ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Այլ շրջաններ
  • Լուրեր

Սուրիոյ խորհրդարանական ընտրութիւններու Դատական Բարձրագոյն Յանձնախումբը յայտարարեց ընտրութիւններուն արդիւնքը․ Սուրիոյ խորհրդարանին մաս կազմեցին երեք հայ երեսփոխաններ

21 Հուլիս 2020 Երեքշաբթի, 21 Յուլիս 2020-ին, Սուրիոյ խորհրդարանական ընտրութիւններու Դատական Բարձրագոյն Յանձնախումբը հրապարակեց Սուրիոյ խորհրդարանական օրէնսդրական 3-րդ նստաշրջանի՝ 2020-ի ընտրութիւններուն արդիւնքով ընտրուած 250 երեսփոխաններուն անունները։

Սուրիոյ խորհրդարանի երեսփոխան ընտրուեցան երեք սուրիահայեր, Հալէպէն՝ ազգի թեկնածու Ժիրայր Րէիսեան եւ Պաաս կուսակցութեան թեկնածու իրաւաբան Լիւսի Իսկէնեան, Դամասկոսէն՝ անկախ թեկնածու դոկտ. Նորա Արիսեան։

Սուրիոյ խորհրդարանի 250 աթոռներուն համար կը մրցէին Սուրիոյ բոլոր նահանգներէն 1656, որոնց 200-ը կին, թեկնածուներ։

Դատական Բարձրագոյն Յանձնախումբի նախագահ Սամեր Զմրիք, մամլոյ ասուլիսի ընթացքին յայտնեց, որ քուէարկութեան մասնակցած է ընտրելու իրաւունք ունեցող 6.224.687 քաղաքացի, մասնակցութեան տոկոսն է՝ 33, 17%:

Յիշենք, որ Սուրիոյ խորհրդարանի կազմութենէն՝ 1928-էն մինչեւ 2020, խորհրդարանին մաս կազմած են 24 հայ երեսփոխաններ։ Մէկէ աւելի անգամներ խորհրդարանի երեսփոխան ընտրուած են միաժամանակ երեք կամ չորս թեկնածուներ։

Վերջին անգամ` 1947-1949 շրջանին, Սուրիոյ խորհրդարանին մաս կազմած են չորս հայ երեսփոխաններ (1 Դամասկոս, 3 Հալէպ)։ Յառաջիկայ տարիներուն մէկ կամ երկու հայ երեսփոխաններ մաս կազմած են խորհրդարանին։ Սուրիոյ տագնապալի այս փուլին՝ 2020-ին, միաժամանակ երեք հայ երեսփոխաններ մաս կը կազմեն Սուրիոյ խորհրդարանին, արժանանալով ժողովուրդին քուէներուն նկատառելի տոկոսին։

Աւելցնենք, որ Սուրիոյ խորհրդարանի առաջին հայ կին երեսփոխանը եղած է դոկտ․ Նորա Արիսեան (2016-2020)։

Խորհրդարանական այս ընտրութիւններով առաջին անգամ ըլլալով Սուրիոյ խորհրդարանին մաս կը կազմեն երկու հայ կին երեսփոխաններ։

ԾԱՆՕԹԱՆԱՆՔ ՍՈՒՐԻՈՅ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ՀԱՅ ԵՐԵՔ ԵՐԵՍՓՈԽԱՆՆԵՐՈՒՆ

ՍՈՒՐԻՈՅ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ՎԵՐԸՆՏՐՈՒԱԾ ԵՐԵՍՓՈԽԱՆ ԺԻՐԱՅՐ ՐԷԻՍԵԱՆ

Ծնած է Հալէպ։ Աւարտած է Անգլիոյ ակնաճանաչութեան ուսումնարանը, ապա երաժշտական բարձրագոյն ուսման սկսած է հետեւիլ Սորպոնի երաժշտական համալսարանէն ներս, որը կիսատ թողլով անցած է Գերմանիա, ուր հետեւած է երաժշտական յատուկ դասընթացքներու։

Րէիսեան եղած է Հալէպի ազգ․ Սահակեան վարժարանի տնօրէն, ներկայիս ան Հալէպի պետական երաժշտանոցի տեսչական եռանդամ կազմին մաս կը կազմէ եւ տեսական բաժինի վարիչն է։

Մաս կը կազմէ սուրիական ՛՛Լուսաւորող Մտքի Ջահակիրներ՛՛ Միութեան Կեդրոնական Վարչութեան։
Գեղարուեստական ղեկավարը եղած է Համազգայինի ՛՛Զուարթնոց՛՛ երգչախումբին (հիւրաբար), ՀԲԸՄ-ի ՛՛Գարուն՛՛ մանկապատանեկան երգչախումբին եւ Քարէն Եփփէ Ազգ․ Ճեմարանի աշակերտական երգչախումբերուն։

Գեղարուեստական ղեկավարը եղած է պետական սենեկային մէկէ աւելի նուագախումբերու, ներկայիս՝ «Պարոք» սենեկային նուագախումբին։

Ժիրայր Րէիսեան երկար տարիներ մաս կազմած է Սուրիոյ Հայ Դատի Յանձնախումբին։ Եղած է Բերիոյ Հայոց Թեմի Երեսփոխանական Ժողովի ատենապետ եւ անդամ։

Րէիսեան մաս կազմած է Սուրիոյ խորհրդարանի ազատութիւններու եւ մարդկային իրաւանց հարցերու, ինչպէս նաեւ հաղորդակցութեան եւ լրատուամիջոցներու յանձնաժողովներուն, եղած է Սուրիա-Պոլիվիա միջխորհրդարանական բարեկամական խումբի նախագահ։

Հեղինակն է «Կոմիտաս․ Հայ Երգի Ազգային Նկարագիրը», ինչպէս նաեւ «100 Նուիրեալներ․ Ցեղասպանութեան Օրերուն Հայ Ժողովուրդի Օտարազգի Բարեկամներէն» գիրքերուն։ Ինչպէս նաեւ «Հայ Երաժշտութեան Տարրական Գիտելիքներ» եւ »Սրինգի Երաժշտական Տարրական Դասընթացք» դասագիրքերուն։

Քանիցս արժանացած է Սուրիոյ պետութեան եւ արաբական այլ կողմերէ պատուոյ գիրերու եւ գնահատագիրներու, վերջինս սուրիական Ապտուլ Րահման ալ Քաուաքիպի նուիրուած «Օտարներու Հողը» Ֆիլմին երաժշտութեան հեղինակը եւ կատարման ղեկավարը ըլլալուն համար։

Պարգեւատրուած է նաեւ ՀՀ նախագահին կողմէ «Մ․ Խորենացի» մետալով, իսկ ՆՍՕՏՏ Արամ Ա․ Վեհափառ Հայրապետին կողմէ «Մ․Մաշտոց» շքանշանով։ Երաժշտական մէկէ աւելի առանձին մրցանակներու արժանացած է։

ՍՈՒՐԻՈՅ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ՎԵՐԸՆՏՐՈՒԱԾ ԵՐԵՍՓՈԽԱՆ ԴՈԿՏ․ ՆՈՐԱ ԱՐԻՍԵԱՆ

Նորա Արիսեան ծնած է Դամասկոս։ 1988-ին, Դամասկոսի համալսարանի բանասիրութեան ֆրանսերէնի գրականութեան բաժինէն վկայուած է։ 2001-ին աւարտած է Հայաստանի Հանրապետութեան գիտութիւններու ազգային ակադեմիայի արեւելագիտութեան հիմնարկը պատմութեան մասնագիտութեամբ` տիրանալով պատմական գիտութիւններու թեկնածուի գիտական աստիճանին։ 1992-2006-ին աշխատած է Դամասկոսի մէջ Հայաստանի Հանրապետութեան դեսպանատան մէջ: 2006-2009-ին Դամասկոսի Ազգային միացեալ վարժարանի տնօրէն եղած է, 2005-էն դասախօս է Դամասկոսի պետական համալսարանին մէջ։ 2010-2013-ին աշխատակցած է Սուրիոյ Մշակոյթի Նախարարութեան հետ՝ իբրեւ թարգմանիչ եւ խորհրդատու: Անդամ է Արաբ Գրողներու Միութեան ։

Նորա Արիսեան նկատառելի գիտահետազօտական աշխատանք տարած է Հայոց Ցեղասպանութեան նիւթով, ինչ որ հիմք ծառայած է Սուրիոյ խորհրդարանին կողմէ Հայոց Ցեղասպանութեան ճանաչման գործընթացքին։ Հեղինակ է հայերէն եւ արաբերէն հինգ գիրքերու, հայերէնէ արաբերէնի թարգմանած է տասը գիրքեր, ստորագրած է տասնեակ յօդուածներ արաբական եւ հայկական մամուլին մէջ։ Խմբագիրն է Aztag Arabic կայքին։

31 Յունուար 2019-ին սուրիական վարժարաններու պատմութեան դասագիրքերու վերամշակման համար տեղի ունեցած յատուկ սեմինարին, Հայոց ցեղասպանութեան մասին իր ելոյթէն եւ առաջարկէն ետք, Սուրիոյ Կրթութեան Նախարարութեան «Ուսումնական ծրագիրներու վերամշակման ազգային կեդրոն»ը համաձայն գտնուած է պատմութեան դասագիրքերուն մէջ ներառնել Հայոց Ցեղասպանութեան մասին Արիսեանի ներկայացուցած հատուածը:

Նորա Արիսեան Սուրիոյ նախկին խորհրդարանի Արտաքին հարցերու եւ Մարդու իրաւունքներու յանձնաժողովներու անդամ էր, ինչպէս նաեւ՝ Սուրիա- Հայաստան միջխորհրդարանական բարեկամական խումբի նախագահ:

2019-ին մաս կազմած է Սուրիոյ սահմանադրական փոփոխութիւններու ընդլայնուած յանձնախումբին։
Նորա Արիսեան պարգեւատրուած է ստորեւ նշուած մետալ-շքանշաններով:

• 2006-ին Ռամկավար Ազատական Կուսակցութեան «Վահան Թէքէեան» շքանշանով:
• 2011-ին, Հայաստանի Հանրապետութեան Սփիւռքի Նախարարութեան «Ուիլիըմ Սարոյեան» մետալով:
• 2012-ին, Հայաստանի Հանրապետութեան նախագահի «Մովսէս Խորենացի» շքանշանով:
• Արիսեան արժանացած է նաեւ պետական պարտուոյ գիրերու եւ գնահատագիրներու։

ՍՈՒՐԻՈՅ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ՆՈՐԸՆՏԻՐ ԵՐԵՍՓՈԽԱՆ ԻՐԱՒԱԲԱՆ ԼԻՒՍԻ ԻՍԿԷՆԵԱՆ


Իրաւաբան Լիւսի Իսկէնեանի թեկնածութիւնը առաջադրուած էր Սուրիոյ խորհրդարանի օրէնսդրական երրորդ նստաշրջանին, իբր Պաաս կուսակցութեան երիտասարդական թեւի ներկայացուցիչ, Հալէպէն։

Դոկտ. Իսկէնեան ծնած է Հալէպ։ Աւարտած է Հալէպի պետական համալսարանի իրաւաբանութեան ճիւղը։ Իրաւաբանութեան դոկտորականի կոչում ստանալէն ի վեր կը պաշտօնավարէ Հալէպի Պետական համալսարանի իրաւաբանական բաժինէն ներս, իբր դասախօսական կազմի անդամ։

Վարած է բազմաթիւ այլ պաշտօններ եւս։ Եղած է իրաւաբաններու արհմիութեան միաւորի ներկայացուցիչ 2015-ին, իսկ 2016-էն ի վեր կը վարէ Հալէպի Պետական համալսարանի իրաւաբանութեան բաժինի գիտական հարցերու փոխդեկանի պաշտօնը։
Համալսարանի տարբեր բաժամունքներուն մէջ կը դասաւանդէ իրաւաբանական զանազան նիւթեր։

kantsasar.com

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Արարատն ու կեղծ երկընտրանքը. պետականու

Կան ազգային խորհրդանիշներ, որոնց խորհուրդն ու նշանակությունը վեր են ժամանակի ո

04 Նոյեմբեր 2026
Տոն սրբոց թարգմանչաց

Նույնիսկ մարտնչող անաստվածության տարիներին ոչ մեկը չէր կարող կտրել այն բազմաթի

04 Նոյեմբեր 2026
Հայաստանի իշխող վարչակարգի «խաղաղությա

Հոկտեմբերի 13-ը Կարսի ապօրինի պայմանագրի կնքման օրն է: Այդ պայմանագիրը հայ ժող

04 Նոյեմբեր 2026
Ընկերվարութիւնը համայնավարութիւն չէ

Մելիտինեցու սոյն վերտառութեամբ հրապարակագրութեան միջոցով կարելի է որոշակի պատկ

04 Նոյեմբեր 2026
Գիտելիք և կարողունակություն

Կարողունակությունը՝ որպես իրական կյանքում դրսևորվող գիտելիք Վերջին շրջանում

04 Նոյեմբեր 2026
Բացարձակ վերահսկողություն, թե՞ սոցիալա

Ադրբեջանում 2026 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին հանրակրթական դպրոցներու

04 Նոյեմբեր 2026
«Մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքի

Տասնամյակներ շարունակ Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերությունները բնութագրվել են

04 Նոյեմբեր 2026
ՀՀ-ում չեն գործում Սահմանադրությունն ո

Ժողովրդավարությունը Հայաստանում ոչ թե հետընթաց է ապրում, այլ մահացել է. նոյեմբ

03 Նոյեմբեր 2026
Հայաստանի թուրքացումը. խորհրդարանական

Հոկտեմբերի 29-ին Հայաստանի Ազգային ժողովում տեղի ունեցած խայտառակ տեսարանները,

03 Նոյեմբեր 2026
Հայ Ուսանողութիւնը Արցախի համար 2025-ի

ՀՅԴ Բիւրոյի Երիտասարդական գրասենեակի նախաձեռնութեամբ, 2025–2026 թուականներուն

03 Նոյեմբեր 2026
Թշնամիները՝ դրսից, Փաշինյանը՝ ներսից․

Անցյալ շաբաթ ՀՀ Ազգային ժողովի տասնյակ պատգամավորներ ներքաշվեցին խայտառակ ծեծկ

03 Նոյեմբեր 2026
«Դրօշակ»ի Առաջնորդող. Կարմիր գծերի հա

2026 թ. գարնանն ու ամռանը տեղի ունեցած նախընտրական և հետընտրական գործընթացները

03 Նոյեմբեր 2026
Ամուր կանգնել եւ «ո՛չ» ասել Փաշինյան

Սահմանադրության մասին. Նախ պետք է փաստել, որ Փաշինյանը տապալել է Սահմանադրո

02 Նոյեմբեր 2026
Լույս է տեսել ՀՅԴ պաշտոնաթերթ «Դրօշակ»

Ընթերցողին է ներկայացվել «Դրօշակ»ի հոկտեմբերի համարը։ ՀՅԴ պաշտոնաթերթի հերթակա

02 Նոյեմբեր 2026
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ նոյեմբերի 2-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբա

02 Նոյեմբեր 2026
Նախագահական Ընտրութիւններէն 6 Ամիս Առա

Ֆրանսայի վերջին իրադարձութիւնները եկան հաստատելու, որ երկիրը կը դիմագրաւէ մէկէ

31 Հոկտեմբեր 2026
Խմբագրական. Նախապայմաններ Եւ Բախումներ

Հայաստանի Հանրապետութեան Ազգային ժողովին մէջ գործող մեծամասնութեան սադրած ֆիզի

31 Հոկտեմբեր 2026
Արծվիկ Մինասյանն ընտրվեց Մրցակցության

ՀՅԴ անդամ, Ազգային ժողովի նախկին պատգամավոր Արծվիկ Մինասյանն ընտրվեց ՀՀ մրցակց

30 Հոկտեմբեր 2026
Հայաստանի Սահմանադրութիւնը՝ Ադրբեջանը

Խորապէս մտահոգիչ է հետեւել, թէ ինչպէս Հայաստանի կառավարութիւնը բացէիբաց քննարկ

30 Հոկտեմբեր 2026
Հայ դատի կենտրոնական խորհուրդը հրապարա

Հայ դատի կենտրոնական խորհուրդը (ՀԴԿԽ) հրապարակել է «Հայ պատանդներն Ադրբեջանում

30 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company