ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրոյցներ

Պետք է ստեղծվի նորմալ վարչապետական համակարգ

06 Փետրվար 2019 Գյուղատնտեսության նախարարությունը և տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը իրենց էություններով բավականաչափ տարբեր են: Գյուղատնտեսությունը շատ պրակտիկ նախարարություն է, իսկ տնտեսական զարգացմանը՝ ավելի փաստաթղթային. չի կարելի դրանք միավորել իրար հետ: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Գյուղատնտեսության նախկին նախարար, ՀՅԴ անդամ Արթուր Խաչատրյանը:

«Գյուղնախարարությունը շատ պրակտիկ է, ամեն օր շփվում է գյուղացիների հետ, լուծում է նրանց խնդիրները: Այլ խնդիր է, թե որքանով է լավ կամ վատ կատարել իր գործառույթները: Իմ կարծիքով՝ բավականաչափ թերություններով է իրականացրել, բայց եթե մարդը թեփոտ է, այդ խնդիրը լուծելու լավագույն տարբերակը գլուխը կտրելը չէ: Իսկ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունն ավելի փաստաթղթային նախարարություն է: Չի կարելի այս երկուսը միավորել իրար հետ, դրանք տարբեր մտածելակերպ ունեցող մարդկանց 2 բազմություններ են, միավորելն օգուտ չի տա»,- ասաց Արթուր Խաչատրյանը:

Նշենք, որ մոտ ժամանակներում Ազգային ժողով կուղարկվի Կառավարության կառուցվածքային փոփոխությունների նախագիծը, որով նախատեսվում է նախարարությունների թիվը կրճատել՝ 17-ից դարձնելով 12: Գյուղատնտեսության նախարարությունը նախատեսվում է միացնել տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությանը:

Արթուր Խաչատրյանի խոսքով՝ աշխարհի երկրների մեծամասնությունում գյուղատնտեսության նախարարությունն առանձին նախարարություն է, իսկ ՀՀ-ի պարագայում առանձին գյուղնախարարություն ունենալը շատ ավելի կարևոր է:

«Մեզ մոտ շատ ավելի կարևոր է, քան ԱՄՆ-ում կամ Կանադայում, որովհետև մեր ՀՆԱ-ի 15 տոկոսը գալիս է գյուղատնտեսությունից:

Եթե դրան գումարենք նաև վերամշակվող արդյունաբերությունը, 10 տոկոս էլ դա, այսինքն՝ մոտ 25 տոկոսը գալիս է գյուղատնտեսությունից: Հետևաբար, շատ կարևոր է, որ մենք ունենանք առանձին գյուղնախարարություն: Շատ երկրներում կան գյուղատնտեսության նախարարություններ, որոնց կցված են նաև այլ գործառույթներ, օրինակ՝ գյուղատնտեսության և բնապահպանության, ինչպես Վրաստանում է, կամ գյուղատնտեսության և պարենի և այլն: Այսինքն՝ գյուղատնտեսությունը կարևորվում է որպես առանձին գործառույթ»,- նշեց նախկին գյուղնախարարը:

Արթուր Խաչատրյանը նկատում է նաև, որ նախարարությունների կրճատումից հետո հազարավոր քաղաքացիներ դառնալու են գործազուրկ, առաջանալու է սոցիալական խնդիր:

«Կրճատված մարդկանց ի՞նչ ենք անելու: Պետությունն այդ մարդկանց օգտագործել է, մարդը բուհն ավարտել է, եկել է, աշխատել, պետությունը նրան որոշակի ապահովություն է խոստացել, հիմա ասում է՝ դու ինձ այլևս պետք չես, հանում, դուրս ես շպրտում»,- ասաց նա:

Բացի նախարարությունների կրճատումից, քաղաքական դաշտում քննարկվում է նաև ուժային կառույցների կարգավիճակի հարցը: Մասնավորապես, «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն առաջարկում է Ազգային անվտանգության ծառայությանը և Ոստիկանությունը դարձնել նախարարություն, բայց իշխանությունների խոսքով՝ դա կբերի ուժային կառույցների քաղաքականացման: «Իմ քայլը» ևս համաձայն է սուպերվարչապետական համակարգից հրաժարվելուն: Ըստ խմբակցության՝ ուժային կառույցները պետք է վարչապետի ենթակայությունից հանվեն և կառավարության կամ խորհրդարանի հսկողության տակ լինեն:

«Սուպերվարչապետական համակարգը պետք է կազմալուծվի և լինի նորմալ, քաղաքակիրթ վարչապետական համակարգ, այսինքն՝ ուժային կառույցները ենթակա լինեն կառավարությանը: Քաղաքականացվելու հիմնավորումը ինձ համար հասկանալի չէ: Պաշտպանության նախարարությունը կարող է քաղաքականացվել, ոստիկանությունը՝ ո՞չ: Այդ դեպքում ինչու է պաշտպանության նախարարը քաղաքական մարդ, ոչ թե զինվորական: Ոստիկանությունը և ԱԱԾ-ն պետք է լինեն կառավարության կազմում, որպեսզի պատասխանատվություն լինի կառավարության առջև և այդ խողովակով նաև պատասխանատու լինի ԱԺ-ին»,- նշեց Արթուր Խաչատրյանը:

https://youtu.be/uH94hD4Otp0

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
ՀՄԸՄ-ի Միջդիւանական 12-րդ Խորհրդաժողով

Ուրբաթ, 6 նոյեմբերի երեկոյեան ժամը 6:00-ին, Երեւանի «Քոնկրես» հիւրանոցին մէջ ի

07 Նոյեմբեր 2026
Հայ դատի կենտրոնական խորհրդի հայտարարո

Հայ դատի կենտրոնական խորհուրդը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներին և ՄԱԿ-ի

06 Նոյեմբեր 2026
Համազգային Համախմբում

Չորեքշաբթի, 4 նոյեմբերի վաղ առաւօտուն Հայաստանի Ազգային անվտանգութեան ծառայութ

06 Նոյեմբեր 2026
Արտահերթ ընտրությունների գնալու միակ տ

Երեկ տեղի ունեցած հավաքում քննարկվել է ընդհանուր ստեղծված իրավիճակը, բռնաճնշու

05 Նոյեմբեր 2026
ՀՄԸՄի Միջդիւանական 12րդ Խորհրդաժողովը

ՀՄԸՄի Կեդրոնական վարչութեան կազմակերպութեամբ, Նոյեմբեր 5ի առաւօտեան, Երեւանի «

05 Նոյեմբեր 2026
Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի աջակցութ

2026 թ. Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում ամերիկահայ ընտրողները նկատելի ազդ

05 Նոյեմբեր 2026
Ընդդիմադիր ուժերը հայտարարում են համազ

Մենք՝ ներքոստորագրյալ հայաստանյան քաղաքական ուժերս, գիտակցելով հայ ժողովրդի և

05 Նոյեմբեր 2026
Հ.Յ.Դ. Երիտասարդականը IUSY-ի միջազգայ

26-էն 31 Հոկտեմբեր 2026-ին, Ընկերվար Երիտասարդներու Միջազգային Միութեան (IUSY)

04 Նոյեմբեր 2026
Սա կարող է հնարավորություն ընձեռել ընդ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստ

04 Նոյեմբեր 2026
Արարատն ու կեղծ երկընտրանքը. պետականու

Կան ազգային խորհրդանիշներ, որոնց խորհուրդն ու նշանակությունը վեր են ժամանակի ո

04 Նոյեմբեր 2026
Տոն սրբոց թարգմանչաց

Նույնիսկ մարտնչող անաստվածության տարիներին ոչ մեկը չէր կարող կտրել այն բազմաթի

04 Նոյեմբեր 2026
Հայաստանի իշխող վարչակարգի «խաղաղությա

Հոկտեմբերի 13-ը Կարսի ապօրինի պայմանագրի կնքման օրն է: Այդ պայմանագիրը հայ ժող

04 Նոյեմբեր 2026
Ընկերվարութիւնը համայնավարութիւն չէ

Մելիտինեցու սոյն վերտառութեամբ հրապարակագրութեան միջոցով կարելի է որոշակի պատկ

04 Նոյեմբեր 2026
Գիտելիք և կարողունակություն

Կարողունակությունը՝ որպես իրական կյանքում դրսևորվող գիտելիք Վերջին շրջանում

04 Նոյեմբեր 2026
Բացարձակ վերահսկողություն, թե՞ սոցիալա

Ադրբեջանում 2026 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին հանրակրթական դպրոցներու

04 Նոյեմբեր 2026
«Մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքի

Տասնամյակներ շարունակ Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերությունները բնութագրվել են

04 Նոյեմբեր 2026
ՀՀ-ում չեն գործում Սահմանադրությունն ո

Ժողովրդավարությունը Հայաստանում ոչ թե հետընթաց է ապրում, այլ մահացել է. նոյեմբ

03 Նոյեմբեր 2026
Հայաստանի թուրքացումը. խորհրդարանական

Հոկտեմբերի 29-ին Հայաստանի Ազգային ժողովում տեղի ունեցած խայտառակ տեսարանները,

03 Նոյեմբեր 2026
Հայ Ուսանողութիւնը Արցախի համար 2025-ի

ՀՅԴ Բիւրոյի Երիտասարդական գրասենեակի նախաձեռնութեամբ, 2025–2026 թուականներուն

03 Նոյեմբեր 2026
Թշնամիները՝ դրսից, Փաշինյանը՝ ներսից․

Անցյալ շաբաթ ՀՀ Ազգային ժողովի տասնյակ պատգամավորներ ներքաշվեցին խայտառակ ծեծկ

03 Նոյեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company