավարտից հետո ինչ-որ դատական պրոցես կընթանա, բայց ես համոզված չեմ, որ նրանք կպատժվեն: Եթե ներվեց խաղաղապահ բրիգադի հանցագործությունը, ապա ժամկետային զինծառայողները, թերևս իմ կարծիքով, շատ թեթև պատիժներով գլուխները կազատեն: Կրկնում եմ` հայ զինվորի համար պատիվ է առաջնագծում ծառայելը, հայ զինվորի համար իր ընտանիքի անվտանգությունն ապահովելը նախևառաջ առաքելություն է, ու ինչ-որ տհասների առաջնագիծ կամ առաջնագծի զորամաս ուղարկելը պատիժ համարելը ընդամենը նրանց տհասության արդյունքն է:

Չնայած իշխանությունների` բանակի հեղինակազրկմանն ուղղված այս քաղաքականությանը` համոզված եմ, որ ոչինչ չի ստացվելու, որովհետև բոլորը շատ լավ հասկանում են` մեր միակ փրկությունը մեր միասնականության ու բանակի հզորության մեջ է: Եթե ուզում ենք կանխարգելել պատերազմը, պիտի պատրաստ լինենք դրան և մեր պատրաստականությամբ էլ ստիպենք, որ հակառակորդը երբևէ չմտածի հարձակվելու մասին:

Զրուցեց Մայա Ավետիսյանը

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Հայ դատի կենտրոնական խորհրդի հայտարարո

Հայ դատի կենտրոնական խորհուրդը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներին և ՄԱԿ-ի

06 Նոյեմբեր 2026
Համազգային Համախմբում

Չորեքշաբթի, 4 նոյեմբերի վաղ առաւօտուն Հայաստանի Ազգային անվտանգութեան ծառայութ

06 Նոյեմբեր 2026
Արտահերթ ընտրությունների գնալու միակ տ

Երեկ տեղի ունեցած հավաքում քննարկվել է ընդհանուր ստեղծված իրավիճակը, բռնաճնշու

05 Նոյեմբեր 2026
Հ.Մ.Ը.Մ.ի Կեդրոնական Վարչութեան լիագու

Հ.Մ.Ը.Մ.ի միջ-դիւանական 12-րդ խորհրդաժողովի նախօրեակին, 2-4 Նոյեմբերին, Հ.Մ.Ը.

05 Նոյեմբեր 2026
Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի աջակցութ

2026 թ. Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում ամերիկահայ ընտրողները նկատելի ազդ

05 Նոյեմբեր 2026
Ընդդիմադիր ուժերը հայտարարում են համազ

Մենք՝ ներքոստորագրյալ հայաստանյան քաղաքական ուժերս, գիտակցելով հայ ժողովրդի և

05 Նոյեմբեր 2026
Հ.Յ.Դ. Երիտասարդականը IUSY-ի միջազգայ

26-էն 31 Հոկտեմբեր 2026-ին, Ընկերվար Երիտասարդներու Միջազգային Միութեան (IUSY)

04 Նոյեմբեր 2026
Սա կարող է հնարավորություն ընձեռել ընդ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստ

04 Նոյեմբեր 2026
Արարատն ու կեղծ երկընտրանքը. պետականու

Կան ազգային խորհրդանիշներ, որոնց խորհուրդն ու նշանակությունը վեր են ժամանակի ո

04 Նոյեմբեր 2026
Տոն սրբոց թարգմանչաց

Նույնիսկ մարտնչող անաստվածության տարիներին ոչ մեկը չէր կարող կտրել այն բազմաթի

04 Նոյեմբեր 2026
Հայաստանի իշխող վարչակարգի «խաղաղությա

Հոկտեմբերի 13-ը Կարսի ապօրինի պայմանագրի կնքման օրն է: Այդ պայմանագիրը հայ ժող

04 Նոյեմբեր 2026
Ընկերվարութիւնը համայնավարութիւն չէ

Մելիտինեցու սոյն վերտառութեամբ հրապարակագրութեան միջոցով կարելի է որոշակի պատկ

04 Նոյեմբեր 2026
Գիտելիք և կարողունակություն

Կարողունակությունը՝ որպես իրական կյանքում դրսևորվող գիտելիք Վերջին շրջանում

04 Նոյեմբեր 2026
Բացարձակ վերահսկողություն, թե՞ սոցիալա

Ադրբեջանում 2026 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին հանրակրթական դպրոցներու

04 Նոյեմբեր 2026
«Մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքի

Տասնամյակներ շարունակ Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերությունները բնութագրվել են

04 Նոյեմբեր 2026
ՀՀ-ում չեն գործում Սահմանադրությունն ո

Ժողովրդավարությունը Հայաստանում ոչ թե հետընթաց է ապրում, այլ մահացել է. նոյեմբ

03 Նոյեմբեր 2026
Հայաստանի թուրքացումը. խորհրդարանական

Հոկտեմբերի 29-ին Հայաստանի Ազգային ժողովում տեղի ունեցած խայտառակ տեսարանները,

03 Նոյեմբեր 2026
Հայ Ուսանողութիւնը Արցախի համար 2025-ի

ՀՅԴ Բիւրոյի Երիտասարդական գրասենեակի նախաձեռնութեամբ, 2025–2026 թուականներուն

03 Նոյեմբեր 2026
Թշնամիները՝ դրսից, Փաշինյանը՝ ներսից․

Անցյալ շաբաթ ՀՀ Ազգային ժողովի տասնյակ պատգամավորներ ներքաշվեցին խայտառակ ծեծկ

03 Նոյեմբեր 2026
«Դրօշակ»ի Առաջնորդող. Կարմիր գծերի հա

2026 թ. գարնանն ու ամռանը տեղի ունեցած նախընտրական և հետընտրական գործընթացները

03 Նոյեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company