ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրույցներ

Արցախի հարցում մեր մոտեցումը հանգում է «Զարգանալ` չզիջելով» բանաձևին

28 Դեկտեմբեր 2018

Անցյալի էջը փակված է, բայց, որպեսզի նոր փաթեթավորմամբ վերադարձ անցյալին տեղի չունենա, անհրաժեշտ է չկրկնել նախկին սխալները և հստակ, կշռադատված ու կանխատեսելի քայլերով գնալ առաջ։ Yerkir.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը` ամփոփելով 2018-ի ներքաղաքական տարին: Դաշնակցական գործիչը ներկայացրել է նաև Արցախի հարցի կարգավորման հետ կապված` ՀՅԴ-ի դիրքորոշումը:

– 2018թ.ի իրադարձություններին փուլ առ փուլ անդրադարձ եղել է, այդուհանդերձ, ամփոփելով քաղաքական տարին, ի՞նչ գնահատականներ է տալիս Դաշնակցությունը:

-Անցնող տարվա ընթացքում Հայաստանում տեղի ունեցած իրադարձություններին ամբողջական գնահատականներ տալը, կարծում եմ, դեռ վաղաժամ է, որովհետև քաղաքական գործընթացները թեև տրամաբանական առումով հասել են որոշակի հանգրվանի, սակայն հետագա զարգացումների լույսի ներքո միայն հնարավոր կլինի ըստ էության արժևորել տեղի ունեցածը։ Ակնհայտ է, սակայն, որ անկախ հետագա զարգացումներից, կարող ենք արձանագրել, որ տեղի ունեցած իրադարձությունները էական փոփոխություններ են առաջ բերել ոչ միայն քաղաքական, այլ նաև մեր ազգային-պետական ու հանրային կյանքի գրեթե բոլոր ասպարեզներում։ Կարծում եմ` այսօր գտնվում ենք հույսի ու անորոշության խաչմերուկում։ Հույսի, որովհետև ապրիլյան համաժողովրդական շարժման արդյունքում հույս է արթնացել, որ դրական փոփոխություններ կլինեն, անորոշության, որովհետև մարդիկ սկսել են հասկանալ, որ անցյալի անցանկալի վարքուբարքի մերժումը ինքնին չի նշանակում բարեկեցիկ ու երաշխավորված ապագա։ Անցյալի էջը փակված է, բայց, որպեսզի նոր փաթեթավորմամբ վերադարձ անցյալին տեղի չունենա, անհրաժեշտ է չկրկնել նախկին սխալները և հստակ, կշռադատված ու կանխատեսելի քայլերով գնալ առաջ։ Հերթական անգամ սխալվելու իրավունք պարզապես չունենք։

– Քաղաքագետները նշում են, որ որեւէ քաղաքական ուժի դիրքորոշումը Արցախյան հակամարտության կարգավորման վերաբերյալ հստակ չէ: Մեկ անգամ եւս հստակեցնենք ՀՅԴ-ի դիրքորոշումը Արցախի հարցի կարգավորման հարցում՝ առանց հողային զիջումների:

– ՀՅԴ-ի դիրքորոշումը Արցախի հարցի կարգավորման վերաբերյալ շատ հստակ է։ Կարգավորման հայեցակարգը պետք է հենվի հետևյալ սկզբունքների և մոտեցումների վրա.

1.Հայկական կողմերի (Հայաստան-Արցախ) փոխզիջումը չի կարող նահանջ արձանագրել արցախահայության՝ 1991 թ.-ի անկախության և ԼՂՀ Սահմանադրության ընդունման համաժողովրդական հանրաքվեներով արդեն իսկ արտահայտված կամքից և պետք է լինի համարժեք ու համաչափ Ադրբեջանի միաժամանակյա զիջումներին։

2.Արցախը, լինելով հակամարտության հիմնական և ինքնուրույն կողմ, պետք է ճանաչվի և հանդիսանա իրավահավասար բանակցային կողմ։

3.Անհրաժեշտ է Հայաստանի և Արցախի միջև կնքել համաձայնագիր ռազմավարական դաշինք ձևավորելու մասին, համաձայն որի` Հայաստանը պետք է ճանաչվի որպես ԼՂՀ անկախության և անվտանգության երաշխավոր։

4.Պետք է հետամուտ լինել ԼՂՀ միջազգային ճանաչմանը, զուգահեռաբար ծրագրված աշխատանքներ իրականացնել Արցախի վերաբնակեցման և տնտեսական առաջանցիկ զարգացման ուղղությամբ։

Եթե ընդհանրացնելու լինենք, մեր մոտեցումը հանգում է «Զարգանալ` չզիջելով» բանաձևին։

– Լինելով համահայկական կառույցի ներկայացուցիչ եւ հաշվի առնելով Սփյուռքին նետված մարտահրավերները՝ կարող եք նշել խնդիրների այն շրջանակը, որի սահմաններում Սփյուռքը պետք է մասնակցություն ունենա Հայաստանի ներքաղաքական կյանքին:

– Նախ՝ պետք է հստակ գիտակցել, որ Հայաստանը, Արցախը, Ջավախքը և Սփյուռքը բովանդակ հայության անքակտելի մասերն են։ Կազմակերպված և միասնական հայությունն է այն ուժը, որը ժամանակակից գլոբալացվող աշխարհում կարող է մրցակցային առավելություններ ապահովել։ Այդ ամբողջության ներքին կարողականությունը բացահայտելու և դեպի համազգային նպատակներն ուղղորդելու համար անհրաժեշտ է ինքնակազմակերպման և համակարգման նոր որակ ու մակարդակ ապահովել, իսկ դա ենթադրում է հայության ընդհանրական կամքի արտահայտման որոշակի ձևաչափ։ Այս առումով թե՛ ձևաչափի, թե՛ խնդիրների շրջանակի հստակեցման հարց ունենք։ Բայց սա, կարծում եմ, առանձին և հանգամանալի քննարկման հարց է։

– Կխնդրեինք ընդհանուր գծերով ներկայացնել 2019-ին ՀՅԴ-ի անելիքները` որպես արտախորհրդարանական սոցիալիստական եւ ազգային ուժ:

– Խորհրդարանում ներկայացված չլինելու հանգամանքը մարտավարական առումով, անշուշտ, որոշակի փոփոխություններ կմտցնի մեր գործունեության մեջ։ Նոր քաղաքական իրողությունների պայմաններում ՀՅԴ-ի առաջ կանգնած մարտահրավերները, դժվարությունների հետ մեկտեղ, նաև նոր հնարավորություններ են ընձեռում։ Ակնհայտ է, որ խորհրդարանում ներկայացված ընդդիմությունը գաղափարական ու կադրային իմաստով չունի անհրաժեշտ ներուժը, և իրական ընդդիմությունը ձևավորվելու է խորհրդարանից դուրս: Այս առումով Դաշնակցությունը լուրջ անելիք ունի։ Կարևոր է, որ լինենք ոչ թե հակազդողի, արձագանքողի դերում, այլ նախաձեռնողի՝ տարբեր խնդիրների հետ կապված մեր մոտեցումները ներկայացնելու և մեր քաղաքական ուղեգիծն առաջ տանելու իմաստով: Ի վերջո, ընտրությունների ժամանակ ստացած քվեներով չի կանխորոշվում իրական քաղաքական ուժերի դերակատարությունը։ Այդ ցուցանիշները շատ փոփոխական կարող են լինել, ինչի վկայությունն են թե´ վերջին արտահերթ, թե´ 2017-ի և թե´ նախորդ բոլոր խորհրդարանական ընտրությունները: Դրանք հստակ արձանագրում են մի պարզ իրողություն՝ շատ կարճ ժամանակահատվածում հնարավոր է տրամադրությունների այնպիսի փոփոխություն, որ արձանագրված տվյալներն էականորեն տարբերվեն նախորդներից: Փոփոխական ընտրաքվեների ականատեսն ենք լինելու նաև առաջիկայում։ Այնպես որ` անկախ արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներից՝ ՀՅԴ-ն` իբրև ազգային, սոցիալիստական, ժողովրդավարական կուսակցություն, հետամուտ է լինելու իր արժեհամակարգից բխող գաղափարական, ծրագրային առաջադրանքների իրագործմանը։ Մեր անցյալը պարտավորեցնում է երբեք չընկրկել դժվարությունների առաջ և միշտ նայել առաջ։

Զրուցեց`Մարիամ Պետրոսյանը

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Արցախի պատուիրակութիւնը հանդիպումներ ո

Ապրիլի 14-ին Պրիւքսէլի մէջ, Եւրոպայի Հայ Դատի գրասենեակի նախաձեռնութեամբ կազմա

16 Ապրիլ 2026
Խմբագրական. Սփիւռքի ինքնիշխան զօրաշարժ

Փարիզի մէջ գումարուած Սփիւռքի համազգային զօրաշարժի խորհրդաժողովը պարզապէս հերթ

16 Ապրիլ 2026
Մերժել այս իշխանություններին և վերական

ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանի ելու

16 Ապրիլ 2026
Այս իշխանությունը հերթական անգամ փորձ

Այս իշխանությունը հերթական անգամ փորձ է անում իր աթոռը պահելու համար մանևրել,

16 Ապրիլ 2026
Փաշինեան վարկաբեկուած ստախօս մըն Է

Յաւակնութիւնը չունիմ մարգարէանալու, եթէ ըսեմ, որ Փաշինեան վարկաբեկուած ստախօս

16 Ապրիլ 2026
Ֆրանսիայում գտնվող Արցախի պատվիրակությ

Ապրիլի 13-ին Ֆրանսիայում գտնվող արցախյան պատվիրակությունը Արցախի Հանրապետությա

15 Ապրիլ 2026
Մեզ պետք է սփյուռքի ուժը, նման հզոր կա

Հայաստանի իշխանությունները միտումնավոր հրաժարվում են սփյուռքի օգնությունից, հե

15 Ապրիլ 2026
Ընտրական Գործընթացը Սկսած Է Հայաստանի

Կիրակի, 7 յունիս 2026-ին կը կայանան Հայաստանի Ազգային ժողովի ընտրութիւնները: Ա

15 Ապրիլ 2026
Միակ ճանապարհը համատեղ ուժերով քայլերն

Ի՞նչ ենք առաջարկում. ընդդիմության միասնական հանրահավաք ընդդեմ իշխող ուժի ապօրի

15 Ապրիլ 2026
Ակնարկ. Բանակցային Խաղաթուղթերը Վերստա

Իսլամապատի բանակցութիւններու չարդիւնաւորումը յայտնաբար չէ խախտած հրադադարը: Կա

15 Ապրիլ 2026
Պետք է արգելվի Փաշինյանի կուսակցության

2021 թվականի հունիսին կայացած խորհրդարանական ընտրություններից հետո վարչապետ Նի

14 Ապրիլ 2026
Աշխարհը հասկանում է, որ արցախահայերի ն

168.am-ն Արցախի Ազգային ժողովի պատգամավոր Վահրամ Բալայանից հետաքրքրվեց՝ եթե Հ

13 Ապրիլ 2026
Սփյուռքի զորաշարժի խորհրդաժողովի կոչ-

Ապրիլի 11-12-ը Փարիզում կայացավ Սփյուռքի ազգային զորաշարժին նվիրված խորհրդաժող

12 Ապրիլ 2026
Սփիւռքի ազգային զօրաշարժի խորհրդաժողով

Կիրակի, 12 ապրիլին, իր աւարտին հասաւ համազգային նպատակներու շուրջ սփիւռքի զօրա

12 Ապրիլ 2026
Սփիւռքը կը պահանջէ, որ Հայաստանի քաղաք

ՀՅԴ Բիւրոյի անդամ Տարօն Տէր Խաչատուրեանի փակման խօսքը Սփիւռքի զօրաշարժի նուիր

12 Ապրիլ 2026
Հայ երեք կուսակցութիւններու ներկայացու

Շաբաթ, 11 ապրիլ 2026-ի առաւօտեան, Հայ երեք կուսակցութիւններու՝ Հայ Յեղափոխական

12 Ապրիլ 2026
Մենք կ’օգտագործենք Սփիւռքին ուժը

Կրնանք ընդունիլ «Իրական Հայաստանի» տեսլականը՝ աշխարհաքաղաքական վանդակի մը մէջ

12 Ապրիլ 2026
Սփիւռքի ազգային զօրաշարժի խորհրդաժողով

Շաբաթ, 11 ապրիլ 2026-ին, Փարիզի մէջ իր աշխատանքներուն սկսաւ Սփիւռքի ազգային զօ

11 Ապրիլ 2026
Նման ազգակործան քաղաքականութիւնը մեզի

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Սրբազնագոյն Հայրապետին պատգամը՝ ուղղուած Սփիւռքի զօրաշարժի

11 Ապրիլ 2026
Այսօր մեր ժողովուրդը կանգնած է արտաքին

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ուղ

11 Ապրիլ 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company