ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրոյցներ

Չեմ կարծում, որ նման կառավարումով, նոր իշխանությունները կարողանան հաջողել

02 Օգոստոս 2019 Տասը ամսվա ընթացքում հնարավոր չէ ակնկալել խնդիրների վերջնական լուծումներ, սակայն Երևանի քաղաքային նոր իշխանությունների գործունեության 10-ամսյա այս ժամանակահատվածը բավարար էր այդ խնդիրների լուծմանն ուղղված աշխատանքներն իրականացնելու համար: Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ Երևանի քաղաքային կոմիտեի ներկայացուցիչ Արա Ռոստոմյանը:

Հիշեցնենք, որ ՀՅԴ Երևանի քաղաքային կոմիտեն Երևանի քաղաքապետարանի մուտքի մոտ օրերս անցկացնում էր բողոքի ակցիա՝ բարձրաձայնելով Երևանում կուտակված բազմաթիվ խնդիրները, պահանջելով Երևանի ավագանուց և քաղաքապետից կատարել նախընտրական խոստումներն ու լուծել այդ խնդիրները:

«Հայաստանի անկախության շրջանում չի եղել աղբահանության այսպիսի վատ վիճակ, սա ոչ միայն աղբի հարցն է, այլ համաճարակների, որի մասին չի խոսվում ընդհանրապես: Տրանսպորտի հետ կապված հարցը ևս նախընտրական քարոզարշավի ժամանակ ներկայացվեց՝ երկու տարում կլուծվի, սակայն անցել է 10 ամիս և տեսնում ենք, որ դարձյալ ասում են երկու տարի: Մի գուցե մեկ տարի հետո դարձյալ ասեն՝ երկու տարի համբերեք: Բազմաթիվ խնդիրներ կան: Ինչ-որ հարցի լուծման ուղղությամբ տարվող աշխատանք չենք տեսնում և չենք տեսնում ոչ միայն որպես քաղաքական ուժ, այլ նաև որպես երևանցի»,- ասաց նա:

Արա Ռոստոմյանի խոսքով՝ օգոստոսի 31-ին քաղաքապետարանի դիմաց իրականացված ակցիան զգոնության կոչ էր քաղաքային իշխանություններին. «Մենք ցանկանում ենք, որ իրենք զգան, որ քաղաքի մի ստվար խումբ չի ցանկանում այլևս նման կերպ շարունակել, մենք կոչ ենք անում զգաստանան ու այսուհետև ավելի լավ աշխատեն»:

Ռոստոմյանի խոսքով՝ ՀՅԴ Երևանի քաղաքային կոմիտեի մասնագետները դիմել են Երևանի քաղաքապետարան՝ ստանալու «Սանիթեք» ընկերության հետ կնքված պայմանագրի օրինակը՝ այն ուսումնասիրելու և ավելի առարկայական առաջարկներ ներկայացնելու համար, սակայն անցել է 20 օրից ավելի, բայց որևէ պատասխան չեն տվել քաղաքապետարանից:

Արա Ռոստոմյանը հիշեցրեց, որ դեռևս Տարոն Մարգարյանի պաշտոնավարման ժամանակ նշվում էր, որ բրիտանական ընկերության հետ բանակցություններ էին վարվում տրանսպորտային նոր ցանց ներդնելու վերաբերյալ: Նախընտրական շրջանում Հայկ Մարությանն իր հերթին խոսում էր մի քանի ամսում տրանսպորտի խնդիրը լուծելու մասին, և պարզվեց, որ քաղաքային նոր իշխանությունն ավարտել է 2016-ի բանակցությունները։ Արա Ռոստոմյանն ասաց, որ իր տեղեկությամբ՝ դեռ Տարոն Մարգարյանի պաշտոնավարման վերջին շրջանում էին ավարտվել բանակցությունները և տրանսպորտային նոր ցանց ներդնելու փաթեթը պատրաստ էր վաղուց։

«Երբ եկան քաղաքային նոր իշխանությունները, իրենք ասացին, որ նախորդները կոռումպացված են և իրենց որևէ պայմանավորվածությունը հաշվի չի առնվելու: Եվ այդ փաստաթուղթը մի կողմ դրվեց: Անցավ 6 ամիս, անդրադարձան այդ փաստաթղթին, նկատեցին, որ այնտեղ բավականին պրոֆեսիոնալ աշխատանք է կատարված և կոսմետիկ փոփոխություններով ներկայացրին այն փաստաթուղթը, որը կարող էին ներկայացնել սրանից 6 ամիս առաջ: Նման կառավարումով, չեմ կարծում, նոր իշխանությունները կարողանան հաջողել»:

Մանրամասները՝ տեսանյութում:

https://youtu.be/fJTzTaPzjmM

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Միջկուսակցական Հանդիպումը Քննարկեց Պատ

