ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրոյցներ

Կառավարության ծրագիրն ավելի շատ հայտարարության է նման

16 Փետրվար 2019 Թեեւ կառավարության փետրվարի 15-ի նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ տնտեսական հեղափոխության իրենց առաջարկած մոդելը հասկանալի եւ ընկալելի է հանրության համար, ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանը կարծում է, որ կառավարության ծրագիրն ավելի շատ հայտարարության է նման, քան ծրագրի: «Դրանում մատնանշված թվերն իրականությանը չեն համապատասխանում: Երբ խոսում են տարեկան հինգ տոկոս տնտեսական աճ գրանցելու մասին, իսկ դրան զուգահեռ՝ զբաղվածության կրճատման մասին, դրանք հակասում են իրար»,-Aravot.am-ի հետ զրույցում որպես օրինակ մատնանշեց Սուրեն Պարսյանը:

Նրա խոսքով՝ չնայած վարչապետի կողմից շեշտադրվեց «աղքատությունը մարդկանց գլուխներում է» գաղափարը, սակայն կառավարության ծրագրում դրա արտացոլումը չկա առհասարակ, թեեւ հանրության ուշադրությունը հենց այդ նախադասության վրա կենտրոնացավ. «Ավելի լուրջ խնդիրներ կան կառավարության ծրագրում: Օրինակ՝ պետական կառավարման ինստիտուտների զարգացման կամ արդյունավետ գործունեության երաշխիքներ չկան, իսկ կադրային քաղաքականության վերաբերյալ դրույթները բացակայում են: Կառավարության ծրագրում պետք է լինեին հստակ նպատակեր եւ գործողություններ, չափելի գնահատականներ ու արդյունքներ»,- նկատեց Սուրեն Պարսյանը:

Նա նաեւ նշեց, որ «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ծրագրի եւ կառավարության ծրագրի միջեւ էական շեղում կա. «Օրինակ, նախընտրական ծրագրում ասվում էր, որ պետք է 5%-ով կրճատել գործազրկությունը, իսկ կառավարության ծրագրում «էական կրճատման» մասին է ասվում՝ առանց ցուցանիշի: Նախընտրական ծրագրում ասվում էր աղքատությունը 10 %-ով կրճատելու մասին, իսկ կառավարության ծրագրում խոսվում է պարզապես ծայրահեղ աղքատության մասին: Տնտեսությունը ներառական աճ չի ապահովելու, ինչպես վարչապետն էր պնդում, որովհետեւ այն չի կարող տեղի ունենալ միայն կոռուպցիայից զերծ մոդելի դեպքում: Կոռուպցիայի բացակայությունը դրա համար բավարար չէ: Դրա համար տնտեսական քաղաքականություն պետք է փոխել, մինչդեռ այս կառավարությունը շարունակում է նախորդի քաղաքականությունը: Նա գործնականում ապահովում է կոռուպցիայի դեմ պայքար, բայց դա բավարար չէ տնտեսական հեղափոխության ապահովման համար»:

Սուրեն Պարսյանը կարծում է, որ կառավարության կողմից առաջիկայում ԱԺ-ին ներկայացվելիք ծրագրի կատարման հաշվետվությունները նման են լինելու պոպուլիստական եւ հրապարակախոսական հաշվետվությունների:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Հայ դատի կենտրոնական խորհրդի հայտարարո

Հայ դատի կենտրոնական խորհուրդը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներին և ՄԱԿ-ի

06 Նոյեմբեր 2026
Համազգային Համախմբում

Չորեքշաբթի, 4 նոյեմբերի վաղ առաւօտուն Հայաստանի Ազգային անվտանգութեան ծառայութ

06 Նոյեմբեր 2026
Արտահերթ ընտրությունների գնալու միակ տ

Երեկ տեղի ունեցած հավաքում քննարկվել է ընդհանուր ստեղծված իրավիճակը, բռնաճնշու

05 Նոյեմբեր 2026
Հ.Մ.Ը.Մ.ի Կեդրոնական Վարչութեան լիագու

Հ.Մ.Ը.Մ.ի միջ-դիւանական 12-րդ խորհրդաժողովի նախօրեակին, 2-4 Նոյեմբերին, Հ.Մ.Ը.

05 Նոյեմբեր 2026
Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի աջակցութ

2026 թ. Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում ամերիկահայ ընտրողները նկատելի ազդ

05 Նոյեմբեր 2026
Ընդդիմադիր ուժերը հայտարարում են համազ

Մենք՝ ներքոստորագրյալ հայաստանյան քաղաքական ուժերս, գիտակցելով հայ ժողովրդի և

05 Նոյեմբեր 2026
Հ.Յ.Դ. Երիտասարդականը IUSY-ի միջազգայ

26-էն 31 Հոկտեմբեր 2026-ին, Ընկերվար Երիտասարդներու Միջազգային Միութեան (IUSY)

04 Նոյեմբեր 2026
Սա կարող է հնարավորություն ընձեռել ընդ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստ

04 Նոյեմբեր 2026
Արարատն ու կեղծ երկընտրանքը. պետականու

Կան ազգային խորհրդանիշներ, որոնց խորհուրդն ու նշանակությունը վեր են ժամանակի ո

04 Նոյեմբեր 2026
Տոն սրբոց թարգմանչաց

Նույնիսկ մարտնչող անաստվածության տարիներին ոչ մեկը չէր կարող կտրել այն բազմաթի

04 Նոյեմբեր 2026
Հայաստանի իշխող վարչակարգի «խաղաղությա

Հոկտեմբերի 13-ը Կարսի ապօրինի պայմանագրի կնքման օրն է: Այդ պայմանագիրը հայ ժող

04 Նոյեմբեր 2026
Ընկերվարութիւնը համայնավարութիւն չէ

Մելիտինեցու սոյն վերտառութեամբ հրապարակագրութեան միջոցով կարելի է որոշակի պատկ

04 Նոյեմբեր 2026
Գիտելիք և կարողունակություն

Կարողունակությունը՝ որպես իրական կյանքում դրսևորվող գիտելիք Վերջին շրջանում

04 Նոյեմբեր 2026
Բացարձակ վերահսկողություն, թե՞ սոցիալա

Ադրբեջանում 2026 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին հանրակրթական դպրոցներու

04 Նոյեմբեր 2026
«Մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքի

Տասնամյակներ շարունակ Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերությունները բնութագրվել են

04 Նոյեմբեր 2026
ՀՀ-ում չեն գործում Սահմանադրությունն ո

Ժողովրդավարությունը Հայաստանում ոչ թե հետընթաց է ապրում, այլ մահացել է. նոյեմբ

03 Նոյեմբեր 2026
Հայաստանի թուրքացումը. խորհրդարանական

Հոկտեմբերի 29-ին Հայաստանի Ազգային ժողովում տեղի ունեցած խայտառակ տեսարանները,

03 Նոյեմբեր 2026
Հայ Ուսանողութիւնը Արցախի համար 2025-ի

ՀՅԴ Բիւրոյի Երիտասարդական գրասենեակի նախաձեռնութեամբ, 2025–2026 թուականներուն

03 Նոյեմբեր 2026
Թշնամիները՝ դրսից, Փաշինյանը՝ ներսից․

Անցյալ շաբաթ ՀՀ Ազգային ժողովի տասնյակ պատգամավորներ ներքաշվեցին խայտառակ ծեծկ

03 Նոյեմբեր 2026
«Դրօշակ»ի Առաջնորդող. Կարմիր գծերի հա

2026 թ. գարնանն ու ամռանը տեղի ունեցած նախընտրական և հետընտրական գործընթացները

03 Նոյեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company