ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրոյցներ

Արցախի հարցում մեր մոտեցումը հանգում է «Զարգանալ` չզիջելով» բանաձևին

28 Դեկտեմբեր 2018

Անցյալի էջը փակված է, բայց, որպեսզի նոր փաթեթավորմամբ վերադարձ անցյալին տեղի չունենա, անհրաժեշտ է չկրկնել նախկին սխալները և հստակ, կշռադատված ու կանխատեսելի քայլերով գնալ առաջ։ Yerkir.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը` ամփոփելով 2018-ի ներքաղաքական տարին: Դաշնակցական գործիչը ներկայացրել է նաև Արցախի հարցի կարգավորման հետ կապված` ՀՅԴ-ի դիրքորոշումը:

– 2018թ.ի իրադարձություններին փուլ առ փուլ անդրադարձ եղել է, այդուհանդերձ, ամփոփելով քաղաքական տարին, ի՞նչ գնահատականներ է տալիս Դաշնակցությունը:

-Անցնող տարվա ընթացքում Հայաստանում տեղի ունեցած իրադարձություններին ամբողջական գնահատականներ տալը, կարծում եմ, դեռ վաղաժամ է, որովհետև քաղաքական գործընթացները թեև տրամաբանական առումով հասել են որոշակի հանգրվանի, սակայն հետագա զարգացումների լույսի ներքո միայն հնարավոր կլինի ըստ էության արժևորել տեղի ունեցածը։ Ակնհայտ է, սակայն, որ անկախ հետագա զարգացումներից, կարող ենք արձանագրել, որ տեղի ունեցած իրադարձությունները էական փոփոխություններ են առաջ բերել ոչ միայն քաղաքական, այլ նաև մեր ազգային-պետական ու հանրային կյանքի գրեթե բոլոր ասպարեզներում։ Կարծում եմ` այսօր գտնվում ենք հույսի ու անորոշության խաչմերուկում։ Հույսի, որովհետև ապրիլյան համաժողովրդական շարժման արդյունքում հույս է արթնացել, որ դրական փոփոխություններ կլինեն, անորոշության, որովհետև մարդիկ սկսել են հասկանալ, որ անցյալի անցանկալի վարքուբարքի մերժումը ինքնին չի նշանակում բարեկեցիկ ու երաշխավորված ապագա։ Անցյալի էջը փակված է, բայց, որպեսզի նոր փաթեթավորմամբ վերադարձ անցյալին տեղի չունենա, անհրաժեշտ է չկրկնել նախկին սխալները և հստակ, կշռադատված ու կանխատեսելի քայլերով գնալ առաջ։ Հերթական անգամ սխալվելու իրավունք պարզապես չունենք։

– Քաղաքագետները նշում են, որ որեւէ քաղաքական ուժի դիրքորոշումը Արցախյան հակամարտության կարգավորման վերաբերյալ հստակ չէ: Մեկ անգամ եւս հստակեցնենք ՀՅԴ-ի դիրքորոշումը Արցախի հարցի կարգավորման հարցում՝ առանց հողային զիջումների:

– ՀՅԴ-ի դիրքորոշումը Արցախի հարցի կարգավորման վերաբերյալ շատ հստակ է։ Կարգավորման հայեցակարգը պետք է հենվի հետևյալ սկզբունքների և մոտեցումների վրա.

1.Հայկական կողմերի (Հայաստան-Արցախ) փոխզիջումը չի կարող նահանջ արձանագրել արցախահայության՝ 1991 թ.-ի անկախության և ԼՂՀ Սահմանադրության ընդունման համաժողովրդական հանրաքվեներով արդեն իսկ արտահայտված կամքից և պետք է լինի համարժեք ու համաչափ Ադրբեջանի միաժամանակյա զիջումներին։

2.Արցախը, լինելով հակամարտության հիմնական և ինքնուրույն կողմ, պետք է ճանաչվի և հանդիսանա իրավահավասար բանակցային կողմ։

3.Անհրաժեշտ է Հայաստանի և Արցախի միջև կնքել համաձայնագիր ռազմավարական դաշինք ձևավորելու մասին, համաձայն որի` Հայաստանը պետք է ճանաչվի որպես ԼՂՀ անկախության և անվտանգության երաշխավոր։

