ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրոյցներ

Թոշակները գրպանելու կոռուպցիոն ռիսկերը

23 Փետրվար 2019 ՀՀ հաշվեքննիչ պալատը Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում եւ հոգեբուժարաններում լիազորագրերով կենսաթոշակների վճարումները համարում է ռիսկային: Ավելին, պալատը Արդարադատության եւ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություններին առաջարկում է օրենսդրական փոփոխություններ կատարել, որով կբացառվի լիազորագրերով վճարումների պրակտիկան հոգեբուժարաններում բուժվողների եւ քրեակատարողական հիմնարկներում:

Այս խնդրի մասին «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում օրերս բարձրաձայնել է նաեւ ՀՀ հաշվեքննիչ պալատի անդամ Արա Նռանյանը: Նա պատկան մարմինների ուշադրությունն է հրավիրել խոցելի խմբերի` քրեակատարողական հիմնարկներում եւ հոգեբուժարաններում գտնվող մարդկանց իրավունքների վրա` իր հարցազրույցում պնդելով. «Օրենսդրության համաձայն` այդ մարդկանց թոշակը կարող են ստանալ նաեւ անձինք, որոնց անունով տրված է լիազորագիր այդ պետական հիմնարկի ղեկավարի կողմից: Մենք այստեղ տեսնում ենք լրջագույն ռիսկեր, հատկապես եթե նշենք, որ խոսքը Հայփոստով եւ բանկերի միջոցով ստացվող ավելի քան կես միլիարդ դրամ գումարի մասին է: Ի վերջո, որքանով է ճիշտ, որ ՔԿՀ ղեկավարն իր լիազորագրով այլ անձին տրամարդի ՔԿՀ հիմնարկում պատիժը կրող քաղաքացու թոշակը ստանալու իրավունքը… Նման խնդիրները բազմաթիվ են, եւ այդ բոլորը ներկայացված է հաշվեքննության մեջ»:

Նշենք, որ հաշվեքննիչ պալատը լիազորագրերով կենսաթոշակների վճարումները համարում է ռիսկային, քանի որ օրենքով չի կարգավորվում լիազորագիր ստացող անձի եւ կենսաթոշակառուի փոխհարաբերությունները, ազգակցական կապը եւ այլն: Ավելին, քրեակատարողական հիմնարկներում պատիժ կրող կամ հոգաբուժական հասատատությունում բուժվող կենսաթոշակառուի կենսաթոշակը վճարվում է նաեւ տվյալ կազմակերպության ղեկավարի վավերացրած լրազորագրով:

Ըստ հաշվեքննիչ պալատի` հոգեբուժարաններում բուժվողների եւ քրեակատարողական հիմնարկներում պատիժ կրողների տվյալներով բանկային վճարումները կազմել են համապատասխանաբար 164 մլն 703 հազար 200 դրամ եւ 3 մլն 709 հազար 900 դրամ, իսկ «Հայփոստ» ընկերության վճարումները`438 մլն 162 հազար դրամ եւ 44 մլն 575 հազար 700 դրամ: Այսինքն՝ ընդհանուր առմամբ գործ ունենք մոտ կես միլիարդ դրամի հետ, որը կարող է եւ չհասնել հասցեատիրոջը: Թե ինչպես, դժվար չէ ենթադրել: Բանտապետերը կամ ՔԿՀ մյուս աշխատակիցերը կարող են շատ հանգիստ ստիպել կալանավորին՝ իրենց տա համապատասխան լիազորագիր, որպեսզի իրենք ստանան ու տնօրինեն այդ գումարները: Ենթադրվում է՝ շատերը հենց այդպես էլ վարվում են:

Միաժամանակ՝ դժվար չէ ենթադրել, թե ինչ կարող է լինել այն կալանավորների կամ դատապարտյալների հետ, որոնք հանկարծ չկատարեն բանտապետի այդ փոքր խնդրանքն ու նրանց լիազորագիր չտան՝ սպառնալիքներ, շարունակական նվաստացումներ, ֆիզիկական բռնություններ ու այդպես շարունակ: Ի վերջո, փակ հաստատություններն ապրում են իրենց օրենքներով, իրենց վարք ու բարքով: Իրավիճակի աբսուրդն այն է, որ այդ ամենը կանոնակարգված է օրենքով, եւ կալանավայրերում օգտվում են այդ օրենքից: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ պալատն առաջարկում է կազմակերպել միջնորդավորված գումարների տրամադրումը շահառուներին սոցիալական աշխատողների կամ սոցիալական ոլորտում մասնագիտացված հասարակական կազմակերպություններին պատվիրակելու միջոցով: Չէ՞ որ միայն այս դեպքում հնարավոր կլինի վերահսկել գումարների հասցեականությունն ու դրա նպատակային օգտագործումը: Այս թեմայի շուրջ քրեակատարողական հիմնարկների ծառայության լրատվականից «Ժողովուրդ» օրաթերթին հայտնեցին, որ լիազորագրերը տրամադրվում են դատապարտյալի հարազատի անունով: «Այսինքն` եթե դատապարտյալը ցանկանում է, որպեսզի իր կենսաթոշակը ստանա իր հարազատը, բարեկամը, ապա լիազորագիրը գրվում է նրա նշած հարազատի, բարեկամի անունով, եւ դրա հիման վրա էլ իր հարազատները կարողանում են ստանալ կենսաթոշակը: Իսկ եթե ինքն է ուզում տնօրինել իր կենսաթոշակը, ապա նա այդ դեպքում օգտվում է հիմնարկի կրպակից, գնումներ է անում, իսկ հետո հաշվապահությունն այդ գումարը գանձում է»,- պարզաբանեցին ՔԿՀ-ից:

Այսինքն` հիմնարկը հաշվեհամար ունի, որի վրա էլ փոխանցվում է կենսաթոշակը: Ի դեպ, նշենք, որ նույն պատկերն է նաեւ հոգեբուժարաններում, որտեղ եւս բուժում ստացող անձը տնօրենից պահանջում է լիազորագրի վրա նշել հարազատի տվյալները, որն էլ կարող է ստանալ կենսաթոշակը: Իսկ այն անձը, որը ցանկանում է անձամբ տնօրինել իր գումարը, ապա գնումներ է անում, որը գանձվում է հաշվապահի կողմից:

Սյունէ Համբարձումյան

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Հայ դատի կենտրոնական խորհրդի հայտարարո

Հայ դատի կենտրոնական խորհուրդը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներին և ՄԱԿ-ի

06 Նոյեմբեր 2026
Համազգային Համախմբում

Չորեքշաբթի, 4 նոյեմբերի վաղ առաւօտուն Հայաստանի Ազգային անվտանգութեան ծառայութ

06 Նոյեմբեր 2026
Արտահերթ ընտրությունների գնալու միակ տ

Երեկ տեղի ունեցած հավաքում քննարկվել է ընդհանուր ստեղծված իրավիճակը, բռնաճնշու

05 Նոյեմբեր 2026
Հ.Մ.Ը.Մ.ի Կեդրոնական Վարչութեան լիագու

Հ.Մ.Ը.Մ.ի միջ-դիւանական 12-րդ խորհրդաժողովի նախօրեակին, 2-4 Նոյեմբերին, Հ.Մ.Ը.

05 Նոյեմբեր 2026
Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի աջակցութ

2026 թ. Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում ամերիկահայ ընտրողները նկատելի ազդ

05 Նոյեմբեր 2026
Ընդդիմադիր ուժերը հայտարարում են համազ

Մենք՝ ներքոստորագրյալ հայաստանյան քաղաքական ուժերս, գիտակցելով հայ ժողովրդի և

05 Նոյեմբեր 2026
Հ.Յ.Դ. Երիտասարդականը IUSY-ի միջազգայ

26-էն 31 Հոկտեմբեր 2026-ին, Ընկերվար Երիտասարդներու Միջազգային Միութեան (IUSY)

04 Նոյեմբեր 2026
Սա կարող է հնարավորություն ընձեռել ընդ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստ

04 Նոյեմբեր 2026
Արարատն ու կեղծ երկընտրանքը. պետականու

Կան ազգային խորհրդանիշներ, որոնց խորհուրդն ու նշանակությունը վեր են ժամանակի ո

04 Նոյեմբեր 2026
Տոն սրբոց թարգմանչաց

Նույնիսկ մարտնչող անաստվածության տարիներին ոչ մեկը չէր կարող կտրել այն բազմաթի

04 Նոյեմբեր 2026
Հայաստանի իշխող վարչակարգի «խաղաղությա

Հոկտեմբերի 13-ը Կարսի ապօրինի պայմանագրի կնքման օրն է: Այդ պայմանագիրը հայ ժող

04 Նոյեմբեր 2026
Ընկերվարութիւնը համայնավարութիւն չէ

Մելիտինեցու սոյն վերտառութեամբ հրապարակագրութեան միջոցով կարելի է որոշակի պատկ

04 Նոյեմբեր 2026
Գիտելիք և կարողունակություն

Կարողունակությունը՝ որպես իրական կյանքում դրսևորվող գիտելիք Վերջին շրջանում

04 Նոյեմբեր 2026
Բացարձակ վերահսկողություն, թե՞ սոցիալա

Ադրբեջանում 2026 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին հանրակրթական դպրոցներու

04 Նոյեմբեր 2026
«Մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքի

Տասնամյակներ շարունակ Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերությունները բնութագրվել են

04 Նոյեմբեր 2026
ՀՀ-ում չեն գործում Սահմանադրությունն ո

Ժողովրդավարությունը Հայաստանում ոչ թե հետընթաց է ապրում, այլ մահացել է. նոյեմբ

03 Նոյեմբեր 2026
Հայաստանի թուրքացումը. խորհրդարանական

Հոկտեմբերի 29-ին Հայաստանի Ազգային ժողովում տեղի ունեցած խայտառակ տեսարանները,

03 Նոյեմբեր 2026
Հայ Ուսանողութիւնը Արցախի համար 2025-ի

ՀՅԴ Բիւրոյի Երիտասարդական գրասենեակի նախաձեռնութեամբ, 2025–2026 թուականներուն

03 Նոյեմբեր 2026
Թշնամիները՝ դրսից, Փաշինյանը՝ ներսից․

Անցյալ շաբաթ ՀՀ Ազգային ժողովի տասնյակ պատգամավորներ ներքաշվեցին խայտառակ ծեծկ

03 Նոյեմբեր 2026
«Դրօշակ»ի Առաջնորդող. Կարմիր գծերի հա

2026 թ. գարնանն ու ամռանը տեղի ունեցած նախընտրական և հետընտրական գործընթացները

03 Նոյեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company