ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրոյցներ

Մենք օրակարգ ունենք, եւ մեր ակտիվությունը դրանով է պայմանավորված

02 Մայիս 2019 «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի հետ:

-Դաշնակցությունը վերջին շրջանում բավականին ակտիվություն է ցուցաբերում: Օրեր առաջ Արծվիկ Մինասյանը ասուլիսում ներկայիս իշխանությունների քաղաքականության հետ կապված հարցերի անդրադարձավ: Դուք բավականին ակտիվ եք. ՀՅԴ-ն հայտարարություններ է անում` քննադատելով իշխանությունների գործելաոճը: Սա ինչո՞վ է պայմանավորված: Մտավախություններ ունե՞ք` ներկայիս իշխանությունների հետ կապված:

-Մենք օրակարգ ունենք, ասելիք եւ անելիք ունենք, եւ ակտիվությունը դրանով է պայմանավորված: Մենք հատուկ ջանք չենք գործադրում, որ այդ իշխանությունը տապալվի, բայց ձեռքներս էլ ծալած չենք նստում: Մենք մեր ամենօրյա աշխատանքով, մեր կեցվածքով, մեր փաստարկված, հիմնավորված քննադատությամբ իշխանության ուշադրությունն ենք հրավիրում երկրում կուտակված այն բազմաթիվ հարցերի վրա, որոնք կան, եւ կոչ ենք անում լուծում:

-Վերջին շրջանում շատ քննարկվեց սահմանադրական դատարանի որոշումը` կապված հոկտեմբերի 2-ին ընդունված «ԱԺ կանոնակարգ» օրենքի փոփոխությունների հետ: Դուք բազմիցս ասել եք, որ ճիշտ եք այս հարցի հետ կապված: Բավարարվելո՞ւ եք նման հայտարարություններով: Ի՞նչ հետեւանքներ կլինեն,ի՞նչ քայլեր եք իրականացնելու:



-Իշխանությունը ստեղծեց այդ կեղծ օրակարգը` հեղափոխականների եւ հակահեղափոխականների, ու այդ ճանապարհով գնաց իր խնդիրների լուծմանը, այսինքն` դեկտեմբերին իրականացրեց ընտրություններ, որն այն ժամանակ էլ ասել ենք, հիմա էլ կրկնում ենք` սխալ էր: Մենք այն ժամանակ էլ ասել ենք, որ ընտրությունները պետք է տեղի ունենան սահմանադրական ճանապարհով, խորհրդարանը պետք է լուծարվի ոչ թե ուժի իրավունքով, այլ օրենքի ուժով: ՍԴ-ի որոշումն էլ եւս մեկ անգամ փաստեց, որ այն ժամանակ մենք ճիշտ էինք ասում: Այս պահին մենք այլ պրոցես սկսելու մտադրություն չունենք: Այն, որ տարածում են, թե Դաշնակցությունը խնդիր է դրել իշխանության անվստահության կամ դատարան մտնելու, մենք այս պահին մեր օրակարգում նման հարց չունենք:

-Հնարավո՞ր է` լինի:

– Կյանքն ու ժամանակը ցույց կտան: Այս պահին մենք նման օրակարգ չունենք: Մենք դրա հնարավորությունն էլ չունենք խորքի մեջ, որովհետեւ դա պետք անեն խորհրդարանական կուսակցությունները:

-Գուցե իրենց հետ համագործակցելո՞ւ միջոցով նման բանի գնաք:

-Մենք որեւէ մեկի հետ նման քննարկում չենք ունեցել: Մեր ժողովներում նման քննարկում չի եղել:

-Մամուլում շրջանառվում է, որ սպասում եք` մեկ տարին անցնի, որ անվստահություն հայտնեք:

-Չկա նման բան: Այս երկրում էնպիսի իրավիճակ է, որ ասենք` մի տարի հետո ինչ կանենք, չենք կարող ասել:

-Եթե Դաշնակցությունը ԱԺ-ում ներկայացված լիներ, էլի նույն կարծիքը կունենա՞ր աղմուկ հանած օրենքի վերաբեյալ:

-Մենք որեւէ կաշկանդում չունենք: Լինենք խորհրդարանում, խորհրդարանից դուրս, իշխանության մեջ, իշխանությունից դուրս, եթե ունենք տեսակետ, դրա մասին հստակ հայտարարում ենք:

-Ձեր նախկին ժողովին վարչապետը իր ողջույնի ուղերձում պատրաստակամություն հայտնեց համագործակցել կուսակցության հետ: Նախ` ի՞նչ է նշանակում համագործակցել, եւ հիմա արդյոք երկուստեք քայլեր արվո՞ւմ են դրա համար:

-Դաշնակցությունը համահայկական ներուժ եւ ռեսուրս ունեցող կազմակերպություն է: Ե՛ւ Ընդհանուր ժողովին, ե՛ւ Գերագույն ժողովում հայտարարել ենք, որ այդ ներուժը ծառայեցնելու ենք մեր պետությանն ու ժողովրդին: Եթե կլինեն հարցեր, որտեղ մեր կուսակցությունը իր հնարավորություններով պետությանը օգտակար կարող է լինել, դա անելու ենք: Համագործակցությունը սրանով սահմանափակվում է: Այսինքն` իշխանության մաս կազմել, իշխանություն վերցնել եւ այլն, այս համագործակցության արդյունքում դա պարզապես բացառվում է, որովհետեւ գնալով այդ ժամանակահատվածում շատ հստակ ընդգծվեց, որ մենք իշխանության հետ, բացառված է, կարողանանք ճանապարհ անցնել: Այն ժամանակ մենք մտանք իշխանության մեջ, որպեսզի օգնեինք` ժողովրդի սպասումները իրականանան, բայց կարճ ժամանակ հետո իշխանությունները սկսեցին սեւ-սպիտակ եւ այլն, եւ այլն:

