ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Այլ շրջաններ
  • Հարցազրույցներ

Մի քանի հարյուր միլիոն դոլարի կամ միլիարդի համար սահմանի բացում մուրալը ևս դավաճանություն է․ Հրաչ Վարժապետեան

23 Ապրիլ 2021

ԼՈՒՐԵՐ․com-ը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակության օրվան ընդառաջ զրուցել է ՀՅԴ Արեւմտյան Եվրոպայի Կենտրոնական Կոմիտեի ներկայացուցիչ Հրաչ Վարժապետյանի հետ՝ պարզելու, թե ինչպիսի՞ կարծիք ունի հայ-ադրբեջանական հարաբերությունների, Թուրքիայի և Հայաստանի միջև սահմանի բացման հետևանքների, իշխանությունների կողմից հնչող խաղաղասիրական կոչերի վերաբերյալ։

-Պարոն Վարժապետեան, ի՞նչ եք պատրաստվում անել ապրիլի 24-ին ընդառաջ։ Արդյոք ակցիաներ, հավաքներ լինելո՞ւ են։

– Անշուշտ, այդ օրը տեղի պետք է ունենան հավաքներ, երթեր՝ թրքական դեսպանատների և հյուպատոսարանների առջև, Փարիզի, Մարսելի, Լիոնի, Վալանսի և այլ քաղաքների մեջ: Ցեղասպանության ոգեկոչումը մեզ համար սրբազան պարտք է, և ոչ՝ սոսկ նշումներ, այլ՝ պահանջատիրության վերահաստատում՝ ներազգային և քաղաքական մակարդակով: Թուրքիայից մեր պահանջատիրությունը անդառնալի է:

-Ի՞նչ դիրքորոշում ունեք ՀՀ ներկա իշխանությունների կողմից հնչող խաղաղասիրական կոչերի վերաբերյալ:

– Դիրքորոշում հայտնելուց առաջ նախ ասեմ, որ այս ողորմելի իշխանությունները և իրենց վարքագիծը ոչ մի արժեք չեն ներկայացնում: Նրանք հեղինակազրկված ու բարոյալքված են թե՛ սեփական ազգի, թե՛ միջազգային հանրության կողմից: Հետևաբար, իրենց վարած թրքամետ քաղաքականությունն արժեք ունի նույնիսկ Անկարայի համար, որովհետև թշնամի պետությունը լավ գիտի, որ հայ ազգը կմերժի նման վարքագիծը: Հայաստանի վարչախմբի մանկլավիկները խաղաղասիրության իրենց կոչերը թող պահեն իրենց: Թուրքիան և Ադրբեջանը մեզ համար կմնան թշնամի, այնքան ժամանակ, քանի դեռ չեն ընդունել իրենց գործած ցեղասպանությունը ու կշարունակեն այս գծով իրենց ժխտողականությունը և այնքան ժամանակ, քանի դեռ չեն հատուցել հայ ժողովրդին հասցրած՝ բարոյական, նյութական և հողային վնասների համար:

-Ինչպե՞ս կգնահատեք Հայաստանում այսօրվա քաղաքական կյանքը:

– Հայաստանի մեջ այսօր քաղաքական կյանքը առավելագույնս բևեռացած է: Եւ այս վտանգավոր ու մտահոգիչ իրավիճակի գլխավոր պատասխանատուն վարչապետի աթոռին սոսնձված անձն ու իր նույնքան ողորմելի խնկարկուներն են: Ավելին՝ ազգը պառակտված է, բաժանված, երբ ավելի քան երբեք այսօր միասնականության կարիք ունենք: Այս ահավոր իրավիճակի պատասխանատուն Նիկոլն է, որ առաջին իսկ օրից առաջնորդվեց ու առաջնորդեց սևի ու սպիտակի, ներսի ու դրսի, ղարաբաղցի ու երևանցի բաժանարար ապազգային իր մոտեցումով: Սփյուռքի հետ հարաբերության սառեցման պատճառը ևս Նիկոլն է, քանի դեռ նա իշխանության ղեկավարն է, այդ հարաբերությունները կշարունակեն մնալ վատառողջ։ Անշուշտ, երկուստեք ահավոր վնաս է և դրանից կշահի միայն թշնամին:

-Ձեր կարծիքով ինչի՞ կարող է հանգեցնել Թուրքիայի և Հայաստանի միջև սահմանի բացումը: Ի՞նչ նպատակ են հետապնդում իշխանությունները այդ թեզը կրկնելով: Արդյոք սահմանի բացումը դրական ազդեցություն կարո՞ղ է ունենալ Հայաստանի տնտեսության վրա։

– Հայաստան-Թուրքիա սահմանը Թուրքիան է փակել և հայկական կողմը այստեղ ոչ մի պատասխանատվություն չունի: Հետևաբար, տնտեսական ճղճիմ հաշիվներով սահմանի բացում մուրալը առավել կխեղճացնի իրենց: Հայաստանի համար սահմանի բացման խնդիրը պետք է դիտել ազգային անվտանգության դիտանկյունից և ոչ տնտեսական: Այս ուղղությամբ բոլոր քննարկումները ցույց են տվել, որ միակ շահողը դարձյալ կլինի թշնամին և միակ տուժողը՝ Հայաստանը: Մի քանի հարյուր միլիոն դոլարի կամ միլիարդի համար սահմանի բացում մուրալը ևս դավաճանություն է և մեղանչում՝ համազգային մեր շահերին, որովհետև թշնամու նախապայմանը մեկն է՝ հրաժարվել մեր պահանջատիրությունից:

Սոնա Հարությունյան

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Արարատն ու կեղծ երկընտրանքը. պետականու

Կան ազգային խորհրդանիշներ, որոնց խորհուրդն ու նշանակությունը վեր են ժամանակի ո

04 Նոյեմբեր 2026
Տոն սրբոց թարգմանչաց

Նույնիսկ մարտնչող անաստվածության տարիներին ոչ մեկը չէր կարող կտրել այն բազմաթի

04 Նոյեմբեր 2026
Հայաստանի իշխող վարչակարգի «խաղաղությա

Հոկտեմբերի 13-ը Կարսի ապօրինի պայմանագրի կնքման օրն է: Այդ պայմանագիրը հայ ժող

04 Նոյեմբեր 2026
Ընկերվարութիւնը համայնավարութիւն չէ

Մելիտինեցու սոյն վերտառութեամբ հրապարակագրութեան միջոցով կարելի է որոշակի պատկ

04 Նոյեմբեր 2026
Գիտելիք և կարողունակություն

Կարողունակությունը՝ որպես իրական կյանքում դրսևորվող գիտելիք Վերջին շրջանում

04 Նոյեմբեր 2026
Բացարձակ վերահսկողություն, թե՞ սոցիալա

Ադրբեջանում 2026 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին հանրակրթական դպրոցներու

04 Նոյեմբեր 2026
«Մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքի

Տասնամյակներ շարունակ Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերությունները բնութագրվել են

04 Նոյեմբեր 2026
ՀՀ-ում չեն գործում Սահմանադրությունն ո

Ժողովրդավարությունը Հայաստանում ոչ թե հետընթաց է ապրում, այլ մահացել է. նոյեմբ

03 Նոյեմբեր 2026
Հայաստանի թուրքացումը. խորհրդարանական

Հոկտեմբերի 29-ին Հայաստանի Ազգային ժողովում տեղի ունեցած խայտառակ տեսարանները,

03 Նոյեմբեր 2026
Հայ Ուսանողութիւնը Արցախի համար 2025-ի

ՀՅԴ Բիւրոյի Երիտասարդական գրասենեակի նախաձեռնութեամբ, 2025–2026 թուականներուն

03 Նոյեմբեր 2026
Թշնամիները՝ դրսից, Փաշինյանը՝ ներսից․

Անցյալ շաբաթ ՀՀ Ազգային ժողովի տասնյակ պատգամավորներ ներքաշվեցին խայտառակ ծեծկ

03 Նոյեմբեր 2026
«Դրօշակ»ի Առաջնորդող. Կարմիր գծերի հա

2026 թ. գարնանն ու ամռանը տեղի ունեցած նախընտրական և հետընտրական գործընթացները

03 Նոյեմբեր 2026
Ամուր կանգնել եւ «ո՛չ» ասել Փաշինյան

Սահմանադրության մասին. Նախ պետք է փաստել, որ Փաշինյանը տապալել է Սահմանադրո

02 Նոյեմբեր 2026
Լույս է տեսել ՀՅԴ պաշտոնաթերթ «Դրօշակ»

Ընթերցողին է ներկայացվել «Դրօշակ»ի հոկտեմբերի համարը։ ՀՅԴ պաշտոնաթերթի հերթակա

02 Նոյեմբեր 2026
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ նոյեմբերի 2-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբա

02 Նոյեմբեր 2026
Նախագահական Ընտրութիւններէն 6 Ամիս Առա

Ֆրանսայի վերջին իրադարձութիւնները եկան հաստատելու, որ երկիրը կը դիմագրաւէ մէկէ

31 Հոկտեմբեր 2026
Խմբագրական. Նախապայմաններ Եւ Բախումներ

Հայաստանի Հանրապետութեան Ազգային ժողովին մէջ գործող մեծամասնութեան սադրած ֆիզի

31 Հոկտեմբեր 2026
Արծվիկ Մինասյանն ընտրվեց Մրցակցության

ՀՅԴ անդամ, Ազգային ժողովի նախկին պատգամավոր Արծվիկ Մինասյանն ընտրվեց ՀՀ մրցակց

30 Հոկտեմբեր 2026
Հայաստանի Սահմանադրութիւնը՝ Ադրբեջանը

Խորապէս մտահոգիչ է հետեւել, թէ ինչպէս Հայաստանի կառավարութիւնը բացէիբաց քննարկ

30 Հոկտեմբեր 2026
Հայ դատի կենտրոնական խորհուրդը հրապարա

Հայ դատի կենտրոնական խորհուրդը (ՀԴԿԽ) հրապարակել է «Հայ պատանդներն Ադրբեջանում

30 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company