ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Այլ շրջաններ
  • Հարցազրույցներ

ՀՀ-ից տարածքային պահանջի նկրտումներով՝ Ադրբեջանի նախագահը խաղաղության հորդոր է կարդում

05 Մարտ 2021

Հրամայական է, որ պաշտոնական Երևանը արձագանքի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությանը, որ եթե Հայաստանն իրեն նորմալ պահի՝ կարող է օգտվել տարածաշրջանի տրանսպորտային հանգույցներից՝ Yerkir.am֊ի հետ հարցազրույցում ասաց Լիբանանի «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը՝ մեկնաբանելով հայտարարությունը։

Նա նշեց, որ Ալիևի հայտարարությունը բազմաթիվ դիրքորոշումներից է բաղկացած, որոնց պետք է արձագանքել։

««Բաքուն, Անկարան ու Թեհրանը մտադիր են տարածաշրջանում զարգացնել տրանսպորտային նախագծերը, Երևանը նույնպես կարող օգտվել դրանից, եթե իրեն նորմալ պահի»՝ հայտարարելով Ալիեւը նախ ընդհանուր 3+3 ձեւաչափից առանձնացնում է նոր տիպի 3։ Սա, կարծում եմ, կապված է Անկարայի արտաքին քաղաքականության նորացված վեկտորի հետ՝ Թեհրանի նկատմամբ։ Չմոռանանք, որ Էրդողանը կոչ էր արել ԱՄՆ-ին Իրանի նկատմամբ միակողմանի պատժամիջոցները վերացնել»,-ասաց Շահան Գանտահարյանը։

Նա նկատեց, որ Ալիևը նաև ասել է, որ Արցախյան երկրորդ պատերազմն ավարտվել է՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը թողնելով անցյալում:

«Սա, պարզապես, անցյալում թողնել է նաև միջազգային ընտանիքի լիազորած միջնորդական ձեւաչափը, կամ՝ տապալել ՄԽ-ի համանախագահական առաքելությունը։ Ինչը, իր հերթին, այս դեպքում ուղերձ է Մոսկվային Անկարայի հետ խաղաղությունը երաշխավորելու՝ միաժամանակ դուրս մղելով Վաշինգտոնին եւ Փարիզին։ Չի բացառվում, որ, ինչ որ պահի, Վաշինտոնն ու Փարիզը կհակազդեն Բաքվի այս դիրքորոշմանը։ Գուցե՝ ոչ ուղղակի»,-ասաց Գանտահարյանը։

Նրա գնահատմամբ, Ալիևի հայտարարության ամենասուր բաժինը հետևյալն է․ «Ես ուզում եմ նշել, որ նոր «միջանցքը», որն անցնելու է Ադրբեջանի «պատմական տարածքով»՝ Զանգեզուրով, և Ադրբեջանի հիմնական մասը կապելու է Նախիջևանի Ինքնավար Հանրապետության և Թուրքիայի հետ, նոր հնարավորություններ կստեղծի տրանսպորտային ոլորտում: Մենք հրավիրում ենք ECO անդամ երկրներին օգտագործել Զանգեզուրի «միջանցքը»»։

Գանտահարյանի խոսքով՝ Ադրբեջանի նախագահը սա ասել է՝ հղում անելով նոյեմբերյան հայտարարությանը։

«Այնտեղ, իհարկե, որևէ կերպ չէր կոնկրետացել միջանցքային տարածքը։ Հիմա արդեն միջանցքի վայրի կոնկրետ նշում անելով՝ Ալիեւը բնութագրում է նաեւ «Զանգեզուրի պատմական պատկանելությունը»։ Այս հայտարարությունը այլ կերպ չի կարող մեկնաբանվել, քան Հայաստանի Հանրապետությունից տարածքային պահանջ, ինչն արդեն շատ հեռու է գնում նոյեմբերյան հայտարարության բովանդակությունից»,-արձանագրեց Շահան Գանտահարյանը։

Նրա համոզմամբ՝ ստացվում է, որ միջազգային ընտանիքին դուրս մղելով, միջանցքի վայրը ճշտելով և Հայաստանի Հանրապետությունից տարածքային պահանջի նկրտումներով՝ Ադրբեջանի նախագահը ապաշրջափակման եւ խաղաղության հորդորներ է կարդում նախապայմանային մոտեցումով՝ «եթէ Երեւանը իրեն նորմալ պահի»։

«Պաշտոնական Երեւանը պետք է արձագանքի։ Տարածքային պահանջի պաշտոնականացումը, գուցե, աննկատ չանցնի նաև գործընթացից դուրս մղվող աշխարհաքաղաքական այլ կենտրոնների կողմից, իհարկե, երբ հարմար պահը հասունանա նման խաղաթղթեր օգտագործելու համար»,-նկատեց Շահան Գանտահարյանը։

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Քննարկում՝ Հայ Սփիւռքի Ազգակերտումի Կա

Հինգշաբթի, 12 Մարտի երեկոյեան, Կլենտէյլի Գրիգոր եւ Մարիամ Գարամանուկեան Երիտաս

17 Մարտ 2026
Ակնարկ. Խարք Կղզիէն Մինչեւ Լիթանի Գետ

Միջինարեւելեան տարածաշրջանային պատերազմի բուն հանգոյցները սկսած են հետզհետէ աւ

17 Մարտ 2026
Հայաստանին անհրաժեշտ է մարտունակ բանակ

ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանի ելո

16 Մարտ 2026
Տեղի ունեցավ «Հայաստան» դաշինքի հանդիս

Այսօր մարտի 16-ին,Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեց

16 Մարտ 2026
Թույլ չե՛նք տալու նախընտրական աճուրդի

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանի ելույթը «Հայաստան» դաշին

16 Մարտ 2026
«Հայաստան» դաշինքի տնտեսական քաղաքական

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ՀՅԴ անդամ, «Հայաստան» խմբակց

16 Մարտ 2026
Միասին կարո՛ղ ենք պատմության ընթացքը բ

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քր

16 Մարտ 2026
Սա գոյաբանական պայքար է և այս պայքարո

«Առաջ» կուսակցության ղեկավար Սևակ Խաչատրյանի ելույթը՝ «Հայաստան» դաշինքի հանդի

16 Մարտ 2026
Այսօր ավելի ամուր ենք ու պատրաստ նոր պ

Անցնող ժամանակը մեզ համար չի եղել պարզապես քաղաքականությամբ զբաղվելու կամ պատգ

16 Մարտ 2026
Լիբանանում իրավիճակը շարունակում է մնա

Լիբանանում շատ ծանր և անորոշ վիճակ է, դեռևս ելքը չի երևում։ Հակառակ նրան, որ Բ

16 Մարտ 2026
Ո՛չ մի իշխանություն չի կարող կասեցնել

«Այս օրերին հստակ չէ, թե որտեղ է ավարտվում Ադրբեջանի իշխող վարչակարգի քաղաքակա

16 Մարտ 2026
Արցախի մշակութային ժառանգության ոչնչաց

Լեռնային Ղարաբաղում մշակութային ժառանգության ոչնչացման վերաբերյալ զեկույցը ներ

16 Մարտ 2026
«Հայաստան» դաշինքը հայտարարում է առաջի

Այսօր՝ մարտի 16-ին, ժամը 19:00-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համա

16 Մարտ 2026
Հիշատակի միջոցառում՝ նվիրված «Նեմեսիս»

ՀՅԴ ՀԵՄ և ՀՅԴ Աջափնյակի կոմիտեի նախաձեռնությամբ այսօր՝ մարտի 15-ին Աջափնյակ հա

15 Մարտ 2026
Վերյիշելով Սողոմոն Թեհլիրեանը

Անգամ մը եւս շեշտենք, ի լուր բոլոր անոնց, որոնք մինչեւ այսօր ալ կը փորձեն «Նեմ

15 Մարտ 2026
Փաշինյանի հայտարարությունները վտանգում

Այսօրվա իշխանությունը, վարչապետի գլխավորությամբ, գտնում է, որ Արցախ բառն օգտագ

14 Մարտ 2026
Ադրբեջանն ու Թուրքիան միլիոններ են վճա

Լոնդոնում տեղակայված «Apollo Strategic Communications» կազմակերպությունը 2026թ

14 Մարտ 2026
Ակնարկ. «Մօտալուտ»-ի Տեսութիւնը

«Մօտալուտ»-ի տեսութիւնը որոշ վերլուծումներու կ՛առաջնորդէ: Ուաշինկթընի հաշուարկ

14 Մարտ 2026
Բարդ իրավիճակ է, և հանգուցալուծման որև

Իսրայելը հարված է հասցրել Բեյրութի հյուսիսային ծայրամասում գտնվող Նաբաա շրջանի

13 Մարտ 2026
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի ավելի քան

Նամակով կոչ է արվում ընդլայնել ԱՄՆ-Հայաստան անվտանգային համագործակցությունը, հ

13 Մարտ 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company