ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրոյցներ

Պետական բյուջեի մուտքերը 23 տոկոս եկամտահարկի դեպքում կնվազեն

20 Նոյեմբեր 2018

ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի հայտարարությունը, թե 2020 թվականից եկամտային հարկի պոտենցիալ վճարող են դառնալու 18-65 տարեկան ՀՀ բոլոր քաղաքացիները, մեծ աղմուկ է բարձրացրել և քննարկումների առիթ է դարձել: Անանյանը հայտարարել էր, որ դրա առաջին քայլը պետք է լինի քաղաքացու կողմից սեփական եկամուտները պարտադիր հայտարարագրելը, ըստ որի կորոշվի՝ նա ունի՞ հարկման ենթակա եկամուտ, թե՝ ոչ:

ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանը Armdaily.am-ի հետ զրույցում նշեց
, որ սկզբում պետք է խոսել այս գաղափարի ստեղծման պատճառների մասին.«Կառավարությունն առաջ բերեց համահարթեցված եկամտային հարկի գաղափարը, ըստ որի բոլոր անձինք պետք է վճարեն 23 տոկոսի չափով եկամտային հարկ: Դրա արդյունքում պետական բյուջե մուտքերը նվազելու են, քանի որ այժմ եկամտահարկն ավելի բարձր է, և այսպիսով բարձր եկամուտ ստացողները վճարելու են ավելի քիչ»:

Պարսյանի խոսքերով այդ բացը լրացնելու համար կառավարությունը մտածում է քայլեր: Իսկ հայտարարագրի ներկայացնելու պայմանը և մարդկանց տրանսֆերտները հարկելը սխալ է.«Հատկապես մեր երկրում, որտեղ հասարակության 1/3 մասը աղքատ է, և երկրորդ, կառավարությունը որևիցե ձևով չի նպաստում մարդկանց եկամուտների ավելացմանը: Եվ երրորդ, կառավարությունը խոսում է, որ մեր երկրում 40 տոկոս ստվեր կա, պետք է փորձել այս թվերը հարթեցնել, ոչ թե տրանսֆերտները հարկել կամ խեղճ ու կրակ ժողովրդին բերել հարկման դաշտ»:

Սոցիալական պետություն կառուցելու համար, Պարսյանը կարծում է, որ ավելի հարուստներն ավելի շատ պետք է վճարեն.«Մենք պետք է վերանայենք կամ հրաժարավենք նեոլիբերալ տնտեսական քաղաքականության մոդելից, որը տարիներ շարունակ իրականացվում է Հայաստանում: Փոխվում են կառավարությունները, բայց այդ մոդելը մնում է նույնը»:

Տնտեսագետն անդրադարձավ նաև այլ երկրներից ուղարկվող գումարների և դրանց հարկման թեմային.«Երբ կառավարությունն ասում է, որ արտերկրից եկող գումարները չեն հարկվելու, քանի որ արդեն այդ այլ երկրում հարկվում են, դա հնարավոր չէ ստուգել, քանի որ մեր հայրենակիցների մեծ մասն աշխատում է արտերկրում չգրանցված, կամ գրանցված լիելու դեպքում եկամուտները քիչ են ցույց տալիս: Եվ այսպիսով կառավարությունը չի կարող ապահովել հարկման ամբողջ բազան»:

Սուրեն Պարսյանի պնդմամբ սա ևս մեկ միջոց է պետական բյուջեն լցնելու՝ ի հաշիվ միջին և աղքատ խավի, քանի որ հարուստ խավը տրանսֆերտներ չեն ստանում: 2017 թվականին Հայաստանը 1,8 միլիարդ դոլարի տրանսֆետ է ունեցել:

Պարսյանի խոսքով կառավարության ցանկությունը այդ 1,8 միլիարդը հարկելն է.«Եթե կառավարությունը չի ցանկանում դա հարկել, ապա պետական բյուջեի այդ բացը կրկին մնում է: Իրենց հիմնական խնդիրը այն է, որ բյուջեի պակասորդը, որն առաջացել է՝ լցվի, և մենք 2020 թվականին 600 միլիոն դոլարի չափով վարկային պարտավորություններ ունենք մարելու, և արդեն ֆինանսների նախրարությունը, ըստ էության, փորձում է բոլորիս «գոտիները ձգի», որ այդ գումարներն ապահովի»։
Անյուտա Աթանեսյան

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Հայ դատի կենտրոնական խորհրդի հայտարարո

Հայ դատի կենտրոնական խորհուրդը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներին և ՄԱԿ-ի

06 Նոյեմբեր 2026
Համազգային Համախմբում

Չորեքշաբթի, 4 նոյեմբերի վաղ առաւօտուն Հայաստանի Ազգային անվտանգութեան ծառայութ

06 Նոյեմբեր 2026
Արտահերթ ընտրությունների գնալու միակ տ

Երեկ տեղի ունեցած հավաքում քննարկվել է ընդհանուր ստեղծված իրավիճակը, բռնաճնշու

05 Նոյեմբեր 2026
Հ.Մ.Ը.Մ.ի Կեդրոնական Վարչութեան լիագու

Հ.Մ.Ը.Մ.ի միջ-դիւանական 12-րդ խորհրդաժողովի նախօրեակին, 2-4 Նոյեմբերին, Հ.Մ.Ը.

05 Նոյեմբեր 2026
Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի աջակցութ

2026 թ. Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում ամերիկահայ ընտրողները նկատելի ազդ

05 Նոյեմբեր 2026
Ընդդիմադիր ուժերը հայտարարում են համազ

Մենք՝ ներքոստորագրյալ հայաստանյան քաղաքական ուժերս, գիտակցելով հայ ժողովրդի և

05 Նոյեմբեր 2026
Հ.Յ.Դ. Երիտասարդականը IUSY-ի միջազգայ

26-էն 31 Հոկտեմբեր 2026-ին, Ընկերվար Երիտասարդներու Միջազգային Միութեան (IUSY)

04 Նոյեմբեր 2026
Սա կարող է հնարավորություն ընձեռել ընդ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստ

04 Նոյեմբեր 2026
Արարատն ու կեղծ երկընտրանքը. պետականու

Կան ազգային խորհրդանիշներ, որոնց խորհուրդն ու նշանակությունը վեր են ժամանակի ո

04 Նոյեմբեր 2026
Տոն սրբոց թարգմանչաց

Նույնիսկ մարտնչող անաստվածության տարիներին ոչ մեկը չէր կարող կտրել այն բազմաթի

04 Նոյեմբեր 2026
Հայաստանի իշխող վարչակարգի «խաղաղությա

Հոկտեմբերի 13-ը Կարսի ապօրինի պայմանագրի կնքման օրն է: Այդ պայմանագիրը հայ ժող

04 Նոյեմբեր 2026
Ընկերվարութիւնը համայնավարութիւն չէ

Մելիտինեցու սոյն վերտառութեամբ հրապարակագրութեան միջոցով կարելի է որոշակի պատկ

04 Նոյեմբեր 2026
Գիտելիք և կարողունակություն

Կարողունակությունը՝ որպես իրական կյանքում դրսևորվող գիտելիք Վերջին շրջանում

04 Նոյեմբեր 2026
Բացարձակ վերահսկողություն, թե՞ սոցիալա

Ադրբեջանում 2026 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին հանրակրթական դպրոցներու

04 Նոյեմբեր 2026
«Մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքի

Տասնամյակներ շարունակ Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերությունները բնութագրվել են

04 Նոյեմբեր 2026
ՀՀ-ում չեն գործում Սահմանադրությունն ո

Ժողովրդավարությունը Հայաստանում ոչ թե հետընթաց է ապրում, այլ մահացել է. նոյեմբ

03 Նոյեմբեր 2026
Հայաստանի թուրքացումը. խորհրդարանական

Հոկտեմբերի 29-ին Հայաստանի Ազգային ժողովում տեղի ունեցած խայտառակ տեսարանները,

03 Նոյեմբեր 2026
Հայ Ուսանողութիւնը Արցախի համար 2025-ի

ՀՅԴ Բիւրոյի Երիտասարդական գրասենեակի նախաձեռնութեամբ, 2025–2026 թուականներուն

03 Նոյեմբեր 2026
Թշնամիները՝ դրսից, Փաշինյանը՝ ներսից․

Անցյալ շաբաթ ՀՀ Ազգային ժողովի տասնյակ պատգամավորներ ներքաշվեցին խայտառակ ծեծկ

03 Նոյեմբեր 2026
«Դրօշակ»ի Առաջնորդող. Կարմիր գծերի հա

2026 թ. գարնանն ու ամռանը տեղի ունեցած նախընտրական և հետընտրական գործընթացները

03 Նոյեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company