ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրույցներ

Որտե՞ղ են թաքնված գրավատների պետտուրքի ավելացման արմատները

13 Մարտ 2019 Տնտեսագետները պնդում են, որ գրավատները կփակվեն, գրավատների տերերը հավաստիացնում են, որ հարկային նման բեռի տակից չեն կարող դուրս գալ։ Կենտրոնական բանկը դեռ հրաժարվում է մեկնաբանություն տրամադրել։

Հայաստանում գործող 128 գրավատների գերակշիռ մասը, ըստ դրանց տնօրենների, շուտով կկանգնի փակման առաջ։ Պատճառը մեկն է` կառավարությունը «Պետական տուրքի մասին ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագծով պատրաստվում է 60 անգամ ավելացնել տարեկան վճարվող պետական տուրքը գրավատների և փոխանակման կետերի համար։ Այսինքն` նախագիծը կյանքի կոչվելու դեպքում գրավատների համար ներկայիս 100 000 դրամի փոխարեն կսահմանվի 6 մլն, իսկ փոխանակման կետերի համար՝ 50 000 դրամի փոխարեն 3 մլն դրամ պետտուրք։ Նախագիծն առաջարկել է Կենտրոնական բանկը (ԿԲ) ու նաև սահմանել, որ բանկերի 3 մլն պետտուրքը պետք է դառնա 7 մլն դրամ։

ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանը մոտավոր հաշվարկ է արել, թե ամսական որքա՞ն եկամուտ են ունենում գրավատները և որքանո՞վ է արդարացված պետտուրքի` նման չափով ավելացումը։

Պարսյանի ունեցած հաշվարկների համաձայն` գրավատները բարձր շահութաբերությամբ աչքի չեն ընկնում, եթե հաշվի առնենք, թե որքան գումար են ներդնում իրենց գործունեության մեջ։ «Միջին հաշվով մեկ գրավատունն ամսական ծախսում է մոտ 800 000 գումար, որն ուղղում է աշխատավարձերի, պահպանման և այլ ծախսերի վրա։ Իսկ մաքուր եկամուտն ամսական կազմում է 300-400 000 դրամ։ Այսինքն` տնտեսվարողները պետք է իրենց շրջանառությունը նվազագույնը 20 միլիոնով ավելացնեն, որպեսզի մարեն նաև պետտուրքի` 60 անգամով բարձրացված ծախսը։ Այս պայմաններում, անշուշտ, դա անիրական է, և մեր տնտեսվարողների մեծ մասն ուղղակի գործունեությունը դադարեցնելու է կամ անցնելու են ստվերային դաշտ` չեն վճարելու պետտուրքը ու գործելու են ապօրինի, սև շուկայում»,–ասաց Պարսյանը։

Նա նշեց, որ ներկայումս ԿԲ-ի կողմից 128 գրավատուն է լիցենզիա ստացել, ինչպես նաև առկա է 229 լիցենզիա` փոխանակման կետերի համար։ Պարսյանի հավաստմամբ, սակայն, պետտուրքի` 60 անգամ բարձրացման հիմքում ընկած է նաև այն հանգամանքը, որ եթե գրավատներից 3-4–ն էլ շարունակի իր գործունեությունը և վճարի համապատասխանաբար 3-4 մլն դրամ պետտուրք, ապա պետբյուջեի մուտքային մասը կապահովվի։

«Ստացվում է` պետբյուջեի մուտքային մասը վնաս չի կրի, սակայն շուկայից դուրս կմնան տնտեսվարողների 98-99 տոկոսը, իսկ արդյունքում կշահեն հայաստանյան խոշոր` 17 բանկերը։ Այս նախագիծը լոբբինգ անողը ԿԲ-ն է, որը սպասարկում է Հայաստանի բանկային համակարգի շահերը. տարիներ շարունակ ԿԲ-ն խստացրել է գրավատների և փոխանակման կետերի պայմանները, ինչի արդյունքում մի շարք տնտեսվարողներ արդեն իսկ դադարեցրել են իրենց գործունեությունը։ Սա, ըստ էության, վերջին հարվածն է այս ոլորտում»,– ասաց Պարսյանը` հավելելով, որ սրա արդյունքում կունենանք գերկենտրոնացված շուկա, որի հետևանքով էլ ոլորտում ծառայությունների գները կբարձրանան։

Սուրեն Պարսյանի կարծիքով` պետտուրքի ավելացման դեպքում մարզկենտրոններից դուրս գործող գրավատներն ու փոխանակման կետերը ուղղակի կդադարեցնեն իրենց գործունեությունը, քանի որ պետտուրքի միևնույն չափը նախատեսված է բոլոր տնտեսվարող սուբյեկտների համար` անկախ նրանց գտնվելու վայրից ու շահույթից։ Ըստ Պարսյանի` մի կողմից, խոսում ենք երկրի համաչափ կամ ներառական զարգացման մասին, մյուս կողմից, նման փոփոխություն իրականացնելով, համաչափության մասով զգալի կորուստների, տնտեսությունն էլ գերկենտրոնացման տանում։

m.armeniasputnik.am

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
ՀՄԸՄ-ի Միջդիւանական 12-րդ Խորհրդաժողով

Ուրբաթ, 6 նոյեմբերի երեկոյեան ժամը 6:00-ին, Երեւանի «Քոնկրես» հիւրանոցին մէջ ի

07 Նոյեմբեր 2026
Հայ դատի կենտրոնական խորհրդի հայտարարո

Հայ դատի կենտրոնական խորհուրդը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներին և ՄԱԿ-ի

06 Նոյեմբեր 2026
Համազգային Համախմբում

Չորեքշաբթի, 4 նոյեմբերի վաղ առաւօտուն Հայաստանի Ազգային անվտանգութեան ծառայութ

06 Նոյեմբեր 2026
Արտահերթ ընտրությունների գնալու միակ տ

Երեկ տեղի ունեցած հավաքում քննարկվել է ընդհանուր ստեղծված իրավիճակը, բռնաճնշու

05 Նոյեմբեր 2026
ՀՄԸՄի Միջդիւանական 12րդ Խորհրդաժողովը

ՀՄԸՄի Կեդրոնական վարչութեան կազմակերպութեամբ, Նոյեմբեր 5ի առաւօտեան, Երեւանի «

05 Նոյեմբեր 2026
Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի աջակցութ

2026 թ. Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում ամերիկահայ ընտրողները նկատելի ազդ

05 Նոյեմբեր 2026
Ընդդիմադիր ուժերը հայտարարում են համազ

Մենք՝ ներքոստորագրյալ հայաստանյան քաղաքական ուժերս, գիտակցելով հայ ժողովրդի և

05 Նոյեմբեր 2026
Հ.Յ.Դ. Երիտասարդականը IUSY-ի միջազգայ

26-էն 31 Հոկտեմբեր 2026-ին, Ընկերվար Երիտասարդներու Միջազգային Միութեան (IUSY)

04 Նոյեմբեր 2026
Սա կարող է հնարավորություն ընձեռել ընդ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստ

04 Նոյեմբեր 2026
Արարատն ու կեղծ երկընտրանքը. պետականու

Կան ազգային խորհրդանիշներ, որոնց խորհուրդն ու նշանակությունը վեր են ժամանակի ո

04 Նոյեմբեր 2026
Տոն սրբոց թարգմանչաց

Նույնիսկ մարտնչող անաստվածության տարիներին ոչ մեկը չէր կարող կտրել այն բազմաթի

04 Նոյեմբեր 2026
Հայաստանի իշխող վարչակարգի «խաղաղությա

Հոկտեմբերի 13-ը Կարսի ապօրինի պայմանագրի կնքման օրն է: Այդ պայմանագիրը հայ ժող

04 Նոյեմբեր 2026
Ընկերվարութիւնը համայնավարութիւն չէ

Մելիտինեցու սոյն վերտառութեամբ հրապարակագրութեան միջոցով կարելի է որոշակի պատկ

04 Նոյեմբեր 2026
Գիտելիք և կարողունակություն

Կարողունակությունը՝ որպես իրական կյանքում դրսևորվող գիտելիք Վերջին շրջանում

04 Նոյեմբեր 2026
Բացարձակ վերահսկողություն, թե՞ սոցիալա

Ադրբեջանում 2026 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին հանրակրթական դպրոցներու

04 Նոյեմբեր 2026
«Մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքի

Տասնամյակներ շարունակ Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերությունները բնութագրվել են

04 Նոյեմբեր 2026
ՀՀ-ում չեն գործում Սահմանադրությունն ո

Ժողովրդավարությունը Հայաստանում ոչ թե հետընթաց է ապրում, այլ մահացել է. նոյեմբ

03 Նոյեմբեր 2026
Հայաստանի թուրքացումը. խորհրդարանական

Հոկտեմբերի 29-ին Հայաստանի Ազգային ժողովում տեղի ունեցած խայտառակ տեսարանները,

03 Նոյեմբեր 2026
Հայ Ուսանողութիւնը Արցախի համար 2025-ի

ՀՅԴ Բիւրոյի Երիտասարդական գրասենեակի նախաձեռնութեամբ, 2025–2026 թուականներուն

03 Նոյեմբեր 2026
Թշնամիները՝ դրսից, Փաշինյանը՝ ներսից․

Անցյալ շաբաթ ՀՀ Ազգային ժողովի տասնյակ պատգամավորներ ներքաշվեցին խայտառակ ծեծկ

03 Նոյեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company