ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրոյցներ

Եթե ՀԱՊԿ-ում խնդիրներ առաջանան, առաջինը կօգտվի Ադրբեջանը

19 Նոյեմբեր 2018

ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը ցավում է, որ այսպիսի իրավիճակ է առաջանում արտաքին քաղաքականության կարևոր հարթակում` ՀԱՊԿ-ում: Այսօր, նոյեմբերի 19-ին, ԱԺ ճեպազրույցների ժամին նա ասաց. «Միանշանակ է, որ թե’ Բելառուսի, թե’ Ղազախստանի ղեկավարների հայտարարությունները չեն բխում կառուցողականության ոգուց և համագործակցության այն տրամաբանությունից, որը ՀԱՊԿ գործընկերության մեջ առկա է»:

Ռուստամյանի կարծիքով` մեր խնդիրները այնպես պետք է լուծենք, որ լրացուցիչ պրոբլեմներ չառաջանան:

«Ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ում մեր տեղը պահելու հարցին, մենք գիտեինք, հասկանում էինք, որ ՀԱՊԿ կանոնադրության մեջ կա բաց: Փաստորեն, կատարված փաստից հետո փորձ է արվում խնդիրը լուծել: Մինչև մեր տեղն այդտեղ հարվածի տակ դնելը, մինչև Խաչատուրովին հետ կանչելը, պետք էր նախատեսել այս ամենը, որպեսզի կատարված փաստից հետո չփորձեինք խնդիրը լուծել»,- ասաց նա:

Պատգամավորը հիշեցրեց, որ Յուրի Խաչատուրովին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակելը հարթ ու հանգիստ չի եղել: «Մենք տեսել ենք, թե ինչ դժվարությունների արդյունքում է այդ նշանակումը տեղի է ունեցել: Դեռ այն ժամանակ հակադրվող կողմեր կային, բայց այդ հարցը լուծվեց»,- ասաց նա:

Անդրադառնալով ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի` ՀԱՊԿ անդամ երկրներին ուղղված հայտարարությանը` Ռուստամյանն ասաց, որ չի կարծում, թե մենք ունենք այնքան լծակ, որ մյուս երկրի ղեկավարներից պահանջենք կեցվածք պահպանել: «Պահանջել բառը պարտադրանք է ենթադրում: Եթե առաջիկա նիստում այդ տրամաբանությամբ սկսվի խոսակցությունը, դա կառուցողական տեղ չի տանելու: Ես տեսնում եմ, որ կրքերը բորբոքվում են, լարվածությունն ավելանում է, և եթե ՀԱՊԿ-ում առաջանելու են խնդիրներ, դրանից առաջին օգտվողը ոչ թե մենք ենք լինելու, այլ Ադրբեջանն է լինելու: Ես տեսնում եմ` ինչպիսի հրճվանք է արտահայտում Ադրբեջանի նախագահը տարբեր առիթներով` մեղադրանքի սլաքն ուղղելով Հայաստանի կողմը: Նա պնդում է, որ եթե այդ կազմակերպության մեջ խնդիր կա, ապա դա Հայաստանն է ստեղծում»,- նշեց պատգամավորը:

Ըստ նրա` հարցը ձևակերպումների մեջ է, և չպետք է թույլ տանք, որ մյուս կողմն օգտվի այդ ձևակերպումներից: «Այստեղ խնդիրն անձնական հեղինակությունը կասկածի տակ դնելու կամ ինչ-որ մեկի հեղինակության առավելությունն արձանագրելու մեջ չէ: Հարցը այդ կառույցի արդյունավետ աշխատանքն է, ձևավորված ավանդույթները, միմյանց հարգելու վարվելակարգն է: Այդ հարաբերություններն ինչքան բարեկամական լինեն, այնքան ընդհանուր գործը կշահի»,- եզրափակեց Ռուստամյանը:

«Արտաքին քաղաքականությունը շատ նուրբ արվեստ է, և այդտեղ ամեն մի խոսք պետք է ձևել-չափել»,- հայտարարեց Արմեն Ռուստամյանը` անդրադառնալով ՀԱՊԿ-ի շուրջ ստեղծված իրավիճակին:

Դիտարկմանը` տեսակետ կա, որ հին դիկտատորները իրենց փակ ակումբում չեն հանդուրժում նոր մարդու` Փաշինյանի ներկայությունը, և հարցին` կա՞ հավանականություն, որ Հայաստանը դուրս մնա ՀԱՊԿ-ից, և Ադրբեջանը անդամագրվի այդ կառույցին, նա արձագանքեց. «Այսպիսի ձևակերպումներից եմ ուզում, որ խուսափենք: Ի՞նչ է նշանակում` հին դիկտատորներ, արդեն վիրավորում ենք մարդկանց, որքան էլ մեր ներսում համոզումներ ունենք: Չի կարելի նման կերպ արտահայտվել: Մարդիկ շատ հեշտ ու հանգիստ այդ ամենին պատասխան են տալիս և ամբողջ աշխարհի առաջ իրենց հեղինակությունը պահպանում են` անկախ նրանից, թե ով իրենց ինչ կանվանի: Ի՞նչ իմաստ ունի, որ մենք մտնենք այդպիսի խոսակցությունների մեջ, մենք դրանից շահելո՞ւ ենք: Եթե Հայաստանը փոխարինվի Ադրբեջանով, մենք դրանից շահելո՞ւ ենք, ինչ է թե մի սրտահովանք խոսք ասացինք, դրանից ոգևորվենք: Արտաքին քաղաքականությունը շատ նուրբ արվեստ է, այդտեղ ամեն մի խոսք պետք է ձևել-չափել»:

Ռուստամյանը միևնույն ժամանակ վստահ է, որ ՀԱՊԿ կանոնադրությունը հեշտությամբ չի կարելի փոխել, որ Հայաստանը փոխարինվի այլ երկրով: Ըստ նրա` կարևոր է, որ կոնսենսուսի ոգին պահպանվի: «Մենք պետք է բոլորին մղենք նրան, որ համախոհության հասնելու ոգին չտուժի, չվերանա: Սրան է պետք ուղղել մեր ջանքերը: Չեմ կարծում, որ այստեղ կարող է խնդիր առաջանալ, Հայաստանին չեն կարող շրջանցել, Հայաստանն իր տեղն ու դերն ունի»,- նշեց նա:

Ըստ պատգամավորի`Բելառուսի և Ղազախստանի ղեկավարների հայտարարություններն էլ կառուցողականության հետ խնդիր ունեն և համագործակցության ոգուց չեն բխում, բայց մենք մեր հարցը պետք է ձևակերպենք այնպես, որ խնդիրը չտեղափոխվի անձնական դաշտ: «Մենք մեր պահանջները պետք է ներակայացնենք` ի շահ ՀԱՊԿ պայմանագրի տրամաբանության, այդ ձևաչափի նշանակության և այն նպատակների, որ պետք է ծառայի այդ կառույցը: Հայաստանն` իր ասելիքով և իր մոտեցումներով, շատ ճիշտ է, ունի հիմքեր, բայց այդ հիմքերը ներակայացնելու տեղը կա: Չպետք է առիթ տալ, որ հարցը տեղափոխվի անձնական դաշտ և դրանով ավելի բարդացվի ավելի կարևոր խնդրի լուծումը»,- կարծիք հայտնեց Ռուստամյանը:

«Ակնհայտ է, որ խորհրդարանական ընտրությունները պետք է տեղի ունենան պաթոսի մթնոլորտում, իսկ այդ պաթոսն արդեն բավականին լուրջ հնարավորություններ ու առավելություններ տալիս է մեկ քաղաքական ուժի»,- շեշտեց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:

Ըստ պատգամավորի` այդ պաթոսի ֆոնին չեն լինի ընտրակեղծիքներ, իշխանությունը չի փորձի այլ ճանապարհներով ձայներ հավաքել, որովհետև դրա կարիքը չկա, սակայն ըստ նրա, դա ամենևին էլ չի նշանակում, որ ընտրությունները կլինեն ժողովրդավարական:

«Այս ընտրությունները չեն լինելու հիմնական միջոցը գնահատելու համար Հաայստանում արդյո՞ք հաստատվեց ժողովրդավարական ընտրությունների անցկացման ավանդույթ, թե ոչ: Երկրում միշտ էլ եղել են շատ լավ ընտրություններ, որը բոլորի կողմից էլ ընդունված է եղել, բայց դա չի բերել ժողովդավարության հաստատման: Մենք 90-91 թվականներին շատ լավ ընտրություններ ենք ունեցել, բայց դրանից հետո երկիրը շեղվել է, և մենք շատ երկար ժամանակ, մինչև հիմա այդ խնդիրն ունենք և չենք կարողանում վերագտնել ժողովրդավարական ընտրությունների բնականոն ընթացքը»,- ասաց նա:

Ռուստամյանն ընդգծեց, որ մյուս ընտրություններն արդեն ցույց կտան, թե այն պայմաններում, երբ իշխող ուժը վտանգ ունի իշխանությունը կորցնելու, այդ ժամանակ նորմալ ժողովրդավար ընտրություններ կանցկացվե՞ն, թե՞ ոչ: «Հիմա դրա կարիքը չկա, բայց դա չի նշանակում, որ մենք ունենք անշրջելի ժողովրդավարական ընտրությունների անցկացման ընթացք: Արդեն իսկ որոշակի անհավասար պայամններ կան, որ պաթոսի պայմաններում է տեղի ունենում ընտրությունները, բայց այլ ձևի միջամտություն չեմ տեսնում, չեմ էլ կարծում, որ այդպիսի բան տեղի կունենա: Ես չեմ ուզում թերագնահատել իշխանություններին: Նրանք ամեն ինչ անելու են, որ լավ լինեն ընտրությունները, որովհետև սա փորձություն է իշխանությունների համար, սա հիմք է տալիս ասելու, որ այս ընտրությունները նախորդների համամետ որակյալ կլինեն»,- ընդգծեց նա:

Ընդդիմություն լինում ես, երբ ձևավորվում է իշխանություն: «Ես պարտավոր չեմ նույն բառապաշարն օգտագործել, որպեսզի ապացուցեմ` ես ավելի ընդդիմություն եմ, քան մյուսները»,- ասաց Արմեն Ռուստամյանը` անդրադառնալով ՀՀԿ-ի այն հայտարարությանը, որ միակ ընդդիմությունն իրենք են:

Նրա կարծիքով` կրկնվում է նույն սխալը, ինչ մինչև հիմա եղել է: «Նույն բանն է` ով է ընդդիմություն, ով է կեղծ. այս բանից չե՞ն հոգնել մարդիկ: Այսինքն` ով հայհոյում է, նա է դառնում ընդդիմություն: Այս կատեգորիաներից պետք է դուրս գանք: Մենք չենք գնում ընտրություններին նրա համար, որ ցույց տանք` ամենալավը մենք ենք, մյուսներն անելիք չունեն: Մենք մտնում ենք այս ընտրապայքարի մեջ, որովհետև այս անցումային փուլում Դաշնակցությունը հասկանում է` ճիշտն ու սխալը որն է, թացն ու չորը որն է, լավն ու վատը որն է: Մնեք գնում ենք, որ կարողանանք երկիրը տանել այն ուղղությամբ, որ երաշխավորված լինի` մեր ձեռքբերումները չենք կորցնի, իսկ դրա վտանգը կա»,- ասաց Ռուստամյանը:

Պատգամավորը նշեց, որ իրենք քննադատել են այն ամենը, ինչը եղել է իրենց համար անընդունելի, և պաշտպանել այն ամենը, որը եղել է ընդունելի: Նա հիշեցրեց հոկտեմբերի 2-ին ԱԺ-ի ընդունած օրենքի նախագիծը և ընդգծեց. «Կառավարությունը պետք է սովորի Ազգային ժողովին չպարտադրել հլու-հնազանդ կատարել իր որոշումները, որովհետև Հայաստանում գործում է Սահմանադրություն, որում օրենսդիրն ու գործադիրը բաժանված են: Դա է ժողովրդավարության ամբողջ իմաստը: Եթե վաղը դուք մեծամասնություն էլ ունենաք, ձեր մեծամասնության հետ այդ լեզվով չխոսեք: Նրանք այդպես արեցին, որ մենք հետ կանչեցինք մեր նախարարներին, հետո նոր այդ շոուն տեղի ունեցավ հրապարակում` ստորագրեցին, թե իբրև գործից հանում են նախարարներին, որի իրավունքն էլ չունեին, պետք է դիմեին նախագահին, նա ստորագրեր»:

Ռուստամյանն ընդգծեց` ակնհայտ է, որ Դաշնակցությունն իր տեսակետները պահպանել է` անկախ նրանից, որ դաշտում է եղել: «Այդպես` Հանրապետականին շատ ավելի հեշտ էր, իրենք կառավարության մեջ չէին: Մեզ համար էր ավելի դժվար` լինելով կառավարության մեջ` դեմ գնալ վարչապետին: Նույնը` ընտրականի հետ կապված: Առաջընթաց էր ԸՕ-ն, մենք կողմ քվեարկեցինք, որ ՀՀԿ-ն դեմ է քվեարկել, ավելի ճի՞շտ ընդդիմություն էր: Ինչի՞ էր դեմ քվեարկում: Այդ առումով մեզնից ո՞վ է ավելի ճիշտ պահել իրեն: Նրանք դեմ են քվեարկել, որ այս ընտրակարգը մնա: Մեզ համար ավելի ընդունելի էր այս ԸՕ-ն, քան այն, ինչ հիմա մնաց: Ինքնանպատակ ընդդիմություն լինելու իմաստը ո՞րն է: Դու պետք է ընդդիմություն ու իշխանություն լինես հօգուտ պետության: Այս քաղաքական հայտարարությունները քարոզչական էֆեկտ ստեղծելու նպատակ ունեն, և չեմ կարծում` երկար կյանք կունենան»,- եզրափակեց նա:

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Քաղաքացիություն ստանալը դժվարացնում են

Ըստ ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավարի` սփյուռքը չի կարող խա

20 Սեպտեմբեր 2026
Սեպտեմբերյան պատերազմները․․․

Երբեք չեմ հասկացել, թե ինչու՞ է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազ

19 Սեպտեմբեր 2026
Երբ ասում են` Արցախը երբեք հայկական չի

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հանդես է եկել տեսաուղերձով․

19 Սեպտեմբեր 2026
Արցախի Հանրապետության Հանրային խորհրդի

2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կանխորոշմամբ և աշխարհի լուռ համաձայնու

19 Սեպտեմբեր 2026
Քանի դեռ կա թուրք-ադրբեջանական մոտեցու

Այսօր՝ Արցախի հայաթափման 3-ամյա տարելիցին, տեղի է ունեցել «Հիշատակի օր» խորագի

19 Սեպտեմբեր 2026
Արցախցիների հավաքական և անվտանգ վերադա

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պարտականությունները կատարող Գագի

19 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Այնճարը` Սփիւռքի Փոփոխուող

Մուսա լերան հերոսամարտի հերթական նշումը կը զուգակցուի Սուրբ Խաչի տօնին հետ: Հե

18 Սեպտեմբեր 2026
«Հայաստան» խմբակցության անդամները Շվեդ

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը, խմբակցության քարտուղար Արթ

18 Սեպտեմբեր 2026
«Արմատախիլ անել» դաշնակցականությունը.

ՀՀ ԱԺ ամբիոնից իշխանական մեծամասնության պատգամավոր Արման Եղոյանի՝ սեպտեմբերի 1

18 Սեպտեմբեր 2026
Փաշինյանն ի զորու չէ իրավական պատասխան

«5-րդ ալիք» հեռուստաընկերության «Օրագիր» հաղորդման հյուրն է ՀՅԴ Հայ Դատի գրասե

17 Սեպտեմբեր 2026
Արամ Համբարեանի Մեկնաբանութիւնը՝ Հայ Հ

ՈՒԱՇԻՆԿԹԸՆ․- Ա․Մ․Ն․ նախագահ Տանըլտ Թրամփ, Սպիտակ տան մէջ Սեպտեմբեր 16-ին հանդի

17 Սեպտեմբեր 2026
Բաց նամակ՝ Ալիևի հրավերով օկուպացված Ա

ԲՐՅՈՒՍԵԼ, 17 սեպտեմբերի, 2026 թ․ — ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակը (EAFJD) բա

17 Սեպտեմբեր 2026
Ցույց ԱԺ-ի դիմաց. արցախցիները պահանջու

Արցախցիներն այսօր` սեպտեմբերի 17-ին բողոքի ցույց անցկացրեցին Ազգային ժողովի շե

17 Սեպտեմբեր 2026
Հայ Դատի Կոչը՝ Գերիներու Ազատ Արձակման

Աւելի քան տասնեակ մը քոնկրեսականներ Սեպտեմբեր 15ին պահանջեցին, որ Ատրպէյճան ազ

17 Սեպտեմբեր 2026
Ակնարկ. Հիմնական Դերակատարութիւն

Ակնկալելի էր, որ Հայաստանի Հանրապետութեան Ազգային ժողովի նիստերուն Դաշնակցութե

17 Սեպտեմբեր 2026
Գազի թանկացումը բերելու է կատաստրոֆիկ

Խորհրդարանական քառօրյան բավականին թեժ է ընթանում։ ՔՊ-ական Արման Եղոյանն ԱԺ ամբ

16 Սեպտեմբեր 2026
Եթե Դաշնակցությունն արժեք ու ուժ չունե

Հայ Յեղափոխական Դաշնակցության թիրախավորման պատճառները հասկանալու համար անհրաժե

16 Սեպտեմբեր 2026
Խայտառակ բռնաճնշումներ՝ ՏԻՄ ընտրւթյուն

Այսօր՝ սեպտեմբերի 16-ին Ազգային ժողովում տեղի ունեցավ ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայ

16 Սեպտեմբեր 2026
Պաքուի Պատրաստած Դատարկ Յուշամատեանը Ե

Անընդունելի է լռել, կուլ տալ պատահածը եւ լուսանցքի մէջ դնելով՝ էջը դարձնել, նո

16 Սեպտեմբեր 2026
Սփիւռքի Ազգային Զօրաշարժի Խորհրդաժողով

Սփիւռքի զօրաշարժի խորհրդաժողովին (Փարիզ, Ապրիլ 11-12) ընթացքին տեղի ունեցած չո

16 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company