-Մամուլում ամիսներ առաջ էլ շրջանառվում էր, որ Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է, որպես փորձառու քաղաքական գործչի, պաշտոն առաջարկել Արծվիկ Մինասյանին: Դուք բացառո՞ւմ եք, որ Դաշնակցությունից երբեւէ կընդունեն նման առաջարկներ:

-Բացառվում է: Նման բան չի կարող լինել:

-Բոլորի անունի՞ց եք ասում:

-Այո՛:

Լուսինե Մինասյան

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Հայ դատի կենտրոնական խորհրդի հայտարարո

Հայ դատի կենտրոնական խորհուրդը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներին և ՄԱԿ-ի

06 Նոյեմբեր 2026
Համազգային Համախմբում

Չորեքշաբթի, 4 նոյեմբերի վաղ առաւօտուն Հայաստանի Ազգային անվտանգութեան ծառայութ

06 Նոյեմբեր 2026
Արտահերթ ընտրությունների գնալու միակ տ

Երեկ տեղի ունեցած հավաքում քննարկվել է ընդհանուր ստեղծված իրավիճակը, բռնաճնշու

05 Նոյեմբեր 2026
Հ.Մ.Ը.Մ.ի Կեդրոնական Վարչութեան լիագու

Հ.Մ.Ը.Մ.ի միջ-դիւանական 12-րդ խորհրդաժողովի նախօրեակին, 2-4 Նոյեմբերին, Հ.Մ.Ը.

05 Նոյեմբեր 2026
Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի աջակցութ

2026 թ. Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում ամերիկահայ ընտրողները նկատելի ազդ

05 Նոյեմբեր 2026
Ընդդիմադիր ուժերը հայտարարում են համազ

Մենք՝ ներքոստորագրյալ հայաստանյան քաղաքական ուժերս, գիտակցելով հայ ժողովրդի և

05 Նոյեմբեր 2026
Հ.Յ.Դ. Երիտասարդականը IUSY-ի միջազգայ

26-էն 31 Հոկտեմբեր 2026-ին, Ընկերվար Երիտասարդներու Միջազգային Միութեան (IUSY)

04 Նոյեմբեր 2026
Սա կարող է հնարավորություն ընձեռել ընդ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստ

04 Նոյեմբեր 2026
Արարատն ու կեղծ երկընտրանքը. պետականու

Կան ազգային խորհրդանիշներ, որոնց խորհուրդն ու նշանակությունը վեր են ժամանակի ո

04 Նոյեմբեր 2026
Տոն սրբոց թարգմանչաց

Նույնիսկ մարտնչող անաստվածության տարիներին ոչ մեկը չէր կարող կտրել այն բազմաթի

04 Նոյեմբեր 2026
Հայաստանի իշխող վարչակարգի «խաղաղությա

Հոկտեմբերի 13-ը Կարսի ապօրինի պայմանագրի կնքման օրն է: Այդ պայմանագիրը հայ ժող

04 Նոյեմբեր 2026
Ընկերվարութիւնը համայնավարութիւն չէ

Մելիտինեցու սոյն վերտառութեամբ հրապարակագրութեան միջոցով կարելի է որոշակի պատկ

04 Նոյեմբեր 2026
Գիտելիք և կարողունակություն

Կարողունակությունը՝ որպես իրական կյանքում դրսևորվող գիտելիք Վերջին շրջանում

04 Նոյեմբեր 2026
Բացարձակ վերահսկողություն, թե՞ սոցիալա

Ադրբեջանում 2026 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին հանրակրթական դպրոցներու

04 Նոյեմբեր 2026
«Մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքի

Տասնամյակներ շարունակ Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերությունները բնութագրվել են

04 Նոյեմբեր 2026
ՀՀ-ում չեն գործում Սահմանադրությունն ո

Ժողովրդավարությունը Հայաստանում ոչ թե հետընթաց է ապրում, այլ մահացել է. նոյեմբ

03 Նոյեմբեր 2026
Հայաստանի թուրքացումը. խորհրդարանական

Հոկտեմբերի 29-ին Հայաստանի Ազգային ժողովում տեղի ունեցած խայտառակ տեսարանները,

03 Նոյեմբեր 2026
Հայ Ուսանողութիւնը Արցախի համար 2025-ի

ՀՅԴ Բիւրոյի Երիտասարդական գրասենեակի նախաձեռնութեամբ, 2025–2026 թուականներուն

03 Նոյեմբեր 2026
Թշնամիները՝ դրսից, Փաշինյանը՝ ներսից․

Անցյալ շաբաթ ՀՀ Ազգային ժողովի տասնյակ պատգամավորներ ներքաշվեցին խայտառակ ծեծկ

03 Նոյեմբեր 2026
«Դրօշակ»ի Առաջնորդող. Կարմիր գծերի հա

2026 թ. գարնանն ու ամռանը տեղի ունեցած նախընտրական և հետընտրական գործընթացները

03 Նոյեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company