Երէկ Միջկուսակցական ժողովը հետեւեալ հաղորդագրութիւնը յղեց լիբանանեան լրատուամի

10 Մարտ 2026
Իշխան Սաղաթելյանը հանդիպում է ունեցել

Մարտի 9-ին ՀՀ Ազգային ժողովում ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, «

10 Մարտ 2026
Վանգուվըրի մէջ արժանավայել կերպով նշու

Ուրբաթ, 6 մարտ 2026-ին, երեկոյեան ժամը 7-ին, Վանգուվըրի Հայ կեդրոնի «Լազարեան»

09 Մարտ 2026
Արմէն Ռուստամեան հանդիպում ունեցաւ Գան

ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ Արմէն Ռուստամեան, ուրբաթ՝ մարտ 6-ին, Վանքուվըրի մէջ

07 Մարտ 2026
ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ Արմէն Ռուստա

ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ Արմէն Ռուստամեան, որ փետրուար 26-էն ի վեր կը գտնուի

07 Մարտ 2026
Հ.Յ.Դ. Բիւրոյի ներկայացուցիչ Արմէն Ռու

Հինգշաբթի մարտ 5-ին, Հ.Յ.Դ. Բիւրոյի ներկայացուցիչ Արմէն Ռուստամեան հանդիպումնե

07 Մարտ 2026
Առաջնորդ Սրբազան Հայրը ընդունեց ՀՅԴ Բի

Երկուշաբթի, 2 մարտ 2026-ին, Գանատայի Հայոց Թեմի Բարեխնամ Առաջնորդ Գերաշնորհ Տ.

07 Մարտ 2026
Յակոբ Բագրատունի. «Պատերազմը Անմիջական

ՀՅԴ Բիւրոյի անդամ, Միջին Արեւելքի պատասխանատու եւ Հայկական երեսփոխանական պլոքի

07 Մարտ 2026
Ակնարկ. Պատերազմի Աշխարհագրութեան Երկր

Միջին Արեւելքի պատերազմի աշխահագրութեան ընդլայնման հաւանականութիւնը առաջին հեր

06 Մարտ 2026
«Կիլիկիա Վերլուծական Հարթակ»-ի Արտակար

Հայ Եկեղեցւոյ Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան «Կիլիկիա Վերլուծական Հարթակ»ը

06 Մարտ 2026
Գանատայի մէջ 17 նորագիրներ միացան ՀՅԴ

Նախաձեռնութեամբ ՀՅԴ Գանատայի Կեդրոնական կոմիտէին՝ անցնող շաբթուան ընթացքին Գան

06 Մարտ 2026
Ա­թէն­քի եւ ­Թե­սա­ղո­նի­կէի մէջ հան­

Ան նաեւ ա­ւել­ցուց. «Իսկ ե­թէ խո­րա­նանք, պի­տի տես­նենք աշ­խար­հա­տա­րած, ժրա

06 Մարտ 2026
Դուք շարունակում եք մնալ հայկական իրակ

Նիկոլ Փաշինյան, Հայաստանի, հայ ժողովրդի, ազգային անվտանգության թիվ մեկ սպառնալ

06 Մարտ 2026
Ինչո՞ւ Սփիւռքի Նուիրուած Խորհրդաժողով

Մարտ ամսուան կիսուն, Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը (ՀՅԴ) Լոս Անճելըսի մէջ պիտ

06 Մարտ 2026
Հայաստանի համար մասնատված Իրանը կարող

Մարտի 5-ին Հրապարակ TV-ի «Հինգշաբթի» հաղորդաշարի հյուրն էր ՀՅԴ Հայաստանի Գերագ

06 Մարտ 2026
Իրանեան փորձաքարը՝ պո՞ւմ, թէ՞ պումըրան

Յունիս 2025-ին ալ կացութիւնը լարուած էր։ Ա․Մ․Ն․ եւ Իսրայէլ միասնաբար սկսած էին

06 Մարտ 2026
Հ.Յ.Դ . Բիւրոյի ներկայացուցիչ Արմէն Ռո

Հ.Յ.Դ. Բիւրոյի ներկայացուցիչ Արմէն Ռուստամեան, որ Գանատա կը գտնուի մասնակցելու

05 Մարտ 2026
Խմբագրական. «Ազդակ»-ի Ուղին (Դէպի 100-

«Ազդակ» այսօր թեւակոխեց իր հիմնադրութեան 100-ամեակը: Յառաջիկայ տարի, մարտ 5-ին

05 Մարտ 2026
Կանխել է պետք Հայաստանի՝ կցորդ պետությ

ՀՅԴ 135-ամյակի տոնակատարությունների շրջանակում Կանադայում գտնվող ՀՅԴ Բյուրոյի

04 Մարտ 2026
Լիբանանում անհանգիստ ու անորոշ վիճակ է

«Այս պահի դրությամբ հայկական համայնքային կենտրոնները չեն տուժել, մարդկային կո

04 Մարտ 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company