ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրոյցներ

Հայտարարությունները պետք է բովանդակություն ունենան

13 Ապրիլ 2019 Իշխող ուժի կողմից միայն բարձրագոչ հայտարարություններ ենք լսում և ընդամենը ցանկություններ, բայց իրական գործողություններ չկան: Այս մասին Yerkir.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ մասնագիտական հանձնաժողովների համակարգող Արծվիկ Մինասյանը` անդրադառնալով` Yerkir.am-ի հարցմանը ՀՀ կառավարության աշխատակազմի պատասխանին:

Հիշեցնենք, որ խմբագրությունը մարտի 20-ին հարցում էր ուղարկել ՀՀ կառավարություն` պարզելու համար, թե արդյո՞ք հաշվի են առնվում ՀՅԴ-ի` կառավարության ծրագրի հետ կապված դիտողությունները: Ի պատասխան` ապրիլի 11-ին կառավարությունից արձագանքել էին` նշելով, որ վարչապետը ծանոթ է ՀՅԴ-ի դիտարկումներին:

- Ի պատասխան Yerkir.am կայքի հարցման`վարչապետի աշխատակազմից հայտնել են, որ նա ծանոթ է ՀՅԴ-ի կողմից հրապարակված երկու փաստաթղթերին, այն է`կառավարության ծրագրի վերաբերյալ և կառավարության կառուցվածքի փոփոխության վերաբերյալ մոտեցումներին: Ինչպե՞ս կմեկնաբանեք սա:

– Առաջին հայացքից թվում է, որ սա դրական լուր է, սակայն, դատելով վարչապետի և կառավարության վարքագծից, այն է` կառավարության ծրագրի քննարկումների ժամանակ արտահայտած մոտեցումներից, նաև կառավարության կառուցվածքի նախագծից, որն ուղարկվեց Ազգային ժողով, և քաղաքական մեծամասնության մոտեցումներից, խիստ կասկածում ենք, որ վարչապետը ծանոթ է այդ փաստաթղթերին, որովհետև նախ` եթե ծանոթ լիներ, կտեսներ` կառավարության ծրագրի վերաբերյալ մենք խորը վերլուծություն ենք իրականացրել, և քննադատություններն ու առաջարկությունները մի շարք դեպքերում ուղղված էին հենց այն բանին, որ ծրագրում չպետք է պարունակվեն այդպիսի դրույթներ:

Երկրորդ`ծանոթ լինել` նշանակում է խորությամբ ընկալել մեր առաջարկությունների տրամաբանությունը, բայց, ցավոք, այդ տրամաբանությունը չի երևում թե’ կառավարության ընդունված ծրագրում, թե’ կառավարության կառուցվածքի վերաբերյալ նրանց մոտեցումներում:

Երրորդ` կառավարության ծրագրի վերաբերյալ մեր առաջարկությունները ներկայացնելիս չափազանց կարևորել ենք, որ յուրաքանչյուր գործողություն պետք է լինի չափելի: Դրա սոցիալ-տնտեսական ազդեցությունը պարզ քաղաքացու վրա պետք է լինի տեսանելի և շոշափելի: Դատելով այս ժամանակահատվածում ձևավորվող ու դրսևորվող քաղաքականությունից` այս մոտեցումը չկա: Այսինքն` կառավարությունն իրականացնում է մի քաղաքականություն, որտեղ քաղաքացին չկա, Հայաստանի քաղաքացին այդպես էլ իր ապագան չի կարող տեսնել ձեռնարկվող այդ գործողություններում: Ընդհակառակը` անընդհատ տեսնում ենք դժգոհություններ, բողոքներ` այս կամ այն ոչ իրավաչափ ու ոչ տրամաբանական գործողություններով պայմանավորված:

Կառավարության կառուցվածքն առանձին թեմա է, որին պետք է մանրամասն անդրադառնալ, որովհետև այն ոչ միայն այսօր ՀՀ Սահմանադրությանը չհամապատասխանող գործողությունների ամբողջություն է, այլև կառուցվածքի նախագիծը, որ ներկայացված է կառավարության կողմից, չի դիմանում որևէ քննադատության` սկսած նրանից, որ մշակույթի, սփյուռքի նախարարություններն առաջարկվում է վերացնել, իսկ գյուղատնտեսության նախարարությունը` միացնել էկոնոմիկային, ավարտած նրանով, որ այս օրենքում հստակ կանոնակարգումներ չկան նաև լիազորությունների տարանջատման մասով: Այս հարցերը մնացել են բաց, և դրանց մատների արանքով նայելը հանգեցնելու է ամբողջ կառավարության և, ի վերջո, պետության ձախողումների, որի պատասխանատուն, անշուշտ, իշխող քաղաքական ուժն է` իր ձևավորած կառավարությունով:

– Պարոն Մինասյան, հարցման պատասխանի երկրորդ հատվածում իշխող ուժը պատրաստակամություն է հայտնել քննարկումներ կազմակերպել: Պատրա՞ստ եք մասնակցել այդ քննարկումներին:

– Անշուշտ, կարևոր է այս ցանկությունը, բայց առայժմ մենք չենք տեսնում դրա առարկայական դրսևորումը: Միայն բարձրագոչ հայտարարություններ ենք լսում, և ընդամենը արտահայտվում են ցանկություններ, բայց իրական գործողություններ չկան: Ավելին`երբ մենք ենք նման քննարկումներ նախաձեռնում, դրանց անհաղորդ են մնում, կարծես տարբեր լեզուներով ենք խոսում: Կարծում եմ, որ այս հայտարարությունները ոչ թե ձևական պետք է լինեն, այլ, ըստ էության, բովանդակություն պետք է ունենան: Մենք, անկասկած, պատրաստ ենք բոլոր մակարդակներում քննակումներ կազմակերպել` վարչապետից մինչև այն անձինք, որոնք պատրաստել են այս նախաձեռնությունները, ներգրավելով նաև հանրության լայն շրջանակներին, այդ թվում` մասնագիտական: Սակայն առայժմ միայն լսում ենք կառավարության կողմից հնչեցված` ընդամենը ձևական բնույթ ունեցող հայտարարություններ:

Զրուցեց Մայա Ավետիսյանը

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Արտահերթ ընտրությունների գնալու միակ տ

Երեկ տեղի ունեցած հավաքում քննարկվել է ընդհանուր ստեղծված իրավիճակը, բռնաճնշու

05 Նոյեմբեր 2026
Հ.Մ.Ը.Մ.ի Կեդրոնական Վարչութեան լիագու

Հ.Մ.Ը.Մ.ի միջ-դիւանական 12-րդ խորհրդաժողովի նախօրեակին, 2-4 Նոյեմբերին, Հ.Մ.Ը.

05 Նոյեմբեր 2026
Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի աջակցութ

2026 թ. Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում ամերիկահայ ընտրողները նկատելի ազդ

05 Նոյեմբեր 2026
Ընդդիմադիր ուժերը հայտարարում են համազ

Մենք՝ ներքոստորագրյալ հայաստանյան քաղաքական ուժերս, գիտակցելով հայ ժողովրդի և

05 Նոյեմբեր 2026
Հ.Յ.Դ. Երիտասարդականը IUSY-ի միջազգայ

26-էն 31 Հոկտեմբեր 2026-ին, Ընկերվար Երիտասարդներու Միջազգային Միութեան (IUSY)

04 Նոյեմբեր 2026
Սա կարող է հնարավորություն ընձեռել ընդ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստ

04 Նոյեմբեր 2026
Արարատն ու կեղծ երկընտրանքը. պետականու

Կան ազգային խորհրդանիշներ, որոնց խորհուրդն ու նշանակությունը վեր են ժամանակի ո

04 Նոյեմբեր 2026
Տոն սրբոց թարգմանչաց

Նույնիսկ մարտնչող անաստվածության տարիներին ոչ մեկը չէր կարող կտրել այն բազմաթի

04 Նոյեմբեր 2026
Հայաստանի իշխող վարչակարգի «խաղաղությա

Հոկտեմբերի 13-ը Կարսի ապօրինի պայմանագրի կնքման օրն է: Այդ պայմանագիրը հայ ժող

04 Նոյեմբեր 2026
Ընկերվարութիւնը համայնավարութիւն չէ

Մելիտինեցու սոյն վերտառութեամբ հրապարակագրութեան միջոցով կարելի է որոշակի պատկ

04 Նոյեմբեր 2026
Գիտելիք և կարողունակություն

Կարողունակությունը՝ որպես իրական կյանքում դրսևորվող գիտելիք Վերջին շրջանում

04 Նոյեմբեր 2026
Բացարձակ վերահսկողություն, թե՞ սոցիալա

Ադրբեջանում 2026 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին հանրակրթական դպրոցներու

04 Նոյեմբեր 2026
«Մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքի

Տասնամյակներ շարունակ Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերությունները բնութագրվել են

04 Նոյեմբեր 2026
ՀՀ-ում չեն գործում Սահմանադրությունն ո

Ժողովրդավարությունը Հայաստանում ոչ թե հետընթաց է ապրում, այլ մահացել է. նոյեմբ

03 Նոյեմբեր 2026
Հայաստանի թուրքացումը. խորհրդարանական

Հոկտեմբերի 29-ին Հայաստանի Ազգային ժողովում տեղի ունեցած խայտառակ տեսարանները,

03 Նոյեմբեր 2026
Հայ Ուսանողութիւնը Արցախի համար 2025-ի

ՀՅԴ Բիւրոյի Երիտասարդական գրասենեակի նախաձեռնութեամբ, 2025–2026 թուականներուն

03 Նոյեմբեր 2026
Թշնամիները՝ դրսից, Փաշինյանը՝ ներսից․

Անցյալ շաբաթ ՀՀ Ազգային ժողովի տասնյակ պատգամավորներ ներքաշվեցին խայտառակ ծեծկ

03 Նոյեմբեր 2026
«Դրօշակ»ի Առաջնորդող. Կարմիր գծերի հա

2026 թ. գարնանն ու ամռանը տեղի ունեցած նախընտրական և հետընտրական գործընթացները

03 Նոյեմբեր 2026
Ամուր կանգնել եւ «ո՛չ» ասել Փաշինյան

Սահմանադրության մասին. Նախ պետք է փաստել, որ Փաշինյանը տապալել է Սահմանադրո

02 Նոյեմբեր 2026
Լույս է տեսել ՀՅԴ պաշտոնաթերթ «Դրօշակ»

Ընթերցողին է ներկայացվել «Դրօշակ»ի հոկտեմբերի համարը։ ՀՅԴ պաշտոնաթերթի հերթակա

02 Նոյեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company