ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրոյցներ

Իրանը վավերացրել է ԵԱՏՄ-ԻԻՀ ազատ առևտրի գոտու ձևավորման համաձայնագիրը

13 Հունիս 2019 Հունիսի 10-ին Իրանը վավերացրեց երկարաշունչ և բարդ բանակացությունների արդյունքում, 2018թ. մայիսի 17-ին ստորագրված, «Եվրասիական տնտեսական միության ու դրա անդամ պետությունների և Իրանի Իսլամական Հանրապետության միջև ազատ առևտրի գոտու ձևավորմանն ուղղված ժամանակավոր համաձայնագիրը»։ Համաձայնագիրն արդեն վավերացրել են մյուս բոլոր կողմերը, ԻԻՀ-ի կողմից վավերացման փաստաթուղթը ԵԱՏՄ ուղարկելուց հետո Եվրասիական միության կոմիտեն պարտավոր է 10 օրվա ընթացքում տեղեկացնել ԵԱՏՄ անդամ երկրիներին, և համաձայնագիրը ուժի մեջ կմտնի հենց վերջիններիս ուղարկելու օրը:

Armdaily.am-ի հետ զրույցում ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ներկայացուցիչ Սուրեն Պարսյանն ասաց, որ համաձայնագիրը լայն հնարավորություններ է ընձեռում Հայաստանին և ԻԻՀ-ին ընդլայնել և խորացնել արտաքին տնտեսական հարաբերությունները: «ԵԱՏՄ անդամ հանդիսացող Հայաստանը, ունենալով արտոնյալ առևտրային ռեժիմներ (GSP, GSP+) նաև Եվրամիության, ԱՄՆ-ի և այլ երկրների հետ, կարող է և պետք է դառնա կամուրջ իրանական ապրանքների համար: Օրինակ՝ ԻԻՀ-ից ներմուծված բանջարեղենը հնարավոր է վերամշակել Հայաստանում և արտահանել այլ երկրներ: Հայաստանում արտադրության կազմակերպումը առավել գրավիչ կդարձնի Մեղրիում տեղակայված ազատ տնտեսական գոտին, որտեղ գործունեություն ծավալող տնտեսվարող սուբյեկտները կազատվեն մի շարք հարկատեսակներից»,-նշեց նա՝ ընդգծելով, որ երկար սպասված Համաձայնագրից արդյունավետ օգտվելը պետք է դառնա ՀՀ իշխանությունների տնտեսական առաջնահերթություններից մեկը․

2018 թվականին ՀՀ-ԻԻՀ ընդհանուր առևտրաշրջանառությունը աճել է 40,5 տոկոս: ԻԻՀ-ից ՀՀ ներմուծումը ավելացել է 54,2 տոկոս. զգալիորեն ավելացել է բնական գազի, ցեմենտի, նավթամթերքի ներկման ծավալները: ՀՀ-ից ԻԻՀ արտահանումը ավելացել է 12 տոկոսով. էականորեն ավելացել են էլեկտրաէներգիայի, ալյումինի, պարարտանյութերի, հաստոցների արտահանման ծավալները:

ԵԱՏՄ-Իրան այս hամաձայնագիրը կոչված է ամրապնդելու հյուսիս-հարավ ռազմավարական դաշնակցային հարաբերությունները և առավել կհզորացնի տարածաշրջանի տնտեսական գրավչությունն ու անվտանգությունը:

Այս փաստաթուղթը Իրանի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի գոտու ստեղծման առաջին փուլն է: Ժամանակավոր համաձայնագիրը կնքվում է երեք տարի ժամկետով, որի ընթացքում կողմերը պետք է համաձայնության գան ազատ առևտրի գոտու մասին լիարժեք համաձայնագրի մասին:

Համաձայնագրի անբաժանելի մաս են հանդիսանում նաև կից ցանկերը, որոնց մեջ ներառված ապրանքատեսակների հանդեպ կողմերը պատրաստ են տրամադրել սակագնային արտոնություններ, այսինքն՝ մաքսատուրքերի նվազեցում: Նշված ցանկերում ներառված են ինչպես գյուղատնտեսական, այնպես էլ արդյունաբերական ապրանքներ: Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների կողմից մշակված ցանկում հայկական կողմից ներկայացված առաջարկներում հիմնականում ներառված են այն ապրանքները, որոնք Հայաստանի Հանրապետության արտահանման առաջնային հետաքրքրություն ունեցող ապրանքներ են և որոնք ունեն նաև մեծ տեսակարար կշիռ Հայաստանի Հանրապետությունից Իրան արտահանման ծավալներում, մասնավորապես՝ տավարի միս, հանքային և գազավորված ջրեր, որոնք պարունակում են շաքարի կամ այլ քաղցրացնող կամ համաբուրավետիչ նյութեր, ոչ ոգելից խմիչքներ, դեղամիջոցներ, տրիկոտաժե արտադրանք։

Հարկ է նշել, որ շոկոլադ և կակաո պարունակող սննդամթերքի, հրուշակեղենի մասով իրանական կողմը համաձայնել է տրամադրել մաքսատուրքի դրույքաչափի իջեցում, սակայն նույն ապրանքների մասով առաջարկվել է կիրառել փոխադարձ զիջումներ:

Իրանի մաքսային համակարգի առանձնահատկություններից մեկն էլ այն է, որ լիազոր մարմինը. ելնելով տնտեսական իրավիճակից, կարող է գերատեսչական հրամանով բարձրացնել և իջեցնել մաքսատուրքերը, ինչը անկանխատեսլիություն է հաղորդում ներմուծման գործընթացին: Իրավիճակը հստակեցնելու նպատակով որոշ ապրանքատեսակների մասով առաջարկվել է գործող մաքսատուրքի դրույքաչափի պահպանում: Նշված ցանկում հայկական կողմից հետաքրքրություն ունեցող ապրանքներից են ոչխարի միսը, ձուկը՝ 5 տոկոս մաքսատուրք, մեղրը՝ 55 տոկոս մաքսատուրք:

Փոխադարձ զիջումների արդյունքում՝ իրանական կողմից մշակված ցանկում ներառված են այնպիսի գյուղատնտեսական ապրանքներ, ինչպիսիք են կարտոֆիլը, լոլիկը, կաղամբը, վարունգը, խնձորը, լոլիկի մածուկը և խնձորի հյութը: «Այս ապրանքների ներմուծումը Հայաստան կամ ԵԱՏՄ անդամ մյուս երկրներ կխստացնի մրցակցությունը, տեղական արտադրողները պարտադրված կլինեն վերանայել իրենց արտադրատնտեսական քաղաքականությունը, հակառակ դեպքում ցածր գներով իրանական ապրանքները նույնի տեղականին դուրս կմղեն շուկայից: 2018 թ. նման իրավիճակը գրանցվեց ցեմենտի շուկայում, երբ իրանական ցեմենտը, արժեզրկված թումանի և ցածր էներգակիրների գների պայմաններում, հայկական ցեմենտ արտադրողներին մեծ հարված հասցրեց, և կառավարությունը պարտադրված էր ընդունել ներքին շուկայի պաշտպանության միջոցներ: Նման իրավիճակ հնարավոր է նաև այլ ապրանքային շուկաներում»,-ասաց Պարսյանը:

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Հարաւային Ամերիկայի ՀՅԴ Կեդրոնական Կոմ

Նոյեմբեր 9 - Ազգային յիշողութեան վրայի վէրքը եւ Հայաստանին ապագային հանդէպ յան

09 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Վճարամիջոց-Մանրադրամի Պատրուակ

