ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրոյցներ

Դատական ամբողջական համակարգում խորը բարեփոխումներ են անհրաժեշտ

28 Մայիս 2019 Ալեն Սիմոնյանի կարծիքն ինձ համար նշանակություն չունի: Այսպես Սարդարապատում լրագրողների հետ զրույցում արձագանքեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամԱրթուր Խաչատրյանը Դաշնակցության հասցեին հնչած հայտարարությանը, թե «դեղին քարտ է ցույց տալիս իշխանություններին մի կառույց, որին ժողովուրդը կարմիր քարտ է ցույց տվել»:

«Ես Ալեն Սիմոնյանի որևէ հայտարարություն մեկնաբանելու ցանկություն չունեմ: Ես հստակ նշեցի՝ իր կարծիքն ինձ համար որևէ նշանակություն չունի»,-շեշտեց Խաչատրյանը և հիշեցրեց. «Մի ուժ է գործում, որը ստեղծեց Հայաստանի Հանրապետությունը, որտեղ մենք հիմա կանգնած ենք, և որը գոյություն ունի 130 տարի: Հետաքրքիր կլինի 3 կամ 13 տարի հետո իր քաղաքական ուժը որտեղ կլինի»:

Հակադարձմանը՝ Դաշնակցությունը մնացե՞լ է այն արժեքներին, որոնք ի սկզբանե որդեգրել էր, ՀՅԴ ԳՄ անդամը պնդեց՝ առավել քան վստահ եմ:

Լրացմանը՝ նախկին իշխանությունների հետ կոալիցիա կազմելով հավատարի՞մ էր մնում այդ արժեքներին, Արթուր Խաչատրյանը նշեց. «Եթե խոսվում է նախկին իշխանությունների հետ կոալիցիա կազմելու մասին, այդ դեպքում պետք էր ազնիվ լինել գտնվել և խոսել նախորդ իշխանության կողմից Դաշնակցության իրականացրած ծրագրերի մասին, որոնք այսօր շարունակվում են, այդ դեպքում պետք չէր այդ 100 կետի մեջ նշել, այն է՝ համայնքներին տրվող սուբվենցիաները և այլն: Այդ դեպքում պետք չէ ասել, որ ամեն ինչ վատ է եղել, բայց դրանք շարունակել: Եթե նախորդ իշխանություններն այդքան կոռումպացված էին, ապա ինչու է, որ այսօրվա կառավարությունում կան նախկին իշխանության ներկայացուցիչներ»:

Դիտարկմանը՝ դուք նշել եք, թե որ ոլորտներում պետք է փոփոխություններ անի գործող իշխանությունը, արդյո՞ք իշխանության կողմից արձագանքներ եղել են, Դաշնակցական գործիչը նշեց.«Արձագանքներ եղել են բազմաթիվ, մեր մոտեցումը նույնն է եղել՝ խիստ մտահոգված ենք երկրում իրականացվող քաղաքականությունից, տնտեսական և ինստիտուցիոնալ քաղաքականությունից, ինչպես նաև Արցախի հարցում վարվող: Հստակ նշել ենք մեր մտահոգությունները՝ ինչ հարցում համաձայն ենք, ինչում՝ ոչ: Երբ նայում ես կառավարության նշած 100 նվաճումները, իրոք լրջանալու խնդիր կա: Մի հատ նայեք և տեսեք, թե ինչերն են նշել որպես հաջողություն. ամուսնություններն ու ամուսնալուծությունները իշխանության հետ բացարձակապես կապ չունեն, անլուրջ էր նաև թատրոն գնացած մարդկանց քանակը, ավել գրքերը, անլուրջ է նաև, որ մարդկանց հագուկապը դիտվում է որպես նվաճում: Կամ՝ նախարարությունների միավորումը, քանի դեռ չենք տեսել դրա ազդեցությունը, դա որպես նվաճում չենք կարող ներկայացնել»:

Անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և Դաշնակցության համագործակցության հնարավորությանը, Արթուր Խաչատրյանը պատասխանեց. «Ի՞նչ հարցի շուրջ: Ես հասկանում եմ, որ faktor.am-ին ամենաշատը հետաքրքրում է Դաշնակցություն-Ռոբերտ Քոչարյան հարաբերությունները, բայց կասեմ՝ Ռոբերտ Քոչարյան-Դաշնակցություն համագործակցության հարց օրակարգում մենք չունենք»:

Իսկ այն, որ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանը ներկա էր Դաշնակցության հավաքին, Խաչատրյանը նշեց, որ հավաքը բաց էր բոլորի համար, և որ իրենք «ոհմակի նման չեն հարձակվում և Ազատության հրապարակից որևէ մեկին չեն քշում»:

Ինչ վերաբերում է դատարանների մուտքերն արգելափակելու վարչապետին կոչին, դրան հաջորդած գործողությունների ինքնաբուխ լինելուն, Խաչատրյանը նշեց, որ ինքնաբուխ ակցիայի դեպքում չեն կարող բոլորը նույն ժամին հավաքվեն և նույն ժամին էլ միահամուռ ցրվեն:

Այս համատեքստում Դաշնակցական գործիչը նշեց, որ վեթթինգի մասին լսել է միայն վարչապետից, մինդեռ այն ընդհանուր կոնցեպցիա է իրենից ներկայացնում:

«Պետք է մեխանիզմը ներկայացվի՝ և՛ վեթթինգի, և՛ անցումային արդարադատության: Ասում են՝ սատանան մանրուքների մեջ է: Անցումային արդարադատություն իրականացվել է այն երկրներում, որոնք անցել են քաղաքացիական պատերազմի միջով: Դուք կարծում եք, որ ՀՀ-ն քաղաքացիական պատերազմի միջո՞վ է անցել, մենք այս հարցում տարակարծիք ենք, որովհետև իշխանությունը ձևավորվեց այս երկրում գործող օրենքներին համապատասխան, հետևաբար օրենքները գործել են, օրենքներով են չէ՞ ձևավորվել իշխանությունը: Օրենքներով է եղել 2018-ի դեկտեմբերի 9-ի ընտրությունները: Այսինքն՝ ներկայիս օրենսդրական բազան ինչով չի բավարարում, որ գնում ենք անցումային արդարադատության կամ ինչ է այն իրենից ներկայացնում, եթե դուք ամբողջական փաստաթուղթ տեսել եք, կիսվեք ինձ հետ, ես կնայեմ և կպատասխանեմ»,-ընդգծեց նա:

Արթուր Խաչատրյանը միաժամանակ շեշտեց՝ դատական ամբողջական համակարգում խորը բարեփոխումներ են անհրաժեշտ՝ ոստիկանությունից մինչև քննչական մարմիններ, իհարկե, օրենսդրության սահմաններում:

«Այսինքն՝ եթե օրենքը խոչընդոտ է, պետք է նախևառաջ օրենքը փոխել, հետո փոխված օրենքով ինչ-որ բան անել, բայց, իհարկե, օրենքին հետադարձ ուժ չտալ»,-նշեց Արթուր Խաչատրյանը և լրացրեց. «Ես Բաղրամյան 26-ում մի քանի անգամ եմ եղել և իմ ներկայությամբ որևէ մեկը որևէ դատավորի չի զանգել: Դատական որոշումներ են կայացվել, որի նկատմամբ մարդիկ վստահություն չեն ներշնչել, դա զանգի հետ ի՞նչ կապ ունի»:

Ինչ վերաբերում է Մարտի 1-ի գործին, Խաչատրյանը նշեց՝ ամեն ինչ պետք է բացահայտվի, մեղավորները պետք է օրենքի ողջ խստությամբ պատժվեն, եթե մեկը հանցագործություն է գործել, անկախ նրանից, թե բարիկադի որ կողմում է:

Հարցին՝ ՀՅԴ-ն քաղաքական որ մասում է, Արթուր Խաչատրյանը պատասխանեց. «Ձախ, ձախ ժողովրդավարական, սոցիալ-դեմոկրատական: Մենք սոցիալիստ դավանող ձախ ընկերվարական ուժ ենք: Կամ՝ արտախորհրդանական ընդդիմություն, եթե դա եք հարցնում»:

ՀՅԴ ԳՄ անդամը նաև շեշտեց՝ այլևս որևէ կառավարության մաս չեն կազմի, որտեղ էական ազդեցություն չեն ունենալու:

yerkir.am

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
ՀՄԸՄ-ի Միջդիւանական 12-րդ Խորհրդաժողով

Ուրբաթ, 6 նոյեմբերի երեկոյեան ժամը 6:00-ին, Երեւանի «Քոնկրես» հիւրանոցին մէջ ի

07 Նոյեմբեր 2026
Հայ դատի կենտրոնական խորհրդի հայտարարո

Հայ դատի կենտրոնական խորհուրդը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներին և ՄԱԿ-ի

06 Նոյեմբեր 2026
Համազգային Համախմբում

Չորեքշաբթի, 4 նոյեմբերի վաղ առաւօտուն Հայաստանի Ազգային անվտանգութեան ծառայութ

06 Նոյեմբեր 2026
Արտահերթ ընտրությունների գնալու միակ տ

Երեկ տեղի ունեցած հավաքում քննարկվել է ընդհանուր ստեղծված իրավիճակը, բռնաճնշու

05 Նոյեմբեր 2026
ՀՄԸՄի Միջդիւանական 12րդ Խորհրդաժողովը

ՀՄԸՄի Կեդրոնական վարչութեան կազմակերպութեամբ, Նոյեմբեր 5ի առաւօտեան, Երեւանի «

05 Նոյեմբեր 2026
Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի աջակցութ

2026 թ. Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում ամերիկահայ ընտրողները նկատելի ազդ

05 Նոյեմբեր 2026
Ընդդիմադիր ուժերը հայտարարում են համազ

Մենք՝ ներքոստորագրյալ հայաստանյան քաղաքական ուժերս, գիտակցելով հայ ժողովրդի և

05 Նոյեմբեր 2026
Հ.Յ.Դ. Երիտասարդականը IUSY-ի միջազգայ

26-էն 31 Հոկտեմբեր 2026-ին, Ընկերվար Երիտասարդներու Միջազգային Միութեան (IUSY)

04 Նոյեմբեր 2026
Սա կարող է հնարավորություն ընձեռել ընդ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստ

04 Նոյեմբեր 2026
Արարատն ու կեղծ երկընտրանքը. պետականու

Կան ազգային խորհրդանիշներ, որոնց խորհուրդն ու նշանակությունը վեր են ժամանակի ո

04 Նոյեմբեր 2026
Տոն սրբոց թարգմանչաց

Նույնիսկ մարտնչող անաստվածության տարիներին ոչ մեկը չէր կարող կտրել այն բազմաթի

04 Նոյեմբեր 2026
Հայաստանի իշխող վարչակարգի «խաղաղությա

Հոկտեմբերի 13-ը Կարսի ապօրինի պայմանագրի կնքման օրն է: Այդ պայմանագիրը հայ ժող

04 Նոյեմբեր 2026
Ընկերվարութիւնը համայնավարութիւն չէ

Մելիտինեցու սոյն վերտառութեամբ հրապարակագրութեան միջոցով կարելի է որոշակի պատկ

04 Նոյեմբեր 2026
Գիտելիք և կարողունակություն

Կարողունակությունը՝ որպես իրական կյանքում դրսևորվող գիտելիք Վերջին շրջանում

04 Նոյեմբեր 2026
Բացարձակ վերահսկողություն, թե՞ սոցիալա

Ադրբեջանում 2026 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին հանրակրթական դպրոցներու

04 Նոյեմբեր 2026
«Մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքի

Տասնամյակներ շարունակ Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերությունները բնութագրվել են

04 Նոյեմբեր 2026
ՀՀ-ում չեն գործում Սահմանադրությունն ո

Ժողովրդավարությունը Հայաստանում ոչ թե հետընթաց է ապրում, այլ մահացել է. նոյեմբ

03 Նոյեմբեր 2026
Հայաստանի թուրքացումը. խորհրդարանական

Հոկտեմբերի 29-ին Հայաստանի Ազգային ժողովում տեղի ունեցած խայտառակ տեսարանները,

03 Նոյեմբեր 2026
Հայ Ուսանողութիւնը Արցախի համար 2025-ի

ՀՅԴ Բիւրոյի Երիտասարդական գրասենեակի նախաձեռնութեամբ, 2025–2026 թուականներուն

03 Նոյեմբեր 2026
Թշնամիները՝ դրսից, Փաշինյանը՝ ներսից․

Անցյալ շաբաթ ՀՀ Ազգային ժողովի տասնյակ պատգամավորներ ներքաշվեցին խայտառակ ծեծկ

03 Նոյեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company