ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրոյցներ

Պետությունը պետք է իր կարգավորիչ գործառույթն իրականացնի

25 Փետրվար 2019 Կառավարության ծրագրի գաղափարական հենքի, դրանում սոցիալ-տնտեսական զարգացմանն ուղղված լուծումների և այլ առկա խնդիրների մասին Yerkir.am-ը զրուցել է ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի կողմից ձևավորված մասնագիտական հանձնաժողովի անդամ Թադևոս Ավետիսյանի հետ:

- Ձեր կարծիքը կառավարության ծրագրի ընդհանուր գաղափարական հենքի մասին:

- Նախ նշեմ, որ կառավարության ծրագրով, գաղափարական հենքի իմաստով, առանձին հղում է կատարված «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ծրագրին, ինչը տրամաբանական է։ Պետք է նաև արձանագրենք, որ «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ծրագիրը ուրվագծված քաղաքական հենք չունի, և սա բացատրվում է նրանով, որ նրանք ժամանակակից մոտեցումներով են առաջնորդվում, և ըստ նրանց` այլևս «իզմ»-երը հնացած են, որևիցե «իզմ»-ի՝ սոցիալիզմի, լիբերալիզմի, նեոլիբերալիզմի մոտեցումներ չունեն և չեն հարում ինչ-որ հստակ ուղղության։ Սա, կարծում եմ, թյուր կարծիք է, և այսպիսի հիմնավորումն ավելի շատ մանիպուլյատիվ բնույթ ունի, քան իրական, և դա է պատճառը, որ կառավարության ծրագրում մենք չենք տեսնում դրված նպատակների, առաջ քաշված խնդիրների և բերվող հավաքական լուծումների համահունչություն կամ համապատասխանություն։ Ավելին` որոշ դեպքերում նույնիսկ կան կոնկրետ հակասություններ, և դրանք այս գաղափարական ոչ հստակ ձևակերպումների հետևանք են: Ծրագիրը, ըստ էության, դառնալով առավելապես ունիվերսալ` տարբեր գաղափարախոսություններից վերցված լուծումներով, նաև կտրվում է իրականությունից, քանի որ պետության կառավարության ծրագիրը զարգացման ժամանակ պետք է ունենա առանձնահատկություններ, որոնք գալիս են օբյեկտիվ վիճակից, ձևակերպված մարտահրավերներից, որոնք ծառացած են երկրի առջև, և այս ունիվերսալ մոտեցումները, որ նաև շատ դեպքերում ականջահաճո են և ձևակերպման մեջ բոլորի համար ընդունելի, արդեն իրականացման ժամանակ դառնում են ոչ իրատեսական։ Սա խնդիր է, որը մենք, ընդհանուր առմամբ, արձանագրել ենք։ Ամփոփելով` պիտի ասեմ, որ, ի վերջո, մենք չենք արձանագրում հստակ գաղափարական հենք, քաղաքական հիմադրույթների փոխլրացնող ամբողջություն, որոնք ի զորու կլինեն ապահովել ծրագրի կատարումը, հիմնական նպատակների՝սոցիալական, տնտեսական, իրագործումը, որոնք վերաբերում են տնտեսական զարգացմանը, բնակչության եկամուտների և կյանքի որակի աճին, աղքատության և գործազրկության կրճատմանը, ի վերջո, սոցիալական լարվածության թուլացմանը, ինչի մասին հեղափոխության կամ, այսպես ասենք, ժողովրդային շարժման օրերից հայտարարվել է այսօր իշխող քաղաքական ուժի կողմից։

- Սոցիալական ներառականության տեսանկյունից` բավարա՞ր են ծրագրում առկա հիմնական նպատակադրումները և թիրախները։

– Պիտի փաստենք, որ սոցիալական և տնտեսական ոլորտները փոխշաղկապված են, և սրանց նպատակադրումներն ու լուծումները միասին պատկերացում պիտի տան, թե ինչ զարգացման մոդելով ենք մենք առաջ գնում, քանի որ կան տարբեր մոդելներ։ Աշխարհի բազմաթիվ երկրներ, որոնք նախկինում ավելի ազատական տնտեսակարգի կողմնակից էին, վերջին շրջանում հետևողականորեն մեծացնում են պետության դերը, պետության սոցիալական դրական պարտավորությունները և իրենց մոդելները մոտեցնում սոցիալական շուկայական տնտեսական կարգին։ Անկախացումից ի վեր` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ հստակ ամրագրված է, որ Հայաստանը պետք է ունենա սոցիալական շուկայական, տնտեսական կարգ, այսինքն` ոչ լիբերալ, ոչ ազատական և ոչ բացառապես շուկայական։ Սահմանադրությունը հստակ սահմանում է, որ կառավորությունը կամ պետությունը պետք է ստանձնի արժանապատիվ կյանք ապահովելու` քաղաքացիների իրավունքի իրացումը պետական տարբեր քաղաքականություններով, աջակցության ձևերով, պետական մասնակցությամբ: Բնականաբար, նաև նախանշված են այն հիմնական ուղղությունները, որոնք պետք է լինեն կառավարության գործառույթներում և պարտավորությունների շրջանակներում: Ճիշտ է, կառավարության ծրագրի վերաբերյալ առանձին չափորոշիչներ չկան սահմանված, թե ինչ բովանդակություն, կառուցվածք պետք է այն ունենա, բայց Սահմանադրությունն այսքանով արդեն իսկ ուրվագծում է` անկախ նրանից` կառավարությունը իրեն կհռչակի հեղափոխական, հերթական ընտրություններով եկած, թե` արտահերթ, պարտավոր է իր ծրագիրը և գործառույթները նախ բխեցնել Սահմանադրության համապատասխան պահանջներից: Իհարկե, մենք չունենք կառավարության ծրագրի առանձին բովանդակության վերաբերյալ սահմանումներ և մանրամասներ, բայց քննարկվող ծրագիրը, որն արդեն հաստատվել է և մեր 5 տարվա զարգացման տեսլականը պիտի պարունակի, ցավոք, չունի բավարար ցուցանիշներ և թիրախներ, որոնցով հնարավոր կլինի ի սկզբանե հասկանալ, թե նախ` մենք ուր ենք գնում, նաև` ժամանակի մեջ, այսինքն` ըստ հաշվետու տարիների: Երկրորդ` նաև միջանկյալ արդյունքները գնահատելու հնարավորություն տա, այսինքն` տարեկան կտրվածքով հասկանանք` արդյո՞ք մեր դրած նպատակը, որն ընդունելի էր, իրագործում ենք համարժեք քայլերով, նկատի ունեմ`չենք շեղվել, հետ չենք ընկել: Վերջապես երրորդ` երբ կառավարությունն իր գործունեության շրջանն ավարտում, և մենք մտնում ենք նախընտրական փուլ, պետք է նաև հնարավորություն ունենանք օբյեկտիվորեն հասկանալի ու պարզ ձևով տալու գնահատականներ`ինչքանո՞վ հաջողեց այս կառավարությունը, ինչքանո՞վ էին պոպուլիստական խոստումները, ինչքանո՞վ դրանք կատարվեցին կամ չկատարվեցին, այդ չկատարվածները նաև օբյեկտի՞վ էին, թե՞ ոչ: Այսպիսի գնահատումներն են, որ հնարավորություն կտան ժողովրդավարական երկրում գնահատելու կառավարության ծրագիրը և քաղաքական ուժերին տալու իրենց քվեն: Հակառակ դեպքում `պարզ է, որ ցանկացած քաղաքական ուժ, որը մանավանդ մեծ վստահությամբ`78% քվեով գալիս է իշխանության, կունենա գայթակղություն, որ եթե նույնիսկ դատարկ թուղթ էլ ներկայացնի` որպես ծրագիր, միևնույն է, այն կհաստատվի: Այս դեպքում ունենք մեկ քաղաքական ուժի սահմանադրական մեծամասնություն, մեկ ուժի ձևավորած կառավարություն, և այս պարագայում գայթակղությունը կա: Սա հարված է ժողովրդավարությանը, սոցիալ-տնտեսական զարգացմանը, քանի որ պատասխանատվության այդչափ «լղոզումը» և պատասխանատվության այդչափ անորոշ դարձնելը նշանակում է`ուր էլ հասնենք, կգնահատվի, որ նորմալ է, տեղ ենք հասել: Այսինքն`եթե 1% էլ գործազրկության մակարդակը կրճատենք, որևէ մեկը չի կարող ասել, որ կառավարության ծրագիրը չկատարվեց, որովհետև այնտեղ գրված է`կկրճատվի գործազրկության մակարդակը:

– Կառավարության ծրագրում թվային ցուցանիշների սակավությունն արդյո՞ք կնպաստի ծրագրի չիրագործման դեպքում կառավարության` պատասխանատվությունից խուսափելուն, եթե հաշվի առնենք նաև վարչապետի ու կառավարության անդամների հայտարարությունները:

– Փաստացի ունենում ենք առավելագույնս նվազեցված պատասխանատվություն և առավելագույնս մեծացված հնարավոր հայեցողություն: Ստացվում է, որ դարձյալ աշխատելու է «Ուժեղի մոտ միշտ էլ թույլն է մեղավոր» բանաձևը: Այսինքն` գործող իշխանությունը խոստումներով հավաքում է քվեներ, սակայն իրականում անում է քայլեր իր հայեցողությամբ, և վաղը մեղադրվելու է ժողովուրդը, մարդը, որը չի կարողացել լուծել իր սոցիալական խնդիրները, և դա երևում է հենց այդ թիրախների ոչ ամբողջականությունից: Օրինակ` 5% տնտեսական աճի կողքին դրված է աղքատության հետևողական կրճատման նպատակադրում, որ էապես կրճատվելու է գործազրկությունը, աղքատությունը և այլն: 5% տնտեսական աճով հնարավոր չէ ապահովել բավականաչափ աշխատատեղեր, որի արդյունքում կունենանք գործազրկության մակարդակի կրճատում և տնտեսական աճ, մանավանդ այն պարագայում, երբ հարկեր-համախառն ներքին արդյունք հարաբերակցությունը ընդհանրապես թիրախավորված չէ: Նշեմ նաև, որ սոցիալական ոլորտին ուղղվող ծախսերի և մեր ՀՆԱ-ի հարաբերակցությունը գրեթե 2 անգամ զիջում է տնտեսապես զարգացած երկրների ցուցանիշին, և այս ուղղությամբ որևէ թիրախավորում չկա: Ընդհակառակը`կան պետության գործառույթները հնարավորինս կրճատելու, պատվիրակելու և սոցիալական ծախսերը հարաբերականորեն կրճատելու նպատակադրումներ: Օրինակ`կառավարության ծրագրում նպատակները վերցվում են սոցիալական տիրույթից, այսինքն` սոցիալ-ժողովրդավարական զարգացմանը համապատասխան մոդելի նպատակներ են, բայց լուծումները լինում են լիբերալ և նեոլիբերալ. ապավինելու են բացարձակապես ազատ շուկայի անտեսանելի ձեռքին` համարելով, որ ազատ պայմանները, ազատ շուկան բավարար են, որպեսզի և՛ տնտեսությունը զարգանա, և՛ եկամուտները բարձրանան…

– Գուցե մեր կառավարությանը հաջողվի՞ լիբերալ, նեոլիբերալ մոտեցումներով իրականություն դարձնել ծրագրի նպատակադրումները:

– Այդ նպատակադրումները հնարավոր չէ լուծել բացառապես շուկայական և բացառապես նեոլիբերալ մոտեցումներով, քանի որ եթե նույնիսկ համարենք, որ բացառիկ երկիր ենք, բավական է մեր զարգացման պատմությունը նայենք. 30 տարի Հայաստանի Հանրապետությունում առկա է եղել տնտեսական աճ, եղել է նույնիսկ երկնիշ տնտեսական աճ: 5% տնտեսական աճը միշտ էլ բավարարված է եղել մեր երկրում, սակայն, զուգահեռաբար, չենք ունեցել սոցիալական խնդիրների էական լուծումներ, ընդհակառակը` ունեցել ենք քրոնիկ գործազրկության բարձր մակարդակ, ծայրահեղ աղքատություն, ծնելիության անկում, ժողովրդագրական խորացող խնդիրներ: Այլ կերպ ասած`տնտեսական աճը բավարար չէ մեր` սոցիալական այսքան շատ խնդիրներ ունեցող ու փոքր երկրի համար, որպեսզի ունենանք հստակ համոզում, որ այդ լուծումները չեն ուշանա, եթե նույնիսկ հաշվի չառնենք այն, որ այդ մոտեցումները, մեր կարծիքով, չեն համապատասխանում Սահմանադրությանը, նաև` «Զարգանալ` չզիջելով» սկզբունքին, որն առաջ է քաշում ՀՅԴ-ն` որպես մեր զարգացման մոդելի հիմնական կարգախոս: Կարծում ենք, որ հենց սա է բխում մեր աշխարհաքաղաքական մարտահրավերներից ու այն վիճակից, որ, ուզենք, թե չուզենք, ունենք` փոքր տնտեսություն, շրջափակված տարածք, բնական ոչ հարուստ պաշարներ, պատերազմական իրավիճակ և տարածաշրջաններ, որոնք ավելի խոցելի են, քան մեծ ու խոշոր քաղաքները: Այստեղ ինչքան էլ ազատականացնես շուկայական մուտքը, ներդրողը չի անի ներդրումներ: Սա պարզ է, քանի որ նա ունի հստակ որոշելու 2 խնդիր` սպասվելիք շահույթի չափը և ռիսկերը: Հենց այստեղ պետք է շատ կոնկրետ լինի պետության դերը: Սա կարևոր օրակարգ է: Միաժամանակ արձանագրենք, որ աշխարհաքաղաքական մարտահրավերներն անտեսված են կառավարության ծրագրում, այն դեպքում, երբ հենց դրանց վրա պիտի կառուցված լիներ:

Մենք ունենք Արցախի Հանրապետության հստակ տնտեսական ներուժը: Եթե արդյունավետ տնտեսական ինտեգրման մեխանիզմները կիրառվեն, միաժամանակ 2 հանրապետությունների տնտեսության համար կարող է լինել և՛ աճի խթանման գործոն, և՛ ներքին պահանջմունքները բավարարելու մեծ հնարավորություն տարբեր մթերքներով, նաև` արտահանման մեծ պոտենցիալ: Վերջապես, մենք պիտի ապավինենք ներքին ներդրումներին` իմանալով`միայն ազատ շուկայական պայմանների ապահովմամբ դեռևս հնարավոր չի մեծաքանակ ներդրումներ ունենալ:

– Ի՞նչ դերակատարում պետք է ունենա պետությունը հանրային կյանքում:

– Այդ դերակատարումը վերացական չպետք է լինի, այն պիտի արտահայտվի սոցիալական և տնտեսական աջակցության կոնկրետ ծրագրերով: Աջակցություն ասելով` հասկանում ենք գումար, որը պիտի նախատեսված լինի պետական բյուջեով, և, բնականաբար, եկամուտները պիտի ավելանան: Սա է տարբերակը:

Սոցիալական պետությունը պիտի կարողանա արդար բաշխել ստացված եկամուտները, որպեսզի հնարավորություն ստեղծի կրճատելու աղքատության մակարդակը: Հենց այստեղ է, որ պետությունը պիտի իր կարգավորիչ գործառույթն իրականացնի, ոչ թե ասի`եղունգ ունես, գլուխդ քորի, իսկ թե չունես, ինքդ քեզ մեղադրի, այսինքն` ես պայման եմ ստեղծել, և սա է բանաձևը`գնացեք, աշխատեք: Սա լսելով` մարդը չի կարող մինչև վերջ իրացնել սեփական խնդիրը, քանի որ մարդիկ տարբեր են: Բոլորը գործարարներ չեն ծնվում և չեն դառնում, բոլորը չեն կարող բիզնես ստեղծել: Մարդկանց տիպ կա, որ ինչքան էլ պետությունը խանգարի, միևնույն է, նա մարտնչող է և կստեղծի հնարավորություններ` հասնելով որոշակի հաջողությունների: Մի մասն էլ ավելի պահպանողական է և ռիսկի չի դիմում: Կան նաև աշխատաշուկայում անմրցունակ անձինք` հաշմանդամություն ունեցողները, ծայրահեղ աղքատները, որակավորում կամ կրթություն չունեցողները: Պետությունը պիտի կանգնի այս մարդկանց կողքին: Սա, կարծում ենք, շատ կարևոր է, քանի որ այս իմաստով ուրվագծվում է պետության դերը: Բավարար չէ ազատ, կոռուպցիայից զերծ մրցակցային պայման ստեղծել, դա չի հանգեցնելու սոցիալական խնդիրների այնչափ լուծմանը, որչափ սպասումներ արդեն իսկ առաջացել են հասարակության շրջանում: Եթե այս սպասումները չիրականանան, նոր հիաթափության ալիք կբարձրանա` իր բոլոր հետևանքներով:

Զրուցեց Մայա Ավետիսյանը

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Քաղաքացիություն ստանալը դժվարացնում են

Ըստ ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավարի` սփյուռքը չի կարող խա

20 Սեպտեմբեր 2026
Սեպտեմբերյան պատերազմները․․․

Երբեք չեմ հասկացել, թե ինչու՞ է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազ

19 Սեպտեմբեր 2026
Երբ ասում են` Արցախը երբեք հայկական չի

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հանդես է եկել տեսաուղերձով․

19 Սեպտեմբեր 2026
Արցախի Հանրապետության Հանրային խորհրդի

2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կանխորոշմամբ և աշխարհի լուռ համաձայնու

19 Սեպտեմբեր 2026
Քանի դեռ կա թուրք-ադրբեջանական մոտեցու

Այսօր՝ Արցախի հայաթափման 3-ամյա տարելիցին, տեղի է ունեցել «Հիշատակի օր» խորագի

19 Սեպտեմբեր 2026
Արցախցիների հավաքական և անվտանգ վերադա

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պարտականությունները կատարող Գագի

19 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Այնճարը` Սփիւռքի Փոփոխուող

Մուսա լերան հերոսամարտի հերթական նշումը կը զուգակցուի Սուրբ Խաչի տօնին հետ: Հե

18 Սեպտեմբեր 2026
«Հայաստան» խմբակցության անդամները Շվեդ

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը, խմբակցության քարտուղար Արթ

18 Սեպտեմբեր 2026
«Արմատախիլ անել» դաշնակցականությունը.

ՀՀ ԱԺ ամբիոնից իշխանական մեծամասնության պատգամավոր Արման Եղոյանի՝ սեպտեմբերի 1

18 Սեպտեմբեր 2026
Փաշինյանն ի զորու չէ իրավական պատասխան

«5-րդ ալիք» հեռուստաընկերության «Օրագիր» հաղորդման հյուրն է ՀՅԴ Հայ Դատի գրասե

17 Սեպտեմբեր 2026
Արամ Համբարեանի Մեկնաբանութիւնը՝ Հայ Հ

ՈՒԱՇԻՆԿԹԸՆ․- Ա․Մ․Ն․ նախագահ Տանըլտ Թրամփ, Սպիտակ տան մէջ Սեպտեմբեր 16-ին հանդի

17 Սեպտեմբեր 2026
Բաց նամակ՝ Ալիևի հրավերով օկուպացված Ա

ԲՐՅՈՒՍԵԼ, 17 սեպտեմբերի, 2026 թ․ — ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակը (EAFJD) բա

17 Սեպտեմբեր 2026
Ցույց ԱԺ-ի դիմաց. արցախցիները պահանջու

Արցախցիներն այսօր` սեպտեմբերի 17-ին բողոքի ցույց անցկացրեցին Ազգային ժողովի շե

17 Սեպտեմբեր 2026
Հայ Դատի Կոչը՝ Գերիներու Ազատ Արձակման

Աւելի քան տասնեակ մը քոնկրեսականներ Սեպտեմբեր 15ին պահանջեցին, որ Ատրպէյճան ազ

17 Սեպտեմբեր 2026
Ակնարկ. Հիմնական Դերակատարութիւն

Ակնկալելի էր, որ Հայաստանի Հանրապետութեան Ազգային ժողովի նիստերուն Դաշնակցութե

17 Սեպտեմբեր 2026
Գազի թանկացումը բերելու է կատաստրոֆիկ

Խորհրդարանական քառօրյան բավականին թեժ է ընթանում։ ՔՊ-ական Արման Եղոյանն ԱԺ ամբ

16 Սեպտեմբեր 2026
Եթե Դաշնակցությունն արժեք ու ուժ չունե

Հայ Յեղափոխական Դաշնակցության թիրախավորման պատճառները հասկանալու համար անհրաժե

16 Սեպտեմբեր 2026
Խայտառակ բռնաճնշումներ՝ ՏԻՄ ընտրւթյուն

Այսօր՝ սեպտեմբերի 16-ին Ազգային ժողովում տեղի ունեցավ ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայ

16 Սեպտեմբեր 2026
Պաքուի Պատրաստած Դատարկ Յուշամատեանը Ե

Անընդունելի է լռել, կուլ տալ պատահածը եւ լուսանցքի մէջ դնելով՝ էջը դարձնել, նո

16 Սեպտեմբեր 2026
Սփիւռքի Ազգային Զօրաշարժի Խորհրդաժողով

Սփիւռքի զօրաշարժի խորհրդաժողովին (Փարիզ, Ապրիլ 11-12) ընթացքին տեղի ունեցած չո

16 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company