Հայաստանի Հանրապետութեան վարչապետը Հայոց ցեղասպանութեան միջազգային ճանաչումը ա

09 Նոյեմբեր 2026
ՀՄԸՄ-ի Միջդիւանական 12-րդ Խորհրդաժողով

Ուրբաթ, 6 նոյեմբերի երեկոյեան ժամը 6:00-ին, Երեւանի «Քոնկրես» հիւրանոցին մէջ ի

07 Նոյեմբեր 2026
Հայ դատի կենտրոնական խորհրդի հայտարարո

Հայ դատի կենտրոնական խորհուրդը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներին և ՄԱԿ-ի

06 Նոյեմբեր 2026
Համազգային Համախմբում

Չորեքշաբթի, 4 նոյեմբերի վաղ առաւօտուն Հայաստանի Ազգային անվտանգութեան ծառայութ

06 Նոյեմբեր 2026
Արտահերթ ընտրությունների գնալու միակ տ

Երեկ տեղի ունեցած հավաքում քննարկվել է ընդհանուր ստեղծված իրավիճակը, բռնաճնշու

05 Նոյեմբեր 2026
ՀՄԸՄի Միջդիւանական 12րդ Խորհրդաժողովը

ՀՄԸՄի Կեդրոնական վարչութեան կազմակերպութեամբ, Նոյեմբեր 5ի առաւօտեան, Երեւանի «

05 Նոյեմբեր 2026
Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի աջակցութ

2026 թ. Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում ամերիկահայ ընտրողները նկատելի ազդ

05 Նոյեմբեր 2026
Ընդդիմադիր ուժերը հայտարարում են համազ

Մենք՝ ներքոստորագրյալ հայաստանյան քաղաքական ուժերս, գիտակցելով հայ ժողովրդի և

05 Նոյեմբեր 2026
Հ.Յ.Դ. Երիտասարդականը IUSY-ի միջազգայ

26-էն 31 Հոկտեմբեր 2026-ին, Ընկերվար Երիտասարդներու Միջազգային Միութեան (IUSY)

04 Նոյեմբեր 2026
Սա կարող է հնարավորություն ընձեռել ընդ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստ

04 Նոյեմբեր 2026
Արարատն ու կեղծ երկընտրանքը. պետականու

Կան ազգային խորհրդանիշներ, որոնց խորհուրդն ու նշանակությունը վեր են ժամանակի ո

04 Նոյեմբեր 2026
Տոն սրբոց թարգմանչաց

Նույնիսկ մարտնչող անաստվածության տարիներին ոչ մեկը չէր կարող կտրել այն բազմաթի

04 Նոյեմբեր 2026
Հայաստանի իշխող վարչակարգի «խաղաղությա

Հոկտեմբերի 13-ը Կարսի ապօրինի պայմանագրի կնքման օրն է: Այդ պայմանագիրը հայ ժող

04 Նոյեմբեր 2026
Ընկերվարութիւնը համայնավարութիւն չէ

Մելիտինեցու սոյն վերտառութեամբ հրապարակագրութեան միջոցով կարելի է որոշակի պատկ

04 Նոյեմբեր 2026
Գիտելիք և կարողունակություն

Կարողունակությունը՝ որպես իրական կյանքում դրսևորվող գիտելիք Վերջին շրջանում

04 Նոյեմբեր 2026
Բացարձակ վերահսկողություն, թե՞ սոցիալա

Ադրբեջանում 2026 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին հանրակրթական դպրոցներու

04 Նոյեմբեր 2026
«Մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքի

Տասնամյակներ շարունակ Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերությունները բնութագրվել են

04 Նոյեմբեր 2026
ՀՀ-ում չեն գործում Սահմանադրությունն ո

Ժողովրդավարությունը Հայաստանում ոչ թե հետընթաց է ապրում, այլ մահացել է. նոյեմբ

03 Նոյեմբեր 2026
Հայաստանի թուրքացումը. խորհրդարանական

Հոկտեմբերի 29-ին Հայաստանի Ազգային ժողովում տեղի ունեցած խայտառակ տեսարանները,

03 Նոյեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company