ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրույցներ

Փորձում են ամանը մինչև վերջ քերել, տնտեսական աճ ապահովել

05 Հունիս 2020 Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ մշտական հանձնաժողովներում 2019 թվականի պետական բյուջեի տարեկան կատարման հաշվետվության քննարկման ժամանակ, որին միացել էր առցանց, հայտնեց.

«Ամենատարբեր հաշվարկներով՝ Հայաստանում հսկայական ստվերային տնտեսություն գոյություն ունի: Նույնիսկ որոշ գնահատականներ կան, որ բյուջեի պոտենցիալը կարող էր ավելին լինել, մինչև, օրինակ՝ 400 մլրդ դրամ»:

Ստացվում է, որ ստվերը շարունակում է գոյություն ունենալ, ավելին՝ հսկայական ծավալներ ունենալ, մինչդեռ անցած տարի հոկտեմբերին վարչապետը դրա կրճատումն աննախադեպ էր որակել: Նա պնդում էր, որ ստվերի կրճատման շնորհիվ աճել են պետական բյուջեի եկամուտները, հարկային եկամուտները, ավելացել են գրանցված աշխատատեղերը:

«100 փաստ նոր Հայաստանի մասին» առաջին ասուլիսում Փաշինյանը ստվերի կրճատմանը նվիրել էր երեք կետ, «100 փաստ-2»-ում՝ երկու կետ, «100 փաստ-3»-ում՝ մեկը, իսկ 4-րդում ստվերի մասին փաստեր ընդհանրապես չկային։

Իսկ ի՞նչն է պատճառը, որ ստվերի դեմ պայքարն արդյունավետ չի եղել, և անգամ դրա «աննախադեպ կրճատման» արդյունքում ստվերը «հսկայական» է: 168.am-ի հետ զրույցում այս հարցին ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանը պատասխանեց, որ գոյություն չունի երկիր, որտեղ ստվեր չկա, և խնդիրը ոչ թե ստվերի վերացման, այլ տնտեսությունը խթանել կարողանալու մեջ է:

«Սկսենք նրանից, որ ինձ հայտնի չեն վարչապետի պատկերացումները ստվերի ծավալների մասին: Անցած տարի ՊԵԿ նախագահի տեղակալը հայտարարեց, որ, ըստ իրենց ուսումնասիրությունների, ստվերը կազմում է 22-23 տոկոս: Նրանք նաև ասացին, որ վերջին տարիների ընթացքում ստվերը կրճատվել է 2-4 տոկոսով: Ստվերի գնահատման բազմաթիվ մեթոդաբանություններ գոյություն ունեն: Արժույթի համաշխարհային կազմակերպությունը, Համաշխարհային բանկը, մեր Կենտրոնական բանկն իրենց գնահատականն ունեն, ըստ որոնց՝ ստվերն անցնում է 30-40 տոկոսը, բայց պաշտոնապես կա այն թիվը, որը հայտարարվել է՝ 22-23 տոկոս: Եթե վարչապետը նկատի ունի, որ 22-23 տոկոսը դա մեծ, ահռելի ստվեր է, ապա ասեմ, որ մեր ՀՆԱ-ն 14 մլրդ դոլար է, 22 տոկոսը կազմում է մոտ 3 մլրդ դոլար, եթե դա բերենք օրինական դաշտ ու հարկենք, հարկային մուտքերը թող լինեն մոտ 500 մլն դոլար: Այդքան ավել պետական բյուջե մտնելով՝ բյուջեն կամ երկիրը թռիչքաձև զարգացում չեն ապահովելու»,- ասաց Պարսյանը:

Տնտեսագետի խոսքով՝ տնտեսության զարգացումը պայմանավորված է ոչ այնքան ստվերի կրճատմամբ, որքան տնտեսության մեջ ներդրումներով, ինչն այս պահին չի արվում:

«Տնտեսությունը չի աճում ուղղակի, գումար չի դրվում տնտեսության մեջ, փորձում են ամանը մինչև վերջ քերել, ինչ-որ բան ապահովել, աճ ապահովել, բայց դա երկարաժամկետ չեն կարող անել, դրա ռեզերվներն էլ են վերջանում, ստվերի կրճատումն էլ անսահմանափակ չէ, իրենք պետք է մտածեն թռիչքաձև աճի մասին, զարգացման մասին: Կան տնտեսական հետազոտություններ, որոնք ասում են, որ ստվերային եկամուտները վերջում դառնում են օրինական եկամուտներ: Այդ 22 տոկոսի եկամուտները պտտվում, մտնում են օրինական դաշտ, այնպես չէ, որ տնտեսության այդ հատվածը կտրված է օրինական հատվածից: Օրինական հատվածը նաև այդ ստվերի հաշվին է ֆինանսավորվում: Մենք չպետք է գերագնահատենք ստվերի կրճատման խնդիրը, միանշանակ պետք է առաջ շարժվել, բայց շարժվել թիրախավորված: Այս պահի դրությամբ կարող ենք սահուն անցնել, միանգամից չենք կարող բոլորի եկամուտները գրանցել, բայց պատճառ բռնել, որ դրա պատճառով տնտեսական անկման մեջ ենք, սխալ է: Ստվերի որոշակի տոկոս նույնիսկ դրական է համարվում, որը թույլ է տալիս, այսպես ասած, «տնտեսությունը յուղել»: Մենք խնդիր ունենք տնտեսական որակյալ աճ ապահովել, խնդիր ունենք մարդկանց կենսամակարդակը բարձրացնել, իսկ այս ուղղությամբ որևէ ծրագիր, նոր մոտեցում չունի այս Կառավարությունը»,- ասաց տնտեսագետը:

Սուրեն Պարսյանը նշեց, որ Հայաստանի նախորդ տարվա տնտեսական աճը մեծապես պայմանավորված էր ստվերով, որը եկել էր օրինական դաշտ: Տնտեսագետի պնդմամբ՝ այդ աճը հիմքեր չի ստեղծել տնտեսության շարունակական աճի համար:

«Նույն այս Կառավարությունը, որը 2019-ին ապահովել է տնտեսական աճ, և դրա մասին բազմիցս գլուխ են գովում, որ 2007-ից հետո աննախադեպ աճ ենք ապահովել՝ 7.6 տոկոս, դա տեղի է ունեցել նաև ի հաշիվ ստվերի, այդ 7.6 տոկոսի 5 տոկոսը առևտրի և ծառայության ոլորտների հաշվին է տեղի ունեցել, մարդկանց կենսամակարդակը չի աճել, նրանք 2019-ին ավելի շատ ապրանք ու ծառայություն ձեռք չեն բերել, ուղղակի դրանց իրացումը եկել է օրինական դաշտ, ինչը միանշանակ ողջունելի է, բայց դրա հաշվին տնտեսական աճ ապահովել և դրա մասին խոսել՝ որպես բարձր ձեռքբերում, կարծում եմ՝ ճիշտ չէ, և դրա ապացույցը 2020 թվականն է: Մենք այժմ ֆինանսատնտեսական խորը ճգնաժամի մեջ ենք գտնվում: 2019-ի ընթացքում չենք դրել այն տնտեսական հիմքերը, որոնք թույլ կտային տնտեսությանը շարունակաբար աճել: Այս կառավարությունը ձախողել է կապիտալ շինարարական ծրագրերը, որոնք թույլ կտային այս տարի տնտեսական աճ ունենալ: 2020-ը լուրջ խնդրահարույց է լինելու բոլոր առումներով»,- ասաց տնտեսագետը:

Սուրեն Պարսյանի խոսքով՝ մեկ այլ խնդիրն էլ այն է, թե ստվերը տնտեսության ո՞ր հատվածում է, ինչպե՞ս է հնարավոր դա բերել տնտեսական դաշտ, և ի՞նչ օգուտ կստանա դրանից պետությունը:

«Դիցուք, գյուղատնտեսության ոլորտում եթե կա ստվեր, դա բերելով օրինական դաշտ՝ պետությունը ոչինչ չի շահի, որովհետև գյուղատնտեսական արտադրանքն ազատված է հարկերից, եթե ստվեր ունենք սուպերմարկետներում, գազալցակայաններում, հանքարդյունաբերության ոլորտում կամ տնտեսության այլ ճյուղերում, որտեղ նաև որոշակի օլիգարխիկ տնտեսական համակարգեր կան, այստեղ ստվերի կրճատումը կհանգեցնի պետական բյուջեի եկամուտների աճի, տնտեսության զարգացման, և այլն: Եթե գնաս գյուղացուն ասես՝ ինչո՞ւ ես 15-ի փոխարեն՝ 10 կգ միս ցույց տվել, դրանից ոչ մի բան ոչ ոք չի ստանալու»:

Տնտեսագետը փոխանցեց նաև, որ 2017թ. վերջից մինչև օրս 150 հազար աշխատատեղ է դուրս եկել ստվերից, ինչը դրական երևույթ է և մեծացրել է հարկերի ծավալը:

«Այս պահի դրությամբ ունենք ստվերային հատված օրավարձով աշխատող մարդկանց դեպքում, ում աշխատավարձը ֆիքսված է փաստաթղթերով, սիմվոլիկ նշված է, բայց իրականում նրանք օրավարձով են աշխատում՝ բանվորներ, հացթուխներ, իրենց իրական եկամուտները մի քանի անգամ ավելի են: Օրինակ՝ երթուղայինի վարորդներինը նշված է, ենթադրենք, 120 հազար դրամ, բայց իրենք պլանով են աշխատում, պլանը վճարում են, ինչ մնում է՝ իրենցն է: Այստեղ խնդիր ունենք»,- ասաց տնտեսագետը:

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Խմբագրական. Որպէսզի Վերապետականանան Հա

Հայ դատի համակարգի համահայկական խորհրդաժողովի բացման նիստին հնչած յայտարարութի

25 Սեպտեմբեր 2026
Շարունակելու ենք Հայ Դատի մեր ծաւալուն

Հայ դատի կեդրոնական խորհուրդի նախագահ Յակոբ Տէր Խաչատուրեանի խօսքը Հ․Յ․Դ․ Հայ

25 Սեպտեմբեր 2026
Մեր առաքելությունը սոսկ քաղաքական չէ.

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի խոսքը՝ ՀՅԴ Հայ

25 Սեպտեմբեր 2026
Այսօր կանգնած ենք ճակատագրական ջրբաժան

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի խոսքը՝ ՀՅԴ Հայ դատի համահայկական

25 Սեպտեմբեր 2026
Մեծ մտահոգություն է եկեղեցու և կաթողիկ

«Մեզ համար մեծագույն մտահոգություն է Եկեղեցու եւ անձամբ վեհափառի դեմ տարվող ար

25 Սեպտեմբեր 2026
Խաղաղությունը արդարության վրա պետք է հ

«Մեր պատգամը հստակ է՝ եթե Հարավային Կովկասում պետք է լինի խաղաղություն, այդ խա

25 Սեպտեմբեր 2026
Իշխանությունները ազգային մտածողության

Հայաստանի ներկա իշխանությունները Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների՝ Ռեջեփ Թայի

25 Սեպտեմբեր 2026
Ակնարկ. Նախապայմաններ Եւ Փոխկապակցումն

Երեւան-Անգարա երկխօսութեան արդիւնաւորման համար Անգարայի դասական նախապայմանները

25 Սեպտեմբեր 2026
Թորոնթօն եւ գանատահայութիւնը տիպար օրի

Ստորեւ կը ներկայացնենք Թորոնթոյի նորահաստատ «Նարեկ» Հայ Կրթական եւ Մշակութային

24 Սեպտեմբեր 2026
Հարաւային Ամերիկայի Հ.Յ.Դ. Կեդրոնական

35 տարի առաջ, հայ ժողովուրդը որոշում մը առաւ, որը անգամ մը եւս փոխեց մեր պատմո

24 Սեպտեմբեր 2026
Հայաստանում կգումարվի ՀՅԴ Հայ դատի համ

Հայաստանում սեպտեմբերի 25-28-ը կգումարվի ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակ

24 Սեպտեմբեր 2026
«Արցախահայերի սոցիալ-տնտեսական, իրավակ

Սեպտեմբերի 23-ին, ՀՀ ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժ

24 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսներուն Յիշատակը Կը Պա

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Ալպեր Պալապանեանի խօսքը՝ Մուսա Լ

24 Սեպտեմբեր 2026
Հըզպալլայի Պատուիրակութիւնը Այցելեց «Շ

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Ալպեր Պալապանեան 23 սեպտեմբեր 20

24 Սեպտեմբեր 2026
Փաշինյանը հակահայկական հայտարարություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2026 թ. սեպտեմբերի 17-ին Երևանում ելույթ ունեցավ «Համ

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Դերերու բաշխում, ոչ թէ հակ

23 Օգոստոս 1990-ին, Հայաստանի համաժողովրդային շարժումին յաջորդեց Անկախութեան հ

22 Սեպտեմբեր 2026
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ սեպտեմբերի 22-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ «Հայա

22 Սեպտեմբեր 2026
Հ․Հ․ Անկախութեան Խաւարային Ստուերը՝ 44

«Դուք չէք կրնար նկարագիր եւ քաջութիւն կերտել՝ մարդոցմէ խլելով իրենց նախաձեռնու

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական.- Հայաստանը՝ 35 Տարեկան

1991ի Սեպտեմբեր 21ին, երբ Հայաստան անկախութիւն հռչակեց Խորհրդային Միութենէն, ի

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբերի 21. Պետականութի

Այսօր 2026 թ. Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետութեան վերանկախութեան 35-ամեակ

21 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company