4.Պետք է հետամուտ լինել ԼՂՀ միջազգային ճանաչմանը, զուգահեռաբար ծրագրված աշխատանքներ իրականացնել Արցախի վերաբնակեցման և տնտեսական առաջանցիկ զարգացման ուղղությամբ։

Եթե ընդհանրացնելու լինենք, մեր մոտեցումը հանգում է «Զարգանալ` չզիջելով» բանաձևին։

– Լինելով համահայկական կառույցի ներկայացուցիչ եւ հաշվի առնելով Սփյուռքին նետված մարտահրավերները՝ կարող եք նշել խնդիրների այն շրջանակը, որի սահմաններում Սփյուռքը պետք է մասնակցություն ունենա Հայաստանի ներքաղաքական կյանքին:

– Նախ՝ պետք է հստակ գիտակցել, որ Հայաստանը, Արցախը, Ջավախքը և Սփյուռքը բովանդակ հայության անքակտելի մասերն են։ Կազմակերպված և միասնական հայությունն է այն ուժը, որը ժամանակակից գլոբալացվող աշխարհում կարող է մրցակցային առավելություններ ապահովել։ Այդ ամբողջության ներքին կարողականությունը բացահայտելու և դեպի համազգային նպատակներն ուղղորդելու համար անհրաժեշտ է ինքնակազմակերպման և համակարգման նոր որակ ու մակարդակ ապահովել, իսկ դա ենթադրում է հայության ընդհանրական կամքի արտահայտման որոշակի ձևաչափ։ Այս առումով թե՛ ձևաչափի, թե՛ խնդիրների շրջանակի հստակեցման հարց ունենք։ Բայց սա, կարծում եմ, առանձին և հանգամանալի քննարկման հարց է։

– Կխնդրեինք ընդհանուր գծերով ներկայացնել 2019-ին ՀՅԴ-ի անելիքները` որպես արտախորհրդարանական սոցիալիստական եւ ազգային ուժ:

– Խորհրդարանում ներկայացված չլինելու հանգամանքը մարտավարական առումով, անշուշտ, որոշակի փոփոխություններ կմտցնի մեր գործունեության մեջ։ Նոր քաղաքական իրողությունների պայմաններում ՀՅԴ-ի առաջ կանգնած մարտահրավերները, դժվարությունների հետ մեկտեղ, նաև նոր հնարավորություններ են ընձեռում։ Ակնհայտ է, որ խորհրդարանում ներկայացված ընդդիմությունը գաղափարական ու կադրային իմաստով չունի անհրաժեշտ ներուժը, և իրական ընդդիմությունը ձևավորվելու է խորհրդարանից դուրս: Այս առումով Դաշնակցությունը լուրջ անելիք ունի։ Կարևոր է, որ լինենք ոչ թե հակազդողի, արձագանքողի դերում, այլ նախաձեռնողի՝ տարբեր խնդիրների հետ կապված մեր մոտեցումները ներկայացնելու և մեր քաղաքական ուղեգիծն առաջ տանելու իմաստով: Ի վերջո, ընտրությունների ժամանակ ստացած քվեներով չի կանխորոշվում իրական քաղաքական ուժերի դերակատարությունը։ Այդ ցուցանիշները շատ փոփոխական կարող են լինել, ինչի վկայությունն են թե´ վերջին արտահերթ, թե´ 2017-ի և թե´ նախորդ բոլոր խորհրդարանական ընտրությունները: Դրանք հստակ արձանագրում են մի պարզ իրողություն՝ շատ կարճ ժամանակահատվածում հնարավոր է տրամադրությունների այնպիսի փոփոխություն, որ արձանագրված տվյալներն էականորեն տարբերվեն նախորդներից: Փոփոխական ընտրաքվեների ականատեսն ենք լինելու նաև առաջիկայում։ Այնպես որ` անկախ արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներից՝ ՀՅԴ-ն` իբրև ազգային, սոցիալիստական, ժողովրդավարական կուսակցություն, հետամուտ է լինելու իր արժեհամակարգից բխող գաղափարական, ծրագրային առաջադրանքների իրագործմանը։ Մեր անցյալը պարտավորեցնում է երբեք չընկրկել դժվարությունների առաջ և միշտ նայել առաջ։

Զրուցեց`Մարիամ Պետրոսյանը

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
ՀՄԸՄ-ի Միջդիւանական 12-րդ Խորհրդաժողով

Ուրբաթ, 6 նոյեմբերի երեկոյեան ժամը 6:00-ին, Երեւանի «Քոնկրես» հիւրանոցին մէջ ի

07 Նոյեմբեր 2026
Հայ դատի կենտրոնական խորհրդի հայտարարո

Հայ դատի կենտրոնական խորհուրդը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներին և ՄԱԿ-ի

06 Նոյեմբեր 2026
Համազգային Համախմբում

Չորեքշաբթի, 4 նոյեմբերի վաղ առաւօտուն Հայաստանի Ազգային անվտանգութեան ծառայութ

06 Նոյեմբեր 2026
Արտահերթ ընտրությունների գնալու միակ տ

Երեկ տեղի ունեցած հավաքում քննարկվել է ընդհանուր ստեղծված իրավիճակը, բռնաճնշու

05 Նոյեմբեր 2026
ՀՄԸՄի Միջդիւանական 12րդ Խորհրդաժողովը

ՀՄԸՄի Կեդրոնական վարչութեան կազմակերպութեամբ, Նոյեմբեր 5ի առաւօտեան, Երեւանի «

05 Նոյեմբեր 2026
Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի աջակցութ

2026 թ. Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում ամերիկահայ ընտրողները նկատելի ազդ

05 Նոյեմբեր 2026
Ընդդիմադիր ուժերը հայտարարում են համազ

Մենք՝ ներքոստորագրյալ հայաստանյան քաղաքական ուժերս, գիտակցելով հայ ժողովրդի և

05 Նոյեմբեր 2026
Հ.Յ.Դ. Երիտասարդականը IUSY-ի միջազգայ

26-էն 31 Հոկտեմբեր 2026-ին, Ընկերվար Երիտասարդներու Միջազգային Միութեան (IUSY)

04 Նոյեմբեր 2026
Սա կարող է հնարավորություն ընձեռել ընդ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստ

04 Նոյեմբեր 2026
Արարատն ու կեղծ երկընտրանքը. պետականու

Կան ազգային խորհրդանիշներ, որոնց խորհուրդն ու նշանակությունը վեր են ժամանակի ո

04 Նոյեմբեր 2026
Տոն սրբոց թարգմանչաց

Նույնիսկ մարտնչող անաստվածության տարիներին ոչ մեկը չէր կարող կտրել այն բազմաթի

04 Նոյեմբեր 2026
Հայաստանի իշխող վարչակարգի «խաղաղությա

Հոկտեմբերի 13-ը Կարսի ապօրինի պայմանագրի կնքման օրն է: Այդ պայմանագիրը հայ ժող

04 Նոյեմբեր 2026
Ընկերվարութիւնը համայնավարութիւն չէ

Մելիտինեցու սոյն վերտառութեամբ հրապարակագրութեան միջոցով կարելի է որոշակի պատկ

04 Նոյեմբեր 2026
Գիտելիք և կարողունակություն

Կարողունակությունը՝ որպես իրական կյանքում դրսևորվող գիտելիք Վերջին շրջանում

04 Նոյեմբեր 2026
Բացարձակ վերահսկողություն, թե՞ սոցիալա

Ադրբեջանում 2026 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին հանրակրթական դպրոցներու

04 Նոյեմբեր 2026
«Մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքի

Տասնամյակներ շարունակ Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերությունները բնութագրվել են

04 Նոյեմբեր 2026
ՀՀ-ում չեն գործում Սահմանադրությունն ո

Ժողովրդավարությունը Հայաստանում ոչ թե հետընթաց է ապրում, այլ մահացել է. նոյեմբ

03 Նոյեմբեր 2026
Հայաստանի թուրքացումը. խորհրդարանական

Հոկտեմբերի 29-ին Հայաստանի Ազգային ժողովում տեղի ունեցած խայտառակ տեսարանները,

03 Նոյեմբեր 2026
Հայ Ուսանողութիւնը Արցախի համար 2025-ի

ՀՅԴ Բիւրոյի Երիտասարդական գրասենեակի նախաձեռնութեամբ, 2025–2026 թուականներուն

03 Նոյեմբեր 2026
Թշնամիները՝ դրսից, Փաշինյանը՝ ներսից․

Անցյալ շաբաթ ՀՀ Ազգային ժողովի տասնյակ պատգամավորներ ներքաշվեցին խայտառակ ծեծկ

03 Նոյեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company