ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Այլ շրջաններ
  • Լուրեր

ՀՅԴ Լիբանանի Ընտանիքը Յարգեց Հայաստանի Անկախութեան Կերտիչներուն Յիշատակը

01 Հունիս 2020

Կիրակի, 31 մայիս 2020-ին, Հայաստանի Հանրապետութեան անկախութեան 102-ամեակին առիթով Հայ յեղափոխական դաշնակցութեան Լիբանանի ընտանիքը յարգեց անկախութեան կերտիչներուն յիշատակը:

Առաջին առիթով ծաղկեպսակ զետեղուեցաւ Ֆըրն Շըպէքի Ազգային գերեզմանատան մէջ, ուր հանգչած են նուիրեալներէն մաս մը: Ապա Պուրճ Համուտի գերեզմանատան մէջ` ՀՅԴ պանթէոնին դիմաց , տեղի ունեցաւ յատուկ հանդիսութիւն մը, որուն ներկայ գտնուեցան Լիբանանի թեմի կաթողիկոսական փոխանորդ Շահէ եպս. Փանոսեան եւ Լիբանանի թեմի կղերական դասէն ներկայացուցիչներ, Լիբանանի մէջ Հայաստանի դեսպան Վահագն Աթաբեկեան եւ դեսպանատան անձնակազմը, ՀՅԴ Բիւրոյի ներկայ եւ նախկին անդամները, ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի կազմը, կոմիտէներու հերթապահները, ԼԵՄ-ի Կեդրոնական վարչութեան, Պատանեկան ԸՎՄ-ի եւ ԶՈՄ-ի ներկայացուցիչներ, Լիբանանի թեմի ազգային իշխանութեանց ներկայացուցիչներ, ուղեկից միութիւններու ` Համազգայինի, ՀՄԸՄ-ի եւ ԼՕԽ-ի ներկայացուցիչներ, կուսակցական նախկին երեսփոխաններ, Պուրճ Համուտի քաղաքապետը, «Ազդակ» օրաթերթի եւ «Վանայ ձայն»-ի տնօրէնները:

Հայաստանի դեսպանը եւ ՀՅ Դաշնակցութիւնը ծաղկեպսակներ զետեղեցին պանթէոնին առջեւ, որմէ ետք տեղի ունեցաւ հոգեհանգստեան արարողութիւն: Օրուան խորհուրդը փոխանցեց ՀՅԴ Բիւրոյի նախկին անդամ Տիգրան Ճինպաշեան:

Ան իր խօսքին մէջ ըսաւ. «Արտակարգ եւ արտասովոր կացութեան պատճառով մայիսեան ժողովրդային բազմամարդ տօնակատարութեան փոխարէն (որուն սովոր էինք) կը կատարենք, փոքրաթիւ ֆիզիքական մասնակիցներով, ժամանակակից արհեստագիտութեան շնորհիւ, թերեւս աւելի բազմամարդ` բազմահազար մասնակիցներով ոգեկոչումներ:

«Ամէն տարի ոգեկոչած ենք այն պատմակշիռ իրողութիւնը, որ Մեծ Հայքի թագաւորութեան անկումէն, այսինքն 1045-ին Անի մայրաքաղաքի Բիւզանդական կայսրութեան յանձնումէն ուղիղ 873 տարի ետք, Մեծ Հայքի մէկ փոքր հատուածին վրայ մենք կրկին պետականութիւն ունեցանք: Մայրաքաղաք ունեցանք:

«Պետականութենէ զուրկ գրեթէ 9 դարերու ընթացքին մեր հայրենիքը կռուախնձոր դարձաւ յաջորդական ներխուժողներու միջեւ: Հայ ժողովուրդը յաճախ պայքարեցաւ, բայց աւելի շատ ու յաճախ լքեց իր երկիրը ու տարածուեցաւ աշխարհով մէկ:

«Ազգերու պատմութիւնը իրենց հայրենիքներու պատմութիւնն է. Ֆրանսայի պատմութիւն, Գերմանիոյ պատմութիւն եւ այլն, մերը` հայոց պատմութիւն է, հայերու պատմութիւն է, որովհետեւ որոշուած սահմաններով եւ Հայաստան անունով պետական կազմաւորում երկար ատեն չենք ունեցած: Տեղական կայծկլտումներ եղեր են հոս ու հոն, ինքնապաշտպանական պայքարներ ունեցեր ենք, բայց նաեւ շարունակ ենթարկուեր ենք բռնագաղթի, ոչ միայն բռնագաղթի, այլեւ հեռացեր ենք մեր երկրէն` կամաւոր, զանազան հեռաւոր վայրերու մէջ ստեղծելով հայկական կղզեակներ, հոգեւոր Հայաստաններ, որոնք ժամանակի մաշումով դադրեր են գոյութիւն ունենալէ, դարձեր են յուշ:

«Հայրենիքը լքելով հեռանալու ու հեռուներէն անոր ազատագրութիւնը ցանկալու սովորութիւնը մեր ազգային նկարագիրին առանձնայատկութիւններէն մէ՞կն է, թէ՞ հետեւանք է հալածանքներու եւ բռնաճնշումներու ստեղծած այլասերման, չեմ գիտեր: Մենք հիմա ալ նոյն կերպ կը վարուինք դժուարութեանց դիմաց, իրական կամ երեւակայածին անարդարութիւնները պատրուակ բռնելով, կը լքենք մեր բնակավայրերը` սկսելով մեր հայրենիքէն:

«1918 թուականի մայիսին տեղի ունեցածը ժխտումն է այս ազգակործան ունակութեան: Հայաստանի մը գոյութիւնն իսկ ժխտող յափշտակիչին դիմաց թումբ կանգնելով, հայուն մնացած փոքր տարածութիւնը գրեթէ անելանելի պայմաններու մէջ արիաբար պաշտպանելով վերջին հողակտորը, ուր սեղմուած ենք, Հայաստանի մը ստեղծումը` այո՛, պատմակշիռ իրագործում է: 30 մայիսի անկախութեան հռչակագիրը տակաւին կը խօսի «Հայկական գաւառներ» կոչուած անորոշ հողատարածքի մը մասին, որուն պատասխանատուութիւնը կը ստանձնէ Հայոց Ազգային խորհուրդը:

«Հայաստանի անկախութիւնը կերտած եւ շուրջ 2 ու կէս տարի «անձեւ քաոսը», հայկական գաւառները պետութեան վերածած ընտրեալները, անլուր զոհողութիւններ յանձն առած քաղաքական այրերը, գաղթական դարձան ու Հայաստան վերադառնալու երազը իրենց սրտին` ապրեցան ու գործեցին Հայաստանէն հեռու: Ամէն տեղ անոնք անդուլ անկախութեան գաղափարը վառ պահեցին, ճգնեցան, հոգեւոր Հայաստաններ ստեղծեցին եւ սփիւռքացած արտասահմանի գաղթական հայութեան մօտ առկայծ պահեցին միացեալ, ազատ եւ անկախ Հայաստանի տեսլականը:

«Անկախ Հայաստանը չունեցաւ հանրապետութեան նախագահ: Խորհրդարանական կառավարման վարչակարգը իբրեւ պետական առաջին անձնաւորութիւն կը ճանչնար խորհրդարանի նախագահը: Հայաստանի Հանրապետութեան առաջին խորհրդարանը Հայոց Ազգային խորհուրդի հիման վրայ ստեղծուած Հայաստանի խորհուրդն էր, որուն նախագահը` Աւետիք Սահակեանը, ծանօթ Հայր Աբրահամ անունով, կը հանգչի այս պանթէոնին մէջ: Փաստօրէն, Հայաստանի առաջին նախագահին աճիւնն է այստեղ: Հայաստանի Հանրապետութեան մէջ այլազան պետական պաշտօններ վարած ուրիշներու հոյլի մը աճիւնները եւս ամփոփուած են Լիբանանի գերեզմանատուներու մէջ: Թուենք ամէնէն ուշագրաւները. Սիմոն Վրացեան, Նիկոլ Աղբալեան, Լեւոն Շանթ, Կարօ Սասունի, Վարվառէ Սահակեան, Լոլա Սասունի, Սասունցի Մուշեղ, Արշակ Յովհաննիսեան, Արտաշէս Յովսէփեան (Մալխաս), Մուրատ Պետրոսեան, Վարդան Շահպազ, Վահան Փափազեան (Կոմս): Տասնեակներով ուրիշներ ալ, տարբեր երկիրներու տարբեր գերեզմանատուներու մէջ ցրուած կը մնան:

«Հայրենի հողէն զրկուած այս շիրիմները մեզի կը յուշեն, որ Հայաստանը վերացական գաղափար չէ: Լեռնաշխարհն է ապրող ու ստեղծագործող ազգի մը, հայ ազգին, որ, թէեւ ցրուած երկրագունդի բոլոր հորիզոնականներու տակ, հաւատարիմ կը մնայ 28 մայիս 1919-ին յայտարարուած Միացեալ, ազատ անկախ Հայաստանի հռչակագիրին, որուն համաձայն, ներկայիս գոյութիւն ունեցող Հայաստանի Հանրապետութիւնը եւ Արցախի Հանրապետութիւնը պիտի ծաւալին ու վերածուին Սեւրի դաշնագիրով միջազգային ճանաչման արժանացած ու նախագահ Ուիլսընի վճռագիրով սահմանագծուած Միացեալ, ազատ ու անկախ Հայաստանին: Հայերը պիտի համախմբուին իրենց պապենական հողերուն վրայ ու հայոց պատմութիւնը շարունակուի իբրեւ Հայաստանի պատմութիւն»:

Հանդիսութիւնը աւարտեցաւ «Վէրքերով լի» երգով:

aztagdaily.com

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Արարատն ու կեղծ երկընտրանքը. պետականու

Կան ազգային խորհրդանիշներ, որոնց խորհուրդն ու նշանակությունը վեր են ժամանակի ո

04 Նոյեմբեր 2026
Տոն սրբոց թարգմանչաց

Նույնիսկ մարտնչող անաստվածության տարիներին ոչ մեկը չէր կարող կտրել այն բազմաթի

04 Նոյեմբեր 2026
Հայաստանի իշխող վարչակարգի «խաղաղությա

Հոկտեմբերի 13-ը Կարսի ապօրինի պայմանագրի կնքման օրն է: Այդ պայմանագիրը հայ ժող

04 Նոյեմբեր 2026
Ընկերվարութիւնը համայնավարութիւն չէ

Մելիտինեցու սոյն վերտառութեամբ հրապարակագրութեան միջոցով կարելի է որոշակի պատկ

04 Նոյեմբեր 2026
Գիտելիք և կարողունակություն

Կարողունակությունը՝ որպես իրական կյանքում դրսևորվող գիտելիք Վերջին շրջանում

04 Նոյեմբեր 2026
Բացարձակ վերահսկողություն, թե՞ սոցիալա

Ադրբեջանում 2026 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին հանրակրթական դպրոցներու

04 Նոյեմբեր 2026
«Մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքի

Տասնամյակներ շարունակ Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերությունները բնութագրվել են

04 Նոյեմբեր 2026
ՀՀ-ում չեն գործում Սահմանադրությունն ո

Ժողովրդավարությունը Հայաստանում ոչ թե հետընթաց է ապրում, այլ մահացել է. նոյեմբ

03 Նոյեմբեր 2026
Հայաստանի թուրքացումը. խորհրդարանական

Հոկտեմբերի 29-ին Հայաստանի Ազգային ժողովում տեղի ունեցած խայտառակ տեսարանները,

03 Նոյեմբեր 2026
Հայ Ուսանողութիւնը Արցախի համար 2025-ի

ՀՅԴ Բիւրոյի Երիտասարդական գրասենեակի նախաձեռնութեամբ, 2025–2026 թուականներուն

03 Նոյեմբեր 2026
Թշնամիները՝ դրսից, Փաշինյանը՝ ներսից․

Անցյալ շաբաթ ՀՀ Ազգային ժողովի տասնյակ պատգամավորներ ներքաշվեցին խայտառակ ծեծկ

03 Նոյեմբեր 2026
«Դրօշակ»ի Առաջնորդող. Կարմիր գծերի հա

2026 թ. գարնանն ու ամռանը տեղի ունեցած նախընտրական և հետընտրական գործընթացները

03 Նոյեմբեր 2026
Ամուր կանգնել եւ «ո՛չ» ասել Փաշինյան

Սահմանադրության մասին. Նախ պետք է փաստել, որ Փաշինյանը տապալել է Սահմանադրո

02 Նոյեմբեր 2026
Լույս է տեսել ՀՅԴ պաշտոնաթերթ «Դրօշակ»

Ընթերցողին է ներկայացվել «Դրօշակ»ի հոկտեմբերի համարը։ ՀՅԴ պաշտոնաթերթի հերթակա

02 Նոյեմբեր 2026
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ նոյեմբերի 2-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբա

02 Նոյեմբեր 2026
Նախագահական Ընտրութիւններէն 6 Ամիս Առա

Ֆրանսայի վերջին իրադարձութիւնները եկան հաստատելու, որ երկիրը կը դիմագրաւէ մէկէ

31 Հոկտեմբեր 2026
Խմբագրական. Նախապայմաններ Եւ Բախումներ

Հայաստանի Հանրապետութեան Ազգային ժողովին մէջ գործող մեծամասնութեան սադրած ֆիզի

31 Հոկտեմբեր 2026
Արծվիկ Մինասյանն ընտրվեց Մրցակցության

ՀՅԴ անդամ, Ազգային ժողովի նախկին պատգամավոր Արծվիկ Մինասյանն ընտրվեց ՀՀ մրցակց

30 Հոկտեմբեր 2026
Հայաստանի Սահմանադրութիւնը՝ Ադրբեջանը

Խորապէս մտահոգիչ է հետեւել, թէ ինչպէս Հայաստանի կառավարութիւնը բացէիբաց քննարկ

30 Հոկտեմբեր 2026
Հայ դատի կենտրոնական խորհուրդը հրապարա

Հայ դատի կենտրոնական խորհուրդը (ՀԴԿԽ) հրապարակել է «Հայ պատանդներն Ադրբեջանում

